Հրատապ թեմա Հայաստանում
Գենետիկայի մեր կենտրոնը՝ եվրոպական ծրագրերի համակարգող
«ՀՀ»–ն տարբեր առիթներով անդրադարձել է Հայաստանի բժշկական գենետիկայի եւ առողջության պահպանման կենտրոնի գիտական եւ առողջապահական ձեռքբերումներին։ Ժամանակակից սարքավորումներով լիարժեք հագեցած մոլեկուլային-գենետիկական, բջջագենետիկական, իմունոլոգիայի, բիոքիմիայի եւ հզոր կլինիկական լաբորատորիաներ ունեցող գիտական այս կենտրոնը հաջողությամբ համագործակցում է աշխարհի համանման կենտրոնների հետ։
Կենտրոնն ընդգրկվել է Եվրոպական հանձնաժողովի FP7 ծրագրի շրջանակներում։ Սա առաջին դեպքն է, երբ ԱՊՀ–ի տարածքից ներկայացված որեւէ ծրագրի հեղինակ Եվրահանձնաժողովի կողմից ընտրվում է շրջանակային ծրագրի կատարման գիտական ղեկավար–համակարգող։
Հայաստանի բժշկական գենետիկայի եւ առողջության պահպանման կենտրոնի քաղցկեղի գենետիկական լաբորատորիայի վարիչ Դավիթ Բաբիկյանը Փարիզի լավագույն կլինիկաներից մեկում ֆրանսիացի գործընկերների հետ սկսել է հետազոտել կրծքագեղձի քաղցկեղով տառապող 155 հայաստանցի կանանց ԴՆԹ–ի նմուշները, որպեսզի հայտնաբերեն գենետիկական այն փոփոխությունները (գենային մուտացիաները), որոնք կարող են բնորոշ լինել հայկական պոպուլյացիային։ Դրա շնորհիվ հնարավորություն կստեղծվի Հայաստանի գենետիկայի կենտրոնում նման հետազոտություններ կատարելով բացահայտել կրծքագեղձի քաղցկեղի ժառանգական տեսակները, որոնք ընդհանուր հիվանդացության 15 տոկոսն են կազմում։
Միաժամանակ Փարիզի մեկ այլ խոշոր կենտրոնի հետ համատեղ գենետիկայի մեր կենտրոնը գենետիկական համեմատական կարեւորագույն հետազոտություններ է իրականացնում։ Յուրաքանչյուր ԴՆԹ–ի 600 հազար գենետիկական մարկերների հետազոտության նպատակն է գտնել եվրոպական պոպուլյացիաների հետ հայերի գենետիկական նմանություններն ու տարբերությունները։
«Այս հետազոտությունները նաեւ պատմական շատ կարեւոր նշանակություն ունեն։ Մի քանի ամսից արդյունքները կամփոփվեն, եւ կհասկանանանք, թե մենք գենետիկորեն ո՞ւմ ենք ավելի նման»,–ասում է կենտրոնի հիմնադիր տնօրեն, պրոֆեսոր Թամարա Սարգսյանը։
Նա նշում է, որ կենտրոնի համար գերակա են նաեւ աուտոբորբոքային պրոցեսների գենետիկական հետազոտությունները։ Խնդիր, որով այստեղ արդեն երկար տարիներ է, ինչ զբաղվում են։ Սա գիտական ու գործնական մեծ կարեւորություն ունի մեր ազգին բնորոշ եւ բավական տարածված պարբերական հիվանդության ախտորոշման եւ արդյունավետ բուժման գործում։ Այստեղ արդեն կատարվել է 16 հազարից ավելի հիվանդների եւ նրանց ընտանիքների անդամների գենետիկական եւ կլինիկական նկարագրությունը, որը ոչ միայն թույլ է տալիս ճիշտ եւ վաղ ախտորոշել հիվանդությունը, այլեւ հաշվառել այն ընտանիքների գենետիկական ռիսկը, ուր մեկից ավելի հիվանդ կա։ Բժշկական գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնում առանձնակի կարեւորվում են պարբերական հիվանդության մոլեկուլային ախտորոշման եւ բուժման հսկողության ընթացիկ հետազոտությունները։
Ինչպես ասում են՝ ոչինչ պատահական չի լինում։ Գենետիկայի դերը բժշկության ոլորտում չափազանց կարեւորող Եվրոպան շատ ավելի վաղ էր գնահատել Հայաստանի կենտրոնի գործունեությունը։
Հայաստանի բժշկական գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թամարա Սարգսյանն Ավստրիայի, Բելգիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Լեհաստանի, Մեծ Բրիտանիայի, Սլովակիայի, Սլովենիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի եւ Ֆինլանդիայի գենետիկայի կենտրոնների ղեկավարների հետ աշխատում էր Եվրոպայի խորհրդի առողջապահության կոմիտեում ստեղծված SP—GEN փորձագետների խմբի կազմում։ Հեղինակավոր այդ կառույցը 2004–2008 թվականներին մշակել է պրակտիկ բժշկության ոլորտում գենետիկական մեթոդների կիրառման երաշխավորություններ, ծրագրավորել կրթական ծրագրեր։
Առողջապահական ծառայությունների կատարելագործման եւ համապատասխան մասնագետների պատրաստման գործում գենետիկայի բացառիկ դերին վերաբերող այդ փաթեթը եւ դրանից բխող երաշխավորությունները հաստատել է Եվրախորհրդի անդամ երկրների նախարարների կոմիտեն։ Ի դեպ, այդ փաստաթղթում հստակ սահմանվում է, որ ԵԽ անդամ բոլոր երկրներում բժշկական գենետիկան ճանաչվում է որպես բժշկական մասնագիտություն։
Կենտրոնը չափազանց կարեւորում է Ֆրանսիայի համագործակցությունը։
Ընթացիկ FP7 ծրագիրը, որ հայ հեղինակներն անվանել են INARMERA՝ Հայաստանի ինտեգրում Եվրոպայի գիտական ասպարեզին, հնարավորություն է տալիս զարգացնել գիտական հետազոտությունները, գիտագործնական ներուժը, ինչպես նաեւ շարունակել մասնագետների վերապատրաստումը։
Ծրագրի շրջանակներում վերջերս Երեւանում կազմակերպված գիտական համաժողովին մասնակցում էր Եվրոպական հանձնաժողովի հետազոտությունների գծով գլխավոր տնօրինության գիտական ավագ փորձագետ, պրոֆեսոր Յուրգեն Սանդերսը։
«Հետխորհրդային շատ երկրներում բժշկական գենետիկայի բազմաթիվ կենտրոններում եմ եղել։ Վստահեցնում եմ, որ Հայաստանի կենտրոնն առանձնանում է գիտական ու կազմակերպական իր հաջողություններով։ Իսկապես մրցունակ, ժամանակակից հագեցվածություն ու բարձր որակավորում ունեցող մասնագետներով այս կենտրոնը ձեռքբերումների հազվագյուտ օրինակ է։ Միջազգային համագործակցության շրջանակներում այստեղ իրականացվող լուրջ հետազոտությունները ոչ միայն գիտական արժեքներ են, այլեւ ծառայում են երկրին, կենտրոնի այցելուներին եւ հիվանդներին»,–ամփոփելով գիտաժողովի աշխատանքները, ասաց Յուրգեն Սանդերսը։
Իսկ մինչ այդ, Կոպենհագենի քաղցկեղի կենսաբանության թագավորական կենտրոնի պրոֆեսորներ Մարիամ Գրիգորյանը եւ Նունե Համբարձումյանը ներկայացրեցին քրոնիկ բորբոքման դերն ուռուցքների զարգացման բոլոր փուլերում եւ մետաստազավորման մեխանիզմների ժամանակակից բացահայտումները, իսկ ԱՄՆ–ից մոլեկուլային բժշկության ինստիտուտի փոխնախագահ, պրոֆեսոր Մայքլ Աղաջանյանը ներկայացրեց ուռուցքային հակագենների եւ մոլեկուլային պատվաստանյութերի մասին գիտական վերջին նորությունները։
Առնվազն տարակուսել կարելի էր, որ այս զեկուցումների հանդեպ, բացառությամբ գենետիկայի կենտրոնի եւ հատուկենտ այլ մասնագետների, մեր բուժհաստատությունների մասնագետները հետաքրքրություն չցուցաբերեցին։ Մինչդեռ նման մասնագետներին լսելու համար այլ երկրների բժիշկները երկար ճանապարհ են կտրում։
«Անկախ ամեն ինչից՝ մեր կենտրոնը մշտապես գիտական որոնումների մեջ է։ Մենք հաջողությամբ համագործակցում ենք թե՛ դրսի կենտրոնների, թե՛ Հայաստանի բազմաթիվ բուժհաստատությունների հետ։ Մենք պատրաստ ենք աշխատելու նորանոր գործընկերների հետ»,–ասաց կենտրոնի տնօրենը։ Իսկ Առողջապահության ազգային ինստիտուտում գործող բժշկական գենետիկայի միակ ամբիոնն ամեն կերպ ձգտում է լավ մասնագետներ պատրաստել։
Կարդացեք նաև
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...
Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...
Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...
Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...
Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...
Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...
Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...
Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...
Նոր ուսումնական տարում ապագա բժիշկներին ուսումնական գործընթացում բազում փոփոխություններ են սպասվում: Ամենաառանցքայինը` «Բուժական գործ» կրթական ծրագրի ձևափոխությունն է, որի արդյունքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն