Բժշկի ընդունարանում
Արևային սուրճ, սուրճի չափավոր օգտագործումն օգտակար է. նյարդաբան Նունե Եղիազարյան
Ձմռանը Իսլանդիայի շատ շրջաններ մխրճվում են ականակիր մշուշի մեջ ոչ այնքան երկրի բևեռային գոտուն մոտ լինելու պատճառով, որքան լեռնային ռելիեֆի: Այդ պատճառով շատ հովիտներում լեռան ետևից արևի ճառագայթների դուրս գալը միշտ ընդունվել է որպես մոտալուտ գարնան նախերգանք, նրա ոսկե նշան:
Գյուղացիները շրջակա դաստակերտներից հավաքվում էին պայմանական վայրում՝ փորձելով ձիթաբլիթներ պատրաստել և սուրճ եփել, քանի դեռ քմահաճ արևը նորից չի թաքնվել գագաթների ետևում: Ուրախությունը շարունակվում էր նաև մայրամուտից հետո և կրկնվում արևի կրկին դուրս գալուն պես` քանի դեռ նրա լույսը նորից առօրեություն չէր դառնում:
Չնայած Իսլանդիայի հեռավորությանը սուրճ արդյունահանող տերություններից, տաք առույգացնող ըմպելիքը, որն ի հայտ է եկել 1772 թ., անմիջապես գրավեց իսլանդացիների սրտերը: Բացի սուրճից, միայն սպիրտը և ծխախոտն էին մեծ պահանջարկ վայելում և՝ անկախ բնակչության հնարավորությունից, իրենց ապահովում էին նախընտրած առաջին անհրաժեշտության ապրանքով:
Սուրճը հենց այն օդանցքն էր` թմրած, սոված գյուղացու համար նվազագույն շքեղությունը, որը թույլ էր տալիս նրան իրեն մարդ զգալ և, սուրճը վայելելով, հարևանների հետ ուրախանալ երկար սպասված արևածագով:
Տոնակատարության տարեթիվը, իհարկե, կախված է արևածագից` առանձին վերցված վայրում, սակայն խոշոր բնակելի կետերում տարեթիվն ընդունված է վերցնել միջինը և ֆիքսել, որն էլ հունվարի 27-ն է: Եվ այսօր առիթ ունենք բարձրացնել մեկ բաժակ թեյ կամ այլ սիրելի ըմպելիք` իրենց արևին սպասող Ռեյկյավիկի բնակիչների համար:
Սուրճի ստեղծման պատմությունն ընդգրկում է մի քանի փուլ: Այն սկիզբ է առել հին ժամանակներից, սակայն սուրճի ծագման մասին ստույգ թվային տվյալներ մինչեւ հիմա էլ չկան:
Համարվում է, որ սուրճի հետաքրքիր ազդեցությունն առաջինը նկատել են եթովպիացիների նախնիները, եթովպական Կաֆա քաղաքն էլ համարվում է սուրճի հայրենիքը, որտեղից գալիս է ըմպելիքի միջազգային անվանումը` կոֆե: Այսօր սուրճն աշխարհի ամենասիրված ու հանրամատչելի ըմպելիքներից է: Գոյություն ունի սուրճի մոտ քառասուն տեսակ, բայց օգտագործվում է ընդամենը չորս տեսակի բերքը:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ մեր օրերում երկիր մոլորակի բնակչության ճնշող մեծամասնությունը համոզված է՝ օրն աշխույժ սկսելու լավագույն միջոցը մի գավաթ սուրճն է: Ըստ նույն աղբյուրի տվյալների` հայերն աշխարհում միջին չափավորությամբ սուրճ օգտագործողներից են. այս ըմպելիքի մեծ սիրահարներ են հատկապես սկանդինավյան երկրների բնակիչները, իսկ առաջատարը Ֆիլանդիայի բնակիչներն են:
Հայերի ավանդը սուրճի տարածման գործում նույնպես մեծ է. XVII դարում Եվրոպայում առաջին սրճարանը հայերն են բացել:
Հայաստանում տարեկան սպառվում է մոտ 11 հազար տոննա սուրճ:
Սուրճի գաղտնիքների, նրա դրական ու բացասական ազդեցությունների մասին մեզ հետ զրույցում հետաքրքիր փաստեր ներկայացրեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի էպիլեպտոլոգիայի բաժանմունքի նյարդաբան Նունե Եղիազարյանը: «Նյարդաբանական առումով, այն տեսակետը, որ սուրճը վնաս է, չնչին դեպքերում է արդարացված: Սուրճի չափավոր (օրական 4-5 բաժակ) օգտագործման դեպքում այն հիմնականում օգտակար է։ Երբեն, երբ մարդը զգայուն չէ սուրճի նկատմամբ, վնասակար չէ նույնիսկ ավելի շատ քանակի օգտագործումը»,- նշեց Նունե Եղիազարյանը: Նա պատմեց, որ բազմաթիվ նյարդաբանական հիվանդությունների դեպքում հատկապես սուրճն ունենում է դրական ազդեցություն, օրինակ` միգրենի, որն ուղեկցվում է երկարատեւ գլխացավով ու դժվարությամբ է «ենթարկվում» ցավազրկողներին: Մասնագետի հավաստմամբ` սուրճը չափավոր օգտագործողների շրջանում Պարկինսոնի հիվանդության զարգացման հավանականությունն ավելի քիչ է, քան չօգտագործողների: Նա նաեւ հավելեց, որ միջին տարիքի կանանց մոտ սուրճի օգտագործումը մոտ 40%-ով նվազեցնում է ինսուլտի հավանականությունը, եթե, իհարկե, չեն ծխում:
«Կանանց շրջանում սուրճի կանոնավոր օգտագործումն օգնում է դեմենցիաների նվազեցմանը, այսինքն` պակասում է ավելի ուշ տարիքում մտավոր կարողությունների անկման հավանականությունը»,- պարզաբանեց նյարդաբանը:
Նրա խոսքով` ֆիզիոլոգիական առումով, սուրճը բարձրացնում է մարդու զգոնությունը. «Կատարվել են հետազոտություններ, որոնց արդյունքում պարզվել է, որ մարդը, ում սուրճ են տվել, ավելի հեշտ է հիշում ինֆորմացիան, քան նա, ով չի խմել»:
Նյարդաբանը հավելեց` հիշողությունը` ըստ էության, չի ավելանում, ակտիվանում է ուղեղի աշխատանքը։
Անդրադառնալով սուրճի չարաշահման դեպքում առաջացող խնդիրներին` Նունե Եղիազարյանն ասաց, որ խնդիրներ կարող են առաջանալ այն մարդկանց մոտ, ովքեր զգայուն են սուրճի նկատմամբ, այսինքն՝ կախված է օրգանիզմի առանձնահատկություններից: Սուրճի ազդեցությունը վատ տանող մարդկանց մոտ նկատվում է գրգռված վիճակ, սրտխփոց, ճնշման բարձրացում, անքնություն:
Սուրճ օգտագործելիս պետք է զգուշանան հատկապես հիպերտոնիկ հիվանդները. հայտնի է դրա ներգործությունը սրտի, արյան ճնշման վրա:
Կարդացեք նաև
Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:
2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...
Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։
Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն