Հրատապ թեմա Հայաստանում
Հարատև կրթության կազմակերպումը Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում
2005թ. Հայաստանը պաշտոնապես միացավ Բոլոնիայի գործընթացին` պատասխանատվություն ստանձնելով դառնալ եվրոպական բարձրագույն կրթական կազմավորվող տարածքի մի մասը:
Որպես միջպետական նախաձեռնություն, Բոլոնիայի գործընթացի նպատակն է նպաստել եվրոպական բարձրագույն կրթության գրավչությանն ու մրցունակությանը ողջ աշխարհում: Այդ գործընթացի գաղափարն է` բարելավելով բարձրագույն կրթությունը և ուսումնառությունը ողջ կյանքի ընթացքում, բարելավել նաև տարածաշրջանի տնտեսական զարգացումը:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը նպատակադրված է վերածվել Բոլոնիայի գործընթացի համակարգման համալսարանական կառույցի, մշակել և կիրառել համապատասխան գործողությունների ծրագիր, իրականացնել բարձրագույն կրթության եռաստիճան` բակալավրիատի, մագիստրատուրայի և հետազոտողի կրթական ծրագիրը, հիմնել կրեդիտային ընդհանուր համակարգ, ներդնել եվրոպական ստանդարտներ, կազմակերպել բուժաշխատողների որակավորման բարձրացում բժշկական հարատև կրթության (Life Long Le`rning) միջոցով և այլն:
Այդ գործընթացում ուրույն տեղ է հատկացվում հարատև կրթության կազմակերպման խնդրին: Հարատև կրթության գաղափարն ունի քաղաքակրթային շատ վաղ ակունքներ և սկիզբ է առնում արդեն 2300 տարվա պատմություն ունեցող Պլատոնյան կրթական գաղափարախոսությունից, որտեղ ՙՍովորել, թե ինչպես սովորել ողջ կյանքում՚ բանաձևը կարևոր տեղ էր զբաղեցնում:
Այսօրվա իր դրսևորումներով հարատև կրթությունն ունի երեք տարածված ճյուղավորում կամ տարատեսակ. շարունակական կրթություն, մեծահասակների կրթություն, շարունակական մասնագիտական զարգացում, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ինքնուրույն նախապատմությունը և ծրագրային ու կազմակերպական առանձնահատկությունները:
Հարատև կրթության հարցում համագործակցությունը ավանդական է դարձել Երևանի պետական բժշկական համալսարանի, հանրապետության մարզերի, ինչպես նաև ԼՂՀ-ի բժշկական հաստատությունների համար: Բուհի առաջատար մասնագետներն արտագնա այցելությունների ժամանակ պարբերաբար մեթոդական օգնություն են ցույց տալիս բուժաշխատողներին: Փորձի փոխանակման առումով կարևոր դեր են խաղում մայր բուհում ավանդաբար անցկացվող մասնագիտական կոնֆերանսները: Վերջին տարիներին բուհի ղեկավարության ջանքերով հնարավորություն է ստեղծվել արտասահմանյան առաջատար բուժական հաստատությունների հետ կազմակերպել հեռուստակամուրջներ, որոնց ժամանակ քննարկվում են առողջապահական տարբեր թեմաներ, իսկ անհրաժեշտության դեպքում անցկացվում են նաև հիվանդների կոնսուլտացիաներ: Հեռուստակամուրջներին մասնակցում են ինչպես Հայաստանի, այնպես էլ ԼՂՀ-ի բժիշկները, որոնք ակտիվություն և մեծ հետաքրքրություն են ցուցաբերում:
ՀՀ կառավարության որոշման համաձայն, 2004 թվականից ԵՊԲՀ-ում անցկացվել են բժիշկների և պրովիզորների կատարելագործման ու լրացուցիչ մասնագիտացման երկու շաբաթ տևողությամբ դասընթացներ` քսանմեկ մասնագիտությունների գծով: Սակայն համալսարանում կազմակերպվող շարունակական բժշկական կրթության հարցում շրջադարձային բեկում տեղի ունեցավ, երբ ՀՀ առողջապահության նախարարի 16.07.2008թ. N986-Ա հրամանով հաստատվեց ԵՊԲՀ-ում կազմակերպվող բժիշկների կատարելագործման երկամսյա, 240 կրեդիտ ապահովող դասընթացների ծրագիրը, որը ներառում է 43 մասնագիտություններ: Հետագայում հաստատվեցին ևս 17 մասնագիտությունների լրացուցիչ ծրագրեր, այդ թվում` դեղագետների համար հաստատվել է «Դեղագործության կառավարում» մասնագիտության երկամսյա ծրագիրը:
2009թ. ապրիլի 15-ին ԼՂՀ առողջապահության նախարարի N61 հրամանով հաստատվեցին նաև 60 մասնագիտությունների գծով կատարելագործման դասընթացների ծրագրեր` ԵՊԲՀ-ում ԼՂՀ-ի բժիշկների վերապատրաստման համար:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս բժշկագիտությունն աշխարհում զարգանում է հսկայական արագությամբ և այն, որ ոչ բոլորին է հասու արտասահմանյան երկրներում վերապատրաստվելու հնարավորությունը, ավելի է մեծանում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կազմակերպվող շարունակական բժշկական կրթության դերը, քանի որ արտերկրներում մասնագիտացած բազմաթիվ առաջատար դասախոսներ հնարավորություն ունեն իրենց գիտելիքներն ու փորձը հաղորդել ինչպես բուհի դասախոսական կազմին, այնպես էլ առողջապահության բնագավառի աշխատողներին: Համալսարանի դասախոսներն իրենց գիտական մակարդակը բարձրացնում են` մասնակցելով միջազգային կոնֆերանսների, սիմպոզիումների, ինչպես նաև` Հայաստան ժամանած արտասահմանցի գիտնականների դասախոսություններին:
2009թ. ընթացքում կատարելագործման դասընթացներին մասնակցել են 193 մասնագետներ, որոնց 78,3%-ը` ԵՊԲՀ-ի դասախոսներ և աշխատակիցներ, 12,9%-ը Երևան քաղաքի, 8,8%-ը` ՀՀ մարզերի և ԼՂՀ-ի բժիշկներ:
Դասընթացները կազմակերպվում են ԵՊԲՀ-ի նորագույն բժշկական տեխնիկայով, սարքավորումներով, գործիքներով, նյութերով ապահովված ամբիոններում, կլինիկաներում, պոլիկլինիկաներում` գիտական աստիճան ունեցող փորձառու մասնագետների ղեկավարությամբ:
Կատարելագործում անցնող բժիշկը մասնակցում է անվանի մասնագետների համայցներին, կոնսուլտացիաներին, կոնսիլիումներին, սեմինարներին, կարող է մասնակցել նաև կլինիկական, ախտաբանա-անատոմիական, գիտագործնական կոնֆերանսներին, ծանոթանում է ամբիոնի գիտահետազոտական աշխատանքներին:
Շարունակական կրթության կատարելագործման դասընթացներին մասնակցողը ծրագրից կարող է ընտրել այն հարցերը, որոնք առավելագույնս համապատասխանում են իր մասնագիտական գործունեությանը և հետաքրքրության շրջանակներին` կազմելով ղեկավարի կողմից հաստատված անհատական պլան, որը հետագայում օգտակար կլինի նրա համար` հիվանդությունների ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդների ներդրման հարցում:
Կատարելագործվողներն իրավունք ունեն օգտվելու համալսարանի գադարանից: Ինքնուսուցման հմտությունները խթանելու նպատակով բժիշկներին տրամադրված է ինտերնետային հաղորդակցության «Արենա» լսարանը: Անգլերեն լեզվին տիրապետող` կատարելագործվող բժիշկները ռեֆերատներ կազմելիս օգտվում են www.uptod`te.com կայքում տեղադրված բժշկական հոդվածներից:
Կատարելագործվողներին հնարավորություն է տրվում կարիքի դեպքում բնակվելու բժշկական համալսարանի նորոգված ու հարմարավետ հանրակացարաններում:
Որպես Բոլոնիայի գործընթացին ինտեգրված համալսարանական կառույց, ԵՊԲՀ-ի նպատակն է բժիշկների համար կազմակերպել գիտության նվաճումներին համապատասխան մասնագիտական կատարելագործման դասընթացներ, ապահովել նրանց շարունակական ուսուցման, հմտությունների կատարելագործման և մասնագիտական գիտելիքների խորացման գործընթաց և դրանով իսկ խթանել ազգաբնակչությանը ցուցաբերվող բուժօգնության որակի բարձրացումը: Այդ պատճառով կատարելագործման դասընթացների ծրագիրը կատարելուց և ուսուցման ժամկետը լրանալուց հետո մասնագետը պարտավոր է հանձնել բանավոր քննություն` ներկայացնելով ռեֆերատ և կլինիկական դեպքի նկարագիր:
Կատարելագործման դասընթացներն ավարտողներն ստանում են ՀՀ ԱՆ, ԼՂՀ ԱՆ կողմից հաստատված վկայականներ:
Կարևորելով մասնագիտացողների կարծիքը շարունակական բժշկական կրթության կազմակերպման վերաբերյալ, նպատակ ունենալով հետագայում վերացնել կատարելագործման ընթացքում նկատված թերություններն ու բացթողումները, յուրաքանչյուր ավարտող լրացնում է ծրագրի գնահատման անանուն հարցաթերթիկ, եզրափակիչ զեկույց և շարունակական կրթության կրեդիտային համակարգը գնահատող հարցաշար:
Քննարկված նյութերի եզրակացությունների հիման վրա կատարվում են ծրագրային և կազմակերպչական բարեփոխումներ:
Կարդացեք նաև
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...
Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...
Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...
Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...
Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...
Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...
Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...
Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...
Նոր ուսումնական տարում ապագա բժիշկներին ուսումնական գործընթացում բազում փոփոխություններ են սպասվում: Ամենաառանցքայինը` «Բուժական գործ» կրթական ծրագրի ձևափոխությունն է, որի արդյունքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն