Բժշկի ընդունարանում
«Բժիշկ մասնագետի տեսակը» շարքից՝ նյարդավիրաբույժ Սուրեն Զոհրաբյան
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նեյրովիրաբուժության բաժանմունքի պրոֆեսոր Սուրեն Զոհրաբյանը հանրապետության ամենատարեց բժիշկներից է, բայց և հենց տարիքի հարցին վերաբերվում է թեթև ու հումորով. «Չեմ հիշում,- ապա ցածրաձայն ավելացնում է,- 93 տարեկան եմ»:
Սեփական անձի հանդեպ խստապահանջությունը չէր կարելի չնկատել, երբ հարցազրույցից առաջ նա ամենայն պատասխանատվությամբ ընտրում էր փողկապը՝ անհանգստանալով, թե ինչ տեսք է ունենալու կադրում:
– Դուք միշտ և բոլո՞ր հարցերում եք այսպես բծախնդիր:
– Շատ ճիշտ նկատեցիք: Ես իսկապես խստապահանջ եմ ինքս իմ և նաև իմ մասնագիտության հանդեպ: Մասնագիտությունս յուրահատուկ է. այն պահանջում է և՛ ինտելեկտուալ կարողություններ, և՛ հոգեբանական մոտեցում, և՛ շրջապատի հետ հաշվի նստել: Եթե այս ամենը միաժամանակ նկատի չունենաս, երբեք լավ բժիշկ չես դառնա: Կրկնակի խստապահանջ եմ իմ գործընկերների, աշակերտների հանդեպ:
– Դուք մի ամբողջ կյանք եք նվիրել բժշկությանը: Արդարացվա՞ծ եք համարում, երբ հետադարձ հայացք եք նետում տարիներին:
– Ավելի քան յոթանասուն տարի բժշկությամբ եմ զբաղվում: Իմ մասնագիտությանը ծառայելը սկսել եմ դեռևս բանակում 1942 թ. շարժական հոսպիտալում՝ կռվի դաշտում, բոլոր հնարավոր ծանր պայմաններում՝ վիրահատություններ վրաններում, անհամար հիվանդներ: Այս յոթանասուն տարիների ընթացքում ես ավելի ու ավելի եմ համոզվել, որ միայն բժիշկ պետք է դառնայի:
Նյարդավիրաբույժ Սուրեն Զոհրաբյանի 90-ամյակի արարողությունից.
|
Ձգտումը սկսվել է իմ դպրոցական տարիներից: Ես բնագիտություն շատ էի սիրում, հատկապես՝ Դարվինի ուսմունքը: Կարմիր ատեստատով ավարտեցի դպրոցը. բոլորն ինձ ասում էին՝ լավն է, չկորցնես (ծիծաղում է-խմբ.): Ընդունվեցի բժշկական ինստիտուտ, չորրորդ կուրսից եղբորս հետ՝ որպես կամավորներ, ռազմաճակատ մեկնեցինք: Մինչև պատերազմի ավարտը՝ 1945 թվականը, ես ծառայեցի բանակում: Հետագայում, պատերազմի ավարտից հետո, շատ տարբեր մասնագիտություններ եմ փորձել, բայց ուրախ եմ, որ ի վերջո ընտրել եմ հենց նյարդավիրաբուժությունը:
Ես իմ կյանքը նվիրել եմ բժշկությանը, կյանքն էլ ինձ հնարավորություն է նվիրել լինելու և աշխատելու աշխարհի տարբեր երկրներում, կուտակելու շատ լավ փորձ:
– Դարվինիզմի մասին նշեցիք… Շատ տարբեր, անգամ միմյանց հակասող ժամանակների միջով եք անցել. դժվար չէ՞, օրինակ, ընդունել մի գաղափար, հետո՝ դրա միանգամայն հակառակը:
– Այո, դա այդպես է, բայց պետք է կարողանալ ընդունել, որ կյանքը փոխվում է՝ նոր տեխնոլոգիաներ, նոր գործիքներ… Ես միշտ հետաքրքրվել եմ ամեն տեսակ նորով, աշխատել եմ հետ չմնալ, բազմաթիվ դասընթացների եմ մասնակցել, ընդ որում՝ միջազգային կառույցներում, միշտ աշխարհի տարբեր երկրներից փորձել եմ բերել՝ լավագույն փորձը: Այդ է պատճառը, որ ինձ համարում են Հայաստանի նյարդավիրաբուժության հիմնդիրներից մեկը:
– Այսօր հետևո՞ւմ եք նորություններին:
– Այո, ես ստանում եմ արտասահմանյան ամսագրեր: Համացանցում ևս հետևում եմ նորություններին, չնայած այն ավելի պրիմիտիվ է: Ես իմ աշակերտներին ասում եմ, որ միայն համացանցով մասնագետ չեն դառնա:
– Ի՞նչն եք ամենից շատ սիրում Ձեր մասնագիտության մեջ:
– Նախ՝ ես սիրում եմ ծանր հիվանդին, որքան էլ դա տարօրինակ հնչի: Ես նրան ուղղակի նվիրվում եմ՝ անելով հնարավոր ամեն բան:
– Այսօրվա երիտասարդ բժիշկների գործունեության մեջ կա՞ն ինչ-որ բաներ, որ Ձեզ դուր չեն գալիս:
– Որոշ միտումներ կան, որ այդքան էլ դուր չեն գալիս: Առաջին հերթին այն , որ շատ են հիմնվում սարքավորումների վրա՝ ախտորոշման ժամանակ:
– Ո՞րն է Ձեր՝ այս տարիքում այսքան եռանդուն, գործունյա լինելու գաղտնիքը:
– Աշխատասիրությունը, ռեժիմին հետևելը: Ես առավոտյան շուտ եմ վեր կենում՝ սովորաբար յոթին, ապա՝ գիմնաստիկա, ինչ-որ ջրային պրոցեդուրաներ, 8:00-8:30 նախաճաշում եմ, հետո գալիս եմ կլինիկա: Այստեղ մնում եմ մինչև ժամը 4:00-5:00-ը, գնում եմ տուն, քիչ հանգստանում, իսկ իմ երեկոները տրամադրում եմ գիտական աշխատանքին, ընթերցանությանը: Առհասարակ, կարդալ շատ եմ սիրում: Վերջերս, օրինակ, վերընթերցեցի Վիկտոր Հյուգոյի լավագույն գործերը, Դիկենսի երեսուն հատորները, մեր հայ գրողներին էլ եմ շատ սիրում՝ Մուրացանին, Րաֆֆիին, Սունդուկյանին… Հաճախ եմ նրանց գրքերը կարդում, շատ մեծ հաճույք եմ ստանում:
– Գեղարվեստական գրականությունը հուզո՞ւմ է Ձեզ: Ասում են՝ բժշկի մասնագիտությունը ստիպում է հրաժարվել էմոցիաներից...
– Այո, կարդում ու հաճախ եմ ազդվում, սառնասիրտ չեմ դարձել: Ինձ թվում է՝ նուրբ սիրտ ունեմ (ժպտում է-խմբ.):
– Ձեր երեխաներից որևէ մեկը շարունակո՞ւմ է Ձեր գործը:
– Այո, թե՛ տղաս, թե՛ աղջիկս: Աղջիկս ապրում է Անգլիայում, նյարդահոգեբան է, պրոֆեսոր: Տղաս Հայաստանում է. առաջին մասնագիտությամբ նյարդաբան է, բայց հետագայում վերապատրաստվեց ԱՄՆ-ում և այժմ աշխատում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում՝ որպես համակարգչային տոմոգրաֆիայի ծառայության ղեկավար:
– Ի՞նչ երազանք ունեք:
– Իմ մեծ ձգտումն ու երազանքն է, որ բժշկությունը լինի անվճար: Կարծում եմ՝ համբերություն է պետք. երբ երկրի վիճակը մի քիչ բարելավվի, մենք կունենանք անվճար բժշկություն:
Կարդացեք նաև
Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:
2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...
Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։
Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն