Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

«Ստորին վերջույթի վերականգնողական միկրովիրաբուժություն» թեմայով սեմինար Երևանում

«Ստորին վերջույթի վերականգնողական միկրովիրաբուժություն» թեմայով սեմինար Երևանում

Օրերս «Իզմիրլյան» ԲԿ-ում կայացավ «Ստորին վերջույթի վերականգնողական միկրովիրաբուժություն» անվանումը կրող գիտագործնական սեմինարը, որի կազմակերպիչներն էին «Իթերնալ Նեյշն Ֆաունդեյշն» (Հավերժական Ազգ) բարեգործական հիմնադրամը, Պլաստիկ վերականգնողական և էսթետիկ վիրաբույժների հայկական ասոցիացիան (AAPRAS) և Հայաստանի ընկերներ բժշկական ասոցիացիան (AMADeA):


Երկօրյա սեմինարը համախմբել էր Երևանի և մարզերի բժշկական կենտրոններից պլաստիկ վիրաբույժների, միկրովիրաբույժների, վնասվածքաբան-օրթոպեդների, անոթային վիրաբույժների:


Զեկույցներով հանդես են եկել վերականգնողական վիրաբուժության առաջատար մասնագետներ Իսպանիայից, Իտալիայից, Հարավային Կորեայից:


Հավերժական ազգ) բարեգործական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննա Միքայելյան«Իթերնալ Նեյշն Ֆաունդեյշն» (Հավերժական ազգ) բարեգործական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննա Միքայելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ բարեգործական հիմնադրամը ստեղծվել է հայ բժիշկների կողմից, որոնք 2020 թ. Արցախյան պատերազմի ընթացքում և դրանից հետո աշխատել են Հայաստանի և Արցախի հիվանդանոցներում՝ օգնություն ցուցաբերելով վիրավորներին, կատարելով մի շարք բարդ վիրահատություններ:


Ա. Միքայելյանի փոխանցմամբ` «Իթերնալ Նեյշն Ֆաունդեյշն» բարեգործական հիմնադրամն իրականացնում է ինչպես կարճաժամկետ՝ ուղղված որևէ կոնկրետ կարիքի, այնպես էլ երկարաժամկետ ծրագրեր՝ ուղղված վերականգնողական առողջապահական նպատակների:


«Հանգանակված գումարներն ուղղվում են պատերազմի հետևանքով վնասվածքներ ստացած հարյուրավոր տուժածներին` հրատապ բժշկական օգնության և հաշմանդամ դարձած անձանց համար առավել ֆունկցիոնալ պրոթեզներ ձեռք բերելու նպատակին», - նշել է տնօրենն ու հավելել, որ բարեգործական հիմնադրամի գործունեության մեկ այլ կարևոր նպատակն է բժշկական ուղղվածության կրթական ծրագրերի իրականացումը՝ կիրառելու միջազգային լավագույն փորձը և խթանելու կրթությունը` բժշկական ոլորտում: Այդպիսի միջոցառումներից են գիտագործնական սեմինարները, որոնց կազմակերպումը ստանձնելով՝ «Իթերնալ Նեյշն Ֆաունդեյշն» բարեգործական հիմնադրամը հնարավորություն է տալիս Հայաստանի բժիշկներին անվճար ստանալու ՇՄԶ (շարունակական մասնագիտական զարգացում) հայկական կրեդիտներ:


Ա. Միքայելյանի խոսքով` ծրագրի շրջանակում նախատեսված են սեմինարներ Երևանում և Գյումրիում:


Հավերժական ազգ) բարեգործական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննա ՄիքայելյանՊլաստիկ վերականգնողական և էսթետիկ վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահ, բ.գ.թ. Արմեն Հովհաննիսյանն ընդգծել է, որ վերականգնողական վիրաբուժության մեջ հայ մասնագետները շատ լուրջ հաջողություններ են գրանցել՝ հատկապես ռազմաբժշկական ոլորտում:  


«Մենք ունենք շատ մեծ փորձ, ասելիք: Երբ այսօր գնում ենք միջազգային կոնֆերանսներին ներկայացնում ենք մեր փորձն ու աշխատանքները, լավագույն մասնագետների կողմից արժանանում ենք բարձր գնահատանքի», - ասել է Ա. Հովհաննիսյանն ու կարևորել ասոցիացիայի դերը:


«Պլաստիկ վերականգնողական և էսթետիկ վիրաբույժների հայկական ասոցիացիան ստեղծվել է 2006 թվականին, որի հիմնական նպատակն է բարձրացնել հայ պլաստիկ վիրաբույժների կրթական մակարդակը, ինտեգրել նրանց համաշխարհային բժշկագիտության ոլորտ:

 

«Ստորին վերջույթի վերականգնողական միկրովիրաբուժություն» թեմայով սեմինար Երևանում «Ստորին վերջույթի վերականգնողական միկրովիրաբուժություն» թեմայով սեմինար Երևանում

 

Խնդիրներից մեկը միջազգային վեհաժողովների, կոնֆերանսների կազմակերպումն է: Մեկ տասնյակից ավելի վեհաժողովներ են կազմակերպվել  Երևանում` ԱՄՆ-ի, Եվրոպայի, Չինաստանի, Կորեայի, ԱՊՀ երկրների մի շարք հեղինակավոր վիրաբույժների մասնակցությամբ: Ասոցիացիայի ջանքերով` մեր մասնագետները ևս հաճախ մասնակցում են արտասահմանում կազմակերպվող նմանատիպ վեհաժողովների, ինչը լավ հնարավորություն է փորձի փոխանակման համար»:


Ա. Հովհաննիսյանը տեղեկացրել է նաև, որ շուտով Հայաստանի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիան կունենա սեփական էթիկայի վարքականոնը. խմբագրական աշխատանքներն ավարտին են հասցված:

 
պրոֆեսոր Ջաումե ՄասիանDe la Santa Creu i Sant Pau հիվանդանոցի և Բարսելոնայի դել Մար հիվանդանոցի պլաստիկ վիրաբուժության ծառայության ղեկավար, Բարսելոնայի Ինքնավար համալսարանի բժշկական ֆակուլտետի վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր Ջաումե Մասիան վստահեցրել է, որ սեմինարը հրաշալի առիթ է փորձի փոխանակման, նոր գիտելիքների ձեռքբերման համար, և ինքն Էլ սովորելու բան ունի հայ գործընկերներից:

 

«Այսօր խոսեցի լիմֆադեմա հիվանդության մասին: Այն, ինչպես գիտեք, ստորին և վերին վերջույթների հիվանդություն է, երբ խախտվում է վերջույթների հեղուկ- ավշային շրջանառությունը, արդյունքում կենսաբանական ակտիվ հեղուկը, որը պարունակում է սպիտակուցներ և ճարպեր, չի կարողանում լիմֆատիկ հանգույցների անոթներով ինքնուրույն դուրս գալ օրգանիզմից: Դա էլ, բնականաբար, հանգեցնում է վերջույթների այտուցի: Ընդհանուր առմամբ, լիմֆադեմայով հիվանդ է մոլորակի շուրջ 11 միլիոնը, այսինքն՝ յուրաքանչյուր 10-ից 1 մարդ: Սա բավականին լուրջ ցուցանիշ է, և մոտավորապես 10-15 տարի առաջ բժիշկներն անբուժելի էին համարում այս հիվանդությունը, և դա այլևս անցյալում է: Նորագույն տեխնոլոգիաներն այսօր թույլ են տալիս ախտորոշել հիվանդությունն անգամ վաղ փուլում: Օրինակ՝ ինդոցիանին կանաչ ներկանյութի օգնությամբ մենք կարող ենք վիզուալիզացնել լիմֆատիկ անոթներն ու արձանագրել խնդիրը»,- ասել է պրոֆեսորն ու շեշտել, որ ուրախ կլինի կրկին հանդիպել հայ գործընկերներին այս կրթական ծրագրի շրջանակում:   

 

պրոֆեսոր Ջաումե Մասիան


Նշենք, որ պրոֆեսոր Ջաումե Մասիայի նոր մեթոդների և փորձառության փոխանակելու և զարգացնելու նրա ձգտումը նրան մշտապես թույլ է տվել մասնակցելու աշխարհի հարյուրավոր կոնգրեսների որպես դասախոս՝ բացի Բարսելոնայի Ինքնավար համալսարանի բժշկության ֆակուլտետի վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր լինելուց:


Նա  նաև նույն համալսարանի վերականգնողական միկրովիրաբուժության միջազգային մագիստրատուրայի տնօրենն ու խթանողն է և ավելի քան 20 տարբեր երկրներում տարբեր ազգային և միջազգային մագիստրոսական և դոկտորական դասընթացների պրոֆեսոր, մասնակից է  դասախոսությունների և շնորհանդեսների ավելի քան 68 ազգային և 156 միջազգային գիտական ժողովներում, հեղինակ է 2 գրքի, 14 գրքի գլուխների, 36 գիտական հոդվածների, ունեցել է 92 զեկույց` կոնգրեսներում:


Հովհաննես ԿարապետյանՄիջոցառման մասնակից, մանկական վնասվածքաբան-օրթոպեդ Հովհաննես Կարապետյանը մեզ հետ զրույցում փաստել է.

 

«Բժշկությունը մշտապես զարգացող ու նորարական լուծումներ պահանջող մասնագիտություն է: Եվ մենք` երիտասարդ բժիշկներս, պահը բաց չենք թողնում ներկա լինել նմանատիպ միջոցառումներին: Փորձում ենք մշտապես պահել կապը արտերկրյան գործընկերների հետ նաև առցանց տիրույթում, և այդ շփումների արդյունքում 2021 թվականին «Իթերնալ Նեյշն Ֆաունդեյշն» բարեգործական հիմնադրամի նախագահ Արմեն Հակոբջանյանի գլխավորությամբ կատարել ենք սրունք- թաթային հոդի էնդոպրոթեզավորում:

 

Այս միջամտությունն առաջին անգամ է կատարվել Հայաստանում։ Էլի շատ միկրովիրաբուժական լուծումներ կան, որոնք պետք է կիրառել հետագայում»: 

 

«Ստորին վերջույթի վերականգնողական միկրովիրաբուժություն» թեմայով սեմինար Երևանում

«Ստորին վերջույթի վերականգնողական միկրովիրաբուժություն» թեմայով սեմինար Երևանում «Ստորին վերջույթի վերականգնողական միկրովիրաբուժություն» թեմայով սեմինար Երևանում

«Ստորին վերջույթի վերականգնողական միկրովիրաբուժություն» թեմայով սեմինար Երևանում «Ստորին վերջույթի վերականգնողական միկրովիրաբուժություն» թեմայով սեմինար Երևանում

«Ստորին վերջույթի վերականգնողական միկրովիրաբուժություն» թեմայով սեմինար Երևանում

 

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...

«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց

2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...

2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս
2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս

Հարգելի գործընկերներ

 

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...

ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը
ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը

ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...

Հոկտեմբերի 15-ից` անվանի նյարդավիրաբույժ Անդրիուս Ռադիունասը՝ «Նաիրի» ԲԿ-ում. nairimed.com
Հոկտեմբերի 15-ից` անվանի նյարդավիրաբույժ Անդրիուս Ռադիունասը՝ «Նաիրի» ԲԿ-ում. nairimed.com

Հոկտեմբերի 15-ից «Նաիրի» բժշկական կենտրոնում անվանի նյարդավիրաբույժ, Լիտվայի համալսարանի պրոֆեսոր Անդրիուս Ռադիունասը և նյարդաբանության...

Հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը, 2024 թ., «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով դասընթաց
Հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը, 2024 թ., «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով դասընթաց

2024թ. հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը կրկնողաբար տեղի կունենա «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով վերապատրաստման...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ