Բժշկի ընդունարանում
«Բժիշկ մասնագետի տեսակը» շարքից՝ հանդիպում «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի սրտի վիրաբույժ Արա Անանյանի հետ
Սիրված վիրաբույժն այսօր «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնում շարունակում է իր նվիրումը բժշկությանը: «Մեդ Պրակտիկ»-ի հետ զրույցում բժիշկն անկեղծացավ՝ նշելով, որ, ճիշտ է, կյանքն իր համար հստակորեն սահմանազատվում է դժբախտ պատահարով, սակայն որպես մարդ իր տեսակը չի փոխվել…
– Ի՞նչ է բժշկի մասնագիտությունը Ձեզ համար: Եղե՞լ է պահ, որ զղջացել եք այս ընտրության համար:
– Կարծում եմ՝ միակ մասնագիտությունն է, որ կարող էի ընտրել, և նորից կընտրեի այն, եթե ևս մեկ հնարավորություն լիներ ապրելու: Ի սկզբանե չգիտեմ, թե ինչպես եղավ ընտրությունը… Ես այն ընտրեցի դեռևս դպրոցական տարիներին՝ բացարձակապես առանց ճանաչելու, առանց հասկանալու՝ ինչ է: Հետագայում, մտնելով այդ իրականություն, ապրելով բժշկի կյանքով, երջանկություն զգացի, որ չեմ սխալվել: Ինձ համար ամենալավ մասնագիտությունը բժշկությունն է: Հետաքրքիր է, որ ի սկզբանե բժշկությունն ինձ համար եղել է վիրաբուժության ենթատեքստում: Իմ ընկերները նույնիսկ հիշում են, որ ժամանակին բժշկական համալսարան ընդունվելու նպատակս սրտի վիրաբույժ դառնալն էր, այլ ընտրության մասին լսել անգամ չէի ուզում:
– Շատ-շատերն այդպես՝ ներքին մղումով ընտրում են բժշկի մասնագիտությունը, բայց կանգ են առնում, երբ բացվում են դժվարությունների դռները… Ի՞նչ խորհուրդ կտաք կես ճանապարհին գտնվող երիտասարդներին, ովքեր չեն կողմնորոշվում՝ առա՞ջ, թե՞ հետ քայլ անելու ժամանակն է:
– Ինձ համար ճիշտ տարբերակն այն է, որ եթե որևէ մեկը, ընտրելով բժշկի մասնագիտությունը, հետո կանգ է առել ու մտածել, ուրեմն պետք է հետ գնա… Դժվարություններ, իհարկե, լինում են, սակայն, եթե մարդն ընտրում է մի մասնագիտություն, որի հիմքում այլ մարդկանց հոգսերով ապրելն է և հաճախ է կանգ առնում ու մտածում ընտրության ճիշտ-սխալ լինելու մասին, խորհուրդ կտամ հետ կանգնել՝ տեղ տալով նրանց, ում համար ընտրությունը միանշանակ է…
– Ո՞րն է բժիշկ լինելու ամենալուրջ դժվարությունը…
– Պարզապես պետք է աշխատել, կյանքը նվիրել այդ մասնագիտությամբ ապրելուն: Իմ կարծիքով՝ հատկապես դժվար է այն, որ դու անընդհատ տեսնում ես առողջական խնդիրներ ունեցող մարդկանց… Ճիշտ է, ընդունված է ասել, որ բժիշկները սառնասիրտ են դառնում, չոր… Իրականում ամենադժվարը հենց ամեն հիվանդի հետ նրա առողջական խնդիրները հաղթահարելն է. օրդ ապրում ես այլ մարդկանց առողջական խնդիրներով:
– Սրտաբանը սրտաբան է նաև բառի փոխաբերակա՞ն իմաստով…
– Ո՛չ ավելի, քան այլ մասնագիտական ոլորտն ընտրած բժիշկները: Սրտաբանը պարզապես սրտային խնդիրներով է զբաղվում, սակայն որպես բժիշկ՝ այդ հարցում չկա տարբերակում: Բոլոր բժիշկները՝ բառի փոխաբերական իմաստով, հիվանդի համար սրտաբան պետք է լինեն:
– Օրական քանի՞ ժամ եք աշխատում որպես բժիշկ:
– Իմ պարագան մի քիչ տարբեր է, քանի որ ունեմ ֆիզիկական սահմանափակում: Բայց, առհասարակ, բժիշկը երբեք չի հաշվում, թե քանի ժամ է աշխատում: Նա աշխատում է այնքան, որքան անհրաժեշտ է, որքան պահանջվում է լինել հիվանդների կողքին:
– Անդրադառնանք Ձեր պարագային, որի մասին նշեցիք… Եղավ պահ, երբ Ձեզ շրջապատող բոլոր մարդիկ ունեին մեծ մտահոգություն՝ Ձեր կյանքը, Ձեր առողջականը… Ինչպե՞ս հաղթահարեցիք այդ օրերը:
– Բարդ հարց է… Ցանկացած մարդ, ով հայտնվում է նման իրավիճակում, անցնում է մտահոգությունների, սթրեսների բավականին բարդ ճանապարհ: Ֆիզիկական ակտիվության սահմանափակումն իսկապես խանգարում է, այլ ուղղությամբ տանում… Շատ դժվար էր ինձ համար. ես նույնիսկ հիշել չեմ ուզում: Մեկ բան կարող եմ ասել. այդ իրավիճակից դուրս գալու համար շատ կարևոր գործոն է, որ քո կողքին լինեն մարդիկ: Առաջին իսկ պահից, երբ կատարվածից հետո գիտակցության եկա, զգացի, որ իմ կողքին մարդիկ կան, ովքեր ամեն վայրկյան պատրաստ են օգնելու նախ՝ ողջ մնալու ու ոտքի կանգնելու, ապա՝ մնալու իմ մասնագիտության, բժշկության հետ: Մասնագիտական կյանքս շարունակելու հարցում շատ մեծ է իմ հարազատ հիվանդանոցի՝ «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի դերը: «Նորք Մարաշ»-ի բոլոր աշխատակիցներն արել են ամեն ինչ, որ շարունակեմ աշխատել հիվանդանոցում, մնամ բժշկության մեջ…
– Հոգեբանորեն պատրա՞ստ էիք վերադառնալուն:
– Բժշկությանը վերադառնալը դժվար փուլ էր: Ինձնով մտահոգված մարդիկ մտածում էին, որ, իհարկե, պետք է աշխատեմ, քանի որ ճանաչելով ինձ՝ գիտեին, չեմ կարող ընդունել ֆիզիկական սահմանափակում ունեցող անձի կարգավիճակն ու նստել տանը: Բոլոր իմ ընկերներն ու հարազատներն աշխատանք էին փնտրում ինձ համար, դիմում տարբեր ընկերությունների: Իմ մասագիտությամբ աշխատելը՝ ֆիզիկական սահմանափակման պարագայում, ֆանտաստիկա էր թվում: Սակայն ինձ համար նաև պարզ էր մի բան՝ այլ ոլորտում պարզապես չեմ կարողանա… կընկճվեմ ու դուրս կգամ: Ճիշտ է՝ հիվանդանոցում գտնվելը և վիրահատություն չանելն էլ սթրես է, բայց, միևնույն է, բժշկությունն է իմս:
Քսան տարի աշխատած լինելով այս ոլորտում՝ գիտեի, որ հենց այստեղ կարող է լինել իմ ինքնաիրացումը, և իմ գործընկերներն ինձ համար գտան այն անկյունը, որտեղ կարող եմ օգտակար լինել…
– Վիրահատելը շարունակու՞մ է մնալ ֆանտաստիկա…
– Իհարկե, ո'չ: Փորձեր անում եմ, որ ընդգրկվեմ վիրահատարանում: Ինքնուրույն վիրահատություններ անելու մասին առայժմ խոսք չկա, բայց մասնակցում եմ, օգնում վիրահատող խմբին: Իմ առջև նպատակ եմ դրել, հուսով եմ կստացվի: Համենայն դեպս, ինչքան հնարավոր է, կմոտենանք դրան:
– Ձեր կյանքում եղել է պահ, երբ հայտնվել եք պացիենտի ռեալ կարգավիճակում: Սեփական օրինակով զգացե՞լ եք, թե ինչ է նա ակնկալում բժշկից ու շրջապատից:
– Լուրջ շրջան եմ անցկացրել այդ կարգավիճակում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն բժիշկներին, առհասարակ՝ բուժանձնակազմին, ովքեր մասնակցել են իմ առողջության վերականգնմանը: Երբ պառկած ես հիվանդի կարգավիճակում, իհարկե, շատ բաներ ես նկատում, որ որպես բժիշկ չես տեսնում…Իմ նկատածի վերաբերյալ զրուցել եմ գործընկերներիս հետ, հատկապես՝ բոլոր այն հոգեբանական նրբությունների շուրջ, որ կարող են ազդել հիվանդի վրա: Հետաքրքիր է՝ բժիշկ լինելով հանդերձ, հայտնվել հիվանդի կարգավիճակում: Դա բոլորովին այլ փիլիսոփայություն է: Ճանաչելով բժշկական ողջ խոհանոցը, հայտնվում ես նրա մյուս՝ պացիենտի կողմում, պացիենտի աչքերով: Կարող եմ հպարտանալ. հիասթափվելու առիթներ չեմ ունեցել:
– Կարծում եմ՝ Ձեր պացիենտների համար տոկունության օրինակ եք… Զգացե՞լ եք նման բան:
– Անկեղծանամ. ո՛չ միայն պացիենտների, այլև, առհասարակ, շփումների ժամանակ նկատել եմ նման բան: Զգացել եմ. որևէ միջավայրում իմ հայտնվելը ինչ-որ բան փոխում է մարդկանց մոտեցումներում: Նկատում եմ՝ եռանդ, հավատ եմ տալիս մարդկանց: Ականջի ծայրով նաև լսել եմ, երբ պացիենտիս հարազատն ինձ է օրինակ բերել նրա համար… Եթե իմ այս վիճակն օգուտ կտա որևէ հիվանդի, կոգեշնչի, ես անգամ դրա համար եմ ուրախ: Ես անում եմ պարզապես իմ գործը, որը երբեմն նաև նմանատիպ անուղղակի ազդեցություններ է ունենում: Խոսքը միայն իմ օրինակի մասին չէ: Երբ կողքիդ տեսնում ես չընկճվող, առաջ գնացող մեկին, ոգևորիչ է…
Սրտաբան Արա Անանյանի համար 2012 թվականի մայիսի 12-ը սահմանաբաժան դարձավ հին ու նոր կյանքի միջև: Ավտովթարը, որին զոհ գնացին նրա երեք ընկերները, բազմափորձ բժշկին զրկեց ազատ տեղաշարժվելու հնարավորությունից: Սակայն անգամ հաշմանդամի սայլակը նրան հեռու չպահեց իր կյանքի գլխավոր գործից ու առաքելությունից:
Կարդացեք նաև
Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:
2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...
Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։
Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն