Բժշկի ընդունարանում
Գանգատվում են տղամարդիկ. հիվանդություն, որի պատճառներից մեկը ինտիմ հիգիենայի խախտումն է
«Բալանոպոստիտը ախտահարում է, որն իր մեջ ներառում է երկու հիվանդություն` առնանդամի գլխիկի բորբոքում` բալանիտ (balanitis) և ծայրային թլիպի բորբոքում` պոստիտ, միավորված արտահայտվելու պարագայում` բալանոպոստիտ (balanopostitis),- «Med-Practic»-ի հետ զրույցում ասել է մաշկավեներաբան Արտակ Ղազարյանը: Բժիշկը նաև հայտնել է, որ բալանոպոստիտը կարող է լինել վարակիչ և ոչ վարակիչ: Ըստ Ա. Ղազարյանի, վարակիչ բալանոպոստիտի պատճառ կարող են լինել ստաֆիլոկոկերը, ստրեպտոկոկերը, սնկերը, անաերոբ միկրոբները, սպիրոխետները: Բժիշկը շեշտել է, որ բալանոպոստիտի առաջացման պատճառներից մեկը հիգիենայի կանոնների խախտումն է, ինչպես նաև` միզուկաբորբը (ուրետրիտ), շաքարային դիաբետը. «Շաքարային դիաբետով տառապող մարդու մոտ բալանոպոստիտն ավելի հաճախակի կարող է զարգանալ: Բանն այն է, որ արյան մեջ առաջանում է գլյուկոզայի մեծ կուտակում, իսկ այն բարենպաստ պայմաններ է ստեղծում ստաֆիլոկոկերի և սնկերի բազմացման համար: Բալանոպոստիտ կարող է զարգանալ նաև ալերգիկ մաշկաբորբերի (դերմատիտների) ժամանակ, ինչպես նաև սիֆիլիսի, փափուկ շանկրի, դեղորայքային տոքսիդերմիաների (ալերգիաների) ժամանակ»:
Հարցին, թե արդյո՞ք բալանոպոստիտի պատճառ կարող են լինել նաև երկրորդային հիվանդությունները, Ա. Ղազարյանի պատասխանը հետևյալն էր. «Այո, նրանց առկայության դեպքում կարող է զարգանալ բալանոպոստիտ: Ըստ տիպի տարբերում ենք առաջնային բալանոպոստիտ, որի ժամանակ առնանդամի գլխիկը և ծայրային թլիփը կարմրում են, այտուցվում, առաջանում է քորի, այրոցի զգացում: Երկրոդ տիպը էրոզիվ բալանոպոստիտն է, որի ժամանակ բորբոքված լորձաթաղանթի վրա առաջանում են ճաքեր: Այն կարող է բավական ցավոտ լինել: Էրոզիվ բալանոպոստիտի ձևրից մեկի` փտախտային (գանգրենոզ) բալանոպոստիտի, ժամանակ միանում է անաերոբ ֆլորան, ինչի հետևանքով կարող է ընթանալ հյուսվածքի փտախտ, մեռուկացում: Մյուս ձևը հերպետիկ բալանոպոստիտն է, որն իր տեսքով տարբերվում է մյուս ձևերից: Այս պարագայում առաջանում է խմբավորված բշտիկային ցանավորում, որը պատռվելով, առաջացնում է էրոզիվ մակերես: Այն, սովորաբար, տևում է 5-7 օր: Ի դեպ, նմանատիպ բորբոքային բալանոպոստիտ կարող է զարգանալ նաև պահպանակների օգտագործումից հետո, եթե օգտագործելուց հետո չի կատարվում առնանդամի լվացում»:
Բալանոպոստիտից զերծ մնալու համար մաշկավեներաբանը խորհուրդ է տալիս պահպանել ինտիմ հիգիենայի կանոնները. «Սեռական ակտից, պահպանակ օգտագործելուց հետո պարտադիր պետք է լվացումներ կատարել, ինչպես նաև` լողանալուց հետո պարտադիր չորացնել առնանդամը: Ի դեպ, լվացումների համար կարելի է օգտագործել ինտիմ գելեր կամ` սովորական օճառ»,- ասել է Ա. Ղազարյանն ու հավելել, որ միզելուց ցանկալի է առնանդամի կաշին ետ տանել ու նոր միզել:
Հիվանդության նախանշաններ ի հայտ գալուն պես հարկ է դիմել մասնագետի օգնությանը` մաշկավեներաբանի: Ըստ Ղազարյանի, չի բացառվում բորբոքական ֆոնի վրա ֆիմոզի զարգացումը` երբ ծայրային թլիպը ետ չի գնում, իսկ դրան ուղեկցող ցավը խոսում է պարաֆիմոզի առկայության մասին:
Հետաքրքրվեցինք մաշկավեներաբանից, թե արդյո՞ք բալանոպոստիտի ժամանակ ցուցված է թլպատում. «Թլպատելը պետք է, եթե առկա է բնածին ֆիմոզի պատկեր: Բնածին ֆիմոզով տղամարդկանց մոտ կուտակվող թլպաճարպը (սմեգման) կարող է պատճառ լինել երկրորդային վարակի զարգացմանը: Ընդ որում, թլպատված տղամարդիկ բալանոպոստիտով, որպես կանոն, չեն հիվանդանում»,- ընդգծել է Ա. Ղազարյանը:
Եզրափակիչ հարցին, թե հիվանդությունն ախտորոշելու համար ի՞նչ հետազոտության է ենթարկվում հիվանդը, բժիշկն ասել է. «Տարբեր: Եթե կարիք կա, վերցնում ենք քերուկ` առնանդամի գլխիկից: Շատ դեպքերում ցուցված է արյան հետազոտությունը, ահրաժեշտության դեպքում` սիֆիլիսի նկատմամբ հետազոտություն: Միայն հետազոտությունից հետո նշանակվում է համապատասխան բուժում: Վարակիչ բալանոպոստիտի ժամանակ հարկ է բուժել նաև զուգընկերոջը»:
Աննա Քանքանյան
06.02.2012
Կարդացեք նաև
Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:
2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...
Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։
Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն