|
|
|
«ԷԿՈՍԵՆՍ» ախտորոշման լաբորատորիան ձևավորվել է 2009 թ., և, ի սկզբանե, նրա գլխավոր նպատակն էր բոլոր լաբորատոր հետազոտություններն իրականացնել որակի միջազգային չափանիշներին համապատասխան և լաբորատոր ախտորոշման մեջ գործնականում կիրառել ժամանականից նորարարական տեխնոլոգիաների ձեռքբերումները: Արդեն երկար տարիներ է, ինչ EcoSense բժշկական լաբորատորիան մեր երկրի լաբորատոր ախտորոշման մեջ առաջատար դիրք է գրավում:
Տվյալ պահին, բացի Երևանում գործող երկու մասնաճյուղերից, Հայաստանի տարածքում իրենց գործունեությունն են ծավալում և ակտիվորեն զարգացնում ևս 4 մասնաճյուղեր՝ Կապանում, Վանաձորում, Գյումրիում և Ստեփանակերտում:
2015 թվականին Կոմիտաս 37/1 հասցեում բացվել է նոր «Էկոսենս» ախտորոշիչ կենտրոնը, որտեղ լաբորատոր հետազոտություններից զատ իրականացվում է բժշկական ծառայությունների համալիր, որն իր մեջ ներառում է տարբեր մասնագիտությամբ բժիշկների ընդունելություն, ովքեր լավագույնն են իրենց գործում և ախտորոշում են մեր երկրում նմանատիպը չունեցող, համաշխարհային մակարդակի բժշկական սարքավորումների օգնությամբ:
«ԷԿՈՍԵՆՍ» ՍՊԸ լաբորատորիան իրականացվող հետազոտությունների ծավալով Հայաստանում առաջատարներից է:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
«ԷԿՈՍԵՆՍ»-ը համագործակցական վստահելի կապեր ունի ախտորոշիչ սարքավորումներ արտադրող համաշխարհային առաջնորդների հետ, հետազոտություններն իրականացվում են աշխարհի լավագույն լաբորատոր սարքավորումներ արտադրող ընկերությունների մեքենայացված անալիզատորներով (Siemens, Roche, Quiagen, Sysmex և այլոք)՝ հնարավորություն տալով կենսանմուշների մեծ ծավալները հետազոտել օպերատիվ և բարձր որակով:
Մենք համագործակցում ենք Երևանի և Հայաստանի մարզերի առաջատար բժշկական կենտրոնների, կլինիկաների և մասնավոր բժիշկների հետ, ինչպես նաև ախտորոշիչ ծառայությունների լայն տեսականի ենք տրամադրում այն այցելուներին, ովքեր սովոր են հոգ տանել իրենց առողջության մասին: Լաբորատորիան զինված է կլինիկական լաբորատոր հետազոտությունների հիմնական մեթոդներով, որոնք իրականացվում են ժամանակակից սարքավորումներով:
«ԷԿՈՍԵՆՍ» լաբորատորիան մասնակցում է լաբորատոր հետազոտությունների որակի վերահսկման RIQAS -Randox (Մեծ Բրիտանիա) միջազգային ծրագրին:
|
|
|
|
|
|
|
|
Առավելությունները բժշկական կենտրոնների համար
Հետազոտությունների լայն շրջանակ՝ ներառյալ բացառիկ համալիր ծրագրեր, կանչվող թիմի ծառայություններ, ծախսվող նյութերով և գրենական պիտույքներով ապահովում, տեղեկատվական աջակցություն:
Առավելությունները հիվանդների համար
Բժշկական տեղեկատվության գաղտնիություն, անանուն հետազոտությունների հանձնման հնարավորություն, արյուն վերցնելու գործընթացի անվտանգություն, բժշկական լաբորատորիայի անձնակազմին տուն հրավիրելու հնարավորություն, բժշկական հետազոտություններին պատրաստվելու հարցերի անվճար խորհրդատվություն, արդյունքների տրամադրում ֆաքսով, էլեկտրոնային հասցեով, առաքման միջոցով, ծառայություններ եվրոպական մակարդակով:
Ներկայում մեր բժշկական լաբորատորիայի հիմնական հետազոտական ուղղություններից են ՊՇՌ մեթոդը, ընդհանուր կլինիկական հետազոտությունը, իմունաբանական և կենսաքիմիական թեստերը, հորմոնային խանգարումների, ուռուցքային մարկերների, ալերգիկ ռեակցիաների մարկերների հայտնաբերումը, լյարդի ախտաբանությունների ախտորոշումը, գենետիկական պոլիմորֆիզմի հայտնաբերումը, հղիության սքրինինգը:
|
|
|
|
|
|
|
|
|
|
«ԷԿՈՍԵՆՍ» կլինիկայում տարբեր մասնագիտության բժիշկներն (սրտաբան, գինեկոլոգ, ուրոլոգ, թերապևտ) իրականացնում են հիվանդների ընդունելություն:
Այս ծառայություններից զատ կլինիկայում գործում են նաև առողջության ընդհանուր հետազոտության և տարբեր ուղղություններով մոնիտորինգի Check-up ծրագրեր, ինչպես նաև ամենաժամանակակից սարքավորումներով իրականացվում է գործիքային ախտորոշում ՝ անոթների դոպլեր, դուպլեքս հետազոտություն, FibroScan 402 սարքով լյարդի հետազոտություն, սոնոգրաֆիա, էլեկտրասրտագրություն, Հոլտեր մոնիտորինգ, Տրեդմիլ-թեստ և այլն:
՛«ԷԿՈՍԵՆՍ» ախտորոշիչ կենտրոնի ծառայությունները բժշկական տուրիզմի եվրոպական ծրագրերի այլընտրանք են, որի նպատակը առողջական վիճակի հսկողությունն է: Այսօր արտասահման մեկնելը միակ ճիշտ որոշումը չէ:
Մեր մասնագետների արհեստավարժությունը և ներկայացված սարքավորումների յուրօրինակ հնարավորությունները թույլ են տալիս վստահորեն երաշխավորել եվրոպական առաջատար կլինիկաների մակարդակով ցուցաբերվող ծառայությունների որակ:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|