Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Մեկնարկում է կուրությունը կանխարգելող ծրագրի նոր փուլ
Մեկնարկում է կուրությունը կանխարգելելու նպատակով առանձին խմբերում ընդգրկված քաղաքացիների շրջանում կատարվող կատարակտի անվճար (ներառյալ` ոսպնյակի արժեքը) վիրահատությունների ծրագրի նոր փուլ։
2017-2018 թվականներին Երևանի և մարզերի մի շարք բժշկական կազմակերպություններում սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում չընդգրկված շուրջ 3000 քաղաքացի կվիրահատվի պետական պատվերի շրջանակում։
Մինչև այժմ վիրահատություններն իրականացվում էին և կշարունակվեն Լոռու մարզի Սպիտակի բժշկական կենտրոնում և Գեղարքունիքի մարզի «Լայոնս» մարզային ակնաբուժական» հիմնադրամում:
Այսուհետև ՀՀ առողջապահության նախարարի հրամանով 2017-2018 թվականներին ծրագիրը կիրականացվի նաև «Շենգավիթ», «Նաիրի» (Երևան), Գյումրու, Գորիսի, Իջևանի և Կապանի բժշկական կենտրոններում։
Հերթագրման համար անհրաժեշտ փաստաթղթերով պետք է դիմել աշխարհագրորեն առավել մոտ գտնվող բժշկական կազմակերպությանը։
Ծրագրի շրջանակում կուրությունը կանխարգելելու նպատակով բժշկական օգնություն ու սպասարկում տրամադրվում է 60 տարեկան և ավելի բարձր տարիքի, հրամանում նշված ոլորտներում մասնագիտական գործունեության առնվազն 2 տարվա աշխատանքային ստաժ ունեցող հետևյալ անձանց`
1) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված «0» միավորից բարձր` մինչև 30.00-ը ներառյալ անապահովության միավոր ունեցող ընտանիքների անդամներ,
2) «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով մանկավարժական աշխատող և ուսուցիչ հանդիսացող և ստորև թվարկված պաշտոն զբաղեցրած կամ զբաղեցնող սոցիալական փաթեթի շահառու չհանդիսացող անձինք`
ա. Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրեն,
բ. Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալ,
գ. Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ (նախկինում` դաստիարակչական աշխատանքի գծով տեղակալ),
դ. Հանրակրթական ուսումնական հաստատության՝ սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ (նախկինում` մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպիչ),
ե. Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցիչ,
զ. Հանրակրթական ուսումնական հաստատության հատուկ մանկավարժ (ընդհանուր և մասնագիտացված ծրագրեր իրականացնող դպրոցներում` ուսուցչի օգնական),
է. Հանրակրթական ուսումնական հաստատության հոգեբան,
ը. Հանրակրթական ուսումնական հաստատության սոցիալական մանկավարժ,
թ. Հանրակրթական ուսումնական հաստատության նախնական զինվորական պատրաստության և անվտանգ կենսագործունեության ուսուցիչ (զինղեկ) (նախկինում` նախնական զինվորական պատրաստության ուսուցիչ (զինղեկ),
ժ. Հանրակրթական ուսումնական հաստատության գրադարանավար,
ժա. Հանրակրթական ուսումնական հաստատության լաբորանտ։
3) Բարձրագույն ուսումնական հաստատությունների և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունների գիտամանկավարժական և պրոֆեսորադասախոսական կազմի, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմում ընդգրկված դասախոսներ և արտադրական ուսուցման վարպետներ հանդիսացող անձինք։
4) «Բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 6-րդ մասով բուժաշխատող (ավագ, միջին և կրտսեր բուժաշխատողներ) հանդիսացող և առողջապահության բնագավառում գործունեություն իրականացրած կամ իրականացնող անձինք։
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետով հաստատված և ստորև թվարկված մշակույթի ոլորտի պետական կազմակերպություններում աշխատող կամ աշխատած սոցիալական փաթեթի շահառու չհանդիսացող, ինչպես նաև Հայաստանի կինեմատոգրաֆիստների, նկարիչների, գրողների, թատերական գործիչների, կոմպոզիտորների միություններում անդամագրված անձինք`
ա. գրադարաններ,
բ. թանգարաններ,
գ. մշակույթի տներ, կենտրոններ,
դ. թատրոններ,
ե. համերգային կազմակերպություններ,
զ. «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
է. «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
ը. «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
թ. «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
ժ. «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
ժա. «Հայաստանի ազգային գրապալատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
ժբ. «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ,
ժգ.«Երևանի պարարվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ:
Շահառուների բժշկական օգնության ու սպասարկման համար հիմք են հանդիսանում համապատասխան կարգավիճակը հաստատող հետևյալ փաստաթղթերը`
1. ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված «0» միավորից բարձր` մինչև 30.00-ը ներառյալ անապահովության միավոր ունեցող ընտանիքների անդամները՝ տեղեկանք տրված սոցիալական աջակցության տարածքային բաժնի (գործակալության) կողմից՝ տրված վերջին մեկ ամսվա ընթացքում,
2. սույն հավելվածի 2-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված շահառուների համար՝ աշխատանքային գրքույկ կամ աշխատանքային գրքույկի հաստատված պատճեն կամ աշխատանքային ստաժը հավաստող տեղեկանք աշխատանքի վայրից:
3. Սույն հավելվածի 3-րդ կետով սահմանված փաստաթղթերի պատճենները պահվում են ինչպես ուղեգրող կազմակերպություններում, այնպես էլ` բժշկական օգնություն ու սպասարկում իրականացրած կազմակերպություններում:
Ծրագրի շրջանակում շահառուի բժշկական օգնության ու սպասարկման ուղեգրումն իրականացվում է` տվյալ շահառուին սպասարկող ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության մշտական գործող հանձնաժողովների կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ սահմանված կարգով` տեղամասային ակնաբույժի կողմից զննման և համապատասխան բժշկական ցուցման առկայության դեպքում:
ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանով կարգավորված առանձին դեպքերում ուղեգրի բացակայության պարագայում ծրագրի շրջանակում բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար հիմք է հանդիսանում ծրագիրն իրականացնող բժշկական կազմակերպության ակնաբույժի եզրակացությունը:
Ծրագրի շրջանակում իրականացվում են առնվազն հետևյալ խորացված ակնաբուժական հետազոտությունները`
ա)Օֆտալմոսկոպիա և ճեղքային լամպով հետազոտում,
բ) Տոնոմետրիա,
գ) Ռեֆրակտոմետրիա,
դ) Ուլտրաձայնային հետազոտություն, իսկ մարզային կենտրոններում դրա բացակայության դեպքում` պերիմետրի:
Նախատեսված հետազոտությունների ծավալից դուրս բժշկական ցուցումներին համապատասխան լրացուցիչ հետազոտություններն իրականացվում են վճարովի` լրացուցիչ իրականացված բոլոր հետազոտությունները միասին ոչ ավելի, քան 5000 դրամ:
Հետազոտվողի մոտ սոմատիկ խնդիրներ հայտնաբերելու դեպքում կազմակերպվում է համապատասխան մասնագետի կոնսուլտացիա ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում:
Վիրահատությունն իրականացվում է հետազոտության արդյունքում բժշկական ցուցումների առկայության ինչպես նաև վիրահատության հակացուցումների բացակայության դեպքում։ Վիրահատության իրականացումից հետո հիվանդին նշանակվում է հետվիրահատական բուժում և այդ շրջանում առնվազն մեկ անգամ տրամադրվում է խորհրդատվություն այն բժշկական կազմակերպության համապատասխան մասնագետի կողմից, որտեղ կատարվել է շահառուի վիրահատական միջամտությունը:
Նշենք, որ նախարարի հրամանով հաստատված չափաքանակների ամսական հավասար համամասնության սպառման դեպքում իրականացվում է հերթագրում՝ կենտրոնացված կարգով։
Այդ նպատակով ծրագիրն իրականացնող բժշկական կազմակերպությունները յուրաքանչյուր հերթագրման վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացնում նախարարության «Թեժ գիծ» ծառայությանը։ Այն սահմանված կարգով մուտքագրվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ:
Հերթագրման վերաբերյալ հիվանդներին տրվում է հերթագրման թերթիկ բժշկական կազմակերպության կնիքով (վերջինիս առկայության դեպքում):
ՀՀ առողջապահության նախարարությունը ծրագրի ամբողջ ընթացքում կիրականացնի մշտադիտարկում` տրամադրվող ծառայությունների որակը և արդյունավետությունը վերահսկելու նպատակով:
ՀՀ առողջապահության նախարարի 2017 թվականի սեպտեմբերի 14-ի N 2708 – Ա «2017-2018 թվականներին կուրությունը կանխարգելելու նպատակով բնակչության առանձին խմբերին կատարակտի վիրահատությունների ծրագիրն իրականացնող բժշկական կազմակերպությունների ցանկը և ծրագրի իրականացման գործունեության ընթացակարգը հաստատելու մասին» հրամանին կարելի է ծանոթանալ այստեղ` http://moh.am/#1/1002։
Լրացուցիչ հարցերի, պարզաբանումների կամ դժգոհությունների դեպքում կարող եք զանգահարել նախարարության թեժ գիծ` 80-03 հեռախոսահամարով։
Կարդացեք նաև
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...
Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...
Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...
Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...
Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...
Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...
Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...
Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...
Նոր ուսումնական տարում ապագա բժիշկներին ուսումնական գործընթացում բազում փոփոխություններ են սպասվում: Ամենաառանցքայինը` «Բուժական գործ» կրթական ծրագրի ձևափոխությունն է, որի արդյունքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն