Իրադարձություններ Հայաստանում
Ներքին հիվանդությունների բժշկության արդի խնդիրների սատելիտային սիմպոզիում՝ 6IMCA-ի շրջանակում
2023 հուլիսի 7-ին Երևանում տեղի ունեցավ Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի սատելիտային սիմպոզիումը: Թեման ներքին բժշկությունն էր և արդի խնդիրների ժամանակակից լուծումները: Սիմպոզիումի քննարկման շրջանակում ներառված էին ներքին հիվանդությունների բոլոր ոլորտները, հատուկ կարևորություն տրվեց համակցված համախտանիշների և ուղեկցող հիվանդությունների բազմամասնագիտական վարմանը:
Սիմպոզիումին մասնակցում էին Հայաստանի բժշկական ոլորտի տարբեր մասնագետներ, արտերկրից ժամանած հյուրեր (Ռուսաստանի Դաշնություն, Բելառուս և այլն):
Սիմպոզիումի ընթացքում զրուցեցինք կազմակերպիչների և մասնակիցների հետ:
Լամարա Մանուկյան, բ.գ.թ., թերապևտ, սրտաբան, ծերաբույժ, Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ
Սատելիտային սիմպոզիումում ներգրավել ենք ներքին հիվանդությունների բոլոր ոլորտները և դրանցում առկա բոլոր խնդիրները: Հատուկ շեշտադրվեցին համակցված վիճակները, երբ բուժառուն ունի մի քանի համախտանիշ կամ հիվանդություն՝ հատկապես քրոնիկ և ոչ վարակիչ հիվանդություններ, որոնք նվազեցնում են կյանքի տևողությունը, իջեցնում կյանքի որակը, ավելացնում հոսպիտալացումները՝ հիվանդությունների հաճախակի սրացումների և դեկոմպենսացիաների պատճառով, որի հետևանքով գերծանրաբեռնվում են հիվանդանոցները:
Այդ ամենից խուսափելու համար բժշկական առաջնային օղակը պետք է կարողանա նախ՝ կանխարգելել հիվանդություների զարգացումը, հնարավորին վաղ ախտորոշել, հետո նաև կանխել հաճախակի սրացումները և սրընթաց զարգացումը:
Բժիշկները պետք է կարողանան անկաշկանդ և արհեստավարժ վարել համակցված հիվանդություններով հիվանդին՝ բարելավելով բուժառուի կյանքի որակը և երկարացնելով կյանքի տևողությունը: Ես միշտ շեշտադրում եմ առո՛ղջ կյանքի տևողության երկարացումը, որի գրավականն է՝ զարգացնել այն մշակույթը, որ հիվանդը, ունենալով մի քանի հիվանդություններ կամ համախտանիշներ, օրինակ, սրտանոթային հիվանդություն, շաքարային դիաբետ, երիկամային խնդիրներ, պետք է երկարատև վերահսկվի ընտանեկան բժշկի կողմից:
Արտերկրից ունենք մի շարք մասնակիցներ՝ սրտաբաններ: Եվրասիական թերապևտների ասոցիացիայի նախագահ Գրիգորի Հարությունովը ներկայացրեց սրտանոթային շարունակականությունը՝ սկսած ռիսկի գործոններից, կանխարգելումից և վերջացրած քրոնիկ սրտային անբավարարությամբ:
Սանկտ-Պետերբուրգից ժամանած գլխավոր նեֆրոլոգը խոսեց քրոնիկ երիկամային հիվանդությունների մասին, ընդգծեց, որ, սովորաբար, դրանք լինում են հետևանք որևէ հիվանդության, այլ ոչ թե սկզբնական հիվանդություն: Օրինակ, եթե առկա է զարկերակային գերճնշում կամ շաքարային դիաբետ, այն կարող է երիկամների ախտահարման պատճառ դառնալ: Առաջնային օղակը պետք է իրազեկված լինի այդ մասին: Եվս մեկ անգամ տրվեցին այն չափորոշիչները, որոնցով առաջնային օղակը պետք է առաջնորդվի հիվանդության ախտորոշման և բուժման ժամանակ:
Մինսկից ժամանած մեր գործընկերոջ զեկույցը վերաբերում էր հակալիպիդեմիկ թերապիային՝ ճարպային նյութափոխանակության խանգարման բուժմանը: Շատ կարևոր էր ՌԴ-ից ժամանած գլխավոր ծերաբույժի զեկույցը զարկերակային գերճնշման վարման նոր ուղեցույցների վերաբերյալ, որտեղ առանձնակի տեղ էին գտել տարեցների և ծերերի նկատմամբ նոր մոտեցումները:
Քանի որ իմ երազանքը Հայաստանում տարեցների բժշկություն ստեղծելն է՝ խոսեցի ծերունական ասթենիայի և ծերունական այլ համախտանիշների մասին, որոնք պետք է հայտնաբերվեն առաջնային օղակում: Մինչդեռ գերիատրիկ գիտելիքների պակասի պատճառով հաճախ բաց է թողնվում ծերոունական համախտանիշների փաստը: Եթե տարեցն ունի արդեն ձևավորված ծերունական համախախտանիշներ, նրա մոտ քրոնիկ հիվանդություններն ավելի ծանր են ընթանում և ունենում են անբարենպաստ ելքեր:
Կարծում եմ մեզ կհաջողվի մոտակա 2 տարում Հայաստանում իրականացնել սքրինինգային հետազոտություն՝ ծերունական համախտանիշները հայտնաբերելու, քրոնիկ ոչ վարակիչ հիվանդությունների վրա դրանց բացասական ազդեցությունը գնահատելու, և վարման նոր ուղեցույցներ ստեղծելու՝ մեր արտերկրյա գործընկերների հետ համագործակցության արդյունքում:
Յուլիա Կոտովսկայա, Ռուսաստանի Պիրոգովի անվան համալսարանի գերիատրիայի գիտական կլինիկական կենտրոն
Իմ զեկույցը նվիրված էր տարբեր տարիքային խմբերում զարկերակային գերճնշմանը: Ամենակարևորը, ինչի վրա ցանկանում էի հրավիրել մասնակիցների, բժիշկ-թերապևտների, ընդհանուր պրակտիկայի, ընտանեկան բժիշկների ուշադրությունը, դա հիպերտոնիայի ժամանակին հայտնաբերումը և բուժումն է, ինչը սրտանոթային հիվանդությունների նվազեցման և մահացության կրճատման երաշխիքն է, հատկապես, որ այսօր ունենք հիպերտոնիայի բուժման շատ արդյունավետ դեղեր:
Մեծ տարիքում կարող են լինել հիվադների վարման, բուժման առանձնահատկություններ, և պետք է կարողանալ օգտագործել գերիատրիկ գիտելիքները, որպեսզի 80-նն անց, տկար օրգանիզմով բուժառուների մոտ անհատականացվի հիպերտենզիայի դեմ թերապիան:
Համաձայն համաճարակաբանական հետազոտությունների տվյալների, Ռուսաստանում հիպերտոնիայի տարածվածությունը կազմում է 80 տոկոս, իսկ բարձր ճնշման վերահսկումը 40 տոկոս է:
Գրիգորի Հարությունով, թերապևտ, սրտաբան, բ.գ.դ., Ն.Ի. Պիրոգովի անվան Ռու-սաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարանի ներքին հիվանդությունների, ընդհանուր ֆիզիոթերապիայի, ճառագայթային ախտորոշման ամբիոնի պրոֆեսոր, Եվրասիական թերապևտների ասոցիացիայի փոխնախագահ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամ
Իմ զեկույցը նվիրված էր բուժառուի հսկողությանը՝ ռիսկի գործոններից մինչև վերջնական փուլ, որը հնարավորություն է տալիս ստեղծել միասնական ծրագիր՝ ախտաբանական գործընթացի ղեկավարման համար: Դա խիստ կարևոր առաջընթաց է:
Քննարկեցինք ռիսկի գործոնների հետ աշխատելու կազմակերպման, բարելավման հարցերը: Եվ ահա, մեկ ծրագիրը թույլ է տալիս երկարաձգել յուրաքանչյուր կոնկրետ բուժառուի առողջ, ակտիվ կյանքը:
Նաև անդրադարձա ապացուցողական բժշկության ասպարեզում ձեռքբերումներին: Արդեն կասկած չկա, որ մեր աշխատանքը հիմնված է ապացուցողական բժշկության տվյալների վրա:
Պրոֆեսոր Աշոտ Եսայան, Սանկտ Պետերբուրգի Պավլովի անվան առաջին բժշկական համալսարանի նեֆրոլոգիայի և դիալիզի ամբիոն
Ես ներկայացրեցի երիկամների քրոնիկ հիվանդությունը (ԵՔՀ), որը շատ տարածված է. ամբողջ ախարհում 850 մլն-ից ավելի մարդ տառապում է երիկամային դիսֆունկցիայով: Դա նաև սրտանոթային հիվանդությունների և մահվան կարևոր պատճառներից է: Ցավոք, ԵՔՀ-ն հիմնականում ընթանում է անախտանիշ՝ ընդհուպ մինչև խորը փուլեր՝ մինչև երիկամային անբավարարություն: Նրա վաղ ախտորոշումը հնարավոր է միայն, եթե թերապևտները, էնդոկրինոլոգները, սրտաբանները ծանոթ լինեն ախտորոշման ընդհանուր մոտեցումներին: Այդ դեպքում նաև հնարավոր է հիվանդության կանխարգելումը, կամ, եթե այն արդեն սկսվել է, ձգտել դանդաղեցնել գործընթացը:
Նեֆրոլոգիայի մեծ նվաճումներից է այն, որ կարող ենք ախտահարված երիկամով բուժառուի կյանքը երկարաձգել դիալիզի շնորհիվ:
Կարդացեք նաև
ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...
Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...
Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...
2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...
2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...
Հարգելի գործընկերներ
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...
ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...
Հոկտեմբերի 15-ից «Նաիրի» բժշկական կենտրոնում անվանի նյարդավիրաբույժ, Լիտվայի համալսարանի պրոֆեսոր Անդրիուս Ռադիունասը և նյարդաբանության...
2024թ. հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը կրկնողաբար տեղի կունենա «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով վերապատրաստման...
Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...
Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն