Բժշկի ընդունարանում
Հայաստանում էր իտալահայ նշանավոր կոլոպրոկտոլոգ Ռուբիկ Բեհբուն
Իտալահայ կոլոպրոկտոլոգ Ռուբիկ Բեհբուն մշտապես սպասված հյուր է Էլիտ-Մեդ բժշկական կենտրոնում: Օրերս նա նորից Հայաստանում էր և իրականացրեց հաստ աղիքի ուռուցքների վիրահատություններ լապարասկոպիկ եղանակով:
Նշանավոր բժշկի հրավերի մասին զրուցեցինք Էլիտ-Մեդ բժշկական կենտրոնի տնօրեն Իշխան Իշխանյանի հետ:
– Ինչո՞վ են առանձնահատուկ Ռուբիկ Բեհբուի վիրահատությունները:
– Հերթական անգամ Էլիտ-Մեդ բժշկական կենտրոն էր այցելել իտալահայ մեր գործընկերը, ով աշխարհում մեծ ճանաչում ունեցող կոլոպրոկտոլոգ է: Արդեն չորրորդ անգամ էր, ինչ Ռուբիկ Բեհբուն հյուրընկալում էր մեզ մոտ: Հիմնականում զբաղվում է հաստ աղիքի ուռուցքների՝ լապարասկոպիկ վիրահատություններով: Այսօր նման մեթոդով վիրահատություններ իրականացնում են շատ քիչ մասնագետներ: Ի տարբերություն ավանդական՝ լապարատոմիկ եղանակի, այս դեպքում չկան մեծ կտրվածքներ, հետվիրահատական բարդությունները շատ քիչ են, կյանքի որակը ավելի բարձր է, հիվանդը ստացիոնարում մնում է ընդհամենը երեք օր, չմոռանանք նաև կոսմետիկ էֆեկտը: Մեզ մոտ կատարվեց նման երկու վիրահատություն. ամեն ինչ բարեհաջող անցավ և հիվանդները միջամտությունց հետո արագ ապաքինվեցին:
– Ինչպե՞ս է կազմակերպվում բժշկի այցը, կա՞ նախնական գրաֆիկ:
– Այո, մենք նախապես հերթագրում ենք և նախապատրաստում: Այս անգամ կատարվեց չորս վիրահատություն, քանի որ բժիշկը Հայաստանում էր միայն երեք օրով: Բժիշկ Բեհբուն մեզ մոտ կատարում է վիրահատություններ գերժամանակակից մեթոդներով, որոնք դեռևս ներդրված չեն Հայաստանում:
– Իսկ ինչո՞ւ այդ մեթոդները դեռևս չկան Հայաստանում:
– Առաջին հերթին տեխնիկական միջոցների անբավարարությունը, որոնք բավականին թանկ արժեն: Պարոն Բեհբուի այցելությունները հիմնականում բարեգործական նպատակներ են հետապնդում, նա իր հետ բերում է նաև անհրաժեշտ տեխնիկան: Լինելով հայ՝ ցանկանում է ինչ-որ կերպ օգտակար լինել իր ժողովրդին: Մեր բոլոր հիվանդները միշտ շատ գոհ և շնորհակալ են բժշկին:
– Ինչպե՞ս եք ծանոթացել դոկտոր Բեհբուի հետ:
– Հանդիպել ենք բժշկական կոնֆերանսի ժամանակ: Նա թե՛ հիանալի մասնագետ է, թե՛ գերազանց մարդ: Մինչ այս համագործակցությունը նա երբեք չէր եղել Հայաստանում:
Հայաստան այցի, կատարած վիրահատությունների մասին Մեդ-Պրակտիկին պատմեց նաև բժիշկ Ռուբիկ Բեհբուն:
– Գո՞հ եք Հայաստանի հետ համագործակցությունից:
– Մեծ երջանկություն է ինձ համար դոկտոր Իշխանյանի հետ ծանոթ լինելը: Նա է ինձ հրավիրել Հայաստան: Առաջին անգամ երբ եկա, կարծես թե վիրահատություն չարեցինք, պարզապես շրջեցի Երևանում ու շատ-շատ սիրեցի: Ես չէի հավատում, որ այսքան գեղեցիկ, այսքան լավն է Երևանը: Եվ այդպես սկսվեց մեր համագործակցությունը: Շատ ուրախ եմ, որ ամեն ինչ բարեհաջող է ստացվում: Ես ուզում եմ վերադառնալ նորից ու նորից:
– Ի՞նչ ճակատագրով եք հայտնվել Իտալիայում:
– Ես ծնվել եմ Թեհրանում, իսկ Իտալիա գնացել էի սկզբում սովորելու նպատակով: Հետո այնտեղից մեկնեցի Անգլիա, ապա՝ Ամերիկա: Ավելի ուշ վերադարձա Եվրոպա և հաստատվեցի Իտալիայում: Վերադառնալու պատճառ հանդիսացավ համալսարանում դասավանդելու հրավերը:
– Կուզեի՞ք տեղափոխվել Հայաստան:
– Ես ամեն անգամ մեծ սիրով եմ գալիս, երբ ինձ հրավիրում է պարոն Իշխանյանը: Մոտ մեկուկես ամսից նորից այստեղ կլինեմ: Այնքան սիրեցի Հայաստանը , որ նունիսկ ցանկանում եմ տուն գնել Երևանում ու գուցե և մի օր տեղափոխվեմ այստեղ մշտական բնակության:
– Ահազանգեր են հնչում, որ շատացել են աղիքների ուռուցքային հիվանդությունները: Դուք ունե՞ք նման վիճակագրություն:
– Այո, կա նման վիճակագրություն: Դա մեծապես պայմանավորված է չոր սննդով, անկանոն սննդակարգով: Ժամանակին ստամոքսի քաղցկեղն էր մեծ տարածում գտել, այսօր՝ աղիքների:
– Հայաստանում բժշկության Ձեր ոլորտն իր ձեռքբերումներով շա՞տ է հետ մնում Իտալիայից, եթե համեմատեք:
– Իտալիան, իհարկե, շատ ավելի առջևում է: Կոլոպրոկտոլոգիայի ոլորտում լապարոսկոպիկ եղանակով վիրահատություններ Իտալիայում իրականացվում են արդեն շուրջ քսան տարի: Հայաստանի համար դա դեռևս թանկ վիրահատություն է:
Կարդացեք նաև
Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:
2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...
Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։
Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն