Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Գլխավոր
Տեսասրահ

Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը հագեցած է միջազգային չափանիշներին համապատասխանող տեխնիկայով և որակյալ կադրերով

Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը հագեցած է միջազգային չափանիշներին համապատասխանող տեխնիկայով և որակյալ կադրերով

Ամերիկացի նշանավոր պրոֆեսոր, աչքի պլաստիկ վիրաբույժ Բրանսոն Քոլը Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի աչքի պլաստիկ վիրաբուժության ծառայության մասնագետների հետ Հայաստանում մեկ շաբաթ կիրականացնի բարեգործական վիրահատություններ ու կոնսուլտացիաներ:


Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում նոյեմբերի 2-ին կայացավ կոնֆերանս, որտեղ պրոֆեսոր Բրանսոն Քոլը ներկայացրեց գիտական զեկույց՝ «Ժամանակակից աչքի վիրաբուժությունը» թեմայով: Բրանսոն Քոլը ժամանել է Հայաստան տիկնոջ հետ, ով նաև իր օգնականն է:


Ամերիկացի նշանավոր պրոֆեսոր, աչքի պլաստիկ վիրաբույժ Բրանսոն ՔոլՆոյեմբերի 2-ի գիտական կոնֆերանսը կազմակերպվել էր ՎՕՍ (Վերջին օրերի սրբեր) կազմակերպության հովանավորությամբ, որը զբաղվում է բարեգոծական միջոցառումներով աշխարհի տարբեր երկրներում:


Կազմակերպության նպատակն է բժշկության ոլորտում օգնություն ցույց տալ հասարակության անապահով խավի մարդկանց՝ կազմակերպելով անվճար կոնսուլտացիաներ աշխարհի առաջատար բժիկշների կողմից: Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը ներգրավվել է նշված համագործակցության մեջ 2007 թ.: Բրանսոն Քոլը նախկինում նույնպես այցելել է Հայաստան և աշխատել Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի աչքի պլաստիկ վիրաբուժության ծառայությունում՝ կատարելով կոնսուլտացիաներ և վիրահատություններ կոպերի, արցունքատար ուղիների և ակնակապիճի հիվանդություններով տառապող հիվանդների շրջանում: Այդ ընթացքում, Հայաստանում մեկ շաբաթ անցկացնելուց հետո, պրոֆեսոր Քոլի կողմից կազմվել էր բոլոր անհրաժեշտ սարքավորումների և բժշկական պարագաների ցուցակը, որոնք կհեշտացնեին աչքի պլաստիկ վիրաբուժության ծառայության աշխատանքը և կբարձրացնեին հիվանդների բուժման մակարդակը Հայաստանում:


Ներկա այցի ընթացքում պրոֆեսոր Բրանսոն Քոլի կողմից իրականացվեց նվիրատվություն Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի աչքի պլաստիկ վիրաբուժության ծառայությանը: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց ՎՕՍ կազմակերպության ներկայացուցիչ Ռոդ Սթոնը, խոսքը բժշկական սարքավորումների մասին է. «Մասնավորապես մեզ հետ բերել ենք գերմանական արտադրության ճակատային լույս, վիրաբուժական մեքենա, վիրահատարանի լույս և այլ պարագաներ, օրինակ՝ ամերիկյան ամենավերջին արտադրության իմպլատանտներ»:


ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԲԿԱԳՄԱ և ՌԴ ԲՏԳԱ ակադեմիկոս, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Մալայանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր ակնաբուժական կենտրոնն այսօր հագեցած է ամենավերջին սարքավորումներով, որոնք թույլ են տալիս բուժել անգամ աչքի բնածին լուրջ արատներ: Կենտրոնում կա նաև օրբիտային վիրաբուժության մասնագետ, ով վերապատրաստված է արտերկրում և կատարում է բարդագույն վիրահատություններ: Այս գործոններով է պայմանավորված այն հանգամանքը, որ ՎՕՍ կազմակերպությունը Հայաստանում ցանկանում է համագործակցել հենց Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հետ: Խոսելով այս համագործակցության մասին` Ալեքսանդր Մալայանը մասնավորապես նշեց.


ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԲԿԱԳՄԱ և ՌԴ ԲՏԳԱ ակադեմիկոս, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Մալայան«Համագործակցում ենք շուրջ 7 տարի, և այս ընթացքում նախգծվել են մի քանի լուրջ ծրագրեր: Մասնավորապես, հույս ունենք միասին իրագործել մարզային ակնաբուժական հիվանդանոցների զարգացման մի ծրագիր, որի անհրաժեշտությունն այսօր շատ մեծ է, քանի որ մարզային հիվանդանոցները գտնվում են անմխիթար վիճակում: Իսկ մեզ մոտ զարգացումն ակնհայտ է: Եթե մոտ 3 տարի առաջ մենք չէինք կարողանում կատարել ամենապարզ վիրահատություններ ու մեր հիվանդներին ուղեգրում էինք Ռուսաստան, ապա այսօր հազարավոր նման վիրահատություններ ենք իրականացնում: Ունենք թե' կադրեր, թե' տեխնիկա»:


Հայաստանում և աշխարհում աչքի պլաստիկ վիրաբուժության ձեռքբերումների մասին իր գնահատականը պրոֆեսոր Բրանսոն Քոլը տվեց մեզ հետ զրույցում:


–  Պարոն Քոլ, ո՞րն է վերջին մեկ տարվա ամենախոշոր ձեռքբերումն աչքի պլաստիկ վիրաբուժության ոլորտում:


–  Կարծում եմ` վահանաձև գեղձի ախտահարման հետևանքով ակնակապիճի հիվանդության բուժումը, որի մասին խոսելու ենք այս գիտակոնֆերանսի ընթացքում, կարելի է համարել ժամանակակից ակնաբուժության ամենալուրջ նվաճումներից մեկը, քանի որ այս հիվանդությունը շատ բարդ է և կարող է հանգեցնել անգամ կուրության ու կոսմետիկ արատների` ակնագնդերի կախվելուն և շլության: Այժմ հնարավոր է վիրահատության միջոցով հասնել նրան, որ նման հիվանդությամբ տառապող մարդն ավելի լավ տեսնի ու ավելի լավ տեսք ունենա:


–  Մատչելի՞ է արդյոք նման վիրահատությունը:


–  Գիտե՞ք, մենք նախընտրում ենք աշխատել այնպիսի կլինիկաների հետ, ինչպիսին է, օրինակ, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը, որտեղ կա խիստ ճկուն գնացուցակ: Հիվանդը, ով վճարունակ չէ, կարող է ընդհանրապես չվճարել և որակյալ բուժում ստանալ, մասնակի վճարունակ անձը նույն բուժման համար կարող է մասնակի վճարել, իսկ վճարունակ խավը վճարում է ավելի մեծ գումար` նույն բուժման դիմաց: Սա նպաստում է նրան, որ անկախ սոցիալական խավից, ցանկացած հիվանդ օգտվում է նույն բուժծառայություններից, ինչ մյուսները:


–  Կա՞ն համագործակցության այլ խթաններ:


–  Այո, այս կլինիկայի ընտրությունը պայմանավորված է նաև մասնագետի առկայությամբ, ով անցել է համապատասխան վերապատրաստում Հնդկաստանում և ԱՄՆ-ում, ինչն ավելի է նպաստում վիրահատությունների արդյունավետությանը:


–  Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի նվաճումները աչքի պլաստիկ վիրաբուժության ոլորտում:


–  Աչքի պլաստիկ վիրաբուժությունը Հայստանում կարող եմ գերազանց գնահատել` հաշվի առնելով կրկին այն հանգամանքը, որ լավ մասնագետի պակաս այստեղ չկա:


–  Կա՞ արդյոք մի բան, որ արտասահմանի մասնագետներն այսօր կարող են սովորել հայ գործընկերներից:


–  Իհարկե, բոլորս սովորում ենք միմյանցից, կատարում փորձի փոխանակումներ: Օրինակ, այս կենտրոնում ես սովորել եմ մի վիրահատություն, որը նախկինում չէի անում: Խոսքը երեխաների բնածին արատներից մեկի` ծանր աստիճանի կախ կոպերի վիրահատության մասին է: Այդպիսի կոպերը վիրահատությամբ բարձրացնելու տեխնիկան ես այստեղ եմ սովորել:

 

Պրոֆեսոր Բրանսոն Քոլը ներկայացրեց գիտական զեկույց՝ «Ժամանակակից աչքի վիրաբուժությունը» թեմայով Պրոֆեսոր Բրանսոն Քոլը ներկայացրեց գիտական զեկույց՝ «Ժամանակակից աչքի վիրաբուժությունը» թեմայով Պրոֆեսոր Բրանսոն Քոլը ներկայացրեց գիտական զեկույց՝ «Ժամանակակից աչքի վիրաբուժությունը» թեմայով
     

Հեղինակ. Լարա Առաքելյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

05.04.2014

Հարգելի Արփիկ, բարև Ձեզ, ծրագրային փոփոխությունների պատճառով հաղորդագրություններին հետևելը ժամանակավորապես անհնար էր դարձել, որի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը:

 

Եթե խնդիր դեռևս պահպանվում է, խնդրում ենք գրե և մենք կփորձենք օգտակար լինել:

 

 

Արփիկ

12.03.2014

Բարև Ձեզ, հարգելի բժիշկ, արդեն մոտ 6ամիս է,որ աջ աչքիցս արցունք է գալիս ցերեկները, իսկ գիշերը ճպռակալում է և փակվում է, ես Հրազդան քաղաքից եմ, և մեր պոլիկլինիկայի աչքի բժիշկների կողմից նշանակվել են հետևյալ դեղերը`ЦИПРОФЛОКСАЦИН 5МЛ 0,3% раствор, ФЛОКСАДЕКС 10МЛ, ОФТАКВИКС 0,5 %,սակայն դրանց օգտագործումից գրեթե ոչ մի փոփոխություն չի նկատվում: Խնդրում եմ ցուցում տաք աչքս բուժելու համար: Կանխավ շնորհակալություն:

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...

«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց

2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...

2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս
2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս

Հարգելի գործընկերներ

 

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...

ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը
ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը

ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...

Հոկտեմբերի 15-ից` անվանի նյարդավիրաբույժ Անդրիուս Ռադիունասը՝ «Նաիրի» ԲԿ-ում. nairimed.com
Հոկտեմբերի 15-ից` անվանի նյարդավիրաբույժ Անդրիուս Ռադիունասը՝ «Նաիրի» ԲԿ-ում. nairimed.com

Հոկտեմբերի 15-ից «Նաիրի» բժշկական կենտրոնում անվանի նյարդավիրաբույժ, Լիտվայի համալսարանի պրոֆեսոր Անդրիուս Ռադիունասը և նյարդաբանության...

Հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը, 2024 թ., «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով դասընթաց
Հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը, 2024 թ., «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով դասընթաց

2024թ. հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը կրկնողաբար տեղի կունենա «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով վերապատրաստման...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ