Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Անարդարության դեմ պայքարը կառավարության գործունեության այսօրվա հրամայականն է: Հարցազրույց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանի հետ

Անարդարության դեմ պայքարը կառավարության գործունեության այսօրվա հրամայականն է: Հարցազրույց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանի հետ

–  Պարոն Գրիգորյան, Դուք մասնագիտությամբ բժիշկ եք, ինչպե՞ս հայտնվեցիք սոցիալական խնդիրներով զբաղվող ոլորտում:

 

–  Այո, մասնագիտությամբ վիրաբույժ եմ, սակայն ասպիրանտուրան ավարտելուց հետո ավարտել եմ նաև պետական կառավարման ակադեմիան, իսկ մեկ տարի անց` 2004 թ, Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցը: Օրդինատուրան ավարտելուց հետո բժշկական մայր-բուհում ուսանողական խորհրդի նախագահն էի, ինչն այն տարիներին հաստիքային աշխատանք էր համարվում: Ի դեպ, ով անցնում էր այդ «պաշտոնով», հետագայում քաղաքական գործիչ էր դառնում: Ինձ հետ միասին քաղաքական ասպարեզ մտան նաև Գարեգին Հարությունյանը, Արտակ Զեյնալյանը, Արմեն Սողոյանը, իսկ հետագայում նաև` Արմեն Աշոտյանը, Մհեր Ղազարյանը, Կարեն Ավագյանը: 

 

–  «Սովորել, սովորել, սովորել», դա Ձեր նշանաբա՞նն է, թե՞ ...


–  Ոչ, կյանքն էր ստիպում, իրավիճակը: Արդեն 1999 թ.-ին Ազգային Ժողովի պատգամավոր էի, բայց գիտելիքների պահանջարկը ստիպեց, որ ընդունվեմ պետական կառավարման ակադեմիա: 

 

–  Փաստորեն, որպես վիրաբույժ չե՞ք աշխատել:

 

–  Աշխատել եմ կլինիկական օրդինատուրայում և ասպիրանտուրայում, ինչը համընկավ Ազգային Ժողովում պատգամավորության հետ և ստիպված էի համատեղել:

 

–  Չե՞ք ափսոսում, որ թողել եք վիրաբուժությունը:

 

–  Երբեմն ափսոսում եմ:

 

–  Ե՞րբ:


–  Երբ ընկնում եմ մտորումների ու խորհրդածությունների գիրկը, բայց պետք է ասեմ, որ չեմ փոշմանել, որովհետև դա իմ ընտրությունն է եղել ու երբ հետադարձ հայացք եմ նետում այդ ճանապարհին, տեսնում եմ թողածս հետքը, ինչի համար հպարտություն եմ ապրում: Բացի այդ, իմ անցած ճանապարհի ամենամեծ մասը առողջապահության ոլորտում է ընթացել: 

 

–  Ձեր անցած ճանապարհահատվածը համընկել է նաև ՀՀ անկախության 20-ամյակի հետ, երբ ստեղծվում էր ոչ միայն նոր պետություն, այլև մշակվում էին նոր օրենքներ, մասնավորապես, առողջապահության ոլորտում: Որքանո՞վ եք մասնակից եղել այդ նոր իրականության կայացմանը և որքանո՞վ է այն հաջողվել:

 

–  Երբ Ազգային Ժողովի պատգամավոր էի, մեր հեղինակած օրենքների զգալի մասն առնչվում էր առողջապահության ոլորտին: Հպարտ եմ, որ այդ օրենքների մշակմանը մասնակցություն եմ ունեցել: Բնականաբար, միանգամից անհնար է ընդունել կատարյալ օրենքներ և արդեն այս փուլում երկրորդ սերնդի վերափոխված օրենքների պահանջ է զգացվում: Այժմ իմ ղեկավարությամբ նախարարության աշխատակազմը վերանայման և բարեփոխման ընթացքն է կազմակերպում սոցիալական բնագավառում:

 

–  Ո՞ ն է, ըստ Ձեզ, այսօրվա ամենացավոտ հարցը սոցիալական ոլորտում, որը հրատապ լուծում է պահանջում:


–  Մեզ համար դա սոցիալական արդարության խնդիր է: Մեր ժողովուրդը դժգոհում է ոչ այնքան անապահով գոյությունից, որքան անարդարությունից: Անարդարության դեմ պայքարը Կառավարության գործունեության այսօրվա հրամայականն է:

 

–  Երբ փողոց եք դուրս գալիս, իրականությունը շա՞տ է տարբերվում այն պատկերացումից, որ աշխատասենյակի պատերի ներսում է: 

 

–  Երբեմն տարբերվում է, սակայն նույնիսկ փողոցում քայլելիս շատ պրոբլեմներ չես տեսնում: Երբեմն պրոբլեմների գերակշռող մասն ավելի տեսանելի է աշխատասենյակում:

 

–  Կմտաբերե՞ք որևէ դեպք, որ առանձնապես է տպավորվել նախարարությունում աշխատած ժամանակահատվածում:


–  Անցած տարի գյուղերից մեկում չորս թե հինգ եղբայր ձևակերպել էին իրենց ունեցվածքը մեկի վրա` հողամասերը, անասունները, մեքենաները, տները: Այնպես էր ստացվում, թե մեկը մեծահարուստ է, իսկ մյուսները` ծայրահեղ չքավոր: Այդ «չքավորները», որ փաստաթղթերով իրոք ոչինչ չունեին, մեկ տարուց ավելի նպաստ էին ստացել, դեռ «օլիգարխին» էլ բաժին հանել իրենց ստացածից:

 

- Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ ձեռքբերումն այս տարիների ընթացքում:


–  Ոլորտը բավական բարդ է, պահանջում է մեծ համբերատարություն և կամային հատկանիշներ, քանի որ առնչվում ես մարդկային խնդիրներին, հոգսերին: Դժվարություններից մարդիկ չարանում են, ընկնում ծայրահեղությունների մեջ, շատ մեծ ճկունություն է պահանջվում, բայց այս ասպարեզի աշխատողը պետք է լինի համբերատար, ըմբռնող:

 

–  Ըմբռնող և համբերատար լինել սովորել եք Ձեր ավարտած բազմաթիվ ուսումնական հաստատություններու՞մ, թե՞ դա Ձեր էությունն է:

 

–  Եթե հաջողվել է նման հատկանիշներ ձեռք բերել, ապա դա կյանքի փորձն է: 

 

–  Ինչպե՞ս եք աշխատում բնակչության բողոքների հետ:


–  Բողոքների 90 տոկոսն անհիմն է, սակայն կան նաև արդարացի բողոքներ: Բայց այսօր փաստորեն անհնար է ապօրինի որոշում կայացնել: Մենք այժմ կայացնում ենք տեղեկատվական բազայի մշակման և արդիականացման գործընթացը, որի շնորհիվ հնարավորություն կունենանք անձի, այսպես կոչված «սոցիալական քարտեզը» կազմել, այսինքն, նրա սոցիալական վիճակի բնութագրումը կախված չի լինի անպարկեշտ չինովնիկներից և անպարկեշտ քաղաքացուն ևս թույլ չի տա խաբել պետությանը կեղծ և չստուգված տեղեկանքներով: Այդպիսով կվերացվեն նաև կոռուպցիոն ռիսկերը: 

 

–  55-ամյա «Առողջապահություն» հանդեսին ի՞նչ կմաղթեիք:


–  Բարձր գնահատելով հանդեսի նշանակությունը ոչ միայն մեր բնակչության, այլև բուն առողջապահական ոլորտի մասնագետների համար, ամենայն բարիք և առողջություն եմ ցանկանում աշխատակազմին, երկարակեցություն` ամսագրին, նոր շունչ, նոր եռանդ նրա հեղինակներին և հնարավորինս ընթերցողների լայն զանգված:

Սկզբնաղբյուր. Առողջապահություն 3.2011 (292)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հոգեկան առողջություն Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ

1. Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով:

Ոչ, խոսքը հետևյալ դեղերի մասին է...

Դեղամիջոցներ
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները

Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ

Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային

Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին

Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ

Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Համալսարանը բարեփոխումների ամենաեռուն փուլում է. Արամ Հայրապետյան
ԵՊԲՀ. Համալսարանը բարեփոխումների ամենաեռուն փուլում է. Արամ Հայրապետյան

Նոր ուսումնական տարում  ապագա բժիշկներին ուսումնական գործընթացում բազում փոփոխություններ են սպասվում: Ամենաառանցքայինը` «Բուժական գործ» կրթական ծրագրի ձևափոխությունն է, որի արդյունքում...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ