Իրադարձություններ Հայաստանում
«Միասին կարող եք անել ավելին»․ մեկնարկեց Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարը
Հուլիսի 5-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանի մեծ դահլիճում կայացավ 6-րդ միջազգային համագումարի հանդիսավոր բացումը։ Ներկա էին պաշտոնական անձիք, հյուրեր, բժիշկներ՝ աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան ժամանած առաջատար մասնագետներ։
Ողջույնի խոսքով հանդես եկան համագումարի կազմակերպիչները։ Իրենց խոսքում նրանք նշեցին, որ տևական դադարից հետո իրենց հաջողվել է կազմակերպել համագումար, որը իր մասնակիցների թվով բացառիկ է։
Շրջափակման պատճառով չի հաջողվել ապահեվել Արցախի բժիշկների մասնակցությունը համագումարին և նրանք համագումարին կմասնակցեցին առցանց։
Համագումարի մեկնարկը տրվեց ՀՀ օրհներգով։ Ներկաներին ողջունեցին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՀՀ ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը, Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարի պատվավոր նախագահ բ.գ.դ., պրոֆեսոր Արա Բաբլոյանը և այլոք։
Երեկոյի ընթացքում առաջին անգամ պարգևներ հանձնվեցին բժիշկների, որոնք մեծ ներդրում են կատարել բժշկության զարգացման գործում։
Հանձնվեցին նաև Երախտագիտության մեդալներ՝ Արցախի կառավարության կողմից։ Մեկ րոպե լռությամբ հարգվեց պատերազմում իրենց կյանքը հանուն հայրենիքի տված հայ տղաների վառ հիշատակը։
Հայկական բժշկական միջազգային կոմիտեի /AMIC - Armenian Medical International Committee/ նախագահ, վերարտադրողական բժշկության մասնագետ Վիգեն Սեփիլյանը մեզ հետ զրույցում ընդգծեց համագումարի կարևորությունը։
Իր խոսքով՝ շատ դժվարությունների միջոցով անցանք, ու ունեցանք դժվարին տարիներ։ Խոսքը համավարակի և պատերազմի մասին է։ Սակայն պարոն Սեփիլյանը պնդում է, որ թուլանալու և չաշխատելու իրավունք պարզապես չունենք։ Պետք է առաջ շարժվել և աշխատել։
Սեփիլյանին ոգևորում է այն փաստը, որ այս տարի, վերջապես, հաջողվեց կազմակերպել համագումարը, ինչը շատ կարևոր միջոցառում է առողջապահության աշխատակիցների համար։
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր առողջապահության աշխատակից ազգի հարստությունն է։ Եվ յուրաքանչյուր առողջապահության աշխատակից պետք է միշտ աշխատի, եթե, իհարկե, նրա աշխատանքը չի խոչընդոտվում գլոբալ համավարակով կամ պատերազմով։
Պարոն Սեփիլյանն այն կարծիքին է, որ պետք է լավատես լինել ու փորձել իրականացնել երազանքները։
Անշուշտ, պարոն Սեփիլյանին ցավ է պատճառում Արցախում տիրող իրավիճակը։ Փորձել է դրամահավաք կազմակերպել՝ Արցախում վիրահատություններ իրականացնելու նպատակով, և այն մեծ հաջողություն է ունեցել։ Նրա փոխանցմամբ՝ իրականացված ակցիան ոչ միայն ուղղված է եղել դրամահավաքին, այլ նաև ամբողջ սփյուռքին լսելի դարձնելու տիրող իրավիճակին, ինչ-որ տեղ քաջալերելու նրանց, ասել, որ մենք բոլորս Արցախի հետ ենք։
Համագումարի պատվավոր նախագահ, «Արաբկիր» ԲԿ տնօրեն Արա Բաբլոյանը մեզ հետ զրույցում չթաքցրեց իր հուզմունքն ու ապրումները։
Նրան ուրախացնում է մասնագետների պատրաստակամ մասնակցությունը։ Իր խոսքով՝ իսկապես՝ միասին կարող ենք անել ավելին։ Վերջինս համագումարի խորագիրն է, որը, ըստ Ա․ Բաբլոյանի, շատ ճիշտ է ընտրված։
Նա վստահ է, որ մեզ՝ հայերիս, պետք է մասնակցություն, համատեղ գործունեություն, որպեսզի հնարավոր լինի իրականացնել ծրագրեր։
Ըստ նրա՝ անշուշտ պետք է լինի նաև մրցակցություն, ինչը զարգացման համար է լավ, բայց ռազմավարական առումով՝ ոչ, այս հարցում պետք է լինել միասնական։
Համագումարի համանախագահ, ՀՕՖ Առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանը համակարծիք է գործընկերների խոսքին։
Իրեն տխրեցնում է այն փաստը, որ Արցախից գործընկերները չկարողացան ներկա լինել համագումարին։ Ուրախ է, որ ի հեճուկս մարտահրավերներին, հաջողվեց կազմակերպել համագումարը՝ բարձր մակարդակով։
Իրեն ոգևորում է նաև այս փաստը, որ գործընկերները բավականին մարտական են և ոգևորված։ Սա նշանակում է, որ առաջ գնալու հնարավորություն ու տեղ կա։
Պարոն Սիմոնյանը չի ցանկանում առանձնացնել որևէ տարվա համագումար, սակայն շեշտում է, որ մասնակիցների թվով այն բացառիկ է։
Այս տարի նաև փորձել են ընդգրկել երիտասարդ գիտնականներին։ Այսպիսով` նրանց էլ ինտեգրել այս կարևոր գործում։ Եվ սա այս տարվա ձեռքբերումներից է։
Ըստ նրա՝ այս տարի նաև որոշում է կայացվել պարգևատրել բժիշկներին։ Սա ևս տարվա նորություններից է, ինչն առիթ է ևս մեկ անգամ երախտիքի խոսք ասելու բժշկին, որը լուռ ու մունջ իր գործն է կատարում՝ փրկելով մարդկանց կյանքեր։
Կարդացեք նաև
ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...
Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...
Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...
2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...
2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...
Հարգելի գործընկերներ
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...
ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...
Հոկտեմբերի 15-ից «Նաիրի» բժշկական կենտրոնում անվանի նյարդավիրաբույժ, Լիտվայի համալսարանի պրոֆեսոր Անդրիուս Ռադիունասը և նյարդաբանության...
2024թ. հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը կրկնողաբար տեղի կունենա «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով վերապատրաստման...
Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...
Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն