Բժշկի ընդունարանում
Երակների վարիկոզ լայնացման անցավ, արագ, արդյունավետ բուժում այժմ արդեն լազերային վիրահատությամբ
Արդի ժամանակներում տարածում է գտնում երակների վարիկոզ լայնացման լազերային վիրահատմամբ արդյունավետ բուժման մեթոդը: Այդ առիթով զրուցեցինք Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի անոթային վիրաբույժ Ռաֆայել Մանվելյանի հետ:
– Ի՞նչ է երակների վարիկոզ լայնացումը, ինչպե՞ս է այն զարգանում:
– Տարբերում են երկու տիպի երակային համակարգ` խորանիստ և մակերեսային, որոնք ապահովում են արյան արտահոսքը: Մակերեսային երակային համակարգի ձևափոխումը, լայնացումը կոչվում է վարիկոզ լայնացում: Երակի պատերը կորցնում են իրենց էլաստիկությունը և չեն կարողանում ապահովել արյան արտահոսքն անհրաժեշտ քանակով: Երակների լայնացման դեպքերը, որպես կանոն, ժառանգական բնույթ են կրում և 4 անգամ ավելի հաճախ հանդիպում են կանանց մոտ:
– Ի՞նչ խնդիրներ է առաջացնում, ի՞նչ հետևանքների կարող է բերել:
– 3 հիմնական բարդությունների պատճառ է դառնում` թրոմբոզ, խոց և արյունահոսություն: Պակաս կարևոր խնդիր չէ նաև անհարմարավետության զգացումը, քանի որ հիվանդը դժվարանում է ֆիզիկական ակտիվություն ցուցաբերել, շուտ է հոգնում: Խնդիր է նաև կոսմետիկ անհարմարավետությունը, չէ՞ որ հիվանդների մեծամասնությունը կանայք են: Ինչքան շուտ հիվանդները բժշկի հսկողության տակ անցնեն, այնքան մեծ կլինի նշված բարդությունների կանխարգելման արդյունավետությունը:
– Ի՞նչ փուլերի կարող ենք բաժանել հիվանդության զարգացումը:
– Սկսվում է նրանից, որ ստորին վերջույթներին առաջանում են աստղիկաձև մազանոթներ: Հետագայում ճյուղերն ավելի են զարգանում, ավելի տեսանելի են դառնում, հիվանդությունն անցնում է այտուցներով ուղեկցվող 2-րդ, 3-րդ փուլ: Վերջին փուլն արդեն խոցային է, երբ ստորին վերջույթներում առաջանում են վերքեր և խոցեր: Եթե բժշկին դիմեն հիվանդության նախնական շրջանում, ապա անհրաեշտություն չի լինի մեծ միջամտական կամ լազերային վիրահատության դիմել:
– Որո՞նք են երակների վարիկոզ լայնացմանը նպաստող գործոնները:
– Առաջին հերթին կին լինելը: Կանացի սեռական հորմոնները երակային պատերի վրա թուլացնող ազդեցություն ունեն: Հղիությունը ո՛չ միայն նպաստող, այլև ռիսկի գործոն է: Հիվանդության զարգացմանը նպաստում է նաև քաշը, երկար ժամանակ ոտքի վրա գտնվելը: Հիվանդության զարգացմանը նպաստող ամենաէական գործոնը գենետիկան է: Գիտական տվյալների համաայն, եթե մեկ ծնողն ունի երակների վարիկոզ լայնացում, երեխաների մոտ հիվանդության կրկնվելու հավանականությունը 60% է:
– Տարիքային դրսևորում ունի՞ հիվանդությունը:
– Ներկայումս հիվանդությանը կարելի է հանդիպել անգամ երիտասարդ աղջիկների մոտ: Ավելին` նկատել ենք, որ երակների վարիկոզ լայնացում ունեցող մեծահասակ կանանց մոտ նույնպես հիվանդության հիմքը դրվել է երիտասարդ տարիներին:
– Կա՞ն վիճակագրական տվյալներ ներկայումս երակների վարիկոզ լայնացում ունեցող հիվանդների մասին:
– Մեր ժամանակներում, երբ նստակյաց կյանք վարողները մեծամասություն են, երբ շատերի աշխատանքը գրասենյակային է, ամեն ինչ մեքենայացված, բնականաբար, հիվանդության աճը զսպելը դառնում է անհնար: Նստած դիրքը ստորին վերջույթում առաջացնում է երեք անկյուն, որը դժվարացնում է արյան արտահոսքը: Ամենահարմար դիրքերը քայլելն ու պառկած լինելն է, իսկ ոչ բարենպաստ են նստած և կանգնած դիրքերը:
– Ինչպիսի՞ բուժում պետք է անցնի հիվանդը:
– Այս հիվանդության դեպքում նախընտրելի է արմատական բուժումը: Որպես կանոն, դեղորայքային և վիրաբուժական միջամտությունները զուգակցվում են, քանի որ նախքան մակերեսային փոփոխված երակների հեռացումը և հետո անց է կացվում համալիր դեղորայքային բուժում:
– Վիրաբուժական միջամտությունների մասին խոսենք…
– Այժմ կան լազերային և դասական վիրաբուժական մոտեցումներ: Դասականի դեպքում շատ են կտրվածքները, հետևաբար` արդյունքը կոսմետիկ տեսանկյունից, ոչ բարենպաստ է, ինչը շատ կարևոր է կանանց համար: Վիրահատությունից հետո որոշ ժամանակ հիվանդը պետք է շարունակի հիվանդանոցում մնալ` բժշկի հսկողության տակ: Նվազ տրավմատիկ մոտեցում է լազերային վիրահատությունը: Անմիջապես վիրահատությունից հետո հիվանդը կարող է տուն գնալ: Փոքրիկ զոնդի միջոցով երակի պատերը կպցնում են և լայնացած մասն անհետանում է: Ի դեպ, ցավազրկումն այս դեպքում միայն տեղային է: Գործընթացը լայնածավալ միջամտություն չի պահանջում, կտրվածքներ ընդհանրապես չեն կատարվում, ուստի, արդյունքում՝ ազատվելով թրոմբոզների, արյունահոսության, խոցերի, ստորին վերջույթներում ծանրության զգացումի և դժվարաքայլության պատճառներից, կոսմետիկ առումով՝ ո՛չ միայն պահպանվում, այլև վերականգնվում է ոտքերի նախկին գեղեցիկ տեսքը:
– Կիրառելի՞ է լազերային միջամտության այս մեթոդը Հայաստանում:
– Մեթոդը Հայաստանում կիրառվում է, սակայն շատ հաճախ ցուցաբերվում է համակցված մոտեցում` և՛ լազերային, և՛ դասական վիրահատություն: Այժմ մենք փորձում ենք աշխատել բոլորովին նոր մեթոդով` կիրառելով բացառապես լազերային միջամտություն:
– Ո՞ր դեպքերում կիրառելի չէ վիրահատության այս մեթոդը:
– Երբ երակի տրամաչափը չափազանց լայն է, կամ լայնացած երակների քանակը շատ է: Ելնելով սեփական դիտարկումներից՝ նման դեպքերն ընդհանուր պրակտիկայում կազմում են 10-15 տոկոս:
– Ի՞նչ եք կարծում `մեթոդը հասանելի կլինի՞ լայն հասարակության համար:
– Սովորաբար բոլոր ոլորտներում բարձր տեխնոլոգիաներով կատարվող գործընթացներն ունեն նաև բարձր արժեք: Սա, իհարկե՛, հարաբերական է: Քանի որ մենք ունենք կապեր արտասահմանյան կլինիկաների հետ, փորձել ենք գնացուցակը հնարավորինս մոտեցնել դասական միջամտությունների գնացուցակին:
– Ինչպե՞ս խուսափել երակների վարիկոզ լայնացումից: Մի քանի պրակտիկ խորհուրդ...
– Խուսափե՛ք նստակյաց կյանքից, նախընտրելի է փոփոխական դիրքը: Բարձրակրունկներն ու ամբոջովին տափակ կոշիկները նպաստում են հիվանդության առաջացմանը: Կրե՛ք 3-5սմ կրունկով կոշիկներ: Քայլե՛ք ոտաբոբիկ, լողով զբաղվեք:
Մասնագիտությունը: անոթային վիրաբույժ
Բջջ. հեռախոս: +374 95 58 89 19
Կենտրոնի հասցե: Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն
Կարդացեք նաև
Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:
2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...
Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։
Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն