Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Առողջապահության նախարարություն` ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերը համակարգող խումբ (ԳՀ ԾՀԽ)

ՀՀ ԱՆ. Առողջապահության նախարարություն` ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերը համակարգող խումբ (ԳՀ ԾՀԽ)

Պաշտոնի անվանումը. Վարչական հարցերով օգնական ԺԱՄԱՆԱԿԸ. Լրիվ դրույքով

Տևողությունը. Երկարաժամկետ, Գլոբալ հիմնադրամի ֆինանսավորմանը համապատասխան

Գտնվելու վայրը. Երևան, Հայաստանի Հանրապետություն


Դիմելու վերջնածամկետը. 24 նոյեմբերի, 2023թ.


Մեկնարկ ամսաթիվ. 2023թ. նոյեմբեր, հնարավորինս շուտ


Դիմելու կարգը. Հետաքրքրված դիմորդներն իրենց ինքնակենսագրությունները պետք է ներկայացնեն հետևյալ էլ.հասցեին` [email protected]` էլ. նամակի «Թեմա» տողում նշելով պաշտոնի անվանումը, որի համար դիմում են:


Հարցազրույցի կհրավիրվեն միայն դիմումների դիտարկման արդյունքում ընտրված թեկնածուները:

Աշխատանքի նկարագրություն. Առողջապահության նախարարության Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերը համակարգող խումբը (ԾՀԽ) փնտրում է որակավորված մասնագետ, ով կիրականացնի կազմակերպչական, գործավարի և
ընթացիկ այլ աշխատանքներ՝ ուղղված ԾՀԽ-ի և ԾՀԽ-ի ղեկավարի աշխատանքների իրականացմանն աջակցելուն:

 

Աշխատանքային պարտականություններ


Աշխատանքային պարտականությունները ներառում են, բայց չեն սահմանափակվում հետևյալով.

 

  • Կազմակերպել ԾՀԽ-ի աշխատակիցների և ԳՀ/արտաքին խորհրդատուների ուղևորությունները, հանդիպումները և լոգիստիկ աջակցությունը,
  • Աջակցել զեկույցների և ելույթների մշակմանը,
  • Կազմակերպել հանդիպումներ ԾՀԽ-ի հետ/համար, այդ նպատակով ԾՀԽ-ի ղեկավարին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն, նյութեր, կատարել գրառումներ և կազմել արձանագրություններ,
  • Դիմավորել և աջակցել ԾՀԽ-ի հյուրերին, շահառուներին և համագործակցող գործընկերներին,
  • Աջակցել ներքին փաստաթղթաշրջանառության կազմակերպմանը, մուտքային, ելքային և այլ փաստաթղթերի գրանցմանը, կազմմանը ու պահպանմանը (պատճենում/սկանավորում/առաքում և այլն),
  • Հանդիպումների նախապատրաստման համար աջակցել ԾՀԽ-ի ղեկավարի կողմից պահանջվող հաշվետվություններ/փաստաթղթեր կազմելուն,
  • Գործել որպես կապող օղակ` ԾՀԽ-ի և գործընկերների միջև,
  • Իրականացնել լոգիստիկ աշխատանքների պլանավորում, անհրաժեշտ կենցաղային ապրանքների, գրասենյակային պարագաների, գրենական պիտույքների և այլնի գնումների ցուցակներիի կազմում և վերանայում` կազմակերպելով դրանց մատակարումը և գրասենյակ հասցնելը,
  • Աջակցել այլ վարչական խնդիրների լուծմանը,
  • Կատարել ԾՀԽ-ի ղեկավարի այլ հանձնարարականներ:
 

Պահանջված որակավորումներ

 

  • Բակալավրի/մագիստրոսի կոչում հանրային առողջության /կառավարման/ վարչարարության կամ հարակից այլ ոլորտներում,
  • Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ առողջապահական ծրագրերին առնչվող ոլորտներում: Առողջապահության նախարարության հետ աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Կազմակերպչական հմտություններ՝ ծրագրի ժամանակացույցերը և ռեսուրսներն արդյունավետ կառավարելու համար,
  • Մասնագիտական հաղորդակցման հմտություններ՝ խմբի անդամների, շահագրգիռ կողմերի, արտաքին գործընկերների և ՀԿ-ների միջև համագործակցությունն ապահովելու համար,
  • Տվյալների հավաքագրման, մուտքագրման և վերլուծությանն աջակցելու համար տվյալները կառավարելու և վերլուծելու հիմնարար գիտելիքներ,
  • Ծրագրի կառավարման հայեցակարգերի և գործիքների իմացություն` ներառյալ ծրագրի պլաններ կազմելու, դրանց կիրարկմանը հետևելու և ծրագրային փաստաթղթերը կառավարելու հմտություններ,
  • Ծրագրի իրականացման ընթացքում ծագող հնարավոր խնդիրները լուծելու հմտություններ,
  • Ծրագրի փոփոխվող պահանջներին և անկանխատեսելի մարտահրավերներին հարմարվելու պատրաստակամություն և կարողություն,
  • MS Office Portfolio-ի իմացություն,
  • Տվյալների մուտքագրման, փաստաթղթերի և ծրագրի հաշվետվությունների ճշգրտությունն ապահովելու համար դետալներին պատշաճ ուշադրություն ցուցաբերելու ունակություն,
  • Ծրագրին առնչվող առողջապահական քաղաքականության, կանոնակարգերի և որակի բարելավման նախաձեռնություններին ծանոթ լինելը կդիտվի որպես առավելություն,
  • Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ՝ միաժամանակյա առաջադրանքներ կատարելու և առաջադրված վերջնաժամկետները պահպանելու նպատակով,
  • Առողջապահության հետ կապված էթիկական նկատառումների ընկալում,
  • Հայերեն լեզվի գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Արդյունքների հասնելու համար աշխատանքը կազմակերպելու, պլանավորելու և ճիշտ առաջնահերթություն տալու կարողություն, վերլուծական մտածողություն, աշխատանքին նվիրվածություն և պատասխանատվության բարձր զգացում:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...

«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց

2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...

2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս
2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս

Հարգելի գործընկերներ

 

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...

ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը
ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը

ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...

Հոկտեմբերի 15-ից` անվանի նյարդավիրաբույժ Անդրիուս Ռադիունասը՝ «Նաիրի» ԲԿ-ում. nairimed.com
Հոկտեմբերի 15-ից` անվանի նյարդավիրաբույժ Անդրիուս Ռադիունասը՝ «Նաիրի» ԲԿ-ում. nairimed.com

Հոկտեմբերի 15-ից «Նաիրի» բժշկական կենտրոնում անվանի նյարդավիրաբույժ, Լիտվայի համալսարանի պրոֆեսոր Անդրիուս Ռադիունասը և նյարդաբանության...

Հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը, 2024 թ., «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով դասընթաց
Հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը, 2024 թ., «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով դասընթաց

2024թ. հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը կրկնողաբար տեղի կունենա «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով վերապատրաստման...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ