Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

3D-ֆիլմները հանգեցնում են նևրոզների, փսիխոզի եւ ֆոբիաների. մեկնաբանություններ

3D-ֆիլմները հանգեցնում են նևրոզների, փսիխոզի եւ ֆոբիաների. մեկնաբանություններ

Զվարճանքի ինդուստրիան զարգանում է օրեցօր. եթե մի քանի տասնամյակ առաջ գունավոր հեռուստացույցը եզակի երեւույթ էր, ապա հիմա սեւ-սպիտակ «տուփեր» այլեւս չկան: Անկասկած, այդ ինդուստրիայի ամենակարեւոր բաղադրիչներից մեկը կինեմատոգրաֆիան է: Ֆիլմերի արտադրության մեջ մոդայի վեջին ճիչը կարելի է համարել 3D-ֆիլմերի ստեղծումը կամ, ավելի ճշգրիտ, ստերեոկենմատոգրաֆիան:

Դա համակարգ է, որը երրորդ չափման առկայության տպավորություն է  ստեղծում կամ հանդիսատեսի մոտ տարածության խորության պատկեր է առաջացնում:Վերջին շրջանում արտասահմանյան մի շարք լրատվամիջոցներում հրապարակումներ եղան այն մասին, որ 3D-ֆիլմերը վնասակար են մարդկանց առողջության համար: Հիմնականում խոսքը տեսողության եւ կենտրոնական նյարդային համակարգի մասին է: Ամերիկյան գիտնականների վերջին հետազոտությունների արդյունքներով, ֆիլմերի դիտումը 3D-ակնոցով կարող է ոչ միայն վատացնել տեսողությունը, այլեւ թափահարելու էֆեկտ առաջացնել:Ակնաբույժ Հերմինե Գամագելյանի կարծիքով, 3D-ֆիմլերի դիտումից հետո տեսողության վատացման հարցը վիճելի է: «Ամեն ինչ կախված է նրանից, թե մարդը որքան ժամանակ է ծախսում 3D –ֆիլմեր դիտելու վրա:  Եթե չչարաշահվի դա, ապա շաբաթվա մեջ 1 – 2 անգամ նման ֆիլմերի դիտումն առողջությանը չի կարող վնասել: Մյուս կողմից, դրա չարաշահումը, ինչպես եւ համակարգչի, հեռուստացույցի պարագայում, կարող է տեսողությանն իրական վնաս հասցնել»,-նշեց մասնագետը:

Ինչ վերաբերում է նյարդային համակարգին, ապա նյարդաբան Թամար Ավետիսյանը NEWS.am-ին պատմեց, թե նման ձեւաչափով ֆիմլերն ինչպիսի ազդեցություն կարող են ունենալ մարդու վրա. «Ֆիլմերը դիտելիս` մարդն սկսում է իրեն զգալ կատարվածի մաս, ինչը հաճախ առաջացնում է վախի, սթրեսի զգացողություն, նեւրոզներ»,-նշեց նա` ընդգծելով, որ 3D-ֆիլմերը հատկապես բացաասաբար են անդրադառնում երեխաների եւ դեռահասների վրա:Այդ ձեւաչափով ֆիլմերի դիտումից հետո գլխացավերն, ըստ բժշկի,  կապված են էնդոկրին համակարգի աշխատանքի խախտումների հետ. «Նման «կենդանի» ապրումները կարող են ադրենալինի եւ մյուս ուժեղ նեյրոմեդիատորների կտրուկ սինթեզ առաջացնել, ինչն էլ իր հերթին անդրադառնում է մարդու ընդհանուր ինքնազգացողության վրա»,-նկատեց նա: Ամփոփելով` Թ. Ավետիսյանն ընդգծեց, որ 3D-ֆիլմերի դիտումը  միանշանակ վտանգավոր է` հատկապես երեխաների եւ դեռահասների համար:

Երեւանում 3D ձեւաչափով ֆիլմեր ցուցադրում են միայն «Մոսկվա» կինոթատրոնում, որի գլխավոր մենեջեր Մարատ Սաֆարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձավ խնդրին. «Բժիշկներն ավելի լավ կասեն այդ մասին: Սակայն ես կարող եմ այլ բան ասել. եթե աշխարում կան տարբեր 3D ակնոցներ, որոնք թույլ են տալիս տեսնել ծավալային պատկերը, ապա այդ մոդելի ակնոցները հենց մեզ մոտ են: Մենք հանդիսատեսին հնարավորություն ենք տալիս  ֆիլմեր դիտել լավագույն որակով` ամենաժամանակից սարքավորումների օգնությամբ»,-վստահեցրեց նա:Միաժամանակ զրուցակիցը թերահավատորեն է վերաբերվում այն պնդումներին, թե 3D-ֆիլմերն ուղղակի վնաս են հասցնում առողջությանը:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հոգեկան առողջություն Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ

1. Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով:

Ոչ, խոսքը հետևյալ դեղերի մասին է...

Դեղամիջոցներ
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները

Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ

Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային

Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին

Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ

Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Համալսարանը բարեփոխումների ամենաեռուն փուլում է. Արամ Հայրապետյան
ԵՊԲՀ. Համալսարանը բարեփոխումների ամենաեռուն փուլում է. Արամ Հայրապետյան

Նոր ուսումնական տարում  ապագա բժիշկներին ուսումնական գործընթացում բազում փոփոխություններ են սպասվում: Ամենաառանցքայինը` «Բուժական գործ» կրթական ծրագրի ձևափոխությունն է, որի արդյունքում...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ