Բժշկի ընդունարանում
ԳԱԳԻԿ ԲԱԶԻԿՅԱՆ. Քաղցկեղը հիվանդություն է, այլ ո´չ` մահապատիժ
Փետրվարի 4-ին ՄԱԿ-ի տոնացույցով նշվում է «Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը»: Օրվա նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել հիվանդության ու դրա դեմ պայքարի խնդիրներին:
Հայաստանում քաղցկեղի տարածվածության, խնդիրների, հիվանդության դեմ պայքարի գործում վերջին ձեռքբերումների մասին զրուցեցինք Երևան քաղաքի գլխավոր ուռուցքաբան, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն, գինեկոլոգիայի և լապարոսկոպիայի բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր, բ.գ.դ. Գագիկ Բազիկյանի հետ:
– 2013 թվականին քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա շեշտադրումը հիվանդության մասին միֆերի և մոլորությունների պատճառած վնասների փարատումն է։ Ակնկալում ենք Ձեր մեկնաբանությունը…
– Այդ օրվա հիմնական նպատակն է իրազեկ պահել բնակչությանը. ինչ բան է քաղցկեղը, որ այն ընդամենը ախտորոշում է, այլ ո´չ` մահապատիժ: Մենք դիտում ենք քաղցկեղը որպես հիվանդություն. այն տվյալները, որին այսօր տիրապետում ենք, խոսում են ոչ միայն մեր, այլև համաշխարհային մակարդակով գրանցված հաջողությունների մասին:
– Խոսքը ո՞ր տվյալներին է վերաբերում:
– Մինչև նախորդ տարվա` 2012 թվականի վերջը, մեր հսկողության տակ եղել է քաղցկեղով 32.500 հիվանդ։ Եթե հաշվի առնենք, որ այդ թվում 17.000-ից ավելի հիվանդները բուժումից հետո ապրել են 5 և ավելի տարիներ, ապա դա լուրջ թիվ է մեր փոքրիկ հանրապետության համար:
– Բժշկագիտական լրատվական յուրաքանչյուր 2-րդ նյութը քաղցկեղի մասին է, իրականում ի՞նչ դիրքերում են ուռուցքաբանության ասպարեզում հետազոտությունները` այլ ոլորտների համեմատ:
– Պատկերացրեք մի բուրգ, որի գագաթը քաղցկեղն է։ Իրավամբ` ամենադժվար, ամենածանր, ամենածախսատար հիվանդություններից մեկը, այո´, հենց քաղցկեղն է: Լինելով նենգ հիվանդություն` այն չունի իրեն բնորոշ ախտանիշներ. կարող է քողարկվել, օրինակ, թոքաբորբի, աղիքայինի բորբոքման, դաշտանադադարի ախտանիշների տակ:
– Քաղցկեղի զարգացումն ինչպե՞ս է ընթանում:
– Քաղցկեղն ունի զարգացման չորս փուլ, և գրեթե 50% դեպքերում դիմում են ուռուցքաբանին հիվանդության զարգացման վերջին երկու փուլերում, երբ այլևս լիարժեք բուժման մասին խոսելն անիմաստ է. մնում է աշխատել հիվանդի կյանքի որակը բարձրացնելու և երկարացնելու ուղղությամբ: Երբ քաղցկեղը հայտնաբերվում է հիվանդության առաջին փուլում, 95% դեպքերում գործնականում հնարավոր է բուժումը, երկրորդ փուլում ցուցանիշն իջնում է 50-55 %-ի, երրորդ և չորրորդ փուլերում, ցավոք, 5 տարի ապրում են միայն 10-11%-ը:
– Ի՞նչ պետք է անել հիվանդության վաղ հայտնաբերման համար:
– Եթե բժիշկը թոքաբորբ է բուժում կամ մեկ այլ հիվանդություն, դա արվում է առանց համապատասխան ու լուրջ հետազոտությունների: Մենք անտարբեր ենք մեր առողջության նկատմամբ: Պետք է լուրջ ու հետևողական աշխատեն բժշկության առաջնային օղակները: Մենք կազմել ենք հետազոտությունների ալգորիթմ` հաշվի առնելով այն, որ մասնագիտական բարձրագույն կրթօջախներում բժիշկներն ուռուցքաբանություն անցնում են ընդամենը 2-3 շաբաթ, որից հետո` գործնականում չկիրառելով, մոռանում են, ուստի քաղցկեղի նկատմամբ զգոնությունը թուլանում է, և առաջնային օղակի բժիշկները կարող են բաց թողնել այս կամ այն հետազոտությունը: Մեր կազմած ձեռնարկը կնպաստի նախաուռուցքային և ուռուցքային հիվանդությունների վաղ ախտորոշմանը:
– Շատ է խոսվում պատվաստումների մասին։ Այսօր կա՞ն իրականում գործող վակցինաներ, և համընդհանու՞ր են արդյոք։
– Պատվաստումերի մասին իրոք շատ է խոսվում, բայց այսօր մենք չունենք համընդհանուր պատվաստանյութ, կա միայն արգանդի վզիկի քաղցկեղի դեմ: Վերջինիս դեպքում հարուցիչը պապիլոմա վիրուսն է։ Վիրուսակիրները հիմնականում տղամարդիկ են, սակայն նրանց օրգանիզմի վրա այն որևէ ազդեցություն չի թողնում, բայց, հենց սեռական ճանապարհով անցնում է կանանց, վերջիններիս կարող է մինչև քաղցկեղի հասցնել: Իհարկե, ոչ բոլորն են հիվանդանում քաղցկեղով, ամեն դեպքում վիրուսակիրներին մենք ավելի զգոն ենք վերաբերվում:
Ստեղծվել է երկու տեսակ պատվաստանյութ, և շուրջ ութ տարի է, ինչ կիրառվում է տարբեր երկրներում: Կարևոր է, որ սեռական կյանքով չապրող աղջիկը ստանա այդ պատվաստանյութը, որպեսզի սեռական կյանքը սկսելիս վիրուսով չվարակվի: Մնացած բոլոր պատվաստանյութերը, որոնց մասին խոսվում է, չեն գործում:
– Կա՞ն հիվանդության նոր՝ արմատական բուժման մեթոդներ: Եվ արդյո՞ք հասանելի են նորագույն մեթոդները Հայաստանում:
– Քաղցկեղն օրգանի հիվանդություն չէ, այլ` օրգանիզմի. միայն վիրահատվելը, կտրել ուռուցքն ու դեն նետելը բուժում չէ, այդ պատճառով մենք կիրառում ենք համալիր բուժում: Ուռուցքաբանության մեջ բուժման հիմնական մեթոդներն են` վիրահատություն, դեղորայքային (քիմիոթերապիա) բուժում, նաև` ճառագայթային, հորմոնալ և իմունաբանական. մեր կենտրոնում հինգ մեթոդներն էլ կիրառվում են և զուգակցվում բուժման ընթացքում: Դա այն համալիր բուժումն է, որը բարձրացնում է արդյունավետությունը:
– Ինչպիսի՞ն է աշխարհում և Հայաստանում հիվանդության տարածվածության համեմատական պատկերը։
– Համեմատականություն անցկացնելու համար մենք ունենք ինտենսիվ կոչվող ցուցանիշ, օրինակ` 100.000 բնակչության մեջ քանի՞ մարդ է հիվանդ: Մեզ մոտ 2011թ. բնակչության յուրաքանչյուր 100.000 մարդուց 240-ի մոտ ախտորոշվել է քաղցկեղ: Հայաստանը գտնվում է միջին հորիզոնականում:
– Առաջին հերթին ի՞նչ պատճառներով է կանանց մոտ առաջանում կրծքագեղձի քաղցկեղ:
– Հիվանդության առաջացմանը կարող են նպաստել ոչ միայն սխալ սննդակարգը, աբորտների թիվը, այլև` հարվածը, նեղ կրծկալները, հորմոնալ փոփոխությունները, այսինքն` այն ամենը, ինչ դուրս է առողջ ապրելակերպից:
– Ի՞նչ խորհուրդ կտաք կանանց, ովքեր առանձնահատուկ ֆոբիա ունեն այդ հիվանդության հանդեպ։ Ի՞նչ մեթոդներով համոզվել հակառակում կամ` ազատվել ֆոբիայից։
– Կանայք անպայման պետք է հետազոտվեն, հատկապես 35 տարեկանից հետո հարկավոր է տարին մեկ անգամ անցնել պարտադիր հետազոտություն: Եթե կա ինչ-որ խնդիր, ուրեմն օրգանիզմը ահազանգ է տալիս ու չպետք է անտեսել:
– Իսկ քաղցկեղի ժառանգականորեն փոխանցվելու հավանականությունն ինչպիսի՞ն է:
– Ըստ մեր տվյալների` ժառանգաբար փոխանցվելու ցուցանիշը ցածր է. կազմում է մինչև 15%, բայց այն առողջ մարդիկ, ովքեր ունեցել են քաղցկեղով հիվանդ բարեկամներ, պետք է զգոն լինեն:
– Ի՞նչ ծրագրեր կան Հայաստանում` հիվանդության դեմ պայքարի կազմակերպման ուղղությամբ:
– Ծրագրերից մեկն այն է, որ փետրվարի 4-ից մեզ մոտ հայտարարվելու է անվճար հետազոտությունների տասնօրյակ: Մենք ամեն տարի գնում ենք շրջաններ, կատարում ստուգումներ` տարածաշրջանային մեր գործընկերների օգնությամբ։ Ակտիվ մասնակցություն կունենանք արդեն ծրագրված գիտաժողովներին` արտասահմանում: Ունենք գիտաժողով` Ֆրանսիայի խոշորագույն ուռուցքաբանական ինստիտուտի հետ համատեղ: Նրանք մեկ ամսից կլինեն Հայաստանում:
Կարդացեք նաև
Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:
2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...
Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։
Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն