Ախտանիշներ Կոմա
Կոման (կոմատոզ վիճակը) (հուներեն κῶμα - խորը քուն) սուր զարգացող ծանր ախտաբանական վիճակ է, որը բնութագրվում է ԿՆՀ-ի ֆունկցիաների հարաճող ճնշմամբ, գիտակցության կորստով, արտաքին գրգռիչների նկատմամբ ռեակցիայի խանգարմամբ, շնչառության, արյան շրջանառության և օրգանիզմիկենսագորունեության ապահովման այլ ֆունկցիաների աճող խանգարումներով։ Այս իմաստով “կոմա” հասկացությունը նշանակում է ԿՆՀ-ի ճնշման ամենածանր աստիճանը (որին հետևում է ուղեղի մահը), որը բնութագրվում է ոչ միայն գիտակցության լրիվ բացակայությամբ, այլ նաև առեֆլեքսիայով և օրգանիզմի կարևոր ֆունկցիաների կարգավորման խանգարումներով։
Կլինիկական պրակտիկայում ամրացել է “կոմա” հասկացությունը, որպես հաճախ իր զարգացման մեջ որոշակի փուլայնություն ունեցող, սպառնալի ախտաբանական վիճակ,որն այդպիսի դեպքերում պահանջում է անհապաղ ախտորոշում և թերապիա ԿՆՀ-ի ֆունկցիաների խանգարման հնարավոր վաղ փուլերում, երբ դրանց ճնշումը դեռ չի հասել ծայրահեղ աստիճանի։ Դրա համար կոմայի կլինիկական ախտորոշումը դրվում է ոչ միայն դրան բնութագրող բոլոր նշանների, այլ նաև ԿՆՀ-ի ֆունկցիաների մասնակի ճնշման ախտանիշների (օրինակ` ռեֆլեքսների պահպանմամբ, գիտակցության կորստի դեպքում ) առկայության դեպքում, երբ այն գնահատվում է որպես կոմատոզ վիճակի զարգացման փուլ։
- Արթուն կոմա (լատ. coma vigile ) շրջապատի և իր նկատմամբ լրիվ անտարբերության և անմասնակցության վիճակ է, աուոպսիխիկայի, իսկ որոշ դեպքերում և ալլոպսիխիկ կողմնորոշման պահպանմամբ։
- Սոմնոլենտ կոմա ( coma somnolentum, լատ. somnolentus. քնկոտ) բարձրացած քնկոտության ձևով մշուշապատ գիտակցության վիճակ է։
ԿՆՀ-ի սկզբնական կամ չափավոր արտահայտված ճնշման դռսևորումների գնահատման համար հիմք են ծառայում կոմայի զարգացման ընդհանուր օրինաչափությունների հասկացումը և այն հիվանդությունների և ախտաբանական պրոցեսների իմացումը, որոնց դեպքում կոման բնորոշ բարդություն է, յուրահատուկ կապված է հիմնական հիվանդության ախտածնության հետ և որոշում է դրա վիտալ կանխատեսումը, որն ենթադրում է նաև անհապաղ օգնության տակտիկայի որոշակի յուրահատկություն։ Այսպիսի դեպքերում կոմայի ախտորոշումն ունի ինքնուրույն նշանակություն և արտացոլվում է ախտորոշման ձևակերպման մեջ, օրինակ` բարբիտուրատներով թունավորում, երրորդ աստիճանի կոմա։ Սովորաբար կոման չի ընդգծվում ախտորոշման մեջ, երե դրա մեջ ընդգծված է այլ ախտաբանական վիճակ, որի դեպքում գիտակցության կորուստն ենթադրվում է որպես արտահայտման բաղկացուցիչ մաս, օրինակ` անաֆիլակտիկ շոկի, կլինիկական մահվան ժամանակ։
Տե'ս նաև ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ: Նյարդաբանություն Կոմա
Հեղինակ. Հ.Մ. Մանվելյան
Աղբյուր. Նեյրոֆարմակոլոգիա
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն