Իրադարձություններ Հայաստանում
Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարը շարունակում է իր աշխատանքները․ Ռոբին Օհանեսյան, Նորա Փաշայան.
Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարը շարունակում է իր աշխատանքները։ Գրեթե բոլոր աշխատանքային սենյակներում ակտիվ եռուզեռ է։ Արտերկրից ժամանած մասնագետները փորձում են սեղմ ժամանակում հնարավորին հանգամանալից ներկայացնել շատ կարևոր առողջապահական ծրագրերն ու համատեղ եզրեր հաստատել հայ գործընկերների շրջանում։
Հանրային առողջության մասնագետ, ֆրանսահայ բժիշկ Ռոբին Օհանեսյանը զգալի ներդրում ունի հեռաբժշկության զարգացման ոլորտում։ Վերջինս իր տեսլականն է ներկայացրել հայ գործընկերների դատին։
Մեզ հետ զրույցում մասնագետը փաստել է, որ ամբողջ աշխարհում հեռաբժշկությունը զգալի թափ է առել և շարունակում է զարգանալ։ Որոշ երկրների համար հեռաբժշկության զարգացմանը նպաստել է քովիդը։ Հայաստանում շատ քիչ քայլեր են կատարվել մինչև օրս՝ հեռաբժշկության զարգացման առումով։
Բժշկի փոխանցմամբ՝ Հայաստանում հեռաբժշկության առաջին փորձը եղել է 1988-ին՝ Գյումրիում տեղի ունեցած երկրաշարժի օրերին, որից հետո ծրագիրը շարունակություն չի ունեցել, և միայն անցյալ տարի ՀՀ կառավարության կողմից ընդունվել է հեռաբժշկության վերաբերյալ օրենքը։
«Մեր նպատակն է, որ հեռաբժշկությունը դառնա կյանքի մի մաս, որ այն հնարավոր լինի օգտագործել ամեն օր, և հեշտացնի թե բժշկի, թե պացիենտի կյանքը՝ անկախ նրա աշխարհագրական տեղակայումից»,- ընդգծել է մասնագետն ու կարծիք հայտնել, որ հեռաբժշկության ոլորտը կարելի է զարգացնել ցանկացած բժշկական ոլորտում և ապահովել բարձորակ առողջապահություն։
Զրուցակցի խոսքով՝ համագումարի շրջանակում հաջողվել է մեկ սեղանի շուրջ հավաքել այն մարդկանց, որոնք Հայաստանում արդեն իսկ ներդրել են հեռաբժշկության զարգացման ծրագիրն ու պատրաստվում են զարգացնել հետագայում։
Ռոբին Օհանեսյանը վստահ է, որ համատեղ ուժերով միայն հնարավոր է հաղթանակներ գրանցել։
Քաղցկեղի կիրառական հետազոտությունների պրոֆեսոր, Լոնդոնի համալսարանական քոլեջի հանրային առողջության խորհրդական, Լոնդոնի համալսարանական քոլեջի քաղցկեղի կիրառական հետազոտությունների բաժնի ղեկավար և Քաղցկեղի վաղ ախտորոշման միջազգային ալյանսի կրթական ուղղության տնօրեն Նորա Փաշայանը մեզ հետ զրույցում ասաց, որ Հայաստանի 6-րդ բժշկական համագումարի շրջանակում ներկայացրել է քաղցկեղի սքրինինգային ծրագիրը։
Ն․ Փաշայանի փոխանցմամբ՝ քաղցկեղի վաղ ճանաչումը շատ կարևոր խնդիր է, որովհետև, եթե ճանաչենք վաղ աստիճանում, ապա կկարողանանք խուսափել մահերից։ Սքրինինգով հայտնաբերված քաղցկեղը շատ ավելի հեշտ է բուժելը, քան արդեն առաջացած քաղցկեղը։
Մասնագետը պատմել է, որ այսօր կան միջազգային ծրագրեր՝ կանխարգելելու կրծքագեղձի, աղիների և արգանդի վզիկի քաղցկեղները։
«Անշուշտ այդ ծրագրերը կարող են լինել արդյունավետ։ Ծրագրի արդյունավետությունն ակնհայտ դարձնելու համար շատ կարևոր պայման կա՝ մարդիկ պետք է չանտեսեն սքրինինգները։ Միայն այս դեպքում կարող ենք խոսել ծրագրի հաջողված լինելու մասին»։
Պրոֆեսորը տեղյակ է, որ Հայաստանում կանանց շրջանում կատարվում է արգանդի վզիկի քաղցկեղի սքրինինգ։ Իր խոսքով՝ ցավոք, կրծքագեղձի սքրինինգային ծրագիրը տարածված չէ։ «Դժբախատաբար, մարդիկ պետք է սեփական ֆինանսական միջոցներով անցնեն սքրինինգը, իսկ սա արդեն մեծ դժվարություն է»։
Ըստ զրուցակցի՝ սքրինինգային ծրագրերը պետք է լինեն պետպատվերի շրջանակում և հասու լինեն բոլորին՝ անկախ սոցիալական կարգավիճակից, ինչը զգալիորեն կիջեցնի մահվան ցուցանիշը։
Կարդացեք նաև
ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...
Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...
Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...
2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...
2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...
Հարգելի գործընկերներ
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...
ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...
Հոկտեմբերի 15-ից «Նաիրի» բժշկական կենտրոնում անվանի նյարդավիրաբույժ, Լիտվայի համալսարանի պրոֆեսոր Անդրիուս Ռադիունասը և նյարդաբանության...
2024թ. հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը կրկնողաբար տեղի կունենա «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով վերապատրաստման...
Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...
Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն