Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

«Ոսկրային զանգվածի կորուստ քաղցկեղի և այլ հիվանդությունների հետևանքով» սատելիտային սիմպոզիում 6IMCA շրջանակում

«Ոսկրային զանգվածի կորուստ քաղցկեղի և այլ հիվանդությունների հետևանքով» սատելիտային սիմպոզիում 6IMCA շրջանակում

Հուլիսի 4-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի Մանուկյան դահլիճում Ամերիկյան համալսարանի աջակցությամբ և Ջոն Բիլեզիկյանի ղեկավարությամբ մեկնարկեց Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարին (IMCA) կից «Ոսկրային զանգվածի կորուստ քաղցկեղի և այլ հիվանդությունների հետևանքով» սատելիտային սիմպոզիումը, որը համախմբել էր աշխարհի տարբեր մասերից օստեոպորոզի ընկերակցությունների անդամներին, և որի ընթացքում դասախոսություններով հադես եկան Հայաստանից և ԱՄՆ-ից առաջատար  մասնագետները։


Ներկայացնում ենք մեր զրույցը համագումարի կազմակերպիչներից, հրավիրված անձանցից, ներկայացուցիչներից մի քանիսի հետ.


Ջոն ԲիլեզիկյանՋոն Բիլեզիկյան, բ․գ․դ․, պրոֆեսոր, Կոլումբիա համալսարան Նյու- Յորք, բժշկության, միջազգային կրթության և հետազոտության փոխնախագահ, բժիշկների և վիրաբույժների քոլեջի էնդոկրին բաժնի ղեկավար, մեթաբոլիկ հիվանդությունների բաժանմունքի տնօրեն, միջազգային ուղեցույցների մշակման կազմակերպության ղեկավարության անդամ


Թեման քաղցկեղի, որն այսօր թիրախավորել ենք շատ արդիական է, քանի որ քաղցկեղով տառապող բազմաթիվ մարդիկ ունենում են ոսկրային զանգվածի կորուստ, և այդ թեման այնքան էլ չի շոշափվում, չի քննարկվում, սակայն, իրականում, մեծ վտանգ է ներկայացնում։


Այս միջոցառման ընթացքում մեզ հաջողվեց միելոմայի հետ կապված որոշ վիճակագրական տվյալներ ներկայացնել, ինչն օգտակար տեղեկատվություն է մասնագետների համար։

 

Ջոն Բիլեզիկյան


Մեր դիտակետում էր ոչ միայն քաղցկեղը, այլ նաև շաքարային դիաբետը, վահանաձև գեղձը։ Բանն այն է, որ նշված ախտահարումների դեպքում որոշ դեղերի կիրառում կարող է բացասաբար ազդել ոսկրային համակարգի վրա։ Ուստի շատ կարևոր է չանտեսել նաև ոսկրերի խտությունը որոշող սքրինինգները։  


2007 թվականից ամեն տարի այցելում եմ Հայաստան՝ կազմակերպելու տարբեր գիտաժողովներ։ Մինչև քովիդը դա կանոնավոր ստացվում էր։ Նպատակը ոչ միայն Հայաստանի բուժաշխատողների գիտական մակարդակը բարձրացնել է, այլ Հայաստանը գիտելիքի կենտրոն դարձնելը ամբողջ Եվրոպայի և Եվրասիայի համար։  

 
Վարտա ԲաբալյանՎարտա Բաբալյան, Օստեոպորոզի հայկական ասոցիացիայի նախագահ, Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն


Պրն Բիլեզիկյանը Հայաստանում օստեոպորոզի ոլորտում մեծ ներդրում ունի։ 2007 թ, երբ առաջին անգամ պրն Բիլեզիկյանը միջազգային սիմպոզիումի շրջանակում այցելեց Հայաստան, Հայաստանում կար ընդամենը 1 դենսիտոմետր։ Նա իր հետ բերեց ևս մեկ դենսիտոմետր։ Այս պահին Հայաստանում՝ ներառյալ Արցախը և մարզերը, շահագործվում է 15 դենսիտոմետր, որից 11-ը նվիրել է պրն Բիլեզիկյանը։ 2016-ին նա հիմնադրել է  Օստեոպորոզի կենտրոնը, որի նպատակն է բարձրացնել բժիշկների և հասարակության շրջանում օստեոպորոզի մասին գիտելիքները։ Կենտրոնում անցկացվում են շարունակական դասընթացներ, ներկայացվում միջազգային առաջատար համալսարանների և կազմակերպությունների  ուղեցույցները։

 

Կենտրոնում իրականացվող դենսիտոմետրիկ հետազոտությունների արդյունքները տրվում են ISCD ուղեցույցներին համաձայն, իսկ նեղ մասնագետները /ներզատաբան, հոդաբան, ընտանեկան բժիշկ/ տրամադրում են խորհրդատվություններ, տրվում է համապատասխան գրականություն։ Կենտրոնի գործունեության շրջանակում կատարվում են նաև գիտահետազոտական աշխատանքներ, որոնց արդյունքները նպաստում են նոր ծրագրերի իրականացմանը։ Կենտրոնի բոլոր բժիշկները վերապատրաստվում են օստեոպորոզի ոլորտում  միջազգային կոնֆերանսների և թրեյնինգների միջոցով։

 

 

Պրն Բիլեզիկյանի Հայաստան ժամանելու երկու տարվա դադարի պատճառը COVID 19 համավարակն էր, սակայն այդ ընթացքում   նա Հայաստանում անցկացվող գիտաժողովներին մասնակցում էր առցանց։ Նա իր գործունեությամբ փորձում է Հայաստանը ճանաչելի դարձնել ամբողջ աշխարհին․ կազմակերպել է 3 միջազգային սամմիթ, որտեղ հրավիրված էին օստեոպորոզի ոլորտի միջազգային առաջատար մասնագետներ։ Մասնակցելով բժշկական տարբեր կոնֆերանսներին, նա ներկայանում է Հայաստանի եռագույն դրոշի գույներով փողկապով և ձեռքի ժամացույցով՝ դրանով իսկ հիշեցնելով Հայաստանի մասին։


 Մարիամ ՄանուկյանՄարիամ Մանուկյան, բ․գ․դ․, Մաունթին Վյու Համալսարանի բժշկական խումբ,  Էնդոկրինոլոգիա և նյութափոխանակություն, Կալիֆոռնիա, ԱՄՆ


Իմ ելույթում խոսել եմ շաքարային դիաբետի և ոսկրային կոտրվածքների մասին։ Փորձել եմ պարզել, թե որտեղ է նրանց կապը և որտեղ են նրանց ուղիները, այսպես կոչված՝ խաչվում։


Շատ տարածված հիվանդություններ են և շաքարային դիաբետը և օստեոպորոզը։


Ամենակարևորը հիվանդությունների կանխարգելումն է, քանի որ զարգացած հիվանդությունը դժվար է բուժել։ Թեև կանխարգելելն է հեշտ չէ․ չես կարող կանխարգելել մեկ ակնթարթում։ Կանխարգելիչ միջոցառումները պետք է սկսել վաղ հասակից․ երեխաները պետք է սպորտով զբաղվեն, տարբեր ֆիզիկական վարժություններ կատարեն, առողջ ապրելակերպ վարեն, ճիշտ սնվեն։ Ի դեպ, Խորհրդային Միության տարիներին շատ ընդունված էին թիմային սպորտաձևերը, և դա ճիշտ էր։

 

Ցավոք, այսօր Հայաստանում չեմ տեսնում սպորտով զբաղվող երեխաների։ Հասկանալի է․ սպորտդահլիճ այցելությունները մատչելի չեն, և ապահովագրական ընկերություններն այն չեն փոխհատուցում։


Արմինե ՀարոյանԱրմինե Հարոյան, բ․գ․թ, Էրեբունի բժշկական կենտրոնի ռևմատոլոգիայի  բաժնի վարիչ, Հայաստան


Որպես ռևմատոլոգ, բնական է, շեշտը իմ ելույթում դրել էի գլյուկոկորտիկոստերոիդների վրա։ Այսինքն, դա վերաբերում է այն հիվանդներին, որոնք ունեն ռևմատոիդ արթրիտ հիվանդությունը, և որոնցից շատերը ստանում են ստերոիդային դեղեր։ Այսինքն, տարբեր հորմոնալ դեղեր, որոնք իրենց հերթին նպաստում են օստեոպորոզի առաջացմանը։ Այստեղ ամենակարևորն այն է, որ մեր բժիշկները՝ հատկապես երիտասարդ, տեղյակ լինեն, թե որքան շուտ պետք է սկսել կանխարգելիչ միջոցառումները՝ խուսափելու վերոնշյալ ախտահարումների բուժման հետևանք այնպիսի բարդությունից, ինչպիսին օպստեոպորոզն է։ Շատ կարևոր է ժամանակին զուգահեռ նշանակվի օստեոպորոզի բուժում։

 

Արմինե Հարոյան


Մենք մշտապես այդ մասին խոսում ենք դեռ 2015 թվականից, որովհետև ոչ միայն ռեևմատոլոգները պետք է տեղյակ լինեն խնդրից, այլ նաև հարակից մասնագետները, որոնք նույնպես կիրառում են հորմոններ։ Խոսքը թոքաբանների, էնդոկրինոլոգների մասին է։


Այսպիսի միջոցառումները թույլ  են տալիս ներկայացնել գիտաբժշկական տվյալներ, տեղեկատվությունը հասցնել լայն բժշկական հասարակությանը։


Վարդուհի ՊետրոսյանՎարդուհի Պետրոսյան, բ․գ․թ․, Հայաստանի Ամերիկյան համալսարանի Թրփանճեանի առողջապահական գիտությունների ֆակուլտետի դեկան, Հայաստան


Ցանկանում եմ մեր շնորհակալությունը հայտնել դոկտոր Բելիզիկյանին, ով այս կոնֆերանսների շարքը սկսեց դեռ 10 և ավելի տարիներ առաջ՝ մեր բժիշկներին իրազեկելով օստեոպորոզի կանխարգելման կարևորության մասին։


Այսօրվա միջոցառումը ցույց տվեց, թե ինչպես մեր առողջության բոլոր մասնիկները  փոխկապակցված են միմյանց։ Միջոցառումը նվիրված էր, թե ինչպես է խաթարվում ոսկրերի առողջությունը, երբ մարդիկ հիվանդանում են, օրինակ, շաքարային դիաբետով կամ քաղցկեղով։ Այս հիվանդությունների բուժման ընթացքը կարող է անդրադառնալ ոսկրերի վրա, որին, սակայն, ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում քիչ ուշադրություն է դարձվում։ Քաղցկեղով հիվանդի մոտ չեն ուսումնասիրում ոսկրերի վիճակը․ արդյո՞ք պետք է կանխարգելիչ միջոցառումներ կիրառել, թե՞ ոչ , որ չտուժի կյանքի որակը։ Շատ եմ կարևորում, երբ տարբեր մասնագետներ հավաքվում են մեկտեղ և փորձում պարզել․ ինչպես համագործակցել՝ պահպանելու մարդու առողջությունը։  


Նիկոլաս ՀաթչինգսՆիկոլաս Հաթչինգս, Ներքին բժշկություն-առաջնային բժշկական օգնություն, UCLA MC, Լոս Անջելես, ԱՄՆ


Իմ անդրադարձը վերաբերում էր վահանաձև գեղձի հիվանդությանը և նրա ազդեցությանը ոսկերի վրա։ Շատ կարևոր թեմա է։


65 տարեկան կանանց մոտ մենք պարտադիր ստուգում ենք վահանաձև գեղձը և օստեոպորոզի առկայությունը, որոնք, երկուսն էլ տարածված հիվանդություններ են։ Թվում է, թե երկու միմյանցից անկախ ու առանձին գործընթացներ են, սակայն, իրականում, նրանց ուղիները խաչվում են։ Օստեոպորոզի պատճառ կարող է դառնալ հենց վահանաձև գեղձի հիվանդությունը։


Սովորաբար, կանանց խորհուրդ է տրվում վահանաձև գեղձի սքրինինգ անցնել ամեն տարի, ոսկրերի խտությունը ստուգել երկու տարին մեկ անգամ։ Եթե վահանաձև գեղձի խնդիր է հայտնաբերվում, ապա պետք է նաև չուշացնել՝ ստուգելու ոսկրերի խտությունը։

 

«Ոսկրային զանգվածի կորուստ քաղցկեղի և այլ հիվանդությունների հետևանքով» սատելիտային սիմպոզիում 6IMCA շրջանակում

«Ոսկրային զանգվածի կորուստ քաղցկեղի և այլ հիվանդությունների հետևանքով» սատելիտային սիմպոզիում 6IMCA շրջանակում «Ոսկրային զանգվածի կորուստ քաղցկեղի և այլ հիվանդությունների հետևանքով» սատելիտային սիմպոզիում 6IMCA շրջանակում

 


Ինչո՞ւ միայն կանանց մոտ, քանի որ դաշտանադադարից հետո նրանց մոտ հորմոնալ ֆոնի փոփոխություն է տեղի ունենում, ինչի հետևանքով տուժում են և վահանաձև գեղձը, և ոսկրերը։


Օր երկրորդ


Հուլիսի 5-ին պրոֆ. Ջոն Բիլեզիկյանի հետ ներզատաբանների հանդիպումը կայացավ անչափ ջերմ և ընկերական մթնոլորտում։ 

 

Բժիշկներն անմիջական շփման  հնարավորություն ունեցան հարվահանաձև գեղձի հիվանդությունների մեծագույն գիտակ պրոֆ. Ջոն Բիլեզիկյանի հետ, ինչը բացառիկ հնարավորություն էր ուղղել բոլոր հետաքրքրող հարցերը ուղեցույցների հեղինակին (իսկ դրանք հարվահանաձև գեղձի դեպքում չափազանց շատ են )։ Պրոֆեսորը սիրով պատասխանեց բոլոր հարցերին։ Ներկայացված կլինիկական դեպքերի շուրջ ծավալված քննարկումները դարձան ուղեցույցների վերլուծման ևս մեկ միջոց։

 

https://www.med-practic.com/rus/606/63401/article.more.html

 

Հուլիսի 5-ին պրոֆ. Ջոն Բիլեզիկյանի հետ ներզատաբանների հանդիպումը կայացավ անչափ ջերմ և ընկերական մթնոլորտում։

Հուլիսի 5-ին պրոֆ. Ջոն Բիլեզիկյանի հետ ներզատաբանների հանդիպումը կայացավ անչափ ջերմ և ընկերական մթնոլորտում։ Հուլիսի 5-ին պրոֆ. Ջոն Բիլեզիկյանի հետ ներզատաբանների հանդիպումը կայացավ անչափ ջերմ և ընկերական մթնոլորտում։

Հուլիսի 5-ին պրոֆ. Ջոն Բիլեզիկյանի հետ ներզատաբանների հանդիպումը կայացավ անչափ ջերմ և ընկերական մթնոլորտում։ Հուլիսի 5-ին պրոֆ. Ջոն Բիլեզիկյանի հետ ներզատաբանների հանդիպումը կայացավ անչափ ջերմ և ընկերական մթնոլորտում։

Հուլիսի 5-ին պրոֆ. Ջոն Բիլեզիկյանի հետ ներզատաբանների հանդիպումը կայացավ անչափ ջերմ և ընկերական մթնոլորտում։

 

Սկզբնաղբյուր. med-practic.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...

«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց

2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...

2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս
2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս

Հարգելի գործընկերներ

 

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...

ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը
ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը

ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...

Հոկտեմբերի 15-ից` անվանի նյարդավիրաբույժ Անդրիուս Ռադիունասը՝ «Նաիրի» ԲԿ-ում. nairimed.com
Հոկտեմբերի 15-ից` անվանի նյարդավիրաբույժ Անդրիուս Ռադիունասը՝ «Նաիրի» ԲԿ-ում. nairimed.com

Հոկտեմբերի 15-ից «Նաիրի» բժշկական կենտրոնում անվանի նյարդավիրաբույժ, Լիտվայի համալսարանի պրոֆեսոր Անդրիուս Ռադիունասը և նյարդաբանության...

Հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը, 2024 թ., «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով դասընթաց
Հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը, 2024 թ., «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով դասընթաց

2024թ. հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը կրկնողաբար տեղի կունենա «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով վերապատրաստման...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ