Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայ-իտալական համագործակցություն է կանխատեսվում
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի և Հռոմի «Ջեմելի» հիվանդանոցի միջազգային կապերի խորհրդատու Պաուլո Դիոնիզի հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին առողջապահության ոլորտում հայ-իտալական համագործակցությանը վերաբերող հարցեր:
Հյուրը նախարարին ներկայացրեց ոչ միայն Իտալիայի, այլև Եվրոպայի ամենամեծ բժշկական կազմակերպություններից մեկի պատմությունը: Իր հիմնադրի անունը կրող «Ջեմելի» հիվանդանոցն ունի 50 տարվա պատմություն: Հիվանդանոցի անունը սերտորեն կապված է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Հռոմում հիմնադրված կաթոլիկ համալսարանի հետ, որի շրջանավարտները հնարավորություն ունեն հմտանալ և մասնագիտանալ նաև հիվանդանոցային մենեջմենթի ոլորտում:
««Ջեմելի հիվանդանոցի տնօրենը բժիշկ չէ, այլ առողջապահության կազմակերիչ է, մենեջեր: Հիվանդանոցն ունի 3300 մահճակալ, շուրջ 6000 աշկատակից: Տարեկան այն բժշկական օգնություն և սպասարկում է մատուցում ավելի քան 200 000 այցելուի: Այստեղ տարեկան կատարվում է շուրջ 250 000 վիրահատական միջամտություն»,- տեղեկացրեց հիվանդանոցի ներկայացուցիչը` հավելելով, որ հանդիսանալով Հռոմի պապի կողմից մեծ ուշադրություն վայելող բժշկական հաստատություն, իրենք մեծապես հետաքրքրված են Հայաստանի հետ առողջապահության ոլորտում համագործակցելու հնարավորությամբ:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շնորհակալություն հայտնեց կառույցի գործունեությունը, կառուցվածքն ու պատմությունը հանգամանալից ներկայացնելու համար:
«Մենք մշտապես կարևորում ենք նոր համագործակցությունների հնարավորությունները: Սա լավ և հեռանկարային սկիզբ կարող է լինել»,- ընդգծեց նախարարը:
Բուժաշխատողների մասնագիտական կարողությունների բարձրացման, բժշկական կազկակերպությունների միջև համագործակցության ընդլայնման և մասնավորապես հիվանդանոցային կառավարման գործում փորձի փոխանակման տեսանկյունից նա մեծապես կարևորեց նման համագործակցությունների խորացումը:
Նշենք, որ «Ջեմելի» հիվանդանոցը համագործակցության փորձ ունի առավել քան 40 երկրի բժշկական հաստատությունների հետ: Հայաստանի հետ համագործակցության մանրամասները քննարկելու և առավել առարկայական դարձնելու նպատակով 2016թ. սկզբին նախատեսվում է «Ջեմելի» հիվանդանոցի ղեկավարության այցը Հայաստան:
Կարդացեք նաև
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...
Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...
Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...
Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...
Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...
Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...
Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...
Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...
Նոր ուսումնական տարում ապագա բժիշկներին ուսումնական գործընթացում բազում փոփոխություններ են սպասվում: Ամենաառանցքայինը` «Բուժական գործ» կրթական ծրագրի ձևափոխությունն է, որի արդյունքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն