Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

6-րդ միջազգային համագումարի մասնակիցները՝ նոր նախագծերի մասին․ Շանթ Շեխերդիմյան, Սամսոն Խաչատրյան

6-րդ միջազգային համագումարի մասնակիցները՝ նոր նախագծերի մասին․ Շանթ Շեխերդիմյան, Սամսոն Խաչատրյան

Համագումարը բժիշկների համար լավագույն հարթակն է փորձի փոխանակման և նոր նախագծերի համար։ Համագումարը մեծ հետարքրքություն է ստեղծել տեղի մասնագետների մոտ, որոնք ունեն ակտիվ մասնակցություն՝ ոչ միայն ունկնդրի կարգավիճակում։


ԱՄՆ-ից ժամանած բժիշկ, հանրային առողջապահության մասնագետ, ԱՆ խորհրդատու Շանթ Շեխերդիմյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր զեկույցում կարևորել է առաջնային օղակի զարգացման հարցերը՝ ՀՀ առողջապահական համակարգում։


Շանթ Շեխերդիմյան«Փորձել եմ գործընկերներիս հետ քննարկել տարբեր միջոցներ, որոնք կարող ենք միասին իրագործել և զարգացնել այս ամենակարևոր ոլորտը։ Շեշտադրված է այն, որ մենք դժվարությամբ կկարողանանք հասնել համապարփակ ապահովագրության՝ առանց կայուն առաջնային առողջապահության համակարգ ունենալու»։   


Բժիշկը համոզված է, որ առաջնային օղակն այն ոլորտն է, որտեղ բոլորը՝ անկախ նեղ մասնագիտացումից, կարող են իրենց ներդրումն ունենալ և զարգացնել ոլորտը, իսկ դա հիմք է նաև առողջապահության այլ ոլորտների համար։  


«Իմ ելույթում փորձել եմ  առաջնային օղակը բաժանել տասնչորս տարբեր բաղադրիչների։ Գործընկերներիս հետ միասին խոսեցինք այդ բոլոր բաղադրիչների մասին։ Լուծումներ գտանք այդ բաղադրիչները զարգացնելու համար։ Անշուշտ, կան բաղադրիչներ, որոնք ավելի շատ պարտականություն են իրենցից ներկայացնում, այսպես ասած, պետության, նախարարության մակարդակում։  Կան նաև այլ բաղադրիչներ, որոնք հենց տեղի բժիշկների պարտականությունների մեջ պետք է ներառվեն՝ հատկապես ընտանեկան բժիշկների կամ առաջնային օղակի բժիշկների պարագայում։ Նրանք պետք է հանձն առնեն և հավուր պատշաճի կատարեն դրանք։ Բաղադրիչներից է մարդկային ներուժի զարգացումը։ Օրինակ՝ թրեյնինգների կազմակերպումը, ինչը, միանշանակ, կբերի որակի բարելավմանը, և դա կարող է մեծ դեր ունենալ»։  


Սամսոն ԽաչատրյանԲժիշկ նյարդաբան Սամսոն Խաչատրյանը նշում է, որ կոնգրեսը շատ մեծ նշանակություն ունի մեր բժշկագիտության համար։


«Այստեղ մեկ հարկի տակ տարբեր մասնագիտությունների բժիշկներ են հավաքվում։ Հայաստան են գալիս մեր հայրենակից առաջատար մասնագետները։ Եվ ամեն մեկն իր հաջողության մասին է պատմում՝ իր կատարած աշխատանքային փորձը կիսելով։ Համագումարը հարթակ է շփվելու համար, մտքեր փոխանակելու, նախագծեր նախաձեռնելու համար։


Այս ամենի մեջ կա շատ մեծ գիտական բաղադրիչ, որի արտացոլումն է մեր գիտական ժողովածուն, և այստեղ տպագրվելը մեծ պատիվ է։


Այստեղ մեծ աշխատանք է տարվում, մենք հրավիրում ենք գրախոսների, որոնք գրաքննությունն են անցկացնում յուրաքանչյուր գիտական նյութի վերաբերյալ»։

 

6-րդ միջազգային համագումարի մասնակիցները՝ նոր նախագծերի մասին․ Շանթ Շեխերդիմյան, Սամսոն Խաչատրյան

6-րդ միջազգային համագումարի մասնակիցները՝ նոր նախագծերի մասին․ Շանթ Շեխերդիմյան, Սամսոն Խաչատրյան 6-րդ միջազգային համագումարի մասնակիցները՝ նոր նախագծերի մասին․ Շանթ Շեխերդիմյան, Սամսոն Խաչատրյան

 

Սկզբնաղբյուր. med-practic.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...

«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց

2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...

2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս
2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս

Հարգելի գործընկերներ

 

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...

ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը
ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը

ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...

Հոկտեմբերի 15-ից` անվանի նյարդավիրաբույժ Անդրիուս Ռադիունասը՝ «Նաիրի» ԲԿ-ում. nairimed.com
Հոկտեմբերի 15-ից` անվանի նյարդավիրաբույժ Անդրիուս Ռադիունասը՝ «Նաիրի» ԲԿ-ում. nairimed.com

Հոկտեմբերի 15-ից «Նաիրի» բժշկական կենտրոնում անվանի նյարդավիրաբույժ, Լիտվայի համալսարանի պրոֆեսոր Անդրիուս Ռադիունասը և նյարդաբանության...

Հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը, 2024 թ., «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով դասընթաց
Հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը, 2024 թ., «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով դասընթաց

2024թ. հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը կրկնողաբար տեղի կունենա «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով վերապատրաստման...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ