Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Պրոֆեսոր Բագրատ Ալեքյանը կիսվեց մասնագիտական իր փորձով
Երևանի 7 կլինիկայում, ինչպես նաև Գորիսի սրտաբանական կենտրոնում և Գյումրիի ԲԿ-ում իրականացվում են ինվազիվ սրտաբանական ծառայություններ։
«Նորք Մարաշ» բժշկական կենտրոնն անցած 20 տարվա ընթացքում բավականաչափ մասնագետներ է պատրաստել, որոնք հաջողությամբ աշխատում են հանրապետության տարբեր կենտրոններում։ Շատ մասնագետներ վերապատրաստումներ են անցել նաև աշխարհի առաջատար կլինիկաներում։ Եվ պատահական չէր, որ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի նախաձեռնությամբ ինվազիվ սրտաբանական ծառայություններ իրականացնող կենտրոնների ղեկավարների և սրտաբանների աշխատանքային խորհրդակցության ժամանակ ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, Մոսկվայի Ա.Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնի ճանաչված մասնագետ Բագրատ Ալեքյանը նշեց, որ Հայաստանում այժմ կա անհրաժեշտ ներուժ` մեկ տարվա ընթացքում միջազգային խնդիր համարվող այս ոլորտում թռիչքային հաջողությունների հասնելու և եվրոպական ցուցանիշներն ապահովելու համար։
Նա ներկայացրեց Եվրոպայում և ՌԴ-ում ինվազիվ սրտաբանության փորձն ու արձանագրվող արդյունքները: Նշեց, որ Եվրոպայում սրտամկանի ինֆարկտի դեպքում ստենտավորված 32 հազար քաղաքացիների 95 տոկոսն ապրել է։ Մինչդեռ առանց այդ միջամտության ինֆարկտից հետո յուրաքանչյուր 5-րդը մեկ տարվա ընթացքում մահանում է։ Ուշագրավ է, որ ինֆարկտ-միոկարդի դեպքում ստենտավորման եվրոպական ամենաբարձր ցուցանիշն այժմ Չեխիայում է` կազմելով 95 տոկոս (միջին եվրոպականը` 65%)։
ՌԴ առողջապահության նախարարության ռենտգենաներանոթային ախտորոշման և բուժման գծով գլխավոր մասնագետ, Ինտերվենցիոն ռադիոլոգների եւ էնդովասկուլյար վիրաբույժների ռուսաստանյան գիտական ընկերության նախագահ, պրոֆեսոր Բագրատ Ալեքյանն առաջարկեց միանալ «Stent for life» միջազգային շարժմանը, որը հնարավորություն կտա ստենտավորումը հասանելի դարձնել դրա կարիքն ունեցող բնակչության առնվազն 70 տոկոսի համար։ Իսկ ստենտավորումն ինֆարկտի դեպքում մարդու կյանքը փրկելու ամենաարդյունավետ միջոցն է։ Հիշեցնենք, որ սրտանոթային հիվանդությունները մեր երկրում լայն տարածում ունեն և մահացության ընդհանուր կառուցվածքում 48 տոկոս են կազմում։
«Վերջին տարիներին Հայաստանում իրավիճակը փոխվել է, սրտանոթային խնդիրներ ունեցող հիվանդներն այսօր հնարավորություն ունեն օգտվելու բժշկական այն ծառայություններից, որոնք հաջողությամբ գործում են արտերկրում: Առաջընթացը զգալի է»,- նկատեց Բագրատ Ալեքյանը:
Պրոֆեսորի հավաստմամբ` ժամանակն է, որ Հայաստանը ևս քայլեր ձեռնարկի ինֆարկտների դեպքում ստենտավորումը պետպատվերի շրջանակում իրականացնելու համար։
Արմեն Մուրադյանը հավելեց, որ Հայաստանի Հանրապետության նախագահը ինվազիվ սրտաբանական ծառայությունը ՀՀ բոլոր քաղաքացիների համար հասանելի և մատչելի դարձնելու խնդիր է դրել։
Քննարկվեցին, թե ծառայությունն ընդլայնելու և բարելավելու նպատակով ինչպիսի պայմաններ և հարակից մասնագիտական ինչ վերապատրաստումներ են անհրաժեշտ։ Կարևորվեցին թե՛ ինվազիվ ծառայության 24-ժամյա աշխատանքի ապահովումը, թե՛ առողջության առաջնային օղակի և շտապօգնության ծառայության բոլոր մասնագետների պատրաստվածությունը` էլեկտրասրտագրության շեղումները ճիշտ գնահատելու և հիվանդին ամենակարճ ժամանակում մոտակա, նման հնարավորություն ունեցող կլինիկան տեղափոխելու համար և այլ հարցեր։ Քննարկման մասնակիցները կիսվեցին իրենց մտահոգություններով, ինչպես նաև հանդես եկան առաջարկներով: Առաջարկ եղավ սկզբնական շրջանում ծրագրում ընդգրկել սուր ինֆարկտների դեպքերը։
«Մեր նպատակը ոչ միայն ինֆարկտի դեպքում մարդկանց կյանքը փրկելն է, այլև զուգահեռաբար այնպիսի աշխատանքներ տանելը, որ մարդիկ գոնե տարին մեկ անգամ դիմեն առողջության առաջնային պահպանման օղակ, անհրաժեշտ մի շարք հետազոտություններ անցնեն, որպեսզի առողջական նման խնդիրները կանխվեն կամ վաղ հայտնաբերվեն»,-ընդգծեց նախարարը:
Նա կարևորեց առողջ ապրելակերպը` չծխել, ալկոհոլը և անառողջ սնունդը չչարաշահել, ֆիզիկապես ակտիվ կյանք վարել։ Այս ճանապարհով հնարավոր կլինի կանխել ոչ միայն սրտանթային, այլև բազմաթիվ այլ հիվանդություններ:
Արմեն Մուրադյանը հանձնարարեց «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի ղեկավար Լիդա Մուրադյանի ղեկավարությամբ ստեղծել աշխատանքային խումբ, որում կընդգրկվեն ինվազիվ սրտաբանական ծառայություններ իրականացնող բոլոր կլինիկաների ներկայացուցիչներ և Ինտենսիվ սրտաբանության ասոցիացիայի հետ, գնահատելով իրավիճակը, հանդես գալ կոնկրետ առաջարկներով:
Աշխատանքային խորհրդակցության ավարտին նախարար Արմեն Մուրադյան շնորհակալություն հայտնեց Բագրատ Ալեքյանին Հայաստան կատարած կարճատև այցի ընթացքում ՀՀ առողջապահության նախարարություն այցելելու և իր փորձին հաղորդակից դարձնելու համար:
Կարդացեք նաև
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...
Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...
Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...
Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...
Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...
Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...
Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...
Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...
Նոր ուսումնական տարում ապագա բժիշկներին ուսումնական գործընթացում բազում փոփոխություններ են սպասվում: Ամենաառանցքայինը` «Բուժական գործ» կրթական ծրագրի ձևափոխությունն է, որի արդյունքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն