Ախտորոշում
Առողջության հետ կապված 9 խնդիր, որոնք կարող են հուշել ձեռքերը
Ձեռքերը կարող են արժեքավոր տեղեկատվություն հայտնել առողջական վիճակի մասին։ Steptohealth.ru-ն ներկայացրել է 9 խնդիր, որոնց առկայության մասին կարող է հուշել ձեռքերի վիճակը։
Ցավ՝ բութ մատի և ցուցամատի հատվածում։ Եթե այս հատվածում ցավ կամ անհարմարության զգացում, ծակոցներ եք զգում, ձեռքերը թմրում են, հնարավոր է՝ տառապում եք դաստակային թունելի համախտանիշով։
Ծայրամասերի ճնշման հետևանքով առաջանում են տհաճ, հաճախ նաև` ցավային զգացողություններ։ Կարպալ թունելի համախտանիշը հաճախ առաջանում է այն մարդկանց մոտ, որոնք մոնոտոն աշխատանք են կատարում։
Վերքեր, որոնք երկար ժամանակ չեն ապաքինվում։ Երկար ժամանակ չապաքինվող վերքերը կարող են վկայել որոշակի առողջական խնդիրների մասին։ Օրինակ, հաճախ առաջացող կապտուկները կարող են վկայել դիաբետի զարգացման մասին։ Եթե այդ զգացումներն ուղեկցվում են նաև քաղցի, ծարավի զգացմամբ, ծակոցներով, վերջույթների թմրածությամբ, հարկավոր է դիմել մասնագետի, այս նշանները կարող են վկայել արյան մեջ շաքարի բարձր մակարդակի մասին։
Ձեռքերի մատների գույնի փոփոխություն։ Ձեռքերի մատների գույնը կարող է փոխվել տարբեր պատճառներով։ Եթե ենթարկվել եք ցածր ջերմաստիճանի, սթրեսի ազդեցության, ֆիզիկական ծանրաբեռնվածություն եք ունեցել, ամենայն հավանականությամբ, սա սովորական ռեակցիա է։
Սակայն, եթե այս փոփոխություններն ուղեկցվում են քորով, ցավով, ծակոցներով և թմրածությամբ, խորհրդակցեք մասնագետի հետ։ Այս ամենը կարող է վկայել ողնաշարի հետ կապված խնդիրների, մաշկային հիվանդությունների կամ արյունատար անոթների աշխատանքի խանգարման մասին։
Առատ քրտնարտադրություն։ Եթե նկատում եք, որ մատները չափից շատ են քրտնում, խնդիրը կարող է հիպերհիդրոզը լինել։ Առատ քրտնարտադրությունը նորմալ է բարձր ջերմաստիճանի, հուզական պոռթկման դեպքում, բայց եթե այն չափազանց առատ է, կախված չէ արտաքին գործոններից, ամենայն հավանականությամբ, առկա է առողջական խնդիր, որը հարկավոր է լուծել։
Փխրուն եղունգներ։ Եթե եղունգները փխրուն են, հեշտությամբ են կոտրվում, խնդիրը կարող է կապված լինել վահանաձև գեղձի առողջության հետ։ Եթե հաճախ եք հոգնածություն զգում` առանց պատճառի, հոդերը ցավում են, դիմեք մասնագետի օգնությանը։
Միշտ սառը ձեռքեր։ Եթե ձեռքերը մշտապես սառն են, իսկ մաշկը փոխում է գույնը, հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը։ Այս նշանները, սովորաբար, վկայում են արյան շրջանառության և նյարդային համակարգի աշխատանքի խանգարման մասին։
Այտուցվածություն։ Ձեռքերի այտուցվածությունը կարող է կապված լինել մի շարք խնդիրների հետ (օդի բարձր ջերմաստիճան, մեծ քանակով աղի օգտագործում)։ Այս դեպքերում այտուցներն արագ են անցնում։ Սակայն, եթե այս խնդիրը հաճախ է առաջանում, հարկավոր է դիմել մասնագետի, քանի որ ձեռքերի մշտական այտուցվածությունը կարող է վկայել անոթների հիվանդության մասին։
Դող մատներում։ Այս խնդիրը կարող է կապված լինել գերլարվածության կամ ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ։ Այդ դեպքում հանգստանալուց հետո անհարմարության զգացումը կանցնի։ Բայց եթե մատներում դողը պահպանվում է, հնարավոր է՝ օրգանիզմին չի բավարարում B1, B6, B12, E վիտամինների մակարդակը։
Եղունգների գույնի փոփոխություն։ Եղունգների գույնի փոփոխությունը կարող է պայմանավորված լինել հեմոգլոբինի ցածր մակարդակով, սակավարյունության առկայությամբ։ Երկու դեպքում էլ եղունգները կապույտ գույն են ստանում։ Այս երևույթը կարող է ուղեկցվել նաև մատներում ծակոցների զգացմամբ։
Կարդացեք նաև
Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների կարևորության մասին: Վերադառնանք թեմային և փորձենք խոսել այս մասին՝ օգտագործելով...
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...
ԱՀԿ-ի տվյալներով` կոլորեկտալ քաղցկեղը մեծահասակների մոտ ամենահաճախ հանդիպողներից է։ Հաստ աղիքի, ուղիղ աղիքի...
Կղանքի մեջ արյան առկայությունը տագնապալի ախտանշան է, որը մի շարք վտանգավոր ախտաբանությունների առաջին նշաններից է...
Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից: Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...
Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։
ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...
Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։
ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...
Որքա՞ն ժամանակ է, ինչ «Արմենիա» ՀԲԿ-ում գործում է ՄՌՏ մանկական ծառայությունը։
Մանկական ՄՌՏ-ծառայությունը “Արմենիա” ՀԲԿ-ում սկսել է գործել 2023 թվականի...
Մագնիսա-ռեզոնանսային շերտագրությունն անհրաժեշտ հետազոտություն է բժշկության տարբեր ասպարեզներում: Սակայն այն ունի նաև բացարձակ և հարաբերական հակացուցումներ, որոնցից...
Արմենիա ՀԲԿ-ում առկա մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի (ՄՌՏ) առավելություններից է դիֆուզիայի ռեժիմի անձայն լինելը՝ ախտորոշման գործընթացի որոշ չափով դանդաղելու արդյունքում: Կարևոր է նաև...
ՄՌՏ օգնությամբ որովայնի և կոնքի խոռոչի ի՞նչ ախտաբանություններ են հետազոտվում։
Որովայնի և փոքր կոնքի ՄՌՏ իրականացվում է լյարդի, լեղուղիների, երիկամների...
Ուռուցքային հիվանդությունների հայտնաբերման մեջ հաճախությամբ առաջնային տեղ է գրավում կոլորեկտալ քաղցկեղը: Այն հիմնականում ձևավորվում է պոլիպների առաջացման տեղում՝ նրանց բջջային ձևափոխման հետևանքով...
Ի՞նչ ԱՇՖ (արտաքին շնչառության ֆունկցիա) հետազոտությունը։
ԱՇՖ-հետազոտությամբ որոշվում է արտաքին շնչառության վենտիլիացիոն գործունեությունը...
Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ հետազոտել կարիոտիպը
Կարիոտիպի ուսումնասիրության համար կան ընդունված ցուցումներ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն