Ախտորոշում
Սոնոգրաֆիա. հարցազրույց Աիդա Սարխոշյանի հետ. armeniamedicalcenter.am
Սոնոգրաֆիա. հարցազրույց Աիդա Սարխոշյանի հետ
- Ի՞նչ է իրենից նեկայացնում սոնոգրաֆիա հետազոտությունը:
- Սոնոգրաֆիայի (ուլտրաձայնիային հետազոտություն`ՈՒՁՀ) օգնությամբ դիտվում են հիվանդի ներքին օրգանները՝ լյարդ, լեղապարկ, ենթաստամոքսային գեղձ, փայծաղ, երիկամներ, միզապարկ, տղամարդկանց մոտ` շագանակագեղձը, կանանց մոտ՝ սեռական օրգանները. արգանդ, ձվարան, այս ամենից զատ` փափուկ հյուսվածքները, ճարպային գոյացությունները (լիպոմա),: Նեզ մասնագիտացած սոնոգրաֆիստները հետազոտում են առանձին օրգան-համակարգեր:
Եթե որևէ ախտաբանություն է հայտնաբերվում և համոզված ենք ախտորոշման ճշտության մեջ, գրում ենք եզրակացություն, իսկ եթե կասկածելի գոյացություն ենք տեսնում, պացիենտին ուղղորդում ենք ՀՏ կամ ՄՌՏ հետազոտության:
- Ի՞նչ է սոնոգրաֆիայի սարքը:
- Սարքն երկու հաղորդիչներ՝ օրգանների և հյուսածքների հետազոտման համար: Դրանք երկու տեսակի են՝ խորանիստ (3 մեգահերցանոց) և մակերեսային (լիպոմաներ, վահանաձև գեղձ, տղամարդկանց սեռական օրգաններ, ենթամաշկային գոյացություններ, լիմֆոմաներ հետազոտելու համար):
Երբեմն մարդիկ գալիս են կանխարգելիչ հետազոտման, առանց գանգատի, բայց ինչ-որ գոյացություն է հայտնաբերվում:
Սոնոգրաֆիան հետազոտությունների շարքում ամենամատչելիներից, ամենակարևորներից և ամենատեղեկատվականներից է հիվանդությունների մեծամասնության համար:
- Հետազոտության արդյունքները որքանո՞վ են ճշգրիտ:
- Ախտորոշման ճշգրտությունը բավականին բարձր է՝ 90-100%, սակայն այս պարագայում շատ մեծ դեր ունի մասնագետի փորձառությունը: Քանի որ մեր հիվանդանոցը բազմապրոֆիլ է, դա հնարավորություն է տալիս ամենատարբեր ախտաբանություններ հետազոտել, իսկ դա փորձառության կարևոր պայման է:
Կան դեպքեր, երբ դժվար է միայն ուլտրաձայնային հետազոտությամբ գնահատաել իրավիճակը, օրինակ, երիկամների ախտահարումների ժամանակ: Նման դեպքերում լաբորատոր հետազոտությունների համակցմամբ ենք ճշտում պարենխիմայի աննշան, նոր սկսվող փոփոխությունները:
- Կլինիկայի ՈՒՁՀ սարքերը համապատասխանո՞ւմ են տեխնոլոգիաների վերջին զարգացումներին:
- Ներկայում հիվանդանոցը հագեցած է նոր սարքերով, լավագույններից են, որոնք առավել պարզ և հստակ են ցույց տալիս պատկերը, ինչն, իհարկե, նպաստում է ճիշտ ախտորոշելուն:
- Հետազետությունն ունի՞ հակացուցումներ:
- Հակացուցումներ բացարձակապես չկան, ուլտրաձայնը հիվանդի համար վտանգավոր չէ և անհրաժեշտության դեպքում կարելի է կրկնել: Օրինակ, երիկամային քարի դեպքում երբեմն ամեն օր է պետք հետևել քարի ընկնելու ընթացքին:
- Հիվանդները նախապատրաստվո՞ւմ են հետազոտությունից առաջ:
- Կանանց մոտ սեռական օրգանների, տղամարդկանց մոտ շագանակագեղձի հետազոտության ժամանակ պարտադիր է միզապարկը լինի լցված, որպեսզի նշված օրգաններն առավել տեսանելի լինեն, ինչը հնարավոր չէ դատարկ միզապարկի դեպքում:
Եթե լեղապարկի խնդիր կա, պացիենտը պետք է ներկայանա սոված: Ընդհանուր առմամբ, նախքան հետազոտությունը սոված լինելը և լիքը միզապարկը ցանկալի են: Կարևոր է նաև լեղապարկի լիքը լինելը, որպեսզի հնարավոր լինի տեսնել պատերի վիճակը՝ պոլիպների, քարերի նստվածքի, ուռուցքի առկայությունը, իսկն ուտելուց հետո այն դատարկվում է և լավ չի երևում: Երբեմն հարկ է լինում պացիենտին մի քանի անգամ հրավիրել:
- Հետազոտությունը պարտադի՞ր է բոլոր զորակոչիկներին:
- Միայն որոշ կասկածների դեպքում են զինակոչիկներին ուղղորդում ՈՒՁՀ հետազոտության:
- ՈՒՁՀ հետազոտության համար պետպատվեր առկա՞ է:
- Մեզ մոտ գործում է ՈՒՁՀ ծառայություն պետպատվերի, սոցփաթեթի շրջանակներում և հերթագրում չի պահանջվում, ձգտում ենք արագ սպասարկել:
Ընդհանրապես, առաջին հետազոտության համար վճարումից հետո հաջորդ հետազոտություններն անվճար են` մինչև հաստատվի ախտորոշումը: Առաջնորդվում ենք պացիենտին հնարավորին օգնելու պատրաստակամությամբ:
- Քանի՞ մասնագետ է աշխատում այս ծառայության սահմանում:
- Ծառայությունը սպասարկում են մի քանի սոնոգրաֆիստ. երկու սոնոգրաֆիստ ընդունարանում, երեքը` ախտորոշիչ բաժնում: Ընդունարանի հերթապահ բժիշկները նույնպես վերապատրաստվել են, և 4 բժիշկ կարող է այս հետազոտությունն իրականացնել: Դա շատ կարևոր է, որովհետև աշխատանքային ժամերից դուրս երբեմն հարկ է լինում նման հետազոտություն իրականացնել: Նախկինում գործում էին գիշերային հերթապահություններ:
Կարդացեք նաև
Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների կարևորության մասին: Վերադառնանք թեմային և փորձենք խոսել այս մասին՝ օգտագործելով...
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...
ԱՀԿ-ի տվյալներով` կոլորեկտալ քաղցկեղը մեծահասակների մոտ ամենահաճախ հանդիպողներից է։ Հաստ աղիքի, ուղիղ աղիքի...
Կղանքի մեջ արյան առկայությունը տագնապալի ախտանշան է, որը մի շարք վտանգավոր ախտաբանությունների առաջին նշաններից է...
Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից: Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...
Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։
ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...
Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։
ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...
Որքա՞ն ժամանակ է, ինչ «Արմենիա» ՀԲԿ-ում գործում է ՄՌՏ մանկական ծառայությունը։
Մանկական ՄՌՏ-ծառայությունը “Արմենիա” ՀԲԿ-ում սկսել է գործել 2023 թվականի...
Մագնիսա-ռեզոնանսային շերտագրությունն անհրաժեշտ հետազոտություն է բժշկության տարբեր ասպարեզներում: Սակայն այն ունի նաև բացարձակ և հարաբերական հակացուցումներ, որոնցից...
Արմենիա ՀԲԿ-ում առկա մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի (ՄՌՏ) առավելություններից է դիֆուզիայի ռեժիմի անձայն լինելը՝ ախտորոշման գործընթացի որոշ չափով դանդաղելու արդյունքում: Կարևոր է նաև...
ՄՌՏ օգնությամբ որովայնի և կոնքի խոռոչի ի՞նչ ախտաբանություններ են հետազոտվում։
Որովայնի և փոքր կոնքի ՄՌՏ իրականացվում է լյարդի, լեղուղիների, երիկամների...
Ուռուցքային հիվանդությունների հայտնաբերման մեջ հաճախությամբ առաջնային տեղ է գրավում կոլորեկտալ քաղցկեղը: Այն հիմնականում ձևավորվում է պոլիպների առաջացման տեղում՝ նրանց բջջային ձևափոխման հետևանքով...
Ի՞նչ ԱՇՖ (արտաքին շնչառության ֆունկցիա) հետազոտությունը։
ԱՇՖ-հետազոտությամբ որոշվում է արտաքին շնչառության վենտիլիացիոն գործունեությունը...
Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ հետազոտել կարիոտիպը
Կարիոտիպի ուսումնասիրության համար կան ընդունված ցուցումներ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն