Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Քաղցկեղի բուժման նոր մոտեցումների շնորհիվ հիվանդների կյանքի որակը չի ընկնի. oncology.am

Քաղցկեղի բուժման նոր մոտեցումների շնորհիվ հիվանդների կյանքի որակը չի ընկնի. oncology.am

Քաղցկեղի թիրախային բուժումն ամբողջ աշխարհում լայնորեն կիրառվող կենսաբանական բուժումն է, երբ դեղերն առավել նպատակային եւ զգալիորեն արդյունավետ ազդում են ուռուցքային բջիջների վրա՝ հիվանդի օրգանիզմի վրա թողնելով նվազագույն վնասակար ազդեցություն։ Վերջին տասնամյակում թիրախային դեղերի կիրառումը հնարավորություն է տալիս բարելավել հատկապես HER2 դրական ագրեսիվ քաղցկեղով հիվանդների բուժման արդյունքները՝ պարգեւելով նրանց կյանքի լրացուցիչ տարիներ։

Նմանատիպ բուժման վերաբերյալ փորձի փոխանակման նպատակով Կանանց միամսյակին ընդառաջ` 2018թ․ մարտի 17-ին եւ 23-ին Ուռուցքաբանության ազգային կենտրոնի եւ «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության կողմից համատեղ կազմակերպվում է «Կնոջ առողջություն» ուռուցքաբանական գիտապրակտիկ կոնֆերանսը։  Կոնֆերանսի ընթացքում շոշափվող թեմաների եւ ակնկալվող արդյունքի մասին զրուցեցինք քաղցկեղի դեմ պայքարի ոլորտում առաջատար մասնագետների հետ։


Քաղցկեղի բուժման նոր մոտեցումների շնորհիվ հիվանդների կյանքի որակը չի ընկնի
Բ. Ա. Ֆանարջյանի անվ. Ուռուցքաբանության Ազգային Կենտրոնի գլխավոր բժիշկ Արթուր Ավետիսյան

 

–   Այսօրվա կազմակերպված կոնֆերանսի նպատակը, ի՞նչ ակնկալիքներ ունեք:

–   Ուռուցքաբանության ազգային կենտրոնում նման կոնֆերանսների կազմակերպումը պարբերական բնույթ է կրում։ Դրանք անցկացվում են ամեն տարի կամ տարին մի քանի անգամ։ Սա մեր հերթական կոնֆերանսն է, որի ընթացքում կներկայացվեն նորագույն դեղեր, նոր մոտեցումներ։ Մեր հյուրն է Ռուսաստանի ուռուցքաբանական գիտական կենտրոնի առաջատար մասնագետներից Լյուդմիլա Ժուկովան։ Նա մեզ կներկայացնի իրենց կենտրոնի նորությունները` կրծքագեղձի քաղցկեղի բուժման ասպարեզում։ Կլինեն հարցադրումներ եւ գործնական քննարկումներ` անգամ առանձին դեպքերի վերաբերյալ։


Քաղցկեղի բուժման նոր մոտեցումների շնորհիվ հիվանդների կյանքի որակը չի ընկնի  Քաղցկեղի բուժման նոր մոտեցումների շնորհիվ հիվանդների կյանքի որակը չի ընկնի


Կոնֆերանսի շրջանակում կշեշտադրվի Հայաստանում արագ զարգացող կրծքագեղձի քաղցկեղի վերականգնողական բուժման վրա, այսինքն, կրծքագեղձի վերականգնում` բուժումից հետո։ Կկիսվենք մեր փորձով այդ հարցի շուրջ։

Ակնկալում ենք հետաքրքիր տեղեկատվական կոնֆերանս։ Ինչպես մյուս կոնֆերանսների դեպքում, այս անգամ եւս ակնկալում ենք գիտելիքների ձեռք բերում, փորձի փոխանակում եւ մեկ անգամ եւս կրծքագեղձի քաղցկեղի խնդրի մասին բարձրաձայնում։


Քաղցկեղի բուժման նոր մոտեցումների շնորհիվ հիվանդների կյանքի որակը չի ընկնի
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ուռուցքաբան, ՀՀ ԱՆ գլխավոր քիմիաթերապևտ Հասմիկ Պետրոսյան

 

–   Ի՞նչ նորություններ կներակայացվեն այսօրվա կոնֆերանսում։

–   Ըստ վիճակագրական տվյալների, ո՛չ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղը կանանց հիվանդացության եւ մահացության շարքում առաջին տեղում է, ինչը բժշկական ամբողջ հանրությանը ստիպում է փնտրել կրծքագեղձի քաղցկեղի թե՛ վաղ ախտորոշման, թե՛ բուժման համար նորանոր մեթոդներ։ Հայաստանում գրանցվել է նոր թիրախային թերապիայի դեղ, որի նպատակն է բարձրացնել հիվանդների ապրելիության տոկոսը եւ բարելավել նրանց կյանքի որակը։ Խոսքը քաղցկեղի այնպիսի տեսակի մասին է, որի դեպքում հիվանդների ապրելիությունն ավելի ցածր մակարդակում է։ Այժմ կան հակաթիրախային դեղեր, որոնք թույլ են տալիս անգամ երկրորդ, երրորդ գծում նշանակմամբ հասնել բավականին լուրջ արդյունքների եւ ո՛չ միայն բարելավել հիվանդի կյանքն, այլեւ երկարացնել տեւողությունը։ Ռուսաստանի Դաշնությունից եկած մեր հյուրը նույնպես կներկայացնի տվյալ դեղերի կիրառումը, քանզի իրենց փորձն ավելի մեծ է։


Քաղցկեղի բուժման նոր մոտեցումների շնորհիվ հիվանդների կյանքի որակը չի ընկնի Քաղցկեղի բուժման նոր մոտեցումների շնորհիվ հիվանդների կյանքի որակը չի ընկնի


–   Ո՞րն է քիմիաթերապիայի դերը կրծքագեղձի բուժման գործընթացում։

–   Քիմիաթերապիայի դերը նախկինում ավելի մեծ էր բուժման մեջ, սակայն այն պահից, երբ մենք ունեցանք ավելի անհատականացված բուժում, կրծքագեղձի քաղցկեղը սկսեցին տարանջատել եւ բաժանել ենթատիպերի, ներառվեցին նշանակման այլ դեղեր, որոնցից են հակահորմոնալ եւ թիրախային թերապիայի դեղերը։ Սակայն քիմիաթերապիան մնում է արդիական, եւ կան տեսակներ, իրավիճակներ, առանձնապես վիսցերալ տարածվածության դեպքում, երբ քիմիաթերապիան մնում է հիմնական բուժման մեթոդներից մեկը։

–   Ո՞ր դեպքերում է քիմիաթերապիան անհրաժեշտ։

- Անհրաժեշտությունը նշել մեկ նախադասությամբ` բարդ է, քանզի կան ամենատարբեր դեպքեր: Իմ հարցազրույցը կարդալու են մարդիկ, ովքեր անցել են բուժում,  կամ ունեն ցուցում, ուստի հստակեցնեմ խոսքս` յուրաքանչյուր հիվանդի հետ մենք ընտրում ենք անհատական մոտեցում` արդյո՞ք այդ պահին պետք է քիմիաթերապիա, թե` ոչ։ Սա չի նշանակում, որ բարդ դեպքերի ժամանակ է նշանակվում քիմիաթերապիա։ Այն նշանակվում է այն դեպքերում, երբ մենք հստակ համոզված ենք, որ ունենք զգայունություն քիմիաթերապիայի նկատմամբ, երբ ունենք ցուցում: Այս հարցում մեզ օգնում են միջազգային ուղեցույցները, որոնք հստակեցնում են` որ դեպքում պետք է նշանակվի քիմիաթերապիա եւ որ դեպքում դեռեւս զերծ մնալ այս բուժումից։

Քաղցկեղի բուժման նոր մոտեցումների շնորհիվ հիվանդների կյանքի որակը չի ընկնի
ՌԴ Մոսկվա քաղաքի Բլոխինի անվան ռուսական ուռուցքաբանական գիտական կենտրոնի չարորակ նորագոյացությունների քիմիաթերապիայի եւ համակցված բուժման բաժանմունքի առաջատար մասնագետ Լյուդմիլա Ժուկովա

–   Ի՞նչ հիմնախնդիրների մասին եք այսօր բարձրաձայնել Ձեր զեկույցում:

–   Այսօր ես ներկայացրել եմ կրծքագեղձի քաղցկեղի բուժման ժամանակակից միտումները հիվանդների ամենաանբարենպաստ ենթախմբում, հիվանդներ, ովքեր ունեն հիպերէքսպրեսիա HER2: Ներկայում հնարավորությունները թույլ են տալիս մեզ խոսել քաղցկեղի այդ ենթատեսակի բուժման մասին եւ կանանց կեսից ավելիին` անգամ մետաստազների առկայությամբ եւ բարդ փուլերում, ապրել հինգ կամ ավելի տարիներ` լավագույն կառավարելով իրենց հիվանդությունը։

–   Կրծքագեղձի քաղցկեղի արդի բուժման մոտեցումները։

–   Կրծքագեղձի քաղցկեղի բուժման ժամանակակից մեթոդները, նախեւառաջ, հիմնված են ուռուցքի հիմնական կենսաբանությունից ելնելով հատուկ ենթատիպերի առանձնացման վրա։ Գիտենալով հիմնական առանձնահատկությունները, հասկանալով, թե ինչպիսի դեղեր են առավել արդյունավետ` ինչպիսի հերթականությամբ և ինչ համադրումներով, մենք հնարավորություն ստացանք կրծքագեղձի մետաստազներով քաղցկեղը դասել քրոնիկ հիվանդությունների շարքին։ Չորրորդ փուլում գտնվող հիվանդներն ապրում են որպես քրոնիկ հիվանդ։

Բացի այդ, այսօր հնարավորություն ունենք քննարկելու մի քանի խառը կլինիկական դեպքեր իմ սեփական կլինիկական փորձից։ Այդ դեպքերի օրինակի վրա մենք կարող ենք տեսնել այն սխալները, որոնք երբեմն անում ենք բուժման ռազմավարություն ընտրելիս։  Կպարզենք, թե ո՞ր իրավիճակում ինչպե՞ս է անհրաժեշտ վարվել։ Իմ կարծիքով, դա շատ հետաքրքիր եւ օգտակար կլինի։

 

Քաղցկեղի բուժման նոր մոտեցումների շնորհիվ հիվանդների կյանքի որակը չի ընկնի

 

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...

«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց

2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...

2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս
2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս

Հարգելի գործընկերներ

 

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...

ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը
ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը

ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...

Հոկտեմբերի 15-ից` անվանի նյարդավիրաբույժ Անդրիուս Ռադիունասը՝ «Նաիրի» ԲԿ-ում. nairimed.com
Հոկտեմբերի 15-ից` անվանի նյարդավիրաբույժ Անդրիուս Ռադիունասը՝ «Նաիրի» ԲԿ-ում. nairimed.com

Հոկտեմբերի 15-ից «Նաիրի» բժշկական կենտրոնում անվանի նյարդավիրաբույժ, Լիտվայի համալսարանի պրոֆեսոր Անդրիուս Ռադիունասը և նյարդաբանության...

Հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը, 2024 թ., «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով դասընթաց
Հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը, 2024 թ., «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով դասընթաց

2024թ. հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը կրկնողաբար տեղի կունենա «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով վերապատրաստման...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ