Բժշկի ընդունարանում
Հայաստանում հոգեբուժության հիմնախնդիրներն ու ձեռքբերումները. հանդիպում Արմեն Սողոյանի հետ
Հոկտեմբերի 10-ից Հայաստանում մեկնարկել է հոգեկան առողջության մեկամսյակը: Անդրադառնալով Հայաստանում հոգեկան առողջության ոլորտի խնդիրներին` Մեդ-Պրակտիկ թիմը զրուցել է Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանի հետ: Վերջերս Արմեն Սողոյանը Մադրիդում ընթացող Համաշխարհային հոգեբուժության XVI վեհաժողովի շրջանակում տեղի ունեցած Գլխավոր ասամբլեայի նիստում ընտրվել է Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի գործադիր վարչության անդամ:
– Պարոն Սողոյան, օգտագործելով առիթը, ուզում եմ շնորհավորել Ձեզ՝ նոր նշանակման կապակցությամբ: Մանրամասնեք, խնդրե՛մ, համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի կառուցվածքի և ընտրական կարգի մասին:
– Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիան ստեղծվել է 1950 թվականին: Այսօր այն միավորում է 117 երկրներից 135 կազմակերպություն: Բոլոր երկրների հիմնական հոգեբուժական ասոցիացիաները միավորված են այս կառույցի մեջ: Ղեկավար կառույցի գլխավոր ասամբլեան 3 տարին մեկ հավաքվում և քննարկում է հիմնախնդիրներն ու ընտրում ղեկավար մարմին: Գործադիր վարչությունը բաղկացած է 8 անդամներից` նախագահ, ընտրված նախագահ, գլխավոր քարտուղար և 5 տարբեր քարտուղարներ` սեկցիաների, հանդիպումների, պետք է լինի կրթական, հրապարակչական, ֆինանսական: Յուրաքանչյուր քարտուղար ընտրվում է 6 տարով՝ առանց վերընտրվելու իրավունքի: Յուրաքնաչյուր 3 տարին մեկ ընտրվում է ընտրված-նախագահ, ով 3 տարի հետո մեխանիկորեն դառնում է նախագահ: Ընտրությունը կատարվում է գլխավոր ասամբլեայի նիստի ժամանակ: Յուրաքանչյուր երկիր ունի որոշակի քանակության քվե` պայմանավորված իր անդամների թվից:
Այս տարի ասամբլեայի նիստում Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի գործադիր վարչության ընտրություններում նախագահ է ընտրվել Հելեն Հերմանը (Ավստրալիա), գլխավոր քարտուղար՝ Ռոյ Կալիվայալիլը (Հնդկաստան), հանդիպումների քարտուղար՝ Մասատոշի Տակեդան (Ճապոնիա): Կազմակերպության ֆինանսական քարտուղարի պաշտոնում իմ մրցակիցը մասնագիտությամբ հոգեբույժ ԱՄՆ ներկայացուցիչն էր: Քվեարկության արդյունքում` 874 և 274 հարաբերակցությամբ ֆինանսական քարտուղար ընտրվեցի ես: Մինչ այդ համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի պատմության ընթացքում հետխորհրդային երկրներից որևէ մեկին, ինչպես նաև որևէ հայ հոգեբույժի չէր հաջողվել ընտրվել գործադիր վարչության կազմում:
– Ո՞րն է լինելու Ձեր առաքելությունը ասոցիացիայի կազմում:
– Ֆինանսական քարտուղարը նոր գումարներ ներգրավելու և եղած գումարը արդյունավետ բաշխելու պատասխանատվություն է կրում: Կա, իհարկե՛, պրոֆեսիոնալ հաշվապահ, ով պատրաստում է գործարքները, բայց առանց ֆինանսական քարտուղարի և նախագահի ստորագրության ոչ մի գործարք ուժի մեջ չի մտնում:
– Անկախ նոր նշանակումից, դուք շարունակում եք ղեկավարել հայկական հոգեբուժական ասոցիացիան: Ներկայացրեք, խնդրե՛մ, ասոցիացիայի գործունեությունից:
– Ստեղծվել է 1994 թվականին և Հայաստանի խորհրդային հանրապետության «Նյարդաբանների և հոգեբույժների ընկերության» իրավահաջորդն է: Մեր ասոցիացիայի կամզում ներգրավված են մեր հանրապետությունում գործող բոլոր բժշկական կառույցներում աշխատող հոգեբույժները: Ասոցիացիայի կառուցվածքում վերջին խոշոր փոփոխությունները եղան 2009 թվականին: Ստեղծվեց խորհուրդ` բաղկացած ղեկավար պաշտոններ ու գիտական կոչումներ ունեցող հոգեբույժներից, որն ունի զուտ կառավարման գործառույթ, իսկ ղեկավարման գործառույթը վստահվեց գործադիր վարչությանը, որտեղ ավելի երիտասարդ ու եռանդուն մասնագետներ են ընդգրկված:
– Ներկայում ի՞նչ ծրագրի վրա է աշխատում ասոցիացիայի թիմը:
– Հիմա մեր աշխատանքը կենտրոնացրել ենք հոգեբուժության ոլորտում էթիկական նորմերի ներդրման ու պահպանման վրա: Բժիշկները և, մասնավորապես, հոգեբույժները թիրախ են դարձել տարբեր ստուգող կազմակերպությունների ու լրատվամիջոցների համար: Առանց հիվանդի համաձայնության կարող են հրապարակել նրա լուսանկարները, կարող են մի ամբողջ հանրապետության համար ցուցադրել հիվանդի մասին տեսանյութ: Հիմա մենք հետևողական ենք լինելու, որպեսզի ամեն ինչ կատարվի գործող օրենսդրության շրջանակներում, խիստ ենք լինելու հատկապես անպատասխան հրապարակումների հանդեպ:
– Պարոն Սողոյան, առհասարակ, որոնք են հայկական հոգեբուժության հրատապ խնդիրները:
– Ես հատկապես կարևորում եմ արտահիվանդանոցային ծառայությունների զարգացման խնդիրը: Պետք է գործեն հոգեսոցիալական կենտրոններ, որոնց նպատակը կլինի մարդկանց հոգեբանական և սոցիալական արտահիվանդանոցային օգնություն ցուցաբերելը: Շատ հաճախ հիվանդը դուրս է գրվում հիվանդանոցից և դրանից հետո կապը ծառայությունների հետ դրսևորվում է միայն դեղամիջոցների դուրսգրումով: Իրականում հիվանդը դուրս գրվելուց հետո պետք է անպայման գտնվի տեղամասային հոգեբույժի հսկողության տակ, սակայն նրան պետք է աջակցել նաև հոգեբանական և սոցիալական առումով: Շատ հաճախ հենց այս գործոնների բացակայության պայմաններում մարդիկ վերադառնում են հիվանդանոց:
– Այս օրերին հայտարարված է նաև հոգեկան առողջության միամսյակ: Ի՞նչ խորհուրդ ունի այն և ի՞նչ է իրականացվում այս շրջանակում:
– 1992 թվականից Հոգեկան առողջության համաշխարհային ասոցիացիան հոկտեմբերի 10-ը սահմանել է Հոգեկան առողջության համաշխարհային օր: Այս կապակցությամբ մեր ասոցիացիան հայտարարեց հոգեկան առողջության մեկամսյակ: Այս ընթացքում մենք կփորձենք բոլոր լրատվամիջոցներով հանդես գալ հարցազրույցներով, մամուլի ասուլիսներով, տեղեկատվական ելույթներով, որպեսզի ոլորտն ավելի շատ լուսաբանվի ու պարզ լինի հասարակության համար: Արցախում կկազմակերպվի գիտաժողով` նվիրված Արցախում հոգեկան առողջության ծառայությունների հիմնադրման 20-ամյակին: Այս ծառայությունը ներդրվել է Արցախում մեր ասոցիացիայի պատասխանատու քարտուղար Խաչատուր Գասպարյանի նախաձեռնությամբ: Այստեղ կլինի նաև մեր ամսագրի հրատարակման 5-ամյակի հետ կապված շնորհանդես և հոգեկան առողջության հետագա զարգացման մասին գիտական քննարկում: Այս ու նմանատիպ միջոցառումների շարքը կշարունակվի մեկ ամիս:
Կարդացեք նաև
Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:
2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...
Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։
Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն