Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ-ում անցկացվեց «Մանկաբուժության մարտահրավերները. անցյալը, ներկան և ապագան» խորագրով համաժողովը
Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ Երևանի պետական բժշկական համալսարանում մայիսի 31-ին և հունիսի 1-ին անցկացվեց «Մանկաբուժության մարտահրավերները. անցյալը, ներկան և ապագան» խորագրով համաժողովը, որի նպատակն էր բացահայտել ոլորտի առջև ծառացած մարտահրավերները և քննարկումների միջոցով փորձել գտնել ոլորտում առկա խնդիրների հնարավոր լուծումները:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ողջունելով համաժողովի մասնակիցներին նշեց, որ բժշկական համալսարանի համար խիստ կարևոր է մանկաբուժության ոլորտում կրթական ծրագրերի իրականացումը: Ռեկտորն ընդգծեց, որ մանկության տարիների խնդիրներն առանցքում են, և այսօր հանրապետության առաջատար մասնագետների մասնակցությամբ հրավիրված այս քննարկման նպատակներից է կրթական ծրագրերում անհրաժեշտ փոփոխությունների իրականացումը: Պրոֆեսորը հանգամանալից անդրադարձավ մանկության ոլորտի ցուցանիշներին, ինչպես նաև մեր երկրում իրականացվող և ցուցանիշների բարելավմանը նպաստող երկարամյա ծրագրերին։
Մանկական մահացության ցուցանիշը վկայում է յուրաքանչյուր երկրի զարգացվածության մասին։ Նա խոսեց նաև հանրային առողջպահական, անհաս երեխաների կյանքի փրկությանն ուղղված և այլ ծրագրերի մասին։ Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ ոչ միայն մեր երկրում, այլև աշխարհում մանկաբուժության ոլորտում առկա են որոշակի խնդիրներ, որոնք պահանջում են կատարել վերլուծութուններ։ Ինչ վերաբերում է մանկաբուժական ֆակուլտետների աշխատանքին, ապա ԵՊԲՀ-ում 2004 թվականից մանկաբուժական կրթությունն իրականացվում է Ընդհանուր բժշկության կրթության շրջանակում: Պաշտոնական ցուցանիշների համաձայն, ոչ բոլոր երկրներում, որտեղ կան մանկաբուժական ֆակուլտետներ, մանկության ոլորտի ցուցանիշները բարելավված են և հակառակը։ Այսինքն ոլորտում առկա խնդիրների լուծումը հնարավոր չէ պայմանավորել միայն մանկաբուժական ֆակուլտետի բացմամբ։ Լուծման ենթակա առաջնային խնդիրներից է մարզերում, նաև մայրաքաղաքում երիտասարդ կադրերի ավելացումը:
Մարզերում մանկաբույժների միջին տարիքը անցնում է հիսունը կամ վաթսունը, առկա է մինչև երեսուն տարեկան մանկաբույժների պակաս:
Ռեկտորի խոսքով՝ մանկաբուժության ոլորտի արդի խնդիրների քննարկման ու մարտահրավերի վերուծության արդյունքում պետք է մեկ ընդհանուր հանրագումարի գալ և հասկանալ թե ինչ է անհրաժեշտ ԵՊԲՀ-ին որպես բժշկական կրթության հիմնական օպերատոր, որպեսզի կատարված աշխատանքները որակական փոփոխությունների հանգեն։ Համաժողովի շրջանակում կատարված եզրակացությունները կամփոփվեն մեկ փաստաթղթում, իսկ հուլիսին կկազմակերպվեն նեղ մասնագիտական սատելիտային սիմպոզիումներ, որոնք ևս կնպաստեն լոգիստիկ և կրթական ծրագրերում փոփոխությունների կատարմանը։ Առաջարկների փաթեթները կնարկայացվեն ՀՀ առողջապահության և ՀՀ կրթության և գիտության նախարարություններ: Արմեն Մուրադյանն ամփոփելով իր խոսքը՝ ընդգծեց, որ համալսարանն ունի հստակ մոտեցում մանկաբուժության ոլորտի վերաբերյալ, իսկ թե որակական ինչպիսի փոփոխությունների պետք է գնալ, որոշելու են հենց մասնագետները։ Համաժողովին ԱՄՆ-ից մասնակցում էին նաև երիտասարդ, բայց փորձառու մասնագետներ Կարինե Աբուլյանը և Շանթ Շեքերդիմյանը, ովքեր ներկայացրին ԱՄՆ-ում կրթություն ստանալու հնարավորություններն ու առանձնահատկությունները։ Նրանք պատասխանեցին նաև տեղի գործընկերներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի։
ՀՀ ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչութան պետ Կարինե Սարիբեկյանը՝ խոսելով երեխաների առողջության պահպանման ազգային ռազմավարության մասին նշեց, որ ամբողջ աշխարհում երեխաների առողջության պահպանմանը վերաբերող խնդիրները գերակա են։ ՄԱԿ-ի կառուցները բազմիցս են անդրադառնում երեխաների առողջապահական խնդիրներին, հիմնականում շեշտադրելով մայրական և մանկական մահացության իջեցմանն ուղղված աշխատանքները։ Աշխարհի տարբեր երկրներում սահամանվում են նոր հռչակագրեր, ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերլուծում է գրանցված առաջընթացը։ Չնայած հաջողություններին, համաձայն պաշտոնական վիճակագրությանը դեռևս 6 միլիոն երեխա մահանում է աշխարհում յուրաքանչյուր տարի, հետևաբար մասնագետների ու առողջապահության քաղաքականություն մշակողների անելիքները դեռ շատ են։ Կարինե Սարիբեկյանը ներկայացրեց նաև Հայաստանում վերջին տարիներին ոլորտում ներդրված հիմնական ծրագրերը, որպես օրինակ մատնանշեց այն, որ Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որն ունի «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենք։
ՀՀ կառավարության այսօրվա նիստից անմիջապես հետո համաժողովի աշխատանքներին միացավ նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ առաջին հերթին շնորհավորելով մանուկներին Երեխաների պաշտպանության միջազգային օվա առթիվ։ Նա ողջունեց այն անվանի մասնագետներին, որոնց շարքում են նաև իր դասախոսները, ովքեր իրենց նպաստն են բերում մոր և մանկան ոլորտի բարելավմանը:
ՀՀ ԱՆ նախարարն ընդգծեց, որ շատ քիչ բան ասած կլինենք, ասելով, որ երեխաները մեր ապագան են ու երջանկությունը, նրանք նաև մեր ամենախոցելի տեղն են, ունեն մեր մշտական աջակցության ու փայփայման կարիքը։ Անդրադառնալով երեխաների առողջական հարցերին՝ Թորոսյանը շեշտեց, որ որոշ վիճակագրական տվյալներ լավատեսության հիմք են տալիս։ Առողջապահական գերատեսչության ղեկավարը հայտնեց նաև, որ ՀՀ նոր կառավարության ծրագրում մոր և մանկան ոլորտը գերակա խնդիրներից է և օրակարգում ներառված են կարևոր անելիքներ։ Արսեն Թորոսյանը մեծապես կարևորեց նաև երեխաների շրջանում տարածված հիվանդությունների վաղ հայտնաբերմանը և կանխարգելմանն ուղղված ծրագրերը։
Համաժողովի ընթացքում ելույթ ունեցան հայտնի մանկաբույժներ Հայաստանից և արտերկրից, ովքեր ներկայացրին նաև իրենց աշխատանքային գործունեության ընթացքում առաջացած դժվարությունները և դրանք հաղթահարելու միջոցները: Մասնագետները վստահ էին, որ մասնակցելով համաժողովին իրենց ներդրումն են ունենում Հայաստանում մանկաբուժության ոլորտի զարգացմանն ու «առողջ մանուկներ» տեսլականի իրագործմանը: Ներկայացնելով մանկաբուժական կրթության անցած ճանապարհը և ներկան՝ մասնագետները նպատակ են դրել համատեղ ջանքերով մշակել հետագա զարգացման ուղիները։ Ժողովրդագրական ցուցանիների բարելավումը, մանկության ոլորտի նեղ մասնագետների ավելացումն առաջիկա ծրագրերի հիմքում են լինելու։
Կարդացեք նաև
ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...
Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...
Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...
2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...
2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...
Հարգելի գործընկերներ
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...
ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...
Հոկտեմբերի 15-ից «Նաիրի» բժշկական կենտրոնում անվանի նյարդավիրաբույժ, Լիտվայի համալսարանի պրոֆեսոր Անդրիուս Ռադիունասը և նյարդաբանության...
2024թ. հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը կրկնողաբար տեղի կունենա «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով վերապատրաստման...
Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...
Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն