Հրատապ թեմա Հայաստանում
Ախտաբանաանատոմի իրավունքներն ու պարտականությունները
Գործադիրը հստակեցնում է ոլորտում գործողությունները;
Գործադիրը երեկ հաստատեց ախտաբանաանատոմիական հերձումների, ներառյալ՝ պարտադիր կարգով իրականացվող ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման կարգը։ Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։ Կարգը խստիվ սահմանում է, որ ախտաբանաանատոմիական հերձումները պետք է կատարվեն բժշկական օգնության եւ սպասարկման համապատասխան տեսակի համար լիցենզավորված հաստատությունում։ Ըստ առողջապահության նախարարության, որոշման ընդունմամբ ակնկալվում է հնարավորինս կարգավորել եւ սահմանել ախտաբանաանատոմի գործողությունները, վերջինիս իրավունքներն ու պարտականությունները ոչ միայն ընդհանրապես ախտաբանաանատոմիական հերձման, այլեւ պարտադիր կարգով իրականացվող ախտաբանաանատոմիական հերձման ժամանակ։ Նախարար Դերենիկ Դումանյանը ներկայացնելով ախտաբանաանատոմիական հերձումների պայմանները՝ նշեց, որ հիվանդանոցային հաստատություններում մահացած հիվանդների դիակները ենթակա են պարտադիր հերձման՝ բացառությամբ այն դեպքերի, երբ մահացածի ընտանիքի անդամները գրավոր հրաժարվում են հերձումից կամ էլ դա մահացողի՝ կենդանության օրոք գրավոր ձեւակերպված կամքն է։
Որոշման համաձայն, կան դեպքեր, երբ հերձումից հրաժարվելն արգելվում է։ Դա հետեւյալ դեպքերում է՝ օրինակ, 1. երբ պարտադիր են ախտաբանաանատոմիական հերձումները, մասնավորապես՝ ա) երբ հիվանդը մահացել է հիվանդանոցային հաստատություն ընդունվելուց հետո՝ առաջին 24 ժամում, բ) վարակիչ հիվանդությունների կամ դրանց առկայության կասկածի դեպքում, գ) չարորակ նորագոյացություններից մահվան դեպքերում, երբ բացակայում է ախտորոշման հյուսվածքաբանական հաստատումը, դ) շուրջծննդյան (պերինատալ) մահացության դեպքում, ե) հղիների, ծննդկանների եւ ծննդաբերների մահվան (մայրական մահացության) դեպքերում, զ) մեր գործադիրի հաստատած՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկում ընդգրկված որեւէ հիվանդության հետեւանքով անձի մահվան դեպքում, է) հանկարծամահության դեպքում՝ անկախ տարիքից եւ մահը վրա հասնելու պայմաններից, եթե առկա է մահացածի ընտանիքի անդամների կամ մահացածի մշտական բնակության վայրի համայնքի ղեկավարի բողոքը։
Հերձումից հրաժարվելն արգելվում է նաեւ, երբ՝ 2. անհրաժեշտ է դատաբժշկական փորձաքննությունը կատարել հերձման միջոցով, մասնավորապես՝
- երբ մահացածի անձը ճանաչված չէ,
- երբ ախտորոշումը հայտնի չէ, ընդ որում՝ անկախ տարիքից եւ բժշկական հաստատությունում գտնվելու տեւողությունից,
- երբ բժշկական անձնակազմի նկատմամբ բողոք է ներկայացվել իրավապահ մարմիններին,
- բռնի մահվան դեպքում՝ սպանություն, ինքնասպանություն, ինչպես նաեւ դժբախտ պատահարի դեպքում (մեխանիկական վնասվածքներ, մեխանիկական շնչահեղձություն, թունավորումներ, էլեկտրահարություն, ծայրահեղ բարձր ջերմաստիճանի, ճառագայթային էներգիայի ազդեցություն),
- բռնի մահվան կասկածի դեպքում՝ անկախ պայմաններից եւ մահը վրա հասնելու պահից,
- մանկասպանության կասկածի դեպքում,
- մեր երկրի օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ՝ հղիության արհեստական ընդհատման (աբորտի) դեպքում։
Ախտաբանաանատոմիական հերձումը պետք է արվի մահվանը հաջորդող 24 ժամվա, իսկ շուրջծննդյան մահացության դեպքում՝ 12 ժամվա ընթացքում, ընդ որում՝ բնական լուսավորության պայմաններում։ Ախտաբանաանատոմիական հերձում կատարելու համար բժշկական հաստատության ղեկավարը, իսկ նրա բացակայության դեպքում՝ համապատասխան պատասխանատու անձը (այդ թվում՝ հերթապահ բժիշկը), պետք է դիակը հիվանդության (ծննդաբերության) պատմության հետ միասին ուղարկի ախտաբանաանատոմիական բաժանմունք ոչ շուտ, քան կենսաբանական մահը գրանցելուց 2 ժամ հետո՝ բացառությամբ սահմանված այլ դեպքերի։ Հիվանդության (ծննդաբերության) պատմությունը պետք է վերջնականապես ձեւակերպված ու ստորագրված լինի համապատասխան բաժնի վարիչի ու բուժող բժշկի, իսկ նրանց բացակայության դեպքում՝ հերթապահ բժշկի կողմից։ Հիվանդության պատմության շապիկի վրա պետք է գրանցված լինեն բոլոր ախտորոշումները (հիմնական հիվանդությունը, ուղեկցող հիվանդությունները) եւ տեղեկություններ միջամտությունների մասին։ Հիվանդության պատմության մեջ պետք է արտացոլված լինի մահվան մանրամասն էպիկրիզը, ինչպես նաեւ կցվի հիվանդանոցային հաստատության ղեկավարի որոշումը՝ ախտաբանաանատոմիական հերձում կատարելու մասին։ Հերձման ժամանակ արգելվում են մարմնի բաց մասերի խեղումները (այլանդակումները)։ Հերձմանը պետք է մասնակցեն հիվանդի բուժող բժիշկը, բաժնի վարիչը, դեպքին առնչվող այլ մասնագետներ։ Մահացածի ընտանիքի անդամներն իրավունք ունեն ծանոթանալու ախտաբանաանատոմիական հերձման եզրակացությանը։
Անդրադարձ եղավ նաեւ ախտաբանաանատոմի իրավունքներին ու պարտականություններին։ Ըստ այդմ՝ ախտաբանաանատոմն իրավունք ունի՝ 1. հերձումն անելու համար հիվանդանոցային հաստատությունից պահանջել անհրաժեշտ պայմաններ (տարածք, գործիքային սարքավորումներ, արտահագուստ եւ այլն), 2. բուժող բժիշկների հետ համատեղ քննարկել հերձման եւ հյուսվածքաբանական հետազոտության արդյունքները, 3. մեթոդական խորհրդատվությամբ օգնել բուժող բժիշկներին։ Ախտաբանաանատոմը պարտավոր է 1. ձեւակերպել վերջնական ախտաբանաանատոմիական ախտորոշումը, որում պետք է արտացոլվեն հիմնական հիվանդությունը, հիվանդության բարդությունները, ուղեկցող հիվանդությունները եւ ախտաբանական վիճակները, 2. կազմել եզրակացություն՝ սահմանելով մահվան հիմնական եւ նպաստող պատճառները. 3. ընդհատել հերձումը, եթե ախտաբանաանատոմիական հերձման ընթացքում առաջանում է բռնի մահվան կասկած, եւ կազմել արձանագրություն՝ հիմնավորելով դատաբժշկական փորձաքննության անհրաժեշտությունը, 4. ձեռնարկել համապատասխան միջոցներ մահացածի մարմինն ու օրգաններն անփոփոխ պահելու եւ հետագա դատաբժշկական փորձաքննությանը տրամադրելու համար. 5. ընդհատված հերձման մասին հայտնել բժշկական հաստատության ղեկավարին՝ իրավապահ մարմիններին անհապաղ տեղեկացնելու համար։
Որոշման ընդունմամբ պետական բյուջեի ծախսային մասում ավելացումներ չեն սպասվում։
Կարդացեք նաև
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...
Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...
Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...
Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...
Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...
Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...
Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...
Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...
Նոր ուսումնական տարում ապագա բժիշկներին ուսումնական գործընթացում բազում փոփոխություններ են սպասվում: Ամենաառանցքայինը` «Բուժական գործ» կրթական ծրագրի ձևափոխությունն է, որի արդյունքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն