Բժշկի ընդունարանում
Ինչո՞ւ են ցավում ամորձիները. պարզաբանում է ուրոլոգ Ռաֆայել Բադալյանը (տեսանյութ)
Med-practic-ի հետ զրույցում բ.գ.թ. ուրոլոգ Ռաֆայել Բադալյանը խոսել է ամորձու սուր ցավերից: Պատճառները` ըստ մասնագետի տարբեր են.
1. Սուր ցավեր ամորձիներում առաջանում են ամորձու ոլորման պատճառով: Սա պատանեկան տարիքում հանդիպող խնդիր է: Նման ցավն առաջանալուց հետո շատ քիչ ժամանակ է մնում մասնագետին` փրկելու հիվանդի ամորձին. մոտավորապես 6-8 ժամ: Հաջոցություն է, եթե ծնողները վաղ են ուշադրություն դարձնում երեխայի գանգատներին ու անհապաղ դիմում են մասնագետին: Թե՛ բժշկի, թե՛ հիվանդի համար լուրջ բարդություններ են ի հայտ գալիս, եթե ինչ-ինչ պատճառներով ուշացնում են: Արդյունքում` վիրահատական գործընթաց է տեղի ունենում. մեկ ամորձին, որպես կանոն, հեռացվում է, ու թեև հիվանդը տեղեկացվում է, որ մեկ ամորձին կարող է լիովին ծառայել կյանքի ընթացքում, սակայն տղա երեխայի մոտ դա կարող է բավական լուրջ հոգեբանական խնդիր առաջացնել:
2. Ի դեպ, երիտասարդ հասակում /մինչև 45 տ./ հարկ է ուշադիր լինել յուրաքանչյուր տեսակի ցավի նկատմամբ: Չի բացառվում, որ ամորձում ուռուցքային գործընթաց է զարգանում: Այս դեպքում միշտ չէ, որ տղամարդը, ի դեպ, գանգատվի սուր ցավերից, կարող են լինել թույլ արտահայտված ցավեր կամ՝ ընդհանրապես չլինեն: Այդ իսկ պատճառով տղամարդկանց խորհուրդ ենք տալիս, ինչպես կանանց (պարբերաբար շոշափել կրծքագեղձերը), շոշափել ամորձիները: Ցավ, գոյացություն, կոշտուկներ հայտնաբերելու դեպքում անհապաղ պետք է դիմել մասնագետի: Հիշեք, որ ամորձու ուռուցքային հիվանդությունների վաղ հայտնաբերումը ենթակա է մինչև 100%-անոց բուժման:
3. Ցավ ամորձիներում կարող են առաջացնել բորբոքումները. մակամորձու բորբոքումը: Սա շատ հաճախ հանդիպող հիվանդություն է: Պատճառ կարող են հանդիսանալ նաև սեռավարակները և ո՛չ միայն:
4. Եվ, վերջապես, մեծահասակների մոտ ցավ ամորձիներում կարող են առաջանալ, եթե կա, օրինակ, աճուկային ճողվածք, որը թափանցվում է դեպի փոշտ և սկսում ճնշել ամորձին կամ ամորձիները: Բնական է, եթե հիվանդը չի դիմել բժշկի, առաջինը սկսում է գանգատվել ամորձու կամ ամորձիների ցավից: Այլ կերպ, այսպիսի ցավերը կոչվում են ճառագայթող:
Ճառագայթող ցավեր կարող են առաջանալ նաև միզաքարային հիվանդության ժամանակ, ինչպես նաև ստորին սեռական օրգաններից. շագանակագեղձից:
Սովորաբար ուլտրաձայնային հետազոտությունն օգնում է ախտորոշելու խնդիրը, ավելի հստակ պատկերացնելու բորբոքային օջախները, որից հետո միայն կատարվում են այլ լաբորատոր հետազոտություններ:
Մեդ-Պրակտիկ
07.07.2015
Հարգելի Կարեն, բարև Ձեզ: Հոդվածում մանրամասն ներկայացված են ամորձիներում ցավի պատճառները: Ցանկալի է դիմել ուրոլոգի կոնսուլտացիայի, քանի որ ցավը ամորձիներում պաթոլոգիական պրոցեսի նշան է, և չի կարելի անուշադրության մատնել այն:
Կարեն
14.06.2015
Zhenya
17.05.2014
Կարդացեք նաև
Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:
2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...
Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։
Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն