Բժշկի ընդունարանում
ՀՀ ԱՆ Հանրապետական գիտաբժշկական գրադարանը. մեր հյուրն է Աննա Շիրինյանը
Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱՆ ակադ. Ս. Խ. Ավդալբեկյանի անվ. առողջապահության ազգային ինստիտուտում տեղի ունեցավ «Ապացուցողական բժշկությունը Հայաստանում. միֆ թե՞ իրականություն» թեմայով միջազգային կոնֆերանսը, որի համակազմակերպիչներից էր նաև ՀՀ ԱՆ Հանրապետական գիտաբժշկական գրադարանը։
Այդ առիթով հնարավորություն ունենցանք զրուցելու ՀՀ ԱՆ Հանրապետական գիտաբժշկական գրադարանի տնօրեն Աննա Շիրինյանի հետ, իսկ թեման Հանրապետական գիտաբժշկական գրադարանն էր։
– Տիկին Շիրինյան ե՞րբ է ստեղծվել և հիմնականում ի՞նչ գործունեություն է իրականացնում Հանրապետական գիտաբժշկական գրադարանը:
– Գրադարանը հիմնադրվել է 1939թ.։ Երևանում տեղի ունեցած ջրհեղեղի արդյունքում գրադարանը մասամբ ոչնչացվել է և վերականգնվել է միայն 1949 թ.։ Այժմ նա համարվում է բժշկության բնագավառի հիմնարար գրադարանը: Հայաստանի բժշկագիտական ամենախոշոր պահոցի գրական ժառանգությունը կազմում է մոտ կես միլիոն։ Ներկայումս պահոցին ավելացել է նաև էլեկտրոնային գրադարանը (http://www.medlib.am/)` իր անհամեմատ հարուստ տեղեկատվությամբ: Ի տարբերություն այլ էլեկտրոնայաին աղբյուրների՝ գրադարանը զտում և իր ընթերցողին է մատուցում հավաստի, արժեքավոր տեղեկատվություն:
– Ե՞րբ և ինչու՞գրադարանը սկսեց հրատարակել բժշկական սեղմագրերի հայկական հանդեսը:
– 10 տարի առաջ գրադարանի աշխատակազմով` պրոֆեսոր Ռուբեն Հովհաննիսյանի ղեկավարությամբ, սկսեցինք հրատարակել բժշկական սեղմագրերի հայկական հանդեսը, իր բնույթով եզակի մի հանդես՝ սեղմագրերի տեսքով: Վերջինիս հրապարակմամբ փորձ արեցինք քայլել զարգացած երկրներին համընթաց, որտեղ դեռ անցյալ դարի 80-ական թվականներից մեծ ուշադրություն են դարձնում ապացուցողական բժշկությանը: Հանդեսը լույս է տեսնում տարին մեկ անգամ: Մեր նպատակն է` լուսաբանելու, ներկայացնելու գոյություն ունեցող մոտեցում, որը կոչվում է ապացուցողական բժշկություն:
Այս տարի լույս է տեսել հոբելյանական 10-րդ համարը, որը հրատարակել ենք ռուս գործընկերների հետ համատեղ ու հենց այս առիթով կազմակերպել ենք «Ապացուցողական բժշկությունը Հայաստանում՝ հորինվածք, թե՞ իրականություն» թեմայով կոնֆերանսը:
– Ո՞րն է լինելու հաջորդ քայլը:
– Ստեղծել ենք ապացուցողական բժշկության ռեսուրսների կենտրոն, որտեղ ո´չ միայն տրամադրվում է տեղեկատվություն, այլև անցկացվում են սեմինարներ, գործնական պարապունքներ: Կոնֆերանսի շրջանակներում կենտրոնում անց են կացվել մի շարք գործնական պարապունքներ, որոնց մասնակցեցին մեծ թվով ուսանողներ: Բացի այդ, քայլեր ենք ձեռնարկում առավել ակտիվ դարձնելու մարզերում աշխատող մեր մասնագետների մասնակցությունը այս գործընթացներին:
Գրադարանի նպատակներից են տեղեկատվություն տարածելն ու լուսաբանելը, որոնք միշտ հրատապ են նաև բժշկագիտության բնագավառում։
Կարդացեք նաև
Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:
2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...
Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։
Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն