Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Սերժ Սարգսյանն առողջապահության ոլորտում իրավիճակը բացարձակ խայտառակություն է որակել

Սերժ Սարգսյանն առողջապահության ոլորտում իրավիճակը բացարձակ խայտառակություն է որակել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Ֆարմատեք» ընկերություն՝ դեղամիջոցների արտադրման և ներկրման կազմակերպման աշխատանքներով զբաղվող այս ընկերության զարգացման ծրագրերին ծանոթանալու նպատակով: Ինչպես տեղեկացնում են Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, «Ֆարմատեքի» հիմնական արտադրամասում և լաբորատորիաներում շրջայցի ժամանակ Հանրապետության ղեկավարը ծանոթացել է նաև ընկերության գործունեության պայմաններին, որից հետո խորհրդակցություն է հրավիրել առողջապահության ոլորտում պետական վերահսկողության մեխանիզմների, բուժօգնության մատչելիության ապահովման և դեղորայքային քաղաքականության ոլորտի հիմնախնդիրների վերաբերյալ:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաներին փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Հակոբ Թոփչյանը, «Դեղ արտադրողների և ներմուծողների միության» նախագահ Սամվել Զաքարյանը, ՀՀ առողջապահության նախարարության պատասխանատուներ:

Խորհրդակցության մասնակիցներին Նախագահն առաջարկել է հանգամանորեն խոսել առողջապահության ոլորտում արմատացած խնդիրների մասին: «Ես ուզում եմ հստակ հասկանալ՝ ո՞րն է իրական պատճառը, որ մեր հասարակության դժգոհությունների մի էական մասը բաժին է հասնում հենց այս կարևոր ոլորտին: Մասնագիտացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեր բնակչությունը բոլոր ոլորտների մեջ անարդարության դրսևորումներ ամենաշատն արձանագրում է հենց առողջապահության ոլորտում, և անարդարությունների ընկալման մակարդակն այս ոլորտում, ցավոք սրտի, գնալով ավելանում է: Մեր քաղաքացիներն առաջին հերթին բարձրաձայնում են, որ պետպատվերը չի գործում հավուր պատշաճի, արձանագրում են կաշառակերության բարձր մակարդակ, բողոքում են, իրենց բառերով՝ «առանց պատասխանատվության սխալ բուժումից», վատ սպասարկումից, մարդկանց իրավունքների ոտնահարումից, քաշքշուկներից և դեղերի հետ կապված այս ողջ պատմությունից, առկա իրավիճակից: Ես շատ լավ գիտակցում եմ, որ մեր երկրում պրոբլեմներ շատ կան, որ գրեթե չկա մի ոլորտ մեր պետության մեջ, որտեղ պրոբլեմներ չլինեն, և որոնց պատճառով դժգոհություններ չլինեն, բայց առողջապահությունը միակն է, որից բողոքում է մեր բնակչության արդեն մեկ երրորդը: Սա այն պարագայում, երբ մենք ավանդաբար համարում էինք, որ մեր առողջապահական համակարգը լավն է, մեր բժիշկների մասնագիտական ունակությունները շատ բարձր են, որ ուզում ենք տարածաշրջանային առողջապահական կենտրոն դառնալ և այլն: Մեկ երրորդի դժգոհությունն արդեն լուրջ ազդանշան է, որպեսզի մենք արմատական փոփոխություններ մտցնենք այս ոլորտում: Մենք պիտի կարողանանք բարձրացնել բժշկի դերն ու արժանապատիվ հեղինակությունը մեր հասարակության մեջ, և միաժամանակ հասնենք այն բանին, որ առողջապահական ծառայություններից օգտվող մեր քաղաքացիները բավարարված լինեն բոլոր ծառայություններից և դրանց հասանելիությունից»,-ընդգծել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարը նշել է նաև, որ կան խնդիրներ, որոնք ամբողջովին կախված չեն միայն առողջապահական ոլորտի պատասխանատուներից, և որպեսզի բոլորը գոհ լինեն, անհրաժեշտ են նաև նյութական մեծ միջոցներ: Սակայն, Նախագահի համոզմամբ, եղած միջոցների արդյունավետ օգտագործումն այս իրավիճակում դառնում է ամենակարևոր հանգամանքը: Ոլորտում, ըստ Սերժ Սարգսյանի, անհրաժեշտ է հասնել էական փոփոխությունների, և դա միանգամայն հնարավոր է:

Նախագահը խոսել է նաև վերջին տարիների առողջապահական ոլորտում իրականացված աշխատանքների մասին. «Վերջին 4-5 տարիների ընթացքում մենք հսկայական աշխատանք ենք տարել և լուրջ արդյունքներ ունենք Հայաստանի ողջ տարածքով մեկ առողջապահական հաստատությունների վերանորոգման, արդիականացման, ժամանակակից սարքավորումներով հագեցնելու գործում: Սա որևէ մեկը չի կարող ժխտել: Բայց մեր բոլոր ջանքերը ջուրը կլցվեն, եթե մեր վերաբերմունքը մնա նույնը, և մենք կտրուկ փոփոխություններ չանենք»,-ասել է Հանրապետության ղեկավարը:

Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը զեկուցել է առողջապահության ոլորտում պետական գնումների գործընթացի և, ընդհանրապես, դեղերի շուկայում տիրող իրավիճակի մասին ս.թ. սեպտեմբերի 19-26-ն ընկած ժամանակահատվածում ծառայության կողմից կատարված ուսումնասիրությունների հիմնական արդյունքները՝ այդ թվում մի շարք ուղղություններով արձանագրված չարաշահումները: Իսկ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ներկայացրել է ՀՀ կառավարությունում Նախագահի հրավիրած նախորդ խորհրդակցության ժամանակ արված դիտողություններից հետո նախարարության կողմից առանձնացված՝ առողջապահության ոլորտի առաջնահերթ խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկները:

Ներկայացված փաստերը, առկա խնդիրների պատճառների վերլուծությունը լսելուց և դրանք խորհրդակցության մասնակիցների հետ հանգամանորեն քննարկելուց հետո, Նախագահ Սերժ Սարգսյանն առողջապահության ոլորտում իրավիճակը բացարձակ խայտառակություն է որակել՝ խստորեն քննադատելով ոչ միայն ՀՀ առողջապահության նախարարության, այլ նաև զեկուցված խնդիրների համար պետական մի շարք այլ մարմինների պատասխանատուների անգործությունը:

Խորհրդակցության ավարտին Նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատուներին: Հանձնարարվել է նաև ներկայացված առաջարկությունների հիման վրա նախապատրաստել 6-8 ամսվա ընթացքում ոլորտում էական փոփոխություններ նախատեսող ծրագիր և ներկայացնել հաստատման:

 

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հոգեկան առողջություն Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ

1. Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով:

Ոչ, խոսքը հետևյալ դեղերի մասին է...

Դեղամիջոցներ
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները

Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ

Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային

Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին

Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ

Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Համալսարանը բարեփոխումների ամենաեռուն փուլում է. Արամ Հայրապետյան
ԵՊԲՀ. Համալսարանը բարեփոխումների ամենաեռուն փուլում է. Արամ Հայրապետյան

Նոր ուսումնական տարում  ապագա բժիշկներին ուսումնական գործընթացում բազում փոփոխություններ են սպասվում: Ամենաառանցքայինը` «Բուժական գործ» կրթական ծրագրի ձևափոխությունն է, որի արդյունքում...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ