Հրատապ թեմա Հայաստանում
«Աուտիզմը աճ չի գրանցել, ուղղակի կարողանում են ճիշտ ախտորոշել»
«Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտը բազմաթիվ խնդիրներ է պարունակում: Իմ խորին համոզմամբ, եթե համեմատենք ընդհանուր մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի հետ, ապա երեխաների առումով որոշակի արտոնություններ անպայման պետք է լինեն` առողջության, կրթության իրավունքի կոնտեքստում և այլն», - Aysor-ի թղթակցի հետ զրույցում նշեց Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Այդ ամենը նպաստում է ոչ միայն երեխայի զարգանալուն ու նորմալ հասակ առնելուն, այլև նրան հնարավորինս բռնություններից զերծ պահելուն:
Ամենամեծ խնդիրը, որ այսօր առկա է, ըստ Ա. Բաբլոյանի, այն է, որ ինչքան էլ Հայաստանը որոշակի քայլեր է կատարել այդ ոլորտում` առկա է ԵԻՊ համահունչ օրենք, կան տարբեր այլ օրենքներ և այլն, բայց կյանքը փոփոխվում է ու առաջանում են նոր խնդիրներ ու մարտահրավերներ, որոնք լուծումներ են պահանջում: Ու երբեմն ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանային համագործակցության մակարդակում, ինչը , ի թիվս այլ հարցերի, հնարավորություն է ընձեռում ընտանիքներին հանգիստ տեղաշարժվել:
Սակայն, հիշեցրինք մեր զրուցակցին, թե' իր գործընկերները, թե' նաև միջազգային շատ փորձագետներ, այդ թվում անև մեկ շաբաթ առաջ, երբ Երևանում ԵԻՊ խնդիրներին նվիրված միջազգային համաժողով էր ընթանում, նշում են, որ, այո, լավ օրենքներ ունենք, բայց թերի է դրանց կիրարկումը.
«Բնական է, մենք էլ բացառություն չենք ու երկիր ենք, որն ունի իր թե' առավելությունները, թե' դժվարությունները»,- համաձայնեց նա: Որպես առավելության օրինակ նա մատնանշեց ներառական կրթական համակարգի ներդրումը, որով ցույց տվեցինք, որ չենք ուզում տարանջատել, ասենք, հատուկ կարիքավոր երեխաների ընդհանուր հանրակրթական համակարգում կրթություն ստանալու իրավունքը և կամ հասել ենք նրան, որ մինչև 7 տարեկան երեխաների սպասարկումը բուժհաստատություններում բացարձակ անվճար է: Բայց, անշուշտ, դեռ շատ անելիքներ ունենք.
«Օրինակ, 7-18 տարեկանները վճարովի են …այնպես որ իրավունքների ոլորտը կզարգանա դանդաղորեն` երկրի զարգացմանը զուգընթաց»,- ընդգծեց Ա.Բաբլոյանը:
Ի դեպ օրերս, արդեն հիշատակած համաժողովի շրջանակում, Aysor.am-ն այցելել էր Քանաքեռ-Զեյթում համայնքում գործող ներառական մանկապարտեզ, ուր հաճախում է 140 երեխա, որից կարիքավոր են 15-ը: Հիմնական ախտորոշումը, որ գերակշռում է, աուտիզմն է և, ինչպես նշում են մասնագետները, Հայաստանում վերջին տարիներին այս հիվանդության աճի միտում կա: Հետաքրքրվեցինք` արդյո՞ք պաշտոնապես կարելի է ֆիքսել, որ իսկապես նման միտում ունենք և աուտիզմի դեպքերը շատացել են` հատկապես երեխաների շրջանում:
Պատգամավորը դժվարացավ պնդել, թե աճ է գրանցվել և բացատրությունը, թերևս, նրանում է, որ Հայաստանում այսօր կարողանում են ճիշտ ախտորոշել հիվանդությունները: Անգամ կատակեց`«գուցե գերախտորոշում ենք».
«Իսկ եթե լուրջ խոսենք, դա շատ դրական միտում է, որ երեխաներին կարողանում են ճիշտ ախտորոշել ու ըստ այդմ համապատասխան բուժում նշանակել: Դրական է նաև այն, որ ասենք, դուք տեսել եք 15 երեխա, որոնց մեծ մասը աուտիզմով է հիվանդ ` հաղորդակցման խնդիրներ ունեն: Նրանք, սակայն, մանկապարտեզ են հաճախում ու հնարավորություն ստանում ինտեգրվել հասարակությանը»,- ավելացրեց նա:
Ի դեպ, 1999 թ. առաջինը Հայաստանում այդ ծրագիրը սկսել է «Արբես» առողջության ու ցերեկային խնամքի կենտրոնը, որն այսօրվա դրությամբ սպասարկում է ամսական 120-130 մտավոր առողջության, ֆիզիկական, հոգեբանական, կրթական և վարքային խնդիրներով երեխաների: Այն հանդիսանում է «Արաբկիր» երեխաների առողջության և վերականգնողական հիվանդանոցի մի մաս: Իսկ բացի այս կենտրոնից, Հայաստանում արդեն գործում են նմանատիպ շատ հաստատություններ, ինչը, Ա.Բաբլոյանի համոմզմաբ, միայն ողջունելի է:
Նա ևս մեկ անգամ ընդգծեց` կարիքավոր երեխաները լինելով հանրակրթարաններում, ավելի հեշտ են հաղթահարում թե’ հիվանդությունը, թե’ հասարակությանն ինտեգրվելու բարդույթը: Այնպես որ այս գործընթացում զգալի հաջողությունների համար շատ կարևոր է, որ պետությունը գնահատի ու ըստ այդմ էլ համապատասխան թվաքանակով սոցիալական ծառայողների հաստիքներ ապահովի նմանատիպ հաստատություններում:
Կարդացեք նաև
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...
Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...
Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...
Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...
Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...
Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...
Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...
Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...
Նոր ուսումնական տարում ապագա բժիշկներին ուսումնական գործընթացում բազում փոփոխություններ են սպասվում: Ամենաառանցքայինը` «Բուժական գործ» կրթական ծրագրի ձևափոխությունն է, որի արդյունքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն