Հրատապ թեմա Հայաստանում
Ովքե՞ր կարող են անվճար բուժվել եւ ովքե՞ր պետք է համավճար մուծեն
Արդեն տեղեկացրել ենք, որ անհետաձգելի եւ գինեկոլոգիական բժշկական օգնության ծրագրերում 2011 թվականի փետրվարի 1-ից ներդրվել է համավճարի համակարգը։
Ծրագրի հեղինակները վստահեցնում են, որ այդպիսով իրավական դաշտ են բերվում մինչ այս գոյություն ոնեցող ստվերային վճարումները։ Ասել է, թե ընթացիկ տարվա փետրվարի 1-ից պետպատվերի ցանկում ընդգրկված մի շարք ծառայությունների դիմաց մասամբ վճարելու է հիվանդը։
Դրանց թվին չեն պատկանում ինչպես 7-18 տարեկան, այնպես էլ 18 տարեկան եւ բարձր տարիքի անձանց համար վերակենդանացման միջոցառումներ եւ ինտենսիվ թերապիա պահանջող հետեւյալ հիվանդությունները եւ վիճակները.
մինչեւ 18 տարեկան անձանց համար՝
- շոկային վիճակներ՝ 2-րդ եւ ավելի աստիճանի,
- կոմատոզ վիճակներ,
- սուր շնչական անբավարարություն՝ 2-րդ աստիճանի եւ բարձր,
- ասֆիքսիա,
- սրտի կանգ,
- ցնցումային համախտանիշ՝ գիտակցության կորստով,
- անուրիա,
- շնչառության կանգ,
- էկզոգեն թունավորումներ (կենդանիների խայթոց, դեղորայքային եւ քիմիական նյութերով թունավորումներ)։
18 տարեկան եւ բարձր տարիքի անձանց համար՝
- շոկային վիճակներ՝ 2-րդ եւ ավելի աստիճանի,
- կոմատոզ վիճակներ,
- դիաբետիկ կոմա (հիպոգլիկեմիկ),
- սուր շնչական անբավարարություն՝ 2-րդ աստիճանի եւ բարձր,
- սրտի փորոքների ֆիբրիլյացիա եւ թրթռոց (տախիսիստոլիկ ձեւ), սրտի կանգ,
- էկզոգեն թունավորումներ (ալկոհոլային՝ մինչեւ 2 օրվա գնով, կենդանիների խայթոցից, դեղորայքային եւ քիմիական նյութերով թունավորումներ,
- էպիլեպտիկ ստատուս՝ գիտակցության կորստով,
- ծանր աստիճանի պրեէկլամպսիա եւ էկլամպսիա,
- տարբեր տեսակի էմբոլիաներ, HELLP սինդրոմ,
- սրտամկանի սուր ինֆարկտ,
- ինսուլտ (հեմոռագիկ, իշեմիկ),
- պոլիտրավմա (խոշոր ոսկրերի եւ/կամ ներքին օրգանների համակցված վնասվածքներ),
- ցրտահարություն՝ 2, 3–րդ աստիճանի,
- ընդհանուր սառեցում։
Թվարկված հիվանդությունների ու վիճակների բուժումը մնում է պետության կողմից երաշխավորված անվճար ծառայությունների ծրագրում։
Ինչպես նախորդիվ խոստացել էինք, ներկայացնում ենք նաեւ այն հիվանդությունների եւ վիճակների ցանկը, որոնց բուժման ժամանակ 2011 թվականի փետրվարի 1-ից կիրառվում է առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում ՀՀ պետական բյուջեի հաշվին արտոնյալ պայմաններով բժշկական ծառայությունների փոխհատուցման նոր կարգը՝ ՀՀ կառավարության 2004թ. մարտի 4-ի թիվ 318-Ն որոշմամբ սահմանված դրույթների համաձայն։ Իսկ ավելի պարզ ասած՝ գործում է համավճարի համակարգը։
Ցանկը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով։
- շիճուկային հիվանդություն,
- սուր թրոմբոզներ եւ թրոմբոէմբոլիաներ՝ բացաությամբ՝ թութքի (միայն վիրահատական միջամտությամբ ավարտված դեպքերը),
- Գիյեն-Բարեի սուր պոլինեյրոպաթիա՝ պարալիչի զարգացումով,
- ինսուլտ (հեմոռագիկ, իշեմիկ),
- սրտամկանի սուր ինֆարկտ,
- սուր երիկամային անբավարարություն,
- գլաուկոմայի սուր նոպա (ներակնային ճնշումը 40 մմ սնդ. սյուն եւ ավելի),
- ցանցաթաղանթի կենտրոնական անոթների սուր անանցանելիություն,
- տեսողական օրգանի վնասվածքներ, ակնախնձորակի ամբողջականության խախտում,
- պնեւմոթորաքս (սպոնտան եւ վնասվածքային),
- սեպսիս (արյան ցանքսով հաստատված),
- տարածուն պերիտոնիտ,
- խոռոչավոր օրգանների թափածակում,
- սուր որովայն (օղակված ճողվածք, տարածուն պերիտոնիտ)՝ միայն ՀՀ մարզերի բուժհաստատություններում,
- արտաքին եւ ներքին (երակային եւ զարկերակային) պրոֆուզ արյունահոսություններ (բացառությամբ քթային արյունահոսությունների եւ թութքի), տարածուն հեմատոմաներ, ներանոթային տարածուն մակարդման (ԺԹհ) համախտանիշ,
- ոսկրերի կոտրվածքներ (փակ եւ բաց)՝ բեկորների տեղաշարժով (ողնաշարի, կոնքի ոսկրեր, բազկոսկր, ճաճանչոսկր, ազդրոսկր, մեծ ոլոք, կրծոսկր, վեգոսկր, ծնկոսկր, ծղիկոսկր, թիակոսկր),
- գանգուղեղային (գլխուղեղի սալջարդ) եւ ողնուղեղի վնասվածքներ,
- թափանցող վնասվածքներ՝ կրծքավանդակի, որովայնի, կոնքի օրգանների, գլխուղեղի, ողնուղեղի վնասվածքներով,
- պոլիտրավմա (խոշոր ոսկրերի եւ/կամ ներքին օրգանների համակցված վնասվածքներ),
- մարմնի արտաքին ծածկույթի այրվածքներ՝ 1-ին աստիճանի՝ մարմնի 50 տոկոսից ավելի մակերեսով, 2-րդ աստիճանի՝ մարմնի 10 տոկոսից ավելի մակերեսով, 3-4-րդ աստիճանների այրվածքներ՝ մարմնի 1 տոկոս եւ ավելի մակերեսով,
- սուր հեմոլիտիկ կրիզներ, սակավարյունություն (Hb-60 գ/լ եւ պակաս կամ էրիթրոցիտների քանակը՝ 1.7x1012/լ եւ պակաս),
- անոթային անեւրիզմաների պատռվածքներ եւ շերտազատումներ,
- ձվարանի ապոպլեքսիա,
- արտարգանդային հղիություն,
- բշտիկային զանգված, խորիոնէպիթելիոմա,
- արգանդային արյունահոսություններ տարբեր էթիոլոգիաների (արգանդի միոմա, պոլիպ, պոլիպոզ, արտաքին սեռական օրգանների պատերի վնասվածքներ),
- միոմատոզ հանգույցի, ձվարանի ուռուցքների, ուռուցքանման եւ թարախային գոյացությունների տոտիկի ոլորում, պատյանի պատռում, հանգույցի նեկրոզ, ծնվող ենթալորձային միոմատոզ հանգույց,
- մանկաբարձական սեպսիս։
Ի դեպ, պետության կողմից երաշխավորված անվճար անհետաձգելի հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների եւ վիճակների՝ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով սահմանված չափորոշիչները, որում ընդգրկված են թե՛ այն հիվանդություններն ու վիճակները, որոնց ժամանակ բնակչության բոլոր խավերի համար բուժօգնությունը եւ սպասարկումն իրականացվում է անվճար, թե՛ այն դեպքերը, որոնք իրականացվում են համավճարի սկզբունքով, պետք է փակցված լինեն բոլոր հիվանդանոցներում։ Ընդ որում, հրապարակային պետք է լինեն նաեւ համավճարների սահմանված չափերը։ Դրանց բացակայության դեպքում կարող եք դիմել ՀՀ առողջապահության նախարարությունում կամ մարզպետարաններում գործող թեժ գծերին։
Կարդացեք նաև
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...
Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...
Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...
Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...
Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...
Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...
Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...
Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...
Նոր ուսումնական տարում ապագա բժիշկներին ուսումնական գործընթացում բազում փոփոխություններ են սպասվում: Ամենաառանցքայինը` «Բուժական գործ» կրթական ծրագրի ձևափոխությունն է, որի արդյունքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն