Պոլիկլինիկան աշխատում է ժամը 9°°-17°°-ը։
Ընտանեկան բժիշկներն աշխատում են երկհերթ գրաֆիկով` 9°°-13°°-ը և 13°°-17°°-ը։
Նեղ մասնագետների աշխատանքային ժամերն են` 9°°-16°°-ը։
Հեռախոսներ.
գլխավոր բժշկի տեղակալ – 56-92-29
բաժնի վարիչներ – 56-53-94
մատենավար – 58-07-24
իմունոկանխարգելման կաբինետ – 51-67-89
Հասցե. ՀՀ, Երևան, Աբովյան 60, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, «Հերացի» պոլիկլինիկա
Էլ. հասցե. [email protected]
Ղեկավար` Աննա Յուրիի Բալյան՝ ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի գլխավոր բժշկի տեղակալ ամբուլատոր գծով, Մանկաբուժության թիվ 1 ամբիոնի ասիստենտ, «Շվեդական ապավեն» հասարակական կազմակերպության անդամ, «Նեյրոգերեդիտար հիվանդություններ» հասարակական կազմակերպության անդամ, «Հոսպիտալ Էպիդեմիոլոգիա» հասարակական կազմակերպության անդամ, Իմունիզացիայի հարցերով ՀՀ ԱՆ խորհրդատվական հանձնաժողովի անդամ, ՀՀ Մանկաբույժների ասոցացիայի խորհրդի անդամ։
Հերացի» համալսարանական պոլիկլինիկան ստեղծվել է ՀՀ Կառավարության 22.07.2010թ-ի թիվ 952-Ա որոշման համաձայն` թիվ 1 համալսարանական և «Մանուկ» ՓԲԸ պոլիկլինիկաների միավորումով: Պոլիկլինիկան ԵՊԲՀ-ի ընտանեկան բժշկության և մանկաբուժության ամբիոնի ուսումնական բազան է: Այստեղ իրականացվում են առաջնային բուժօգնության բոլոր ծառայությունները, պոլիկլինիկան հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով և կաբինետներով։