Բժշկի ընդունարանում
Հանդիպում Մոնրեալի Սուրբ Ջասթին հիվանդանոցի աշխատակից Նշան Զուրիկյանի և Հեմոֆիլիայով հիվանդների հայկական ընկերության նախագահ Տանյա Խաչատրյանի հետ
Մոնրեալի Սուրբ Ջասթին հիվանդանոցի Հեմոսթազի կենտրոնի հոդային բարդությունների մասնագետ, ֆիզիոթերապևտ Նշան Զուրիկյանը «Մեդ-Պրակտիկի» հետ զրույցում ասաց, որ արդեն 25 տարի է, ինչ հեմոֆիլիայով հիվանդներ է բուժում:
– Ո՞րն է Ձեր Հայաստան գալու գլխավոր նպատակը:
– Հիմնական նպատակը` փորձի փոխանակումն է: Մեկ շաբաթ առաջ Վրաստանում էինք գտնվում, որտեղ մասնագիտական դասընթաց էի վարում:
– Ի՞նչ արդի խնդիրներ կան հիվանդությունը բուժելու հարցում:
– Ֆիզիոթերապևտների անհրաժեշտություն կա. նրանց կողմից տարված աշխատանքի շնորհիվ, նկատի ունեմ մարզանքը,հիվանդը կարող է ապաքինվել:
– Մեր հայրենակից հիվանդների հետ ավելի վաղ շփվե՞լ եք:
– Տասը տարի առաջ եմ եղել Երևանում և իմ մասնագիտության շրջանակում հանդիպել հիվանդների հետ, փորձել խորհրդատվությամբ օգնել նրանց, թեպետ, ասեմ, որ Մոնրեալում էլ հայ հիվանդներ կան, ովքեր դիմում են ինձ: Այսօր ևս մի քանի հիվանդների հետ կանցկացնեմ խորհրդատվություն:
– Ծախսատա՞ր է հեմոֆիլիայի բուժումը:
– Կասեի՝ բավականին ծախսատար: Դժվար է հատկապես այն ընտանիքների համար, ում տանը միանգամից երկու հիվանդ կա: Աշխարհում այս հիվանդությամբ տառապողների 80%-ը չունի բուժման հնարավորություն: Խոսքը հարուստ երկրների մասին չէ, այնտեղ դեղորայքը անվճար է տրամադրվում. նման հարցերը հոգում է կառավարությունը:
Կարևոր է փոքր հասակից կանխարգելել հիվանդությունը, որպեսզի այն չբերի հաշմանդամության. մեր զրուցակիցն է Հեմոֆիլիայով հիվանդների հայկական ընկերության նախագահ Տանյա Խաչատրյանը:
– Ո՞ր թվականից է գործում Հեմոֆիլիայով հիվանդների հայկական ընկերությունը:
– Մեր ընկերությունը ստեղծվել է 1997թ-ին: 1998թ-ից` Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի լիիրավ անդամ է: Նույն թվականից Եվրոպական կոնսորցիումի անդամ է: 2001թ-ից անդրկովկասյան ալիանսի հիմնադիրներից մեկն է: Համագործակցում է նաև Հայաստանի հազվագյուտ հիվանդությունների ընկերության հետ: Ֆեդերացիայի անդամ են տարբեր ոլորտներում մասնագիտացված բժիշկներ. արյունաբաններ, թերապևտներ, ֆիզիոթերապևտներ: Երկու տարին մեկ անգամ Հայաստանում անցենկացվում գիտաժողովներ, որոնց շրջանակներում կատարվում են խնդրահարույց հիվանդների հետազոտություններ և խորհրդատվություն: Գիտաժողովների շրջանակներում կլոր սեղանների շուրջ կազմակերպվում են հանդիպումներ Երևանի և մարզային մասնագետների հետ`օգնելու արյունաբանության ոլորտում ճիշտ կողմնորոշվելու, և արդեն ախտորոշված հիվանդների մոտ՝ ժամանակակից մոտեցումներին համահունչ, վերականգնողական աշխատանքների օգնությամբ օրգանիզմի ֆունկցիան կարգավորելու. ինչ ֆիզիոթերապևտիկ միջոցառումներ կազմակերպել, ինչ վարժություններ առաջարկել, որպեսզի հետագայում ավելի վատ վիճակում չհայտնվեն:
– Հաճախակի՞ են արտերկրյա մասնագետներ հրավիրվում Հայաստան:
– Աշխատում ենք արդյունավետ կազմակերպել միջոցառումները, շեշտը դնում ենք, թե տվյալ շրջանում ինչի կարիքն ամենից շատ ունենք: Այս ամենը կազմակերպում ենք մենք` համաշխարհային կազմակերպության բժիշկների, մեր ֆեդերացիայի կազմը համալրող բժիշկների ջանքերով, ովքեր, ի դեպ, վերապատրաստվում են տարբեր երկրներում` ԱՄՆ, Կանադա:
– Ի՞նչ ծրագրեր կան առաջիկայում:
– Ցանկանում ենք մեր կենտրոնին կից ստեղծել ֆիզիոթերապևտիկ կաբինետ, որպեսզի հիվանդները, ովքեր ունեն շարժունակության խնդիրներ, տեղում ֆիզիոթերապևտիկ բուժում ստանան: Այս առումով մեզ կօգնի համաշխարհային ֆեդերացիան`տրամադրելով որոշ սարքավորումներ: Կա նաև պայմանավորվածություն, որ Երևան հրավիրված մասնագետները տեղում կանցկացնեն վերապատրաստման կուրսեր մեր տեղացի մասնագետների և հիվանդների ընտանիքների հետ: Այս անգամ մասնագետը, հավանաբար,Կանադայից կժամանի:
– Ձեր բնագավառում՝լուծման ենթակա առաջնահերթ ի՞նչ հրատապ խնդիրներ կան:
– Խնդիրները շատ են: 1997թվականից իվեր ստեղծված մեր ընկերությունը շատ դժվարին ճանապարհ է անցել: Ասյօր մեզ աջակցում և օգնում են հնարավոր բոլոր տարբերակներով: Հրատապ խնդիրներից է ճիշտ և ժամանակին կանխարգելման կազմակերպումը: Այս առումով կարևորվում է շատ փոքր հասակից հիվանդության հայտնաբերումը և կանխարգելումը՝ հետագայում հաշմանդամությունից խուսափելու:
– Հայաստանում բուժման կազմակերպումը որքանո՞վ է հասանելի՝ ֆինանսական առումով:
– Հեմոֆիլիայի բուժումը պետպատվերի շրջանակներում է իրականացվում: Դա նաև մեր կազմակերպության երկարատև չարչարանքների արդյունքն է: Բայց կա դեղաքանակի` VIII , IX ֆակտորների, գնման խնդիր. պետությունը դեռևս չի կարողանում գնել այն քանակի դեղորայք, որքան անհրաժեշտ է մեր երկրին: Ներկայումս ՀՀ Արյունաբանական կենտրոնում իրականացվում է հեմոֆիլիայով հիվանդների հոդային բարդությունների ժամանակակից բուժում՝ քիմիական սինովէկտոմիա, մեթոդիկան կովկասյան տարածաշրջանում միակն է ՝Վրաստանում և հարևան երկրներում դեռևս չեն իրականացվում: Համեմատելով մեր հարևան երկրների դեղորայքի հագեցվածության հետ մեր բժշկական ձեռքբերումներն ավելի մեծ են և զարգացած: Հոդային բարդությունների բուժման այս տեսակը հնարավորություն է ստեղծում կանխել կրկնվող արյունահոսությունները և կանխել հաշմանդամությունը, նվազեցնել դեղորայքի սպառման ծախսը:
– Մասնագետների առումով Հայաստանի հնարավորությունները…
– Նախկինում մասնագետի պակաս կար, այսօր նման խնդիր չունենք: Մենք ունենք և՛ բուժման, և՛ ախտորոշման կենտրոն: Այն իրականություն դարձավ Առողջապահության նախարարության հետ իրականացված գլոբալ ծրագրի արդյունքում: Մեր կենտրոնի մասնագետները և հեմոսթազի լաբորատորիայի մակարդաբաները վերապատրաստվել են ԱՄՆ Միննեսոտա նահանգի Հեմոֆիլիաների և Թրոմբոզների կենտրոնում, հետևաբար ունեն բավականին բարձր պատրաստվածություն, նորովի մոտեցում հիվանդության և հիվանդի հանդեպ: Հեմոսթազի լաբորատորիայի մասնագիտական հնարավորությունները թույլ են տալիս ախտորոշել արյան մակարդման համակարգի բոլոր տեսակի կոագուլոպաթիաները, զուգահեռաբար նշված լաբորատորիան գտնվում է ՀՀՖ-ի որակի պահպանման ռեֆերենս լաբորատոր ծառայության հսկողության ներքո, հետևաբար, ախտորոշման հստակության և որակյալ քննության խնդիր չունենք:
Կարդացեք նաև
Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:
2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...
Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։
Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն