Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առաջին նախաբժշկական օգնություն

Ե՞րբ կանչել բժշկին. ուշագնացություն, ցնցումներ, բարձր ջերմություն

Ե՞րբ կանչել բժշկին. ուշագնացություն, ցնցումներ, բարձր ջերմություն

Երեխայի համար բժի՛շկ հրավիրեք, եթե դուք չեք կարողանում պարզել որոշ ախտանիշների պատճառը, հիվանդությունը չի ստանում այն ընթացքը, որը դուք ակնկալում եք, կամ կորցնում եք իրավիճակի վերահսկողությունը, 48 ժամվա ընթացքում փոփոխություն չեք նկատում, թեև բժշկի խորհուրդները կատարում եք, երեխայի մոտ ընդունած դեղորայքի հանդեպ առաջացել է անսպասելի հակազդեցություն։

 

Ե՛վ ցերեկը, և՛ գիշերը դեղատան աշխատակիցներին տալիս են փոքրիկ հիվանդների բուժմանը վերաբերող բազմաթիվ հարցեր։ Դեղագործների և դեղաբանների համար շատ կարևոր է ոչ միայն դեղորայքի օգտագործման մասին ճիշտ խորհուրդներ տալը, այլև ծնողներին հասցնել այն գիտակցական մակարդակին, որ անհետաձգելի իրավիճակներում անպայման բժշկի դիմեն։ Երբեմն շատ են ուշացնում երեխաներին բուժօգնություն ցույց տալը և կորցնում թանկարժեք ժամանակ։ Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ ծնողները երեխայի մարմնի վրա առաջացած ցանին, մարսողական համակարգի խանգարումներին և այլ վտանգավոր ախտանիշներին կարևոր նշանակություն չեն տալիս։

Առավել հաճախ բժշկի շտապ զննումը պարտադիր է հետևյալ դեպքերում.

 

  • ուշագնացություն,

  • ջղակծկումներ,

  • որովայնում սուր ցավեր,

  • չոր հազի նոպաներ և դժվարացած շնչառություն,

  • մաշկի ցանավորում,

  • արյունահոսություն,

  • վնասվածքներ,

  • թունավորումներ։

 

Որպես կանոն, երեխաների մԵրեխայի համար բժի՛շկ հրավիրեք, եթե`ոտ վնասվածքների, այրվածքների և առատ արյունահոսությունների ժամանակ ծնողները անհապաղ "շտապ օգնություն" են կանչում կամ դիմում մանկաբույժի օգնությանը։ Իսկ բարձր ջերմությանը, մաշկային ցանին, հազին և մարսողական համակարգի խանգարումներին մայրերն ու հայրերը ոչ միշտ են լուրջ վերաբերվում։


Դեղագործները ինչի՞ վրա պետք է հրավիրեն ծնողների ուշադրությունը։


Նյարդային համակարգի կողմից սպառնացող նախանշաններ կարող են համարվել անսովոր քնկոտությունը, երեխայի արգելակվածությունը, խոսակցական խանգարումները, ուժեղ գլխապտույտներն ու գլխացավերը։ Ծնողներին շատ են վախեցնում ուշագնացությունները, ջղակծկումները, անընդմեջ փսխումները։ Բոլոր այս ախտանիշները կարող են կենտրոնական նյարդային համակարգի բորբոքային հիվանդությունների, մենինգոկոկային վարակի, բարձր ջերմության հանդեպ գլխուղեղի հակազդեցության, ուղեղի ցնցման կամ վնասվածքի նախանշաններ լինել, հազվադեպ դեպքերում լինել ուռուցքի ախտանշան։


Ուշագնացության դեպքում, մինչև բժշկի օգնության հասնելը, հարկավոր է արձակել երեխայի օձիքը, թուլացնել սեղմող հագուստը և պառկեցնել նրան այնպես, որ դեպի ուղեղը արյան հոսքը ուժեղանա։ Որոշ ծնողներ գրկում են երեխային ու պահում ուղղահայաց դիրքում, ինչը նման դեպքերում լուրջ սխալ է համարվում։ Յուրաքանչյուր ընտանիքում տնային դեղարկղում պետք է լինի անուշադրի սպիրտ։ Ձեր դեղատան հաճախորդներին հիշեցրե՛ք, որ անուշադրի սպիրտի մի քանի կաթիլ պետք է կաթեցնել բամբակից կամ թանձիվից տամպոնին ու մոտեցնել գիտակցությունը կորցրած երեխայի քթանցքներին, բայց ոչ մի դեպքում չքսել քունքերին։ Որպես լրացուցիչ խորհուրդ` մերսել ականջախեցիները` մինչև նրանց կարմրելը։


Ջղակծկումների դեպքում դեմքը և վերջույթները կարող են կապտել։ Այս ախտանիշը վկայում է հյուսվածքներում անոթների սպազմից առաջացած թթվածնային քաղցի մասին (հիպոքսիա), շնչառական կենտրոնի ընկճվածության կամ թունավորման մասին։ Շատ կարևոր է, որ երեխայի մոտ ջղակծկումների նախանշանների դեպքում ծնողները խուճապի չմատնվեն։ Հարկավոր է փոքրիկին պառկեցնել հարթ, փափուկ մակերեսի վրա, թեքել կողքի և ծնոտների արանքում դնել որևէ փափուկ կտոր, որպեսզի երեխան լեզուն չկծի։ Միայն բժիշկն է իրավասու` նշանակելու որևէ հակացնցումային միջոց։


Հիպերթերմիայի դեպքում հարկավոր է բժշիկ հրավիրել, եթե մինչև 6 ամսական երեխայի ջերմությունը 38˚C-ից ավել է։ Բուժօգնությունը անխուսափելի է նաև այն դեպքում, երբ բարձր ջերմությունը չի իջնում ո՛չ ջերմիջեցնող դեղամիջոցներով, ո՛չ էլ սառեցման ֆիզիկական մեթոդներով։

 

Բժշկի օգնության կարիք ունեն նաև այն հիվանդ երեխաները, որոնց անամնեզում նշված են ծննդաբերական վնասցվածքներ կամ պերինատալ էնցեֆալոպաթիա, նախկինում ունեցել են տենդային ջղակծկումներ։ Ծնողները պետք է իմանան, որ 38˚C ջերմության դեպքում երեխային տաքացնող կոմպրեսներ չի կարելի։ Ացետիլսալիցիլաթթվի ընդունումը ևս հակացուցված է։


Ժամանակ առ ժամանակ որովայնի սուր ցավեր զգում են գրեթե բոլոր երեխաները։ Բժշկի օգնություն պահանջող ախտանիշներ են համարվում 3 ժամից ավել տևողության որովայնի ցավը, որն ուղեկցվում է փսխումներով, կամ 6 ժամ տևողությամբ` առանց փսխումների, 24 ժամից ավել տևող փորլուծությունը։ Այսպիսի համակցումները, որպես կանոն, խոսում են սուր աղիքային վարակի, հազվադեպ` ենթաստամոքսային գեղձի բորբոքման (պանկրեատիտի) մասին, երեխայի լացն ու արտահայտված դիմադրությունը կարող են վկայել ապենդիցիտի (կույր աղիքի բորբոքում), կամ վիրահատական միջամտություն պահանջող այլ ախտանշանների մասին (այդ թվում նաև օտար մարմին կուլ տալու մասին)։ Ուստի բացատրե՛ք ծնողներին, որ նման դեպքերում, մինչև բժշկի օգնության հասնելը, պետք չէ փոքրիկին ցավազրկող, հակալուծային կամ որևէ այլ դեղամիջոցներ տալ։ Հիշեցրե՛ք, որ մինչև երեխայի տանջող ցավի պատճառն իմանալը ոչ մի դեպքում չի կարելի տաքացնել նրա որովայնը, առատ կերակրել և հոգնա անել։


Ներքին արյունահոսության նշան կարող են լինել որովայնի ցավի համակցումը անընդհատ ավելացող գունատության և մաշկի վրա հայտնվող սառը քրտինքի հետ, երակային զարկի արագացումը, շընչառության հաճախացումը, գլխապտույտները (փոքրիկների մոտ` ակնախնձորների« "լող տվող" շարժումները)։ Ավելի հաճախ դրանց պատճառ կարող են լինել (սպորտային պարապմունքների կամ այլ խաղերի ժամանակ) որովայնի և կրծքավանդակի վնասվածքներից առաջացած փայծաղի և լյարդի պատռվածքները։


Դեռահասային շրջանում աղջիկների մոտ կարող է տեղի ունենալ ձվարանի "բշտի պայթում"։ Երեխաների մոտ խոցային հիվանդության պատճառով ստամոքսաղիքային արյունահոսություններ հազվադեպ են լինում։ Նման դեպքերում հիվանդության ընթացքում սկսվում է վիճակի թվացյալ լավացման շրջան, սակայն թուլությունը կրկին կտրուկ ուժեղանում է` ընդհուպ մինչև ուշագնացություն։ Այդ պատճառով շատ կարևոր է հիվանդին ժամանակին հիվանդանոց տեղափոխել։


Շնչառական օրգանների կողմից առավել վտանգավոր են չոր, առանց արտադրության հազի հանկարծակի նոպաները, դժվարացած, խզզոցով, արագացած շնչառությունը (նորմայում շնչառության և երակային զարկի հաճախությունների հարաբերությունը պետք է լինի 1։3)։ Առավել հաճախ այս ախտանիշները խոսում են սուր շնչառական հիվանդությունների բարդացած ընթացքի մասին` ձայնային ճեղքի ջղակծկումների զարգացմամբ և արտաձայնալարային այտուցներով (կեղծ խռուկ (կրուպ) կամ լարինգոստենոզ), ինչպես նաև բրոնխոսպազմի, ալերգիկ հակազդեցությունների կամ շնչուղիներում օտար մարմնի հայտնվելու մասին։ Ծնողներին խորհուրդ տվեք, մինչև բժշկի օգնությունը, երեխային ապահովել մաքուր օդով և խուսափել մեծ քանակությամբ հեղուկ խմեցնելուց, քանի որ հազի ընթացքում հնարավոր է փսխում։ Բրոնխիալ ասթմայի կամ ասթմատիկ բրոնխիտի սրացման դեպքում թույլատրելի է 15 րոպե տևողությամբ ձեռքերի և ոտքերի լոգանքները (առանց մանանեխի և այլ սուր հոտ ունեցող միջոցների)։ Տարիքին համապատասխան դեղաչափերով կարելի է տալ մեթիլքսանտինների կամ սպազմոլիտիկների խմբի բրոնխները լայնացնող և հակահիսթամինային միջոցներ։ Առանց բժշկի նշանակման ծնողներին ոչ մի դեպքում չի թույլատրվում կիրառել բրոնխների ռեցեպտորների վրա ազդող ցողացիր (ինհալացիոն) և դեղահաբային միջոցներ, քանի որ նման դեղամիջոցների չափից դուրս օգտագործումը կարող է առաջացնել պարադոքսային հակազդեցություն և բրոնխոսպազմի ուժեղացում։


Երեխայի մաշկի վրայի ցանը
կարող է պայմանավորված լինել տարբեր պատճառներով՝ մանկական վարակներ, գերտաքացում, սննդային և դեղորայքային ալերգիա, մաշկի սնկային և մակաբուծային հիվանդություներ։ Առավել վտանգավոր հիվանդությունը մենինգոկոկային վարակն է, որի առաջին ախտանիշներից է արյունաբշտային ցանը (արյունազեղման տեսքով)։ Դեղագործներից և դեղաբաններից հաճախ հարցնում են, թե ջրծաղիկի, հերպեսի և մաշկախտի (էկզեմայի) ժամանակ ինչով մշակել ցանը։ Հիշեցրե՛ք ծնողներին, որ արտաքին օգտագործման միջոցներն ընտրելուց առաջ պետք է հրավիրել մանկաբույժին։ Այնպիսի մանկական վարակները, ինչպիսիք են քութեշը, ջրծաղիկը կամ կարմրուկը, առանց համապատասխան բուժման և լաբորատոր հետազոտման կարող են հանգեցնել այնպիսի լուրջ բարդությունների, ինչպիսիք են միոկարդիտը և գլոմերուլոնեֆրիտը։ Մինչ բժշկը կայցելի, թարախային ցանը կարելի է մշակել բրիլիանտ կանաչի լուծույթով (որոշ բշտիկներ հարկավոր է թողնել չմշակված, որպեսզի դրանք բժիշկը զննի)։ Արտահայտված քորի դեպքում թույլատրվում է ցանը մշակել նատրիումի բիկարբոնատի լուծույթով (1 թեյի գդալ կերակրի սոդան` 1 բաժակ եռացրած ջրին) և տարիքին համապատասխան դեղաչափով հակահիսթամինային դեղամիջոցներ տալ։


Երեխայի՝ ջրից հրաժարվելը, նրանից եկող անսովոր հոտը (օրինակ ացետոնի) ևս ընդհանուր թունավորման, ջրազրկման և ծանր վիճակի մասին են խոսում, ինչը պահանջում է բժշկի հրատապ կանչ։ Լրացուցիչ ահազանգ կարող են լինել երեխայի խամրած աչքերը (նորածնի մոտ` ներս ընկած գաղթունը), 6 ժամից ավել միզարտադրության բացակայությունը, փորլուծությունը, փսխումը։
Բժշկի զննումը պարտադիր է, որպեսզի ճիշտ գնահատվի երեխայի վիճակը, նշանակվի համապատասխան բուժում, և կանխվեն հիվանդության հետագա բարդությունները։

 

Երեխայի սխալ ինքնաբուժումը շատ վտանգավոր է, քանի որ փոխվում է հիվանդության կլինիկական պատկերը, ինչն էլ իր հերթին դժվարացնում է ճիշտ ախտորոշումը։ Մինչև շտապ օգնության մոտենալը կամ տեղամասային բժշկի այցը կարելի է հեռախոսով խորհրդակցել որևէ մասնագետի հետ։ Ցանկալի է, որ դեղատան աշխատակիցներն իմանան իրենց կողմից սպասարկվող թաղամասի արագ և անհետաձգելի օգնություն ցուցաբերող կենտրոնների` "թեժ գծերի" հեռախոսահամարները։

Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 2-2007 (2)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բնական աղետից անմիջապես հետո ձեռնարկվող միջոցառումներն անցկացվում են չորս փուլով
Բնական աղետից անմիջապես հետո ձեռնարկվող միջոցառումներն անցկացվում են չորս փուլով

1. Փրկության փուլ


Սա մի ժամանակաշրջան է, որը տեղի է ունենում իրադարձությունից անմիջապես հետո...

ՀՀ ԱՆ. Ի՞նչ անել այրվածքների ժամանակ
ՀՀ ԱՆ. Ի՞նչ անել այրվածքների ժամանակ

  • Հեռացրե՛ք այրվածք ստացածին ջերմության ազդեցությունից:
  • Սառեցրե՛ք այրվածքային մակերեսը. լվացե՛ք պաղ, բայց ոչ սառը ջրով 10-20 րոպեների ընթացքում...

Բժշկական առաջին օգնության պայուսակ. armeniamedicalcenter.am
Բժշկական առաջին օգնության պայուսակ. armeniamedicalcenter.am

Յուրաքանչյուր մարդ կարող է հանկարծ իրեն վատ զգալ կամ վնասվածք ստանալ՝ անկախ տարիքից, առողջական վիճակից:
Այդ պատճառռով բժշկական առաջին օգնության պայուսակը պետք է ձեռքի տակ լինի...

Առաջին օգնությունն այրվածքների ժամանակ. հարցազրույց այրվածքաբան Կարինե Բաբայանի հետ
Առաջին օգնությունն այրվածքների ժամանակ. հարցազրույց այրվածքաբան Կարինե Բաբայանի հետ

Ի՞նչ գործոններ կարող են այրվածք առաջացնել և ի՞նչ ախտանիշներով են դրսևորվում:


Այրվածքը ցավ առաջացնող ախտաբանություն է: Այն կարող է առաջանալ արևի ճառագայթներից, տեխնիկական ճառագայթող սարքերից, շատ տաք...

Բժշկի ընդունարանում
Քթային արյունահոսություններ. հարցազրույց օրդինատոր, քիթ-կոկորդ-ականջաբան Ռաֆայել Պետրոսյանի հետ. armeniamedicalcenter.am
Քթային արյունահոսություններ. հարցազրույց օրդինատոր, քիթ-կոկորդ-ականջաբան Ռաֆայել Պետրոսյանի հետ. armeniamedicalcenter.am

Քթային արյունահոսությունները առաջանում են քթի անոթավորմանը մասնակցող անոթների ամբողջականության խախտման հետևանքով և կլինիկորեն դրսևորում են քթից արյան հոսքով...

Ճանապարհորդի դեղատուփը. Սալուտեմ ամսագիր №3
Ճանապարհորդի դեղատուփը. Սալուտեմ ամսագիր №3

Սկսվել է երկար սպասված արձակուրդային հրաշալի ժամանակաշրջանը։ Ձմեռվա երկար երեկոներին շատերս էինք երազում, թե ինչպես պիտի կապենք ճամպրուկները, ընտրում էինք ճամփորդական երթուղիներ...

Սալուտեմ 3.2021
Ինչ պետք է իմանալ ջերմային կամ արևային հարվածի մասին. Սալուտեմ ամսագիր №3
Ինչ պետք է իմանալ ջերմային կամ արևային հարվածի մասին. Սալուտեմ ամսագիր №3

Ջերմային հարված սովորաբար տեղի է ունենում, երբ մարդը գերտաքանում է։ Դա կարող է պատահել աշխատելիս, մարզվելիս կամ պարզապես շոգ վայրում գտնվելիս։ Ջերմային հարվածը չբուժելու դեպքում կարող են վնասվել ներքին օրգանները...

Սալուտեմ 3.2021
Առաջին բուժօգնությունը միջատների խայթոցի ժամանակ. Սալուտեմ ամսագիր №3
Առաջին բուժօգնությունը միջատների խայթոցի ժամանակ. Սալուտեմ ամսագիր №3

Միջատների խայթոցը շատ ցավոտ է և ուղեկցվում է  կծած տեղում կարմրության և այտուցի առաջացմամբ։ Մեղուների, կրետների, իշամեղուների և բոռերի խայթոցը վտանգավոր է ուժեղ ալերգիկ ռեակցիայի զարգացման պատճառով...

Սալուտեմ 3.2021
Առաջին օգնությունը ոտքի կոտրվածքի ժամանակ. Սալուտեմ ամսագիր №2
Առաջին օգնությունը ոտքի կոտրվածքի ժամանակ. Սալուտեմ ամսագիր №2

Ոտքի կոտրվածքը առավել հաճախ առաջանում է ընկնելու կամ հարվածի հետևանքով, ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ ստացած վնասվածքների պատճառով։ Մարզիկները նման վնասվածք...

Սալուտեմ 2.2021
Ինչպե՞ս օգնել մարդուն, ով հայտնվել է սառույցի տակ. nairimed.com
Ինչպե՞ս օգնել մարդուն, ով հայտնվել է սառույցի տակ. nairimed.com

Ձմռանը շատ են զվարճանքները, ինչպիսիք են` սահնակներով կամ չմուշկներով սահելը, ձնագնդի խաղալը, ձնեմարդ պատրաստելը, և, իհարկե, դահուկային սպորտը, ձմեռային ձկնորսությունը։ Սակայն ոչ բոլոր...

Առաջին օգնությունը արյունահոսությունների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը արյունահոսությունների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com

Անոթային վնասվածքների պատճառները

Յուրաքանյուր վնասվածք և կոտրվածք ունի արյունահոսության մեծ վտանգ: Անոթները կարող են վնասվել...

Առաջին օգնությունը կոտրվածքների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը կոտրվածքների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com

Կոտրվածքը ոսկրի ամբողջության խախտումն է: Ելնելով քաղաքակրթության ընթացքից, կոտրվածքների առաջացման մեխանիզմները փոխվել են: Հիմա մենք գործ ունենք ավելի մեծ էնեգիայով հարուստ վնասվածք...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Առաջին օգնությունը սննդային թունավորումների ժամանակ. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը սննդային թունավորումների ժամանակ. izmirlianmedicalcenter.com

Մոտենում են տոնական օրերը: Կարծում ենք սննդային թունավորումներին վերաբերող տեղեկատվությունն օգտակար կլինի` այդ օրերին խուսափելու սննդային թունավորումիներից, կամ,  հակառակ դեպքում, պատրաստ լինելու...

Սնունդը և առողջությունը
Առաջին բուժօգնությունը ծննդաբերության ժամանակ. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am
Առաջին բուժօգնությունը ծննդաբերության ժամանակ. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am

Կանանց կոնսուլտացիայում բոլոր հղիներին հաշվառում են, հաշվարկվում է նրանց հղիության ժամկետը և զգուշացնում ծննդաբերության մոտավոր ժամկետի մասին: Հղիները տեղեկացվում են, թե ինչ կլինիկական վիճակի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ անել, եթե ստենոկարդիայի նոպա է սկսել

Եթե կրծոսկրի հետևում ցավը սկսվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, անհրաժեշտ է այն անմիջապես...

Սրտանոթաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ