Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կարևորվեց առավել մեծ պահանջարկ ունեցող դեղերի գների իջեցումը
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ հերթական հանդիպման ժամանակ դեղ ներկրող, արտադրող խոշոր ընկերությունների, ինչպես նաև օտարերկրյա դեղագործական ընկերությունների հայաստանյան ներկայացուցչությունների ղեկավարներին նախ տեղեկատվություն տրվեց հուլիսի 1-ին Երևանում մեկնարկվող Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարի մասին։ Համագումարի համանախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ առաջիկա համագումարին կկազմակերպվի 14 սաթելիտային սիմպոզիում և մեկ կլոր սեղան, ինչը հնարավորություն կտա Հայաստանի մարզերի և Լեռնային Ղարաբաղի ևս 1500 բժիշկների և բուժքույրերի մասնակից լինել աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայ հանրաճանաչ մասնագետների դասախոսություններին, ծանոթանալ իրենց ոլորտում աշխարհի նորագույն մոտեցումներին։
Դեղ ներկրող, արտադրող, ինչպես նաև օտարերկրյա դեղագործական ընկերությունների հայաստանյան ներկայացուցչությունների ղեկավարներին հորդերվեց օգտվել ստեղծված հնարավորությունից և ներկայացված լինել համագումարում։
Արմեն Մուրադյանը հավելեց, որ այս տարի Հայաստանի բուժաշխատողի օրը կնշվի համագումարի շրջանակում` մասնակից դարձնելով հայրենիքում գտնվող սփյուռքահայ մեծաթիվ բժիշկներին։
Արա Բաբլոյանը նաև նշեց, որ «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագիծը կառավարությունից ուղարկվել է Ազգային ժողով` վստահեցնելով, որ ստեղծվող աշխատանքային խումբն ակտիվ կաշխատի` քննարկումներում ընդգրկելով շահագրգիռ բոլոր կողմերին։ Նպատակն այնպիսի օրենքի ընդունումն է, որը կնպաստի ոլորտի ճիշտ զարգացումներին։
Այնուհետև նախարար Մուրադյանը ներկայացրեց հանդիպման օրակարգը` նշելով, որ, ինչպես միշտ, քննարկվելու են անցած հանդիպումից հետո ընկած ժամանակաշրջանում ծագած հարցերը` փոխադարձ կարծիքների արդյունքում օպտիմալ լուծումներ գտնելու նպատակով։ Այս անգամ քննարվեցին ԵԱՏՄ անդամ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող և Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող դեղերի շրջանառության հետ առնչվող հարցեր։ Դեղ ներկրողները բարձրացրել էին նաև դեղերի և կենսաակտիվ հավելումների ներկրման գործում որոշ կանոնակարգումների անհրաժեշտության հարցը։ Այս ուղղությամբ Արմեն Մուրադյանը նախարարության համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարականներ տվեց գործող օրենսդրական դաշտում դրանք կանոնակարգելու ուղղությամբ։
ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը ներկայացրեց Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական միության շրջանակում դեղերի շրջանառությանը վերաբերող քննարկումների արդյունքում նախանշված նորմատիվներին, որոնք կգործեն 2016 թվականից։ Քննարկվեցին հայկական դեղարտադրողների և ներկրողների պատշաճ մուտքը ԵՏՄ շուկա ապահովելու նպատակով դրանց նախապատրաստվելու հարցերը։
Ինչպես միշտ, նախարարը կարևորեց բնակչությանը որակյալ, անվտանգ և մատչելի դեղերով ապահովումը։ «Այս առումով մեր մոտեցումները խիստ են լինելու»,-ասաց Արմեն Մուրադյանը։
Անդրադարձ կատարվեց նաև փետրվարից մինչև այժմ անցած ժամանակաշրջանում օտարերկրյա դեղագործական ընկերությունների հայաստանյան ներկայացուցչությունների կողմից նախարարի հորդորով դեղերի գների կանոնակարգման հարցին։ Արմեն Մուրադյանը կարևորեց հատկապես առավել շատ օգտագործվող, սրտանոթային դեղամիջոցների, հակաբիոտիկների գների իջեցումը։ Նշվեց, որ մի քանի օրից առավել նկատելի կլինեն հատկապես «Bayer»կազմակերպության կողմից վերանայված գները։
«Մենք շարունակելու ենք բարենպաստ պայմաններ ստեղծել, որպեսզի խոշոր ներկայացուցչությունները որակյալ դեղերը մատչելի գներով ներկրեն Հայաստան»,- ընդգծեց ՀՀ առողջապահության նախարարը` կարևորելով նաև տեղական արտադրության խրախուսումը:
Քննարկվեցին նաև դեղերի գրանցմանը, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցությունից հետո դեղանյութերի, ռեագենտների և դեղագործական ոլորտում կիրառվող այլ նյութերի ՀՀ տարածք ներմուծմանը վերաբերող և այլ հարցեր։
Կարդացեք նաև
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...
Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...
Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...
Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...
Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...
Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...
Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...
Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...
Նոր ուսումնական տարում ապագա բժիշկներին ուսումնական գործընթացում բազում փոփոխություններ են սպասվում: Ամենաառանցքայինը` «Բուժական գործ» կրթական ծրագրի ձևափոխությունն է, որի արդյունքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն