Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

6 IMCA-ի մասնակիցները Արցախի հարցով դիմել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարին. 6imca.am

6 IMCA-ի մասնակիցները Արցախի հարցով դիմել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարին. 6imca.am

2023 թվականի հուլիսի 6-8-ը Երևանում տեղի ունեցած Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարի ընդհանուր առմամբ շուրջ 2500 մասնակիցները (23 սատելիտային սիմպոզիումները ներառյալ), համագումարի նախագահության և  Հայկական բժշկական միջազգային կոմիտեի հետ միասին նամակով դիմել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսին՝ կոչ անելով անհապաղ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի անօրինական շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը հաղթահարելու, ինչպես նաև կազմակերպության լծակները գործադրելով՝ Ադրբեջանին պարտադրելու դադարեցնել Արցախի անօրինական շրջափակումը։ Կոնգրեսի անունից համանման նամակներ են ուղարկվելու նաև ՄԱԿ-ի համապատասխան գործակալություններին։


ԱՀԿ-ին հասցեագրված նամակում մասնավորապես ասվում է․


«Մենք՝ Հայաստանի վեցերորդ միջազգային բժշկական համագումարին մասնակցող միջազգային խումբը՝ շուրջ 2500 մասնակիցներ (բժիշկներ, բույքույրեր, առողջապահության այլ մասնագետներ), գրում ենք՝ Ձեր ուշադրությունը հրավիրելու Լեռնային Ղարաբաղում (Արցախում) շարունակվող ծանր հումանիտար իրավիճակին։


Ինչպես գիտեք, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղը գտնվում է Ադրբեջանի կողմից իրականացվող շրջափակման պայմաններում։ 120,000 մարդու կյանքը, այդ թվում՝ 30,000 երեխաների և հազարավոր հաշմանդամների կյանքը, կտրուկ վատթարացել է։ Մեր հայրենակիցներն այնտեղ պայքարում են օրվա հացի համար և չունեն տարրական բժշկական ծառայություններին հասանելիություն։ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են անտեսել շրջափակումը վերացնելու միջազգային հանրության կոչերը և արհամարհում են Արդարադատության միջազգային դատարանի համապատասխան որոշումը։
Ադրբեջանի գործողությունները տեղի են ունենում միջազգային իրավունքի խախտմամբ։ Այդ գործողությունները հակասում են նաև Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի կողմից ստորագրված 2020 թվականի նոյեմբերի հայտարարությանը։ Վերոնշյալ հայտարարությամբ ամրագրված է անարգել երթևեկության ապահովումը Լաչինի միջանցքով, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և մնացած աշխարհի հետ։ Սակայն արդեն վեց ամիս է, ինչ Ադրբեջանը ապօրինի և դաժան շրջափակում է իրականացնում՝ թույլատրելով միայն անհրաժեշտ դեղամիջոցների ընդամենը մի մասի մուտքը Արցախ և միայն ծայրահեղ ծանր հիվանդների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղից Հայաստան ԿԽՄԿ-ի օգնությամբ։


Տառապանքներն ուժեղացնելու նպատակով, Ադրբեջանի զինված ուժերը մշտապես թիրախավորում են Լեռնային Ղարաբաղում խաղաղ քաղաքացիներին։ Ալիևի ռեժիմը դադարեցրել է բնական գազի մատակարարումը, սաբոտաժ է արել և արգելափակել բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի վերանորոգումը, որն ապահովում էր Լեռնային Ղարաբաղի էլեկտրաէներգիայի հիմնական մասը։ Մինչ հումանիտար ճգնաժամն Արցախում խորանում է, Ադրբեջանի ավտոկրատ ղեկավարը չի թույլատրում մարդասիրական և փաստահավաք առաքելությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ։


Որպես Հիպոկրատի երդման հետևորդներ՝ մենք չենք ընդունում որևէ իրավիճակ, որը խախտում է մարդու բժշկական օգնության հասանելիության հիմնարար իրավունքը։ Սույն նամակով մենք խնդրում ենք Ձեզ անել Ձեր լիազորությունների շրջանակում հնարավոր ամեն ինչ և օգտագործել կազմակերպության բոլոր լծակները՝ դադարեցնելու համար Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի անմարդկային շրջափակումը։ Մենք ակնկալում ենք ԱՀԿ հռչակած արժեքներին համապատասխան  արդյունավետ գործնական միջոցների ձեռնարկում՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի մարդկանց տառապանքների թեթևացմանը և ռեպրեսիվ Ադրբեջանի շարունակական ագրեսիայից Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների պաշտպանությանը»։

Սկզբնաղբյուր. 6imca.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...

«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց

2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...

2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս
2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս

Հարգելի գործընկերներ

 

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...

ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը
ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը

ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...

Հոկտեմբերի 15-ից` անվանի նյարդավիրաբույժ Անդրիուս Ռադիունասը՝ «Նաիրի» ԲԿ-ում. nairimed.com
Հոկտեմբերի 15-ից` անվանի նյարդավիրաբույժ Անդրիուս Ռադիունասը՝ «Նաիրի» ԲԿ-ում. nairimed.com

Հոկտեմբերի 15-ից «Նաիրի» բժշկական կենտրոնում անվանի նյարդավիրաբույժ, Լիտվայի համալսարանի պրոֆեսոր Անդրիուս Ռադիունասը և նյարդաբանության...

Հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը, 2024 թ., «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով դասընթաց
Հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը, 2024 թ., «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով դասընթաց

2024թ. հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը կրկնողաբար տեղի կունենա «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով վերապատրաստման...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ