Հրատապ թեմա Հայաստանում
Ամփոփվեց երեխաների առողջության և սնուցման բարելավման ծրագրի մեկ տարին. moh.am
Այսօր տեղի ունեցավ «Մանուկների և վաղ տարիքի երեխաների առողջության ու սնուցման բարելավում» ծրագրի ձեռքբերումների ամփոփման մամուլի ասուլիսը: ՀՀ առողջապահության նախարարության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և Վորլդ Վիժն Հայաստանի ներկայացուցիչներն անդրադարձան Հայաստանում երեխաների առողջության և սնուցման առկա իրավիճակին, պետության ռազմավարությանն ու ընթացիկ բարեփոխումներին, կատարված աշխատանքներին ու հետագա անելիքներին:
«Առաջին 1000 օրը ներառում են պտղի ներարգանդային զարգացման 9 ամիսն ու երեխայի ծնունդին հաջորդող 2 տարին: Մոր և երեխայի ճիշտ սնուցումը, գրագետ խնամքը կարևոր են հետագա ամբողջ կյանքի համար, քանի որ այս տարիքում աճի և զարգացման տեսանկյունից կորցրածը հնարավոր չէ հետագայում վերականգնել անգամ լավագույն սնուցման և խնամքի կազմակերպման դեպքում»,- ողջունելով ներկաներին, ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը, լրացնելով փոխնախարարի խոսքը, ներկայացրեց նաև վիճակագրական տվյալներ: «Հայաստանում մինչև 5 տարեկան երեխաների 19 տոկոսը թերաճ է, 5 տոկոսը՝ խիստ թերաճ: Հետազոտությունները ցույց են տալիս, որ թերաճության պատճառը շատ ժամանակ ոչ ճիշտ սննդակարգն է, որը հաճախ ծնողների գիտելիքների պակասի հետևանք է», - նշեց նա:
«Ծրագրի շրջանակներում տեղական բուժհաստատություններն աջակցություն են ստացել երեխաների առողջության և սնուցման հետ կապված որակյալ ծառայությունների տրամադրման գործում, իրականացվել են հանրային իրազեկման և կրթական աշխատանքներ վաղ հասակի երեխաների ծնողների շրջանում: Շուրջ 6000 վաղ հասակի երեխաների ծնողներ մասնակցել են երեխաների առողջության վերահսկման և սնուցման թեմայով դասընթացների և հանրային միջոցառումների», - հավելեց Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրի տնօրեն Ժիրայր Էդիլյանը:
Նշենք, որ «Մանուկների և վաղ տարիքի երեխաների առողջության ու սնուցման բարելավում» երկամյա ծրագիրը գործում է 2014թ. փետրվարից Հայաստանի բոլոր մարզերում: Այն ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից և իրականացվում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) կողմից՝ ՀՀ առողջապահության նախարարության և Վորլդ Վիժն Հայաստանի հետ համատեղ: Ծրագրի նպատակն է նվազեցնել կանանց և երեխաների թերսնուցումը երեխայի առաջին 1000 օրվա ընթացքում:
Ծրագրի առաջին տարվա ամփոփումը սկսվել է մայիսի 22-ից` Տավուշի, Սյունիքի, Լոռու, Արագածոտնի, Գեղարքունիքի, Շիրակի մարզերում մեկնարկած «Կարևոր է առաջին 1000 օրը» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդես–միջոցառումների շարքով, որը կեզրափակվի Երևանում հունիսի 29-ին:
Կարդացեք նաև
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...
Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...
Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...
Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...
Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...
Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...
Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...
Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...
Նոր ուսումնական տարում ապագա բժիշկներին ուսումնական գործընթացում բազում փոփոխություններ են սպասվում: Ամենաառանցքայինը` «Բուժական գործ» կրթական ծրագրի ձևափոխությունն է, որի արդյունքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն