Բժշկի ընդունարանում
Չեմ կարողանում կորուստներն ու ձեռքբերումները որպես աշխատանք ընկալել. Վահե Տեր-Մինասյան՝ 2014-ին «ամենաորոնված մասնագետը» Մեդ-Պրակտիկ առողջապահական կայքում
2014 թվականին med-practic.com առողջապահական պորտալում ամենաորոնված բժիշկը հայ-ամերիկյան առողջության կենտրոնի (մամոգրաֆիայի կենտրոն) վիրաբուժական գինեկոլոգիայի ծառայության ղեկավար Վահե Տեր-Մինասյանն է: Այս առիթով Մեդ-Պրակտիկ թիմն այցելեց բժշկին՝ շնորհավորելու և հանձնելու ավանդական մրցանակը:
– Վահե, Մեդ-Պրակտիկ թիմը շնորհավորում է Ձեզ՝ 2014-ին ամենափնտրված բժիշկը լինելու կապակցությամբ: Ի՞նչ եք կարծում, բժշկի հանդեպ մեծ պահանջարկն առաջանում է լավ PR-ի՞, թե՞ մասնագիտական պրոֆեսիոնալիզմի արդյունքում:
– Շատ շնորհակալ եմ: Հաղթանակս այդ երկուսի արդյունքն է: Բնական է, որ որպես վիրաբույժ ճանաչում են պացիենտները, նրանց ծանոթներն ու բարեկամները, բայց մասսայական ճանաչման համար, իհարկե, PR-ն անհրաժեշտ է:
– Ո՞րն է հաղորդավարի ու բժշկի սահմանագիծը: Կա՞ վտանգ այդ սահմանն անցնելու:
– Հիշում եմ, երբ սրանից 2 տարի առաջ մրցանակ ստացա՝ որպես տարվա լավագույն բժիշկ-հաղորդավար, մի փոքր նեղվեցի՝ մտածելով, որ գուցե ինձ ընկալում են ավելի շատ որպես հաղորդավարի, բայց հաղորդավարությունն իմ աշխատանքի ընդամենը մի փոքր հատվածն է: Դրանից հետո եկավ այն փուլը, երբ կենտրոնացրի ջանքերս, որպեսզի առաջին հերթին ճանաչեն որպես վիրաբույժ:
– Ինչպե՞ս սկսվեց բժիշկ Վահե Տեր-Մինասյանի ճանապարը, և այդ ճանապարհը սկսելու ու ներկայում բավականին լավ արդյունքներով շարունակելու համար ու՞մ եք պարտական:
– Կա այսպիսի գաղափար՝ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվել: Քայլ առ քայլ անցել եմ մասնագիտական ընդունված ուղղով, բայց եկավ մի ժամանակ, երբ ամեն ինչ սկսեց շատ արագ փոխվել, որում մեծ նշանակություն ունեն իմ կյանքում հայտնված մարդիկ: Հեռուստահաղորդումն ինձ բերեց ճանաչում: Փաստորեն, իմ ուժերին առաջինը հենց այնտեղ հավատացին: Այնուհետև հայտնվեցին մարդիկ, ովքեր հավատացին արդեն մասնագիտական ոլորտում: Ի դեպ, առաջինը մասնագիտական ոլորտում, ում վստահություն ներշնչեցի, առողջապահության նախարարն է՝ Արմեն Մուրադյանը: Երբ նա դարձավ Իզմիրլյան բժշկական կենտրոնի տնօրեն, ինձ հրավիրեց՝ վիրահատություններ կատարելու, որտեղ ձեռք բերեցի մասնագիտական ինքնուրույնություն: Հետո մասնագիտության ասպարեզում աճելու հնարավորություն տվեց Խաչանուշ Հակոբյանը, ով օժանդակեց մասնագիտական կուրսեր անցնելու Մոսկվայի, Ֆրանսիայի կլինիկաներում՝ տիրապետելու էնդոսկոպիկ վիրաբուժության մեթոդներին: Վերադարձել եմ մասնագիտական պաշարով, հուսով եմ` արդարացրել եմ նրանց սպասումները, ովքեր հավատացել են իմ ներուժին:
– Ինչո՞ւ հատկապես վիրաբուժական գինեկոլոգիա:
– Անկեղծ ասած՝ սկզբնական շրջանում գինեկոլոգիան ինձ չի հետաքրքրել, պարզապես քույրս վիրաբույժ-գինեկոլոգ էր ու միշտ ասում էր, որ մասնագիտության մեջ օգնող ու առաջնորդող է պետք: Որոշեցի նրա ճանապարհով գնալ, սակայն միմյանց թիկունք լինել չհասցրեցինք. երբ սկսեցի աշխատել, նա բնակություն էր հաստատել Կանադայում: Հիմա ես եմ նույն խոսքերը կրկնում. աշխատանքում պետք է վստահ լինել, որ ցանկացած իրավիճակում շուրջդ օգնող, կոմնորոշող մարդիկ կան: Այսօր ես հրաշալի ընկեր ունեմ՝ գինեկոլոգ Էդուարդ Բարսեղյանը, ում նույնիսկ կատակով «սենսեյ» եմ անվանում, ով ամենաբարդ վիրահատությունների ժամանակ միշտ պատրաստ է օգնել, խորհուրդ տալ: Վիրահատություն կատարելիս կարիք ունես մեկի ներկայության, ով այդ պահին կհավատա քո ուժերին, քո թիկունքում կլինի: Մեզանից յուրաքանչյուրը պետք է իր «սենսեյն» ունենա:
– Վահե, հիմա Դուք նաև դասավանդում եք: Արդեն հասցրե՞լ եք դառնալ որևէ մեկի «սենսեյը»:
– Փորձում եմ սովորեցնել այն, ինչ ինձ չեն սովորեցրել, ինչում ես դժվարացել եմ, ինչ չեն ասել ու հնարավորություն չեն տվել անելու:
– Մինչև հեռուստահաղորդավարությունը նաև հարցազրույցներ էիք վարում ամենատարբեր ոլորտի բժիշկների հետ: Ի՞նչ տվեց Ձեզ լրագրողի աշխատանքը:
– Ինձ տվեց ծանոթություններ, շփումներ: Այդ ամենը տվեց նաև այլ կյանքով ապրելու հնարավորություն: Ուռուցքաբանի կյանքը բավականին բարդ է: Ամեն կորցրած հիվանդի հետ ծանր ապրումներ ես ունենում: Մի դեպք եմ հիշում, երբ ծանր վիրահատությունից հետո գնացի խմբագրություն, ու ինձ թվում էր, որ ավելի վատ ոչինչ չի կարող լինել, նկատեցի՝ նույն տրամադրությունն ուներ նաև մեր պարբերականի ղեկավարը: Երբ հարցրի ՝ ինչ-որ բա՞ն է պատահել, շատ լուրջ ու տխուր ցույց տվեց ամսագրի նոր շապիկը. «Գույներին նայի, ահավոր է»: Հավատացնում եմ՝ ես սկսեցի կյանքին ուրիշ կերպ նայել: Ես հասկացա. պարտադիր չէ, որ խնդիրը կյանքի ու մահվան հարց լինի, խնդիր կարող են լինել նույնիսկ գույները… Եվ, եթե քո աշխատանքի նվիրյալն ես, նույնչափ տխրեցնելու են անգամ գույները, որքան բժշկին՝ անհաջող վիրահատությունը:
– Ե՞րբ կորցրիք առաջին հիվանդին...
– Կլինիկական օրդինատուրայում էի, երբ առաջին անգամ չհաջողվեց փրկել հիվանդին… Բուժող բժիշկը չէի, բայց իմ մասնագիտական կյանքում առաջին դեպքն էր: Լաց եմ եղել, այո… Գրեթե 15 տարի է անցել, սակայն չեմ մոռանում, այսօրվա պես հիշում եմ առաջին կորցրած հիվանդին: Ուռուցքաբանության ոլորտում աշխատելը, ցավոք, ստիպում է ականատես լինել նման դեպքերի: Ծանր եմ տանում… Գուցե ճիշտ չէ, բայց չեմ կարողանում վերաբերվել այդ ամենին միայն որպես աշխատանքի… Ես մարդ եմ…
Կա, իհարկե, փոխհատուցում: Հիմա զբաղվում եմ նաև վերարտադրողական խնդիրներով: Իմ պացիենտների զգալի մասը անպտղությամբ տառապող կանայք են: Յուրաքանչյուր անգամ, երբ կինն, ով տարիներ շարունակ անկարող էր բալիկ ունենալ, հղիանում է, աննկարագրելի հաճելի պահեր եմ ապրում: Այսօր կատարում եմ պացիենտին կյանքի կոչող վիրահատություններ, որոնց մասին տարիներ առաջ կարող էի միայն երազել: Սա աշխատանք է, որտեղ չպետք է շտապել, չպետք է սահմանափակվել, պետք է տանել մինչև վերջ, յուրաքանչյուր պացիենտի դեպքում մտածել հարազատի պես, հանուն ում պետք է անել ամեն հնարավորը:
– Եզրափակելով մեր զրույցը՝ որպես մարդ և հետո միայն որպես բժիշկ, ի՞նչ կցանկանաք Ձեր պացիենտներին:
– Առողջությու՛ն: Ցանկանում եմ հաջողակ լինել կյանքում: Նաև շատ կարևոր է գնահատել այն, ինչ ունեք, շնորհակալություն հայտնել Աստծուն: Գրեթե ոչինչ հարատև չէ, և մենք՝ ժամանակի ընթացքում, այսպես, թե այնպես, ինչ-որ բաներ կորցնում ենք, ինչ-որ բաներ՝ ձեռք բերում, կարևոր է՝ հասցնել շնորհակալ լինել ունեցածի համար:
Tatev
28.01.2016
Մեդ-Պրակտիկ
13.12.2015
Հարգելի Գոհար, բարև Ձեզ: Ամենայն հավանականությամբ դա կիստա է: Կիստայի բարդություններից են պատիճի պատռումը կամ տոտիկի ոլորումը, որոնք արդեն շտապ վիրահատության ցուցում են: Նշված բարդությունները կարող են առաջանալ անկախ հղիությունից, իսկ հղիության դեպքում հավանականությունն ավելի մեծ է: Կարելի է փորձել կիստան փոքրացնել դեղորայքային միջոցներով: Եթե դեղորայքային բուժումն անարդյունավետ լինի կամ ընդհակառակը նկատվի կիստայի չափերի մեծացում, հարկավոր է կատարել վիրահատություն, վերը նշված բարդություններից խուսափելու համար: Վիրահատությունը հիմնականում կատարվում է լապարասկոպիկ եղանակով, որն ավելի քիչ տրավտմատիկ է և անվտանգ:
Գոհար
10.12.2015
Մեդ-Պրակտիկ
22.10.2015
Հարգելի' կայքի այցելուներ, տեխնիկական պատճառներով հարցերին պատասխանելը ժամանակավորապես հնարավոր չէր, և որոշ հարցեր, որոնց պատասխանելն այլևս ակտուալ չէ, հեռացվել են կայքից: Խնդրում ենք, եթե Ձեր հարցերը դեռևս ակտուալ են, նորից գրել: Հայցում են Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար:
Մեդ-Պրակտիկ
30.07.2015
Հարգելի Նարինե, բարև Ձեզ: Նման բան բոլոր մարդկանց հետ կարող է պատահել, սակայն, եթե դա ունի մշտական բնույթ, անհանգստանալ իրոք պետք է: Կարևոր է, թե նման զգացողություն ունենում եք ամեն օր, թե ժամանակ առ ժամանակ: Եթե մշտական, ամեն առավոտյան ունեք նման զգացողություն, կարելի է ենթադրել, որ ինչ- ինչ պատճառներով խանգարվում է շնչառությունը, որը Ձեր դեպքում քնի ժամանակ մղձավանջների տեսքով է արտահայտվում: Եթե նման զգացողություն լինում է միայն ժամանակ առ ժամանակ, խնդրին ավելի շատ հոգեբանական հիմք ունի: Ամեն դեպքում Ձեզ սկզբի համար ցանկալի է ստուգել շնչուղիների անցանելությունը, համոզվելու համար, որ չկա շնչառության խանգարում, այնուհետև դիմել հոգեբանի:
Նարինե
09.07.2015
Մեդ-Պրակտիկ
11.05.2015
Հարգելի Աննա, բարև Ձեզ: Կերակրող մայրերի մոտ դաշտանի բացակայությունը նորմալ է, օպտիմալ ժամանակահատվածը երեխային կրծքով կերակրելու համար մինչև երկու տարեկանն է, հնարավոր է, որ նույնիսկ քիչ կերակրման դեպքում դաշտանային ֆունկցիան չվերականգնվի: Եթե նույնիսկ հիմա դադարեք կրծքով կերակերումը դաշտանը անմիջապես չի վերականգնվի, այլ 6-10 ամսվա ընթացքում, դա ևս նորմալ է:
Աննա
08.05.2015
Մեդ-Պրակտիկ
23.04.2015
Հարգելի ընթերցողներ, բարև Ձեզ: Բժիշկ Վահե Տեր-Մինասյանին հարցեր կարող եք ուղղել անմիջապես իր անձնական էջին նամակ գրելով կամ զանգահարելով: Ստորև էջի հղումն է, որտեղ կգտնեք նաև կոնտակտային տվյալներ.
Manushak
19.04.2015
ANNA
08.03.2015
samvel gavaric
02.03.2015
karine
02.03.2015
karen
02.03.2015
АННА
28.02.2015
lilit
28.02.2015
Ani
27.02.2015
BAREV DEZ VAHE-TER MINASYAN, MI HARC VONC AZATVEM DEMQIS VRAYI PEPENERIC XNDRUM EM PATASXANEQQ,, ,isk txanern vonc karox en maqrel pepenern??? MI MIJOC ASEQ VONC ANEM XNDRUM EM PATASXANEQ
MERI
26.02.2015
Alla
20.02.2015
Կարդացեք նաև
Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:
2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...
Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։
Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն