Բժշկի ընդունարանում
ՄԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ. Ստոմատոլոգիան գիտություն է, արվեստ և արհեստ
Մեր զրուցակիցն է ստոմատոլոգ-օրթոպեդ, ԵՊԲՀ օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ, համալսարանական թիվ 3 ստոմատոլոգիական պոլիկլինիկայի ղեկավար, բ.գ.թ., դոցենտ Մարինե Պետրոսյանը:
– Ակնհայտ է, որ ստոմատոլոգիան իր առանձնահատուկ տեղն ունի ոչ միայն բժշկագիտության մեջ, այլ նաև հասարակական կյանքում: Մարդիկ յուրովի են վերաբերվում այդ մասնագիտությանը, քանի որ այն առնչվում է ոչ միայն նրանց առողջության, այլ նաև արտաքին տեսքի, հոգեբանական վիճակների, ի վերջո, կյանքի որակի հետ: Որո՞նք են, ըստ Ձեզ, վերջին ձեռքբերումներն այս ոլորտում:
– "Ստոմատոլոգիան" ապրում է բուռն զարգացման շրջան, իսկ եթե դիտարկենք համաշխարհային մակարդակով, ապա պետք է փաստել, որ այդ զարգացումը տեղի է ունենում օրեցօր: Զարգացումն ընթանում է ինչպես ստոմատոլոգիական կատարելագործված սարքավորումների և նյութերի ստեղծման, այնպես էլ նոր մեթոդների և մոտեցումների մշակման ուղղությամբ: Դրանց մեջ իր ազդեցիկ տեղն է զբաղեցում ախտորոշմանն ուղղված թվային սարքավորումների կատարելագործումը՝ նախատեսված հատուկ ստոմատոլոգիական պրակտիկայի համար: Ինչպես այլ հիվանդությունների դեպքում, ստոմատոլոգիական խնդիրների Ճիշտ բուժման համար նախևառաջ անհրաժեշտ է ճիշտ ախտորոշում: Այդ փուլը բժիշկ-ստոմատոլոգից պահանջում է առավելագույն ուշադրություն և անտարբերությունն ու անփութությունն այս պարագայում աններելի են:
– Ստոմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման համար նախատեսված նորագույն տեխնիկան ունի՞ տարբերվող առանձնահատկություններ։
– Ինչպես նշեցի վերջին ժամանակաշրջանի նորույթներից է թվային տեխնոլոգիաների կիրառումը ստոմատոլոգիայում` հատկապես ախտորոշման բնագավառում, որի շնորհիվ հնարավոր է լինում ախտորոշել ցանկացած պաթոլոգիա զարգացման վաղ շրջանում, կատարել բուժման ճիշտ և ռացիոնալ պլանավորում, ինչպես նաև խուսափել բուժման ընթացքում տարբեր տեսակի բարդություններից: Տարբեր սարքեր ևս ունեն աշխատանքային առանձնահատկություններ՝ կապված ճառագայթման աղբյուրի ուղղության, դոզայի և այլնի հետ:
– Ախտորոշման և բուժման հարցում հատկապես ո՞ր հիվանդություններն են այսօր դարձել հնարավոր։
– Գիտեք, այնպես չէ, որ նախկինում այդ հիվանդությունները չէին ախտորոշվում, պարզապես այժմ նորագույն տեխնիկայի կիրառմամբ դրանք կարող են ախտորոշվել ավելի արագ, ճշգրիտ և հիվանդության վաղ փուլում:
Ախտորոշման նորագույն տեխնիկայի կիրառման անհրաժեշտությունն առավել կարևորվում է, երբ այն դիտարկում ենք ստոմատոլոգիայի այնպիսի զարգացող ճյուղերի տեսանկյունից, ինչպիսիք են իմպլանտոլոգիան, օրթոդոնտիան, էնդոդոնտիան, պարօդոնտոլոգիան:
– Ստոմատոլոգիայի երեկն ու այսօրը. հսկայակա՞ն է տարբերությունը, կարո՞ք եք մանրամասնել։
– Տարբերությունն ավելի քան հսկայական է: Այսօր ստոմատոլոգիական ծառայությունների հիմնական մասը մասնավոր հատվածում է, որը թույլ է տալիս մասնագետներին լինել մրցունակ և հետևողական, խթանում է բարձրորակ տեխնիկայի ձեռքբերումն ու նորամուծությունների կիրառումը: Ստոմատոլոգիան ներդրումային մասնագիտություն է՝ թե ֆինանսական, թե մտավոր տեսակետներից: Ցավոք միայն ինտելեկտով և տեսական գիտելիքներով ստոմատոլոգիայում հնարավոր չէ հասնել զգալի արդյունքների: Մասնագիտության բարձունքները նվաճելու համար կա 3 պայման՝ ինտելեկտ, ձեռքի հմտություն և նյութատեխնիկական հագեցվածություն: Բժշկագիտության ճյուղ լիներով հանդերձ՝ ստոմատոլոգիան սոսկ գիտություն չէ, այն նաև արվեստ Է և արհեստ: Մոտեցումները տարբեր են` կախված մարդկանց մտածելակերպից և մակարդակից: Ցավոք, շատերի համար ստոմատոլոգը միայն "պլոմբող", "նյարդ" հեռացնող, "ատամ քաշող" կամ "ատամ քցող" մասնագետ է, ինչն ամենացածր մակարդակի՝ արհեստի մասին է խոսում: Արվեստին մոտ է այնքանով, որքանով յուրաքանչյուր դեպք առանձնահատուկ է, ավելին, անգամ նույն պացիենտի մոտ ատամնաշարի տարբեր հատվածներ կարող են պահանջել ինքնատիպ և ստեղծագործական մոտեցում՝ կյանքի կոչելով ինտելեկտը, ճաշակը, ձեռքի հմտությունները, փորձը, տեխնիկան:
– Արդյո՞ք նույն տեմպով կշարունակի զարգանալ ստոմատոլոգիան, և շա՞տ են դեռ անելիքները ստոմատոլոգիայում։
– Անելիքները շատ են: Ուրախալին այն է, որ կա երիտասարդ սերունդ, որը հետաքրքրված է այս մասնագիտությամբ: Այլ խնդիր է այնպես անել, որ ուսումն ավարտելուց հետո նրանք շարունակեն խորացնել իրենց մասնագիտական գիտելիքներն ի բարօրություն հայկական ստոմատոլոգիայի զարգացման:
– Մայիսի 4-5-ն անցակցվելու է դիմածնոտային շրջանի եռաչափ ռադիոախտորոշման մասին սեմինար: Կմանրամասնե՞ք:
– Նախ, թույլ տվեք, երկու խոսքով անդրադառնալ բանախոսին՝ Դմիտրի Վասիլեվիչին: Նրան ճանաչել եմ որպես մասնագիտական ֆունդամենտալ գրքերի հեղինակի: Ուսումնասիրելով գրքերը և հասկանալով, որ դրանք հարուստ կլինիկական փորձի արդյունք են, այդ բնագավառում գիտելիքներս խորացնելու նպատակով մեկնեցի ՌԴ՝ մասնակցելու նրա սեմինարին և վարպետության դասերին (master- class): Վերադարձա մեծագույն տպավորություններով: Կարծում եմ, որ նա ոլորտի եզակի մասնագետներից է, ում մասնագիտական վերելքի գաղտնիքը երկու մասնագիտությունների՝ ստոմատոլոգիայի և ճառագայթային ախտորոշման կատարյալ տիրապետումն է և ճիշտ համադրումը:
Հասկանալով տվյալ բնագավառի գիտելիքների կիրառման անհրաժեշտությունը առօրյա ստոմ.պրակտիկայում (քաջատեղյակ լինելով այդ ոլորտի բացերին, և, հստակ գիտակցելով, որ Հայաստանում սեմինարն ավելի մատչելի կլինի, քան արտերկիր մեկնելը), բանակցեցինք Դմիտրի Վասիլևիչի հետ՝ Հայաստան ժամանելու և իր փորձն ու գիտելիքները հայ մասնագետներին փոխանցելու վերաբերյալ: Երկարատև բանակցություններից հետո նա ժամանեց Հայաստան: I-ին սեմինարը կայացավ 2012թ. նոյեմբերին, որին մասնակցում էին Հայաստանի առաջատար ստոմատոլոգիական կլինիկաների բժիշկները, ԵՊԲՀ-ի դասախոսները, գիտելիքի ուժն ու արժեքը գնահատող երիտասարդ մասնագետներ, ովքեր երկօրյա հագեցած նյութն ունկնդրելուց հետո հեռացան երախտագիտության զգացումով՝ հայտնելով իրենց շնորհակալությունը թե մատուցված նյութի, թե միջոցառման կազմակերպման մակարդակի համար: Ուրախությամբ պետք է նշեմ, որ բանախոսը ևս հեռացավ տպավորված թե ընդունելությունից, թե լսարանի ուշադրությունից: Մասնակիցների խնդրանքով կազմակերպել ենք այս երկրորդ սեմինարը, որն իրենից ներկայացնում է խորացված դասընթաց՝ դիմածնոտային շրջանի պաթոլոգիաների եռաչափ ախտորոշման և միջդիսցիպլինար նյութերի վերաբերյալ:
– Ի՞նչ կտան այդ երկու օրերը ստոմատոլոգին։
– Վստահ եմ, որ սեմինարից իրենց անհրաժեշտ ինֆորմացիան կքաղեն թե հմուտ մասնագետները, թե սկսնակները, դրանում համոզվել եմ ինքս: Կարծում եմ, որ բժշկությունն այն բնագավառներից մեկն է, որն անկախ մասնագիտական կայացման աստիճանից, կոչումից և զբաղեցրած պաշտոնից պահանջում է անընդհատ կատարելագործում: Աշխատանքի ընթացքում հանդիպում են այնպիսի "ստանդարտից դուրս" կլինիկական դեպքեր, որ դրանց մասին ցանկանում ես կիսվել գործընկերներիդ հետ կամ մասնակցել մյուսների պրակտիկայում հանդիպած առանձնակի հետաքրքիր դեպքերի քննարկմանը: Երբեմն մտովի թերթում ես քո կլինիկական փորձի էջերը և, եթե, համոզվում ես, որ խնդրին ճիշտ լուծում ես տվել, հոգեպես հանգստանում ես, ինչպես նաև բարձրանում է քո՝ բժշկիդ ինքնավստահությունն ու ինքնագնահատականը: Կարծում եմ, որ այս սեմինարը հենց այդպիսինների շարքից է լինելու: Սեմինարից հետո միանշանակ կփոխվի մասնագետների մտածելակերպը, կսկսեն բոլորովին այլ կերպ վերաբերվել ռենտգեն պատկերներին, դրանց վերլուծմանը, ինչն անխոս կանդրադառնա նաև հիվանդների սպասարկման որակի բարձրացման վրա:
Սեմինարի մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ` կարդալով հետևյալ հղումը.
Մայիսի 4-5-ը` սեմինար. «Դիմածնոտային շրջանի եռաչափ ռադիոախտորոշում: Խորացված կուրս», Դ. Վ. Ռոգացկին
Կարդացեք նաև
Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:
2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...
Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։
Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն