Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ինչու չի կարող պետական պատվերն ավարտվել օգոստոսին
Պետական պատվերի կանխատեսումները, պլանավորումը և վճարումները կատարվում են տարեկան պայմանագրի համաձայն` ամսական կտրվածքով։ Դա նշանակում է, որ և՛ հիվանդանոցային, և՛ ամբուլատոր օղակների պլաններն ու հաշիվները ներկայացվում են յուրաքանչուր ամիս և համապատասխանաբար վճարվում են մինչև հաջորդ ամսվա 10-ը։ Այդ իսկ պատճառով պետական պատվերը մի քանի ամիս շուտ չի կարող ավարտվել։ Այս մասին լրագրողներին տեղկացրել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը` արձագանքելով շրջանառվող այն լուրերին, թե իբր պետական պատվերի գումարները կսպառվեն օգոստոսին։
Հիվանդների հոսքով պայմանավորված` հնարավոր է, որ որևէ ամիս պետական պատվերի գումարներն ավելի վաղ սպառվեն։
Հետևաբար, մյուս հիվանդները հերթագրվում են հաջորդ ամսվա համար։ Իհարկե, խոսքը չի վերաբերում շտապ և անհետաձգելի բժշկական օգնության դեպքերին։ Հերթագրման սկզբունքը գործում է աշխարհի բոլոր երկրներում։ Բավական է ասել, որ Մեծ Բրիտանիայում պետական ապահովագրությամբ ողնաշարի վիրահատության համար հերթագրվում են 20-25 ամիս առաջ։ Հայաստանում այս խնդիրն այդքան սուր չէ։
Նախարարը հակիրճ ներկայացրել է իրավիճակի բարելամանն ուղղված իրականացվող և առաջիկա ծրագրերը։
«Առաջին հերթին, պարզ է, որ մտածում ենք ստվերային շրջանառության վերացման մասին։ Որոշել ենք գնալ բացարձակ տնտեսական ուղիով։ Այդ նպատակով վերանայվում են պետական պատվերի գները` դրանք հասցնելով շուկայականին մոտ»,-ասել է Լևոն Ալթունյանը` պարզաբանելով, որ դա թույլ կտա բժշկական անձնակազմին իմանալու, որ իրենք վարձատրվում են կատարված աշխատանքին համապատասխան ու արդարացի։ Մյուս կողմից շահառուն տեղեկացված կլինի, որ իրեն մատուցված ծառայությունների դիմաց կատարված է պատշաճ փոխհատուցում, հոգեպես հանգիստ կլինի և հարկ չի լինի գրպանից վճարելու։
«Ակնհայտ է, որ պետական բյուջեից պետական պատվերի համար հատկացված գումարները սահմանափակ են։ Այդ միջոցներն արդարացի բաշխելու համար հետևում ենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Առողջություն 2020» հռչակագրին, ըստ որի` բժշկական ծառայությունները պետք է հավասարապես մատչելի լինեն սոցիալական բոլոր խմբերի համար։
Դա ապահովելու նպատակով քայլեր են արվում պետական պատվերի կառուցվածքում սոցիալապես անապահով խմբերի կշիռը բարձրացնելու համար»,- ներկայացրել է նախարար Ալթունյանը` պարզաբանելով, թե ինչի հաշվին է դա արվելու։
Առաջին հերթին դա կարվի վերանայելով ծրագրերը և սոցիալական այն խմբերը, որոնք ընդգրկված են պետական պատվերով բժշկական օգնություն ստանալու ծրագրերում։ Երկրորդը, որպեսզի մնացած բնակչությունը չտուժի, վերանայվում է պետական պարտադիր ապահովագրության մոտեցումը։ Նախարարությունը փաթեթ է պատրաստում սոցիալապես ապահով և միջին խավերին ապահովագրություն ձեռք բերելու և համավճարի սկզբունքով մասնակցություն ունենալու առաջարկությամբ։ Դրանով հիմք կստեղծվի սոցիալապես անապահովների կողմից այսօր ստվերում կատարվող համավճարների սահմանափման համար։
«Սոցիալապես անապահով խմբերը բժշկական ծառայությունները կստանան բացառապես պետական պատվերի շրջանակում»,-վստահեցրել է Լևոն Ալթունյանը։
Այս միջոցառումները մի կողմից կնպաստեն բժշկական ծառայությունների որակի բարձրացմանը, մյուս կողմից զերծ մնալ այնպիսի անցանկալի երևույթից` ինչպիսին ստվերն է։ Իսկ ամենից կարևորը` հնարավորություն կստեղծվի ավելացնելու սոցիալապես անապահովների բժշկական օգնության համար նախատեսված գումարները` ի հաշիվ համավճարների և ապահովագրական գումարների։
Նախարար Լևոն Ալթունյանը նաև պատասխանել է լրագրողների հարցերին։
Կարդացեք նաև
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...
Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...
Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...
Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...
Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...
Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...
Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...
Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...
Նոր ուսումնական տարում ապագա բժիշկներին ուսումնական գործընթացում բազում փոփոխություններ են սպասվում: Ամենաառանցքայինը` «Բուժական գործ» կրթական ծրագրի ձևափոխությունն է, որի արդյունքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն