Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ առողջապահության նախարարի հաշվետվությունը 2009 թ. գործունեության միջոցառումների ծրագրում և գերակա խնդիրների ցանկում ընդգրկված միջոցառումների իրականացման արդյունքների մասին
Ներկայացնում ենք ՀՀ կառավարությունում ՀՀ առողջապահության նախարարի հաշվետվությունը 2009 թ. գործունեության միջոցառումների ծրագրում և գերակա խնդիրների ցանկում ընդգրկված միջոցառումների իրականացման արդյունքների մասին (մամուլի և զանգվածային լրատվության միջոցներին տրամադրելու համար)
Ամբողջությամբ իրագործելով առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը և 2009թ. ծրագրով նախատեսված միջոցառումները` ՀՀ առողջապահության նախարարությունը 2009 հաշվետու տարում հատուկ ուշադրություն է դարձրել ՀՀ մարզերի առողջապահական կառույցների համաչափ զարգացմանն ուղղված ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման, առողջության առաջնային պահպանման, մոր և մանկան առողջության, ծննդօգնության մակարդակի, բժշկական օգնության որակի ու մատչելիության բարձրացման, հիվանդների դեղորայքի պահանջարկի ապահովման, ժամանակակից առողջապահական կենտրոնների ստեղծման, առողջապահական հաստատությունների տեխնիկական վերազինման, օրենսդրական դաշտի բարելավման, մոտ ապագայում հանրապետության մարզերի առողջապահական հիմնարկները որակյալ բժշկական կադրերով համալրման, տարբեր երկրների հետ նոր պայմանագրաիրավական դաշտ ստեղծելու, հասարակայնության և ԶԼՄ-ների հետ ակտիվ համագործակցության և այլ խնդիրներին:
Հաջողությամբ շարունակվել է 2008թ. հուլիսի մեկից հանրապետությունում ներդրված Ծննդօգնության պետական հավաստագրի տրամադրման ծրագրի իրականացումը:
Ելնելով աշխարհում գրիպի A/H1N1 վիրուսային վարակի պանդեմիկ իրավիճակից, 2009 թվականի փետրվարին ՀՀ կառավարության կողմից հաստատվել է գրիպի հնարավոր համավարակի պատրաստավածության ծրագիրը, որում ներառված բոլոր միջոցառումների իրականացումը եղել է նախարարությունում գրիպի H1N1 ենթատեսակի ներկրման և հետագա տարածման կանխարգելման միջոցառումների համակարգող օպերատիվ հանձնաժողովի ամենօրյա քննարկումների առարկան: Կազմակերպվել են մամուլի ասուլիսներ հեռուստատեսությունների և այլ զանգվածային լրատվամիջոցների լրագրողների համար: Պարբերաբար զանգվածային լրատվամիջոցներով իրականացվել են հեղինակային անդրադարձեր նվիրված գրիպին և բնակչության իրազեկման աշխատանքներ: Գործել է 2 թեժ գիծ:
2009թ. զգալի աշխատանք է տարվել օրենսդրական դաշտի բարելավման ուղղությամբ: Ընդունվել են ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված 2 օրենքներ, ՀՀ կառավարության 49 նորմատիվ, ՀՀ վարչապետի 2 որոշումներ: Արձակվել է ՀՀ առողջապահության նախարարի 18 նորմատիվ հրաման:
ՀՀ կառավարության գործունեության 2009թ. միջոցառումների ցանկում ընդգրկված են եղել ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվելիք 12 միջոցառումներ: Նախատեսված բոլոր միջոցառումների նախագծերը մշակվել են, սահմանված ժամկետներում ներկայացվել են ՀՀ կառավարություն, որոնցից 5-ն արդեն հաստատվել են ՀՀ կառավարության որոշումներով, 4-ը դեռևս գտնվում են քննարկման փուլում, 1-ն արդեն քննարկվել և ուղարկվել է Ազգային ժողով, իսկ 2-ը ՀՀ կառավարության կողմից նպատակահարմար է համարվել դիտարկել ՀՀ կառավարությունում ներկայումս իրականացվող բարեփոխումների շրջանակներում:
ՀՀ կառավարության որոշմամբ 2009թ. համար ՀՀ առողջապահության նախարարության գործունեության համար գերակա խնդիրներ է համարվել 2 միջոցառում.
-
ՀՀ-ում շտապ օգնության ծառայության արդիականացումը, որը նախատեսված էր իրականացնել 2009 թվականի ընթացքում: Սակայն հաշվի առնելով ֆինանսական միջոցների հատկացման հնարավորության բացակայությունը, ՀՀ-ում շտապ օգնության ծառայության արդիականացման գործընթացի իրականացումը տեղափոխվել է 2010 թվական: Եվ մարզային առողջապահության համակարգերի զարգացումը` ուղղված բնակչությանը տրամադրվող բժշկական ծառայությունների որակի և մատչելիության բարձրացմանը,
-
Համաշխարհային բանկի կողմից աջակցվող «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակներում 2009թ. իրականացվել են հետևյալ աշխատաքնները:
2009թ. ավարտվել են Հրազդանի և Իջևանի բժշկական կենտրոնների հիմնանորոգումը: Կենտրոններն ապահովվել են բժշկական սարքավորումներով և կահույքով:
2009թ. հանրապետության 2 մարզերում կառուցվել են 4 գյուղական ամբուլատորիաներ, 8 մարզերում վերանորոգվել են 21 ամբուլատորիաներ, 5 մարզերում ընթացքի մեջ են 5 ամբուլատորիաների կառուցման աշխատանքները:
Բուժսարքավորումներով հագեցվել են 4 մարզերի 20 գյուղական ամբուլատորիաներ, մասնագիտական ուսուցում են անցել 237 բժիշկ և 322 բուժքույր:
2010թ. 1-ին եռամսյակում կավարտվեն Արմավիրի, Ապարանի և Արարատի, իսկ 2-րդ եռամսյակում` Գորիսի բժշկական կենտրոնների հիմնանորոգման աշխատանքները, որոնք նույնպես կապահովվեն բժշկական սարքավորումներով և կահույքով:
2010թ. 1-ին եռամսյակում կսկսվեն Գավառի հիվանդանոցի հիմնանորոգման աշխատանքները, ընթացքի մեջ են Գյումրիի նոր բժշկական կենտրոնի կառուցման նախապատրաստական աշխատանքները:
Կարդացեք նաև
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...
Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...
Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...
Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...
Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...
Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...
Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...
Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...
Նոր ուսումնական տարում ապագա բժիշկներին ուսումնական գործընթացում բազում փոփոխություններ են սպասվում: Ամենաառանցքայինը` «Բուժական գործ» կրթական ծրագրի ձևափոխությունն է, որի արդյունքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն