Իրադարձություններ Հայաստանում
6-րդ միջազգային համագումարի մեկնարկը տրված է․ առաջատար մասնագետները պատմում են ոլորտի նորություններից
6-րդ միջազգային համագումարը մեծ հետարքրքություն է ստեղծել բժիշկների շրջանում։ Բացառիկ թվով Հայաստան ժամանած առաջատար մասնագետներն իրենց փորձն են կիսում հայ գործընկերների հետ, պատմում բժշկական ոլորտի նոր ձեռքբերումների մասին, քննարկում մեթոդների արդյունավետությունը։
Մեզ հաջողվեց զրուցել համագումարի մասնակիցների հետ և պարզել նրանց Հայաստան գալու առաքելությունը։
Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի բանախոսներից էր Բոստոնի համալսարանի նյարդաբանության պրոֆեսոր, Հայաստանի համար կաթվածի նախաձեռնության խորհրդի նախագահ Վիկեն Բաբիկյանը, ով հայտնի է կաթվածի բնագավառում կատարած հետազոտություններով, աշխարհահռչակ պարբերականներում իր բազմաթիվ գիտական հրապարակումներով:
Վիկեն Բաբիկյանի ջանքերով Հայաստան բերվեց կաթվածի բուժման ծրագիրը։
Համագումարի շրջանակում զրուցեցինք Վ․ Բաբիկյանի հետ՝ պարզելու, այս անգամ ինչ նորարություններով են Հայաստան ժամանել։
«Այսօր մենք զրուցել ենք կաթվածի թիմի՝ կաթվածի խորհրդի հայաստանյան աշխատանքի մասին, որը սկիզբ դրվեց 2019 թվականին։ Քննարկվեցին հարցեր, որոնք հիմնականում առնչվում են առայսօր կատարված աշխատանքներին, թե ինչպես է նախատեսված ծրագիրը ծավալվել Հայաստանում ու շրջաններում, և թե հաջորդիվ ինչ ծրագիր է պլանավորված»։
Պրոֆեսորն իր խոսքում շեշտում է, որ անելիքներ շատ կան։
«Ինչպես ցանկացած նախագիծ, գլխուղեղի կաթվածի նախագիծը նույնպես բախվում է բարդությունների, ավելին, այն զարգացնելու կարիք ունի, որոնցից հրամայականը նմանատիպ կենտրոնների ստեղծելն է նաև հեռավոր շրջաններում։ Դա կօգնի տեղում բնակիչներին ցուցաբերել պրոֆեսիոնալ բուժում՝ պրոֆեսիոնալ թիմերի կողմից»։
Վիկեն Բաբիկյանի խոսքով՝ քննարկման փուլում է Վանաձորում և Գորիսում նմանատիպ կենտրոնների ստեղծումը։
Մեր հաջորդ զրուցակիցը Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, բ․գ․դ․, պրոֆեսոր, սրտանոթային հիվանդությունների էնդովասկուլյար վիրաբուժության առաջատար մասնագետ Բագրատ Ալեքյանն էր, ով կարևորում է նմանատիպ մասշտաբային միջոցառումների անցկացումը, որոնց նպատակն է ներկայացնել նորագույն հնարավորությունները, որոնք այսօր իրականություն են աշխարհում։
«Այսօր պլենար նիստին ելույթ են ունեցել բոլոր սփյուռքահայ լիդերները։ Նրանք իրենց զեկույցներում անդրադարձել են վերջին տարիներին բժշկական ոլորտում գրանցված բոլոր ձեռքբերումներին ու հաջողություններին։ Կարծում եմ շատ կարևոր է, որ այսօր Հայաստանում այն բժիշկները, որոնք ակտիվ մասնակցում են համագումարի աշխատանքներին, լսեն դա։ Թեև այսօր ավելի կարևոր է ոչ միայն լսելը, այլ նաև սփյուռքի հետ սերտ կապեր հաստատելը»,- ընդգծեց Ալեքյանն ու խոսեց ինտերվեցիոն սրտաբանության նորություններից։
«Իմ ելույթում խոսել եմ սրտի փականային հիվանդությունների բուժման մասին։ Դեռ ոչ վաղ անցյալում վիրահատությունը կատարվում էր արյան շրջանառության հարյուրտոկոսանոց կանգ ապահովելով։ Իրականացվում էր բաց վիրահատություն՝ անզգայացմամբ, նշտարով։ Շնորհիվ այսօրվա բժշկության ոլորտում ունեցած ձեռքբերումների, ներկայում հնարավոր է վիրահատություն իրականացնել տրանսկատետորային եղանակով՝ առանց անզգայացման ու նշտարի։ Ի դեպ, պացիենտի տարիքն այստեղ էական նշանակություն այլևս չունի։ Այդ վիրահատությունները քիչ տրավմատիկ են, հիվանդը երկու օրից դուրս է գրվում հիվանդանոցից՝ կյանքի լավ որակ ապահոված»։
Բժիշկ Ալեքյանի փոխանցմամբ՝ Հայաստանում արդեն կատարված են առաջին քայլերը։ Առաջին վիրահատությունները հաջողությամբ են պսակվել։ Բժիշկը վստահ է, որ ժամանակի ընթացքում վիրահատությունների թիվը Հայաստանում կավելանա, այսպես կոչված՝ կտիրաժավորվի։
Ավագ Գահվեջյանը հայտնի կենսաքիմիկոս է, զբաղվում է ձեռնարկատիրական և կառավարչական գործունեությամբ։ Համագումարի շրջանակում նա խոսեց նոր դեղերի ստեղծման արդիական մեթոդի մասին։ Ըստ նրա՝ ստեղծված նոր համակարգը հնարավորություն է տալիս սեղմ ժամանակահատվածում հավաքագրել տեղեկատվություն և ստեղծել նոր դեղամիջոց։
Ա․ Գահվեջյանն այս համակարգը նմանեցնում է մեր օրերում մեծ հնչեղություն ստացած СhatGPT համակարգի հետ։ Վերջինս առցանց հավաքագրում է կայքերում զետեղված տեղեկատվությունն ու ստեղծում նոր տեքստեր։ Ըստ մասնագետի՝ նույն մեխանիզմով է աշխատում նոր դեղեր ստեղծող համակարգը։ Ալգորիթմները կենսաբաններին օգնում են արագ գտնել այս կամ այն հիվանդության վրա ազդող նյութի բաղադրությունը։
«Նախկինում որևէ հիվանդության դեմ նոր դեղորայք ստեղծելը բավականին դժվար գործընթաց էր։ Եվ տարիներ էին հարկավոր, որպեսզի հնարավոր լիներ ստեղծել նոր դեղամիջոց։ Այսօր ամեն ինչ փոխվել է»,- պատմում է բժիշկը։
Սակայն համակարգը լավացնելու համար շատ ջանքեր են պետք։ Բժշկի փոխանցմամբ՝ տարբեր մարմիններ պետք է համակարգ ներմուծեն համապատասխան տեղեկատվություն, որպեսզի ալգորիթմերն արդյունավետ գործեն։
Բժիշկն ասում է, որ արդեն իսկ այդ համակարգի օգնությամբ ստեղծվել են մի շարք նոր դեղամիջոցներ։ Աշխատանքներ են ընթանում հակաքաղցկեղային դեղեր ստեղծելու ուղղությամբ։
Ա․ Գահվեջյանը վստահ է, որ համակարգը առաջիկայում իր դրական պտուղները կտա։
Գենային ինժեներիայի ոլորտում համաշխարհային գիտնականի հռչակ ունեցող, Mass General Brigham գենային և բջջային թերապիայի ծրագրի առաջին ղեկավար, բ․գ․դ․, պրոֆեսոր Ռոջեր Հաջարը բժշկական հանրությանը ներկայացրել է սրտաբանության ոլորտի նորություններին։ Իր խոսքով՝ այս մեթոդի իրականացման վրա աշխատել են մոտավորապես քսան տարի։ Մշակված մեթոդը բարելավում է սրտի աշխատանքը՝ սրտային ախտաբանություն ունեցող անհատների մոտ։
Նրա խոսքով՝ այլևս վերանում են շնչահեղձությունը, հևոցը։ Սրտային հիվանդը կարողանում է նույնիսկ ֆիզիկական վարժություններ կատարել։
Այս թերապևտիկ հատուկ մեթոդը Հայաստանում էլ կկիրառվի, փորձաշրջանը կտևի վեց տարի։
Բժիշկը նշում է, որ թերապիան արդյունավետ կլինի սկսել քսան-երեսուն տարեկան հասակում։
Կարդացեք նաև
ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...
Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...
Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...
2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...
2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...
Հարգելի գործընկերներ
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...
ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...
Հոկտեմբերի 15-ից «Նաիրի» բժշկական կենտրոնում անվանի նյարդավիրաբույժ, Լիտվայի համալսարանի պրոֆեսոր Անդրիուս Ռադիունասը և նյարդաբանության...
2024թ. հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը կրկնողաբար տեղի կունենա «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով վերապատրաստման...
Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...
Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն