Բժշկի ընդունարանում
Մեդ-Պրակտիկի զրուցակիցն է Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանը
– ՀՕՖ-ի կազմավորման պահից բժշկական, առողջապահական ծրագրերն իրենց արժանի տեղն են գտել առ այսօր: 1988 թվականին՝ անմիջապես երկրաշարժից հետո, Ամերիկայի արևելյան ափից պատվիրակություն ժամանեց Հայաստան՝ պարզելու, ինչպես և ինչով կարող են մարդկանց օգտակար լինել: Պատվիրակության կազմում երեք ակնառու անձինք էին՝ արքեպիսկոպոս Թորգոմ Մանուկյանը, Գևորգ Հովնանյանը և նյարդավիրաբույժ Էդգար Հովսեփյանը:
Առաջին գաղափարը բարեգործական հիմնադրամի ձևավորումն էր ԱՄՆ-ում, ինչի միջոցով ուղղորդված և նպատակային ծրագրեր պետք է կյանքի կոչվեին Հայաստանում: Այցի ընթացքում բժիշկ Հովսեփյանը լուրջ խնդիրներ է հայտնաբերում առողջապահության ոլորտում, մասնավորապես՝ բժշկական կրթության: Արդյունքում ձևավորվում է գաղափար. հումանիտար բժշկական օգնությանը զուգահեռ՝ իրականացնել զարգացման ծրագրեր, այդ թվում՝ բժշկական կրթության:
– Բժշկական ի՞նչ ծրագրեր մշակվեցին և իրականացվեցին Հայաստանում:
– Առ 1988-ից Հայաստանում իրականացված ծրագրերի շարքում հարկ է առանձնացնել հատկապես բժշկական առաքելությունները. հումանիտար դեղորայքի և սարքավորումների տրամադրմանը զուգահեռ՝ տարբեր բժշկական խմբերով բարդ վիրահատությունների և բժշկական օգնության կազմակերպումը: Ամենակարևորը, որ չեմ կարող չմատնանշել, 1996-2000-ականներին՝ բժիշկ Էդգար Հովսեփյանի նախաձեռնությամբ, ԱՄՆ առաջատար կլինիկաներում Հայաստանից շուրջ 100 բժիշկների 3-6 ամսվա վերապատրաստումների իրականցումն էր, ովքեր նախապես անգլերենով մասնագիտական կուրս անցան: Վերադառնալով հայրենիք՝ առողջապահական դաշտ բերեցին բազմաթիվ նորարարություններ: Ավելի ուշ՝ 2002թ., վերադարձած բժիշկների մի ամբողջ խումբ միավորվեց ՀՕՖ-ի «Բժշկական շրջանավարտների միությանը»՝ ստեղծելով ամուր ու հուսալի ուժ ոլորտում:
– Ի՞նչ գործունեություն է ծավալում ՀՕՖ-ի «Բժշկական շրջանավարտների միությունը»:
– Ի սկզբանե նպատակը եղել է 1996-2000-ականներին ՀՕՖ-ի ծրագրով ԱՄՆ-ում վերապատրաստված և Հայաստան վերադարձած մասնագետների շնորհիվ ստեղծել, այսպես կոչված, «ձնագնդի էֆեկտ». գործընկերների հետ գիտելիքների և փորձի փոխանակմամբ նպաստել նոր առաջընթացի: Այս ամենը համակարգելու և իրականացնելու համար պետք էր ստեղծել մասնագիտական խորհուրդ՝ ունակ որոշումներ կայացնելու: …Եվ դարձավ պրոֆեսիոնալների ուժեղ խումբ:
«Բժշկական շրջանավարտների միությունը» Հայաստանի առողջապահության ոլորտում այսպես սկսեց իր հաջողության դատապարտված գործունեությունը՝ իրականացնելով զարգացման ամենատարբեր ծրագրեր: Ամենանշանակալի ձեռքբերումներից էր այն, որ 2003 թվականին միությունը շահեց «Բաց հասարակության ինստիտուտի» Զալցբուրգի միջազգային բժշկական սեմինարների կոորդինացման իրավունքը Հայաստանում, շատ կարևոր ծրագիր, ինչն առ այսօր զարգացող երկրների մասնագետների համար լավագույններից է:
– Միավորման շրջանակը չի՞ թարմացվում:
– Թարմացվում է բժիշկների ներգրավմամբ, ովքեր «Մարզային բժիշկների վերապատրաստման ծրագրի» շրջանակում, որպես կամավորներ, աշխատանքներ են իրականացնում 2005 թվականից սկսած:
– Նկատում եմ, որ ձեր բոլոր ծրագրերը փոխկապակցված են, այսինքն՝ մի ծրագրի մասնակիցը հետագայում օգտակար է նաև այլ ծրագրերում:
– Այո՛, ծրագրերի հիմքում կա «վերադարձնելու» գաղափարը: Սակայն դա արվում է ոչ պարտադրաբար, կա պարզապես ներքին մղում: Ով ի վիճակի է այս կամ այն կերպ վերադարձնելու ինչ-որ բան, ՀՕՖ-ն իր հերթին խրախուսում է:
– Նշեցիք Զալցբուրգի միջազգային բժշկական սեմինարների մասին. ո՞րն է այդ ծրագրի ամենամեծ օգտակարությունը:
– Ամենամեծ օգտակարությունը յոթօրյա սեմինարների ընթացքում ԱՄՆ-ից ժամանած պրոֆեսորներից հայ մասնագետների մի շարք տեսական գիտելիքների ձեռքբերումն է, հաջորդիվ՝ մեկամսյա պրակտիկ գործունեությունը ավստրիական կլինիկաներում: Արդյունքներն ավելի քան խոսուն են և մեկնաբանման կարիք անգամ չունեն: Ի դեպ, Հայաստանն իր ակտիվությամբ առաջատարներից է թե՛ ծրագրի մասնակիցների թվով, թե՛ որակական արդյունքներով:
– Խոսենք «Մարզային բժիշկների վերապատրաստման ծրագրի» մասին:
– Հայաստանում աշխատող շատ բժիշկներ, մասնավորապես, ովքեր աշխատում են հեռավոր շրջաններում, ի վիճակի չեն մասնակցելու մասնագիտական վերապատրաստման ծրագրերի, որոնց կարևորությունն, ինքնին, հասկանալի է: Խնդրի լուծմանը միտված՝ 2005 թվականին «Մարզային բժիշկների վերապատրաստման ծրագիր» մշակվեց: 2006 թվականին՝ ստանալով Առողջապահության նախարարության հավանությունը և անցնելով պիլոտային փուլ, ծրագիրը կյանքի կոչվեց: Բազմաթիվ բժիշկներ Հայաստանի Հանրպետությունից, նաև Լեռնային Ղարաբաղից ու Ջավախքից, վերապատրաստումներ անցան: Այս ծրագիրը գաղափարով ու կառուցվածքով բավականին նման է Զալցբուրգի միջազգային բժշկական սեմինարների ծրագրին. այս դեպքում ևս վերապատրաստումները տևում են մեկ ամիս, և բոլորն աշխատում են բարի կամքի դրսևորումով: Այս պահի դրությամբ ծրագրի շրջանակում մոտ 500 բժիշկ է վերապատրաստվել Հայաստանից և 120 բժիշկ՝ Լեռնային Ղարաբաղից: 2011-ին ԱՄՆ-ի «Ամերիկահայ բժիշկների միություն»-ը լրացուցիչ ֆինանսավորում տրամադրեց, ինչի շնորհիվ հնարավոր դարձավ Լեռնային Ղարաբաղից մասնակիցների թիվն ավելացնել:
– Դեպք կամ դիպված Ձեր գործունեության ժամանակահատվածում, որն ամենատպավորիչն է Ձեզ համար:
– 2009 թվականին առաջին անգամ էի Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Առիթն իմ մասնակցությունն էր Նյու Յորքում Հայ բժիշկների 10-րդ համաշխարհային համաժողովին: Առաջին անգամ օտար լեզվով (անգլերենով) զեկույց էի ներկայացնելու… Հուլիսի 4-ն էր, քանի որ նաև Անկախության տոնն էր, հույս ունեի, որ դահլիճը դատարկ կլինի (ժպտում է,- հեղինակ): Բայց այնտեղ էր պատվարժան բժիշկ Էդգար Հովսեփյանը, ասել կուզե՝ մեկ մարդու պես եկել էին սպասվածից ավելին: Ինձ համար տպավորիչ էր՝ ելույթով հանդես գալ նման լսարանի առջև: Այնուհետև ՀՕՖ-ի նյույորքյան գրասենյակում պարգևատրման արարողություն էր… Հաճելիորեն զարմացած էի. շատ երախտավորների թվում Հայաստանի առողջապահության ոլորտում ունեցած ներդրման համար շնորհակալագրի արժանացա նաև ես:
– Այս տարին հոբելյանական է. լրանում է «Մարզային բժիշկների վերապատրաստման ծրագրի» 10-ամյակը: Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում:
– 10-յակին ընդառաջ իրականացվելիք գործունեությունը առիթ կլինի՝ հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրելու առողջապահական հրատապ խնդիրներին: Իհարկե՛, ծրագրերը շարունակվելու են՝ ենթարկվելով ժամանակի թելադրանքով անհրաժեշտվող փոփոխություններին: Երևանում հուլիսին սպասվելիք 4-րդ Հայկական միջազգային բժշկական համաժողովի շրջանակում նախատեսում ենք անցկացնել կարևորագույն թեմաների շուրջ քննարկումներ: Առաջիկա տարիներին մեր ուշադրության կենտրոնում կլինեն շարունակական առողջապահական կրթության, երեխաների թերսնման, կրծքով սնուցման և մի շարք այլ խնդիրներ, որոնց հետ կապված ծրագրերն արդեն ընթացքի մեջ են: Պատրաստվում ենք սկսել ծերունական բժշկության զարգացման նոր ծրագիր: Կարծում ենք, այսօր ծերունական բժշկության հարցը՝ խնդրահարույց լինելով հանդերձ, անհրաժեշտ ուշադրության չի արժանացել, ինչը հարկ է շտկել:
Մեդ-Պրակտիկ
14.03.2015
Հարգելի KAREN, բարև Ձեզ: Ձեր հարցին պատասխանում է Մեդ-Պրակտիկ կայքի ադմինիստրացիան: 1 գենի մուտացիա հետերոզիգոտ ձևով նշանակում է, որ կա պարբերական հիվանդության համար պատասխանատու գենի մեկ մուտացիա, այսինքն ԴՆԹ- կառուցվածքի փոփոխություն տվյալ գենի երկու ալելներից միայն մեկում:
KARE N
02.03.2015
Կարդացեք նաև
Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:
2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...
Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։
Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն