Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական բուհը հյուրընկալեց կրծքագեղձի վերականգնմանը նվիրված միջազգային գիտաժողովը
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կրկին մասնագիտական եռուզեռ էր։ Այս անգամ բժշկական կադրերի 100-ամյա դարբնոցն իր տանիքի ներքո էր հյուրընկալել կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելմանն ու բուժմանը, կրծքագեղձի վերականգնմանը նվիրված միջազգային գիտաժողովը։
Բուհի հերթական ներկայացուցչական միջոցառմանը մասնակցում էին հայ և արտասահմանցի կրծքագեղձի վիրաբույժներ Հայաստանից, Իսպանիայից, Իրանից, Ռուսաստանի Դաշնությունից, Գերմանիայից, Հունգարիայից, Ֆինլանդիայից, Մեքսիկայից և Վրաստանից։
Հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, փաստեց, որ պրակտիկ բժշկության արդի արագընթաց զարգացումները թելադրում են գիտական, ուսումնամեթոդական և հետազոտական ընդհանուր դաշտի ստեղծում, տարբեր երկրների մասնագետների՝ համատեղ և արդյունավետ աշխատելու, համագործակցելու անհրաժեշտություն, համաժողովների կազմակերպում, փորձի փոխանակում, մասնագիտական ունակությունների կատարելագործում և նոր տեխնոլոգիաների ներդրում։
«Գիտաժողովի նպատակն է քննարկել կրծքագեղձի չարորակ գոյացությունների վաղ ախտորոշման, վիրահատական բուժման և կրծքագեղձի վերականգնման ժամանակակից մոտեցումները։ Այս հարցում շատ կարևորվում է խնդրի նկատմամբ մուլտիդիսցիպլինար մոտեցումը և տարբեր մասնագիտությունների տեր բժիշկների համատեղ, համակարգված և թիմային աշխատանքը։ Վերջին տարիների ընթացքում Հայաստանում զգալի հաջողություններ են գրանցվել կրծքագեղձի չարորակ գոյացությունների վաղ ախտորոշման, կոնսերվատիվ և վիրահատական բուժման ասպարեզում։ Սակայն բժշկագիտությունը սրընթաց քայլերով է առաջ գնում ու նպաստում առողջապահության ոլորտում ավելի արդյունավետ, օրգանապահպան բուժման եղանակների ամրապնդմանը։ Նման մոտեցումն առավել պահանջված է կրծքագեղձի առողջության պահպանման հարցում։ Այս գիտաժողովը դրա վառ վկայությունն է», - շեշտեց Գառնիկ Ավետիսյանը` հավելելով, որ ԵՊԲՀ-ն իր գործունեության 100 տարվա ընթացքում մշտապես նպաստել է բուհի բժիշկների շարունակական կրթությանը և մասնագիտական ունակությունների կատարելագործմանը։
«Եռօրյա այս գիտաժողովի հագեցած ծրագիրը, հրավիրված մասնագետների կազմը, մեր երիտասարդ և փորձված բժիշկների լայն մասնակցությունը խոստանում են ակտիվ և արդյունավետ աշխատանք։ Հատկապես հետաքրքիր և կարևոր են կրծքագեղձի վերականգնմանը նվիրված նորագույն մեթոդների և եղանակների ներդրման լայն հնարավորությունները։ Դրանք գտնվում են բարձր տեխնոլոգիաների դաշտում և շատ արդյունավետ են։ Կրծքագեղձի էսթետիկ վերականգնումը լիակատար առողջացումից հետո հնարավոր է դարձնում կնոջ առողջական, հոգեկան, հասարակական և սոցիալական լիարժեք վերականգնումը», - ընդգծեց Գառնիկ Ավետիսյանը՝ բարի երթ և արդյունավետ աշխատանք մաղթելով գիտաժողովի մասնակիցներին։
«Էրեբունի» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության ծառայության ղեկավար, «Դա Վինչի» կլինիկայի տնօրեն, պլաստիկ վիրաբույժ Արմեն Հովհաննիսյանի խոսքով՝ այս գիտաժողովը նման ձևաչափի արդեն երկրորդ հանդիպումն է։
«Ծրագիրը բավականին հագեցած է, զեկույցները շատ հետաքրքիր են լինելու։ Մենք պլանավորում ենք տարին մեկ կամ նույնիսկ երկու անգամ Վերականգնողական վիրաբուժության երևանյան դպրոցի շրջանակում անցկացնել հետաքրքիր սեմինարներ, միջազգային համագումարներ», - նշեց նա։
Իսպանացի պլաստիկ վիրաբույժ, կրծքագեղձի վերականգնման մասնագետ Ժաումե Մասիան հայտնեց, որ երկրորդ անգամ է Երևանում։
«Շատ հաճելի է կրկին այստեղ գտնվել։ Ես հնարավորություն ունեցա ծանոթանալ երկրի հետ անցյալ տարի՝ մարտին։ Պետք է ասեմ, որ Հայաստանը և հայ ժողովրդը «գողացան» իմ հոգին, հենց այդ պատճառով էլ նորից այստեղ եմ։ Վստահ եմ՝ կփոխանակենք մեր գիտելիքներրը կրծքագեղձի վիրաբուժության բոլոր ոլորտներում։ Առանցքային անհրաժեշտություն է փոխադարձ կապի հաստատումը։ Մենք պետք է ստեղծենք հարմարավետ միջավայր, ինտերակտիվ կրթական հարթակ արդյունավետ քննարկումների համար», - շեշտեց Ժաումե Մասիան։
Եվրոպայում ճանաչված իրանցի վիրաբույժ Փարիսա Ազիմին ևս անկեղծացավ․ «Երևանում գտնվելով՝ հիշեցի այն հին օրերը, երբ հայկական դպրոց էի գնում Թավրիզում՝ իմ հայրենի քաղաքում։ Շնորհակալ եմ ինձ հրավիրելու համար։ Իրանում քիչ են կրծքագեղձի վիրաբույժներրը, այդ պատճառով մենք շատ աշխատանք ունենք անելու», - ավելացրեց նա։
«Գիտաժողովը կօգնի մեզ փոխանակվել փորձով, գիտելիքներով, բարելավել կրծքագեղձի քաղցկեղի բուժման և կանխարգելման մեր տեխնիկան, մեր որոշումներն այդ ասպարեզում», - ասաց Ռուս ուռուցքաբան-մամոլոգ, վիրաբույժ Սերգեյ Մալիգինը:
«Վաղ ախտորոշման կարևորությունը կրծքագեղձի վիրաբուժության ոլորտում» վերտառությամբ քննարկմանը զեկույցով հանդես եկավ Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի ռադիոլոգիայի բաժնի վարիչ, բժիշկ-ռադիոլոգ Անի Հակոբյանը։ Նրա խոսքով՝ կրծքագեղձի քաղցկեղը եղել և շարունակում է մնալ քաղցկեղի ամենատարածված տեսակը կանանց շրջանում ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում։ «Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի միակ արդյունավետ մեթոդը կանխարգելումն է։ 1997 թվականին հիմնադրվեց Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնը, որը ներդրեց կրծքագեղձի սքրինինգը Հայաստանում։ 2011 թվականից սկսած՝ կենտրոնում ներդրվեց թվային մամոգրաֆիան, որը մեծապես բարձրացրեց ախտորոշման ճշգրտության մակարդակը», - մասնավորապես հայտնեց Անի Հակոբյանը։
Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Արթուր Ավետիսյանն իր զեկույցը սկսեց Հայաստանի պետական դրոշի գույների ներկայացմամբ։
Նա անդրադարձավ դեռ հին ժամանակներից արվեստում ընդգծվող կանացի կրծքի` որպես մայրության և գեղեցկության խորհրդանիշ կարևորությանը։ Արթուր Ավետիսյանը քարտեզի վրա առանձնացրեց այն երկրները, որտեղ բարձր է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացության և մահացության ռիսկի մակարդակը։
«2020 թվականին աշխարհում հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղի 2 միլիոնից ավելի դեպք, մահերի թիվը՝ ավելի քան 680000։ Հայաստանում 2000 թվականին գրանցվել է 686 դեպք, իսկ 20 տարի հետո՝ արդեն 1324 դեպք։ Ըստ Global Cancer Observatory միջազգային հարթակի՝ Հայաստանը կրծքագեղձի քաղցկեղից մահացության ռիսկի մակարդակով աշխարհում զբաղեցնում է 19-րդ տեղը։ Ի՞նչ անել։ Շատ կարևոր է կրթական և լուսավորչական աշխատանքների դերը։ Կինն, ուղղակի, պետք է հարգի սեփական օրգանիզմը», - շեշտեց Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրենը։
Կարդացեք նաև
ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...
Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...
Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...
2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...
2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...
Հարգելի գործընկերներ
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...
ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...
Հոկտեմբերի 15-ից «Նաիրի» բժշկական կենտրոնում անվանի նյարդավիրաբույժ, Լիտվայի համալսարանի պրոֆեսոր Անդրիուս Ռադիունասը և նյարդաբանության...
2024թ. հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը կրկնողաբար տեղի կունենա «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով վերապատրաստման...
Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...
Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն