Բժշկի ընդունարանում
Մեր հյուրն է Կարինե Առուստամյանը՝ Հակաբեղմնավորիչների համաշխարհային օրվա առիթով
Աշխարհի բազմաթիվ երկրներ սեպտեմբերի 26-ին նշում են Հակաբեղմնավորիչների համաշխարհային օրը: Եվրոպան և Ամերիկան ներկայացնող 10 առողջապահական կազմակերպություններ# 2007 թվականին ձեռնամուխ եղան, որ հակաբեղմնավորիչների կիրառության և դրանով պայմանավորված առողջական խնդիրները տարվա ընթացքում գոնե մեկ օր` սեպտեմբերի 26-ին, արժանանան հատուկ ուշադրության:
Նպատակն անցանկալի հղիության կանխարգելումն է, հղիության արհեստական ընդհատումների թվի նվազեցումը, առողջ սեռական հարաբերությունների քարոզը…
Թեմային առնչվող մի շարք խնդիրների մասին զրուցեցինք Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն, բ.գ.դ.,պրոֆեսոր Կարինե Առուստամյանի հետ:
– Կա կարծիք, որ հակաբեղմնավորիչների տևական կիրառությունը կարող է հանգեցնել անպտղության: Հիմնավո՞ր է այս կարծիքը. հակաբեղմնավորիչներն ու անպտղության խնդիրն առնչություններ ունե՞ն:
– Կարծում եմ դա թյուր կարծիք է : Այսպես, հորմոնալ հակաբեղմնավորիչները չեն կարող անպտղության պատճառ լինել:Ավելին ՝ հորմոնալ հակաբեղմնավորիչները մենք օգտագործում ենք ապտղության բուժման գործընթացում: Նաև կարծում եմ` հարցը կարելի է մի փոքր ավելի ընդարձակ համատեքստում քննարկել: Ինչո՞ւ: Հակաբեղմնավորման տարբեր մեթոդներ կան, և եթե խոսում ենք, օրինակ, այն մասին, որ կնոջ կամ տղամարդու մոտ կատարված է ամլացում, ապա պարզ է, որ բեղմնավորման մասին այլևս խոսք լինել չի կարող: Բոլորս էլ գիտենք, որ դա համարվում է բեղմնականխման անդարձելի մեթոդ: Մյուս դեպքերում` սերմնասպան միջոցների, պահպանակների, ռիթմ/օրացույցային մեթոդի, ընդհատված սեռական հարաբերությունների կիրառումը չի կարող ազդեցություն ունենալ անպտղության խնդրի վրա:
Հակաբեղմնավորիչ հաբերն ազդեցություն ունեն օգտագործման ժամանակ միայն. երբ դադարեցվում է օգտագործումը, դրանք չեն կարող բերել անպտղության:
– Կանոնավոր սեռական հարաբերություններ ունեցող զույգն անցանկալի հղիությունից խուսափելու համար պաշտպանության ո՞ր միջոցին դիմի:
– Ընդհանրապես, բեղմնականխման մեթոդի ընտրության համար զույգը պետք է առաջին հերթին դիմի բժշկի: Բժիշկը հաշվի է առնում բավական շատ հանգամանքներ՝ տարիքը, սեռական ակտիվությունը, սեռական օրգանների վիճակը, կրած հիվանդությունները, ապագա վերարտադրողական պլանները… Մի շարք այլ հանգամանքներ ևս հաշվի առնելով՝ զույգին առաջարկում է հենց նրանց հարմար հակաբեղմնավորիչ մեթոդը:
– Առաջին տպավորությամբ` այսօր ամենակիրառվող հակաբեղմնավորիչները պահպանակներն են: Այդպե՞ս է:
– 2010 թվականին իրականցվել է Հայաստանում ժողովրդագրության և առողջապահության հարցերի հետազոտություն, որի տվյալների համաձայն` առավել հաճախ օգտագործվում են ընդհատված սեռական հարաբերությունները, հետո` պահպանակները, ապա` ներարգանդային պարույրները:
– Փաստորեն, ամենից շատ օգտագործվում է «ամենաէժան» մեթոդը:
– Ամենաէժան, բայց քիչ վստահելի մեթոդ՝ հակաբեղմնավորման առումով:
– Պահպանակի օգտագործումը սեռական ակտի կեսից, ինչն անում են շատ զույգեր, պաշտպանո՞ւմ է անցանկալի հղիության վտանգից:
– Եթե մինչ այդ սերմնաժայթքում չի եղել, ապա անցանկալի հղիությունից պաշտպանում է, բայց սեռավարակներից` ոչ: Շատ կարևոր հարց է` ինչպես է օգտագործվում պահպանակը. զույգը շատ հաճախ չգիտի օգտագործման ճիշտ ձևը, որի հետևանքով` պահպանակը սահում կամ պատռվում է հարաբերության ժամանակ, ինչն ավելի շատ խնդիրներ է առաջացնում:
– Որպես բժիշկ, ի՞նչ կարծիք ունեք պահպանակների ազատ վաճառքի հարցի վերաբերյալ: Դրանք այսօր վաճառվում են ոչ միայն դեղատներում, այլև սուպերմարկետներում:
– Սուպերմարկետներում, այո, այսօր վաճառվում են պահպանակներ: Նախ հասկանանք, թե ինչի համար է նման հարց առաջանում` խանութներո՞ւմ, թե՞ միայն դեղատներում: Պատճառը մտավախությունն է, որ եթե կա պահպանակների ազատ վաճառք, դրանով խրախուսվում է ազատ սեռական հարաբերությունը: Սակայն, իրականում անկախ նրանից` պահպանակը կվաճառվի դեղատանը, թե խանութում, եթե միտումը կա, դա արգելք չի հանդիսանա: Հակառակը, եթե մարդը կարող է ավելի հեշտությամբ ձեռք բերել պահպանակ, գոնե կպաշտպանվի սեռավարակներից և անցանկալի հղիությունից, աբորտից ու դրա հետևանքներից:
– Արտասահմանում տարածված են հակաբեղմնավորիչների մասին սոցիալական գովազդները, անգամ կան միջազգային մրցանակների արժանացածներ: Ձեր կարծիքով, Հայաստանում չկա՞ խնդրին այս մասշտաբներով անդրադառնալու կարիք:
– Կարծում եմ` արժի հարցում անել և իմանալ հասարակության կարծիքը: Իմ կարծիքով` կարիք կա, բայց հարցն այն է` որքանով ճիշտ կարվի գովազդը, որպեսզի հակառակ ռեակցիան առաջ չբերի: Հակառակ էֆեկտը կարող է լինել այն, որ դա հասարակության մեջ դժգոհության, բարկության ալիք առաջացնի, թե ինչու են այդքան շատ խոսում սեռական հարաբերությունների մասին, և որ դա քարոզ է… Եթե ճիշտ ներկայացվի, իհարկե´, կա անհրաժեշտություն:
– Հակաբեղմնավորիչների կիրառությունը, վերջին տարիների կտրվածքով, դրական ազդեցություն ունեցե՞լ է հղիության արհեստական ընդհատումների վիճակագրության վրա:
– Այո´, վերջին տարիներին ունենք նման վիճակագրություն` հակաբեղմնավորիչների կիրառելիության տոկոսի բարձրացում և աբորտների թվի նվազում:
– Միջոցներ կան նաև չպաշտպանված սեռական հարաբերություններից հետո բեղմնավորումը կանխելու համար… Դրանք որքանո՞վ են անվտանգ:
– Խոսքը շտապ բեղմնականխման մասին է: Եթե կինն ունեցել է չպաշտպանված սեռական հարաբերություններ, գոյություն ունեն մեթոդներ, այդ թվում նաև հաբեր, որոնք կատարում են շտապ բեղմնականխման ֆունկցիա: Պետք է իմանալ, որ սրանց օգտագործումը չի կարելի չարաշահել. դա բերում է դաշտանային ցիկլի խանգարման և հետագա բարդությունների: Այս միջոցը խորհուրդ է տրվում օգտագործել այն կանանց, որոնք անկանոն սեռական կյանքով են ապրում: Նման դեղամիջոցները նման են շտապ օգնության, որին ամեն օր, ամեն ամիս չէ, որ դիմում են…
Կարդացեք նաև
Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:
2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...
Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։
Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն