Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկի ընդունարանում

Ի՞նչ է խալը, ինչո՞վ է վտանգավոր և ի՞նչ անել, եթե այն վնասվել է. բոլոր հարցերի պատասխանները վիրաբույժ Արմեն Հովհաննիսյանի հետ

Ի՞նչ է խալը, ինչո՞վ է վտանգավոր և ի՞նչ անել, եթե այն վնասվել է.  բոլոր հարցերի պատասխանները վիրաբույժ Արմեն  Հովհաննիսյանի հետ

Դժվար թե գտնվի մեկը, ով չունենա խալ: Խալերի առաջացման, նշանակության ու վտանգավորության մասին լեգենդներ են պտտվում: Շատ քչերը գիտեն, թե իրականում ի՞նչ է խալը, ո՞ր խալերն են վտանգավոր և, առհասարակ, ինչպե՞ս պետք է վարվել նրանց հետ: Այս հարցերով հյուընկալվեցինք Պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի նախագահ, «Դա Վինչի» պլաստիկ վիրաբուժության և էսթետիկ բժշկության կլինիկայի ղեկավար, բ.գ.թ. Արմեն Հովհաննիսյանի մոտ:


Բժիշկ Հովհաննիսյան, բոլորս ունենք խալեր, բայց, իրականում շատ տարբեր են դրանց մասին պատկերացումները: Ի՞նչ է խալը:


– Մաշկի վրա ցանկացած գոյացություն մարդիկ խալ են անվանում: Իրականում, բժշկական տեսանկյունից, խալը մելանոցիտներ պարունակող պիգմենտային գոյացությունն է՝ մելանոցիտների գունավորված կույտը մաշկի ինչ-որ մի կետում կամ հատվածում: Կան տարբեր գունավոր մաշկային գոյացություններ, որոնք, սակայն, զուրկ են մելանինից, օրինակ, ժողովրդական լեզվով՝ «կարմիր խալերը»: Իրականում դրանք անվտանգ (և անհրաժեշտության դեպքում) արագ ու դյուրին հեռացվող գոյացություններ են: Գոյություն ունեն տարատեսակ և տարաբնույթ խալեր՝ բնածին, ձեռքբերովի, մեծ, փոքր և այլն:


Կարծիք կա, որ խալերը վտանգավոր են և նրանց ձեռք տալ չի կարելի: Իսկապե՞ս այդպես է:


– Մասամբ այտպես է, խալերի չափազանց քիչ քանակն է վտանգավոր: Կան, իհարկե՛, խալերից առաջացող ուռուցքներ՝ մելանոմաներ, որոնք բնույթով ամենաագրեսիվ ու վտանգավոր ուռուցքներն են: Նրանք շատ արագ են զարգանում, մեծ հակում ունեն տարածվելու, իսկ բուժման հավանականությունը նվազագույն է: 


Ի՞նչ է խալը, ինչո՞վ է վտանգավոր և ի՞նչ անել, եթե այն վնասվել է.  բոլոր հարցերի պատասխանները վիրաբույժ Արմեն  Հովհաննիսյանի հետՀնարավո՞ր է անզեն աչքով հասկանալ, թե որ խալն է չարորակ, իսկ որը՝ ոչ:


– Միայն մասնագետի մասնագիտական աչքը կարող է տարբերել, ընդ որում՝ ոչ միշտ: Խալի ո՛չ չափսը, ո՛չ գույնը դեռ չեն խոսում նրա որակական հատկանիշների մասին: Նրանք բավականին տևական ժամանակում են փոխակերպվում չարորակի: Եթե հետևողական լինել և խալի որևէ փոփոխության դեպքում բժշկի դիմել, ապա հնարավոր կլինի խուսափել շատ բարդություններից: Խալի փոխակերպման փուլերը պետք է վերահսկվեն, որպեսզի անհրաժեշտության դեպքում քայլեր ձեռնարկվեն՝ խուսափելու չարորականալուց:


Որո՞նք են այն նախանշանները, որ կարող են ահազանգել դիմելու բժշկին:


– Առաջին նախանշանները, որ պետք է անհանգստացնեն մեզ, խալի ձևի, գույնի ու երզրերի փոփոխությունն է: Եթե խալը կյանքի ընթացքում չի փոփոխվել կամ դանդաղ ու տարիքին զուգահեռ է մեծացել, ապա անհանգստանալու կարիք չկա: Եթե նկատում եք, որ խալը փոխում է իր ձևը, գույնը, երանգը, եզրերի կառուցվածքը, ու, մանավանդ, սկսում է վերքոտել կամ խոցոտվել , սա արդեն ահազանգ է: Խալի վնասվելու դեպքում, օրինակ՝ արյունահոսելու, խորհուրդ է տրվում առանց հապաղելու դիմել բժշկի և հեռացնել այն:


Ովքե՞ր են զբաղվում խալերով, ո՞րն է պլաստիկ վիրաբույժի դերը:


– Խալերի հետ կապված խնդիրների դեպքում կարելի է դիմել ուռուցքաբաններին, մաշկաբաններին և պլաստիկ վիրաբույժներին: Պլաստիկ վիրաբույժների դերը պայմանավորված է խալն էսթետիկ հեռացնելու պահանջով: Նման միջամտություն կատարելու համար պլաստիկ վիրաբույժը պարտավոր է տիրապետել աբլաստիկայի կանոններին


«Դա Վինչի» պլաստիկ վիրաբուժության և էսթետիկ բժշկության կլինիկա. «SIAscope» սարքԻնչպե՞ս է ախտորոշվում խալը: 


– Խալն ախտորոշելու երկու մեթոդ կա՝ ինվազիվ և ոչ ինվազիվ: Ինվազիվ տարբերակի դեպքում բիոփսիայի մեթոդով խալից անջատում են մասնիկ: Այս մեթոդը չի կարող համատարած կիրառվել ու համարվել անվնաս, քանի որ արդյունքում վնասվում է խալի ամբողջականությունը, որին, ինքնստիքյան, պետք է հետևի նրա անհապաղ հեռացումը: Առհասարակ, եթե խալը վնասվում է, 2 օրվա ընթացքում անհրաժեշտ է հեռացնել: Հենց այդ պատճառով մեծ մասամբ նախապատվությունը տրվում է ոչ ինվազիվ մեթոդներին: Ներկայումս «Դա Վինչի» կլինիկայում խալերի ախտորոշումը կատարվում է «SIAscope» սարքի միջոցով: Նրա հիմքում լուսային ճառագայթներն են: Սարքի յուրօրինակությունը նրա բացարձակ անվտանգության և գրեթե 100% արդյունավետության մեջ է: Մեթոդը թույլ է տալիս մինչև 2 մմ խորությամբ սքանավորել խալը: Լույս մղելով դեպի պիգմենտային գոյացությունը՝ հնարավորություն է ընձեռվում սարքի էկրանին դիտելու խալի արտաքին տեսքը, նրա մակերեսը, արյան շրջանառությունը, ուսումնասիրելու վերնամաշկում և 2մմ խորությամբ պիգմենտի խտությունը և սպիտակուցների չափաբաժինը: Այս մեթոդի կիրառման 5 տարիների ընթացքում չի գրանցվել որևէ դեպք, որ ախտորոշումը չհամընկնի հեռացումից հետո իրականացված բջջաբանական հետազոտության արդյունքին: Մեթոդը յուրօրինակ է նաև նրանով, որ խալը չի ենթարկում ո՛չ ճառագայթման, ո՛չ ամբողջականության խախտման:


Պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի նախագահ, «Դա Վինչի» պլաստիկ վիրաբուժության և էսթետիկ բժշկության կլինիկայի ղեկավար, բ.գ.թ. Արմեն ՀովհաննիսյանԳնային առումով մատչելի՞ է լայն հանրությանը:


– Ախտորոշիչ միջամտության արժեքը կազմում է 20.000 ՀՀ դրամ: Ի դեպ, ուռուցքաբանների հետ համատեղ աշխատում ենք մի ծրագրի շուրջ, որի նպատակն է՝ տարվա մեջ գոնե մի քանի անգամ «Հայաստանն առանց մելանոմայի» օրեր հայտարարել, որի ընթացքում մարդիկ կկարողանան անվճար հետազոտել կասկած հարուցող խալերը:


Խնդրե՛մ, տվեք մի քանի պրակտիկ խորհուրդներ նրանց, ովքեր խալերի հետ վարվելու մոլորություններ ունեն:


– Պետք է հետևել խալերի էվոլյուցիային, և յուրաքանչյուր, նույնիսկ չնչին, փոփոխության դեպքում դիմել բժշկի: Ըստ Մելանոմայի համաշխարհային ասցիացիայի կատարած հետազոտության արդյունքների, եթե մարդն իր կյանքի ընթացքում 3 անգամ արևայրուք է ունեցել, ապա նրա մոտ մաշկի չարորակ ուռուցք առաջանալու հավանականությունն աճում է 5-7 անգամ: Արևայրուքը կարող հանգեցնել խալի չարորականացման, այդ իսկ պատճառով այն խստիվ արգելվում է մարմնի բաց հատվածներում խալեր ունեցողներին: Պետք չէ կուրորեն հավատալ խալերի մասին համացանցում հայտնված ցանկացած տեղեկատվության, նրանք երբեմն պարզապես անհեթեթ են, ընդհուպ՝ «խալի աճը դանդաղեցնելու ժողովրդական միջոցներ»: Չի կարելի խալի վրա յոդ քսել, ինքնուրույն խալից ազատվելու փորձ կատարել, քողարկել նրան պիրսինգի, դաջվածքի կամ այլ վտանգավոր եղանակներով: Հիշեցնեմ նաև, եթե մարմնի վրա խալեր շատ կան, խորհուրդ չի տրվում սինթետիկ հագուստ կրել:

 

Հասցե` Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք 
Հեռախոս` +374 10 54 82 73, +374 55 54 82 73, 
Էլ. հասցե` [email protected]
Վեբ կայք` davinciclinic.am

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Anna

03.02.2016

Xndrum em bjishk patasxaneq im harcin

Anna

02.02.2016

Barev dez hargeli bjishk, xndrum em patasxaneq im harcin. Es akanjis cayrin unem sev xal, jamanak ar jamanak qorvum e ev taqutyun em zgum xali shrjanum , da vtangavor nshan e. Naxapes shnorhakalutyun.

Մեդ-Պրակտիկ

28.01.2016

Հարգելի Tigran, բարև Ձեզ: Խալերը չի կարելի տրավմայի ենթարկել: Հարկավոր է անհապաղ մաշկաբանի դիմել: Կարող եք դիմել նաև հենց Դա-Վինչի կլինիկա, որը մասնագիտացված է խալերի ուղղությամբ: Կոնտակտային տվյալները կարող եք տեսնել նախորդ պատասխանում:

Tigran

18.01.2016

Xndrumemem ogneq shat shtap e. Vzis hatvacum unem shat poqr xal vot@ vnasvel e u chimanalov nra vra yod em qsel inch anem ogneqqqqq!

Մեդ-Պրակտիկ

10.12.2015

Հարգելի կայքի այցելուներ, մանրամասն տեղեկությունների համար կարող եք անմիջապես կապ հաստատել "Դա Վինչի" կլինիկայի հետ, ստորրև կոնտակտային տվյալներն են.

 

Հասցե` Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք 
Հեռախոս` +374 10 54 82 73, +374 55 54 82 73, 
Էլ. հասցե` [email protected]
Վեբ կայք` davinciclinic.am

 

կամ անմիջապես բժշկի հետ.

 

Արմեն Հովհաննիսյան

Հեռախոս: +374 10 47 07 09; +374 10 54 82 73

Բջջ. հեռախոս: +374 55 54 82 73; +374 96 54 82 73

Կայքի հասցե: https://med-practic.com/arm/301/my.organizations.html

 

Milena

09.12.2015

Barev dzes. Teveris vra shat xaler kan. Kareli e teveri mazer@ heracnel foto kam lazerajin epilaciaji michocov? Naxapes shnorhakalutyun

Meline

08.12.2015

Barev dzez.es paranocis koxqi hatvacum xal unem papuk.ayn nor vnasvec u aryun ekav inch anem.petqe hetazotel?

ANNA

17.11.2015

Barev Dzez es mejqis xal unem mashkic durs inz ci xangarum baic mek mek qor e galis xali shurj inc e da nshanakum cgitem kareli e heracnel te voc? NAXAPES SHNORAKALUTYUN

Shushan

16.11.2015

Inchu cheq patasxanel im tvac harcin xali heracman veraberyal

ANUSH

12.11.2015

BAREV DZEZ IM DEMQIN XAL UNEM CNVAC ORVANIC KARMIR GUINI KUZEI IMANAL HNARAVOR E ARDYOQ LAZERAIN OPERACIA ANEL NAXAPES SHNORHAKALUTYN

HASMIK

24.10.2015

BAREV DZEZ ES DEMQIS VRA UNEI 2 XAL BAYC GNALOV XALER SHATANUM EN UZUM EM IMANAL DZEZ MOT KONSULTACIAN INCH ARJE.NAXAPES SHNORHAKALUTYUN

Shushan

23.10.2015

Shrtunqis verevum xal unem ev karces te mecanum e. Xntrum em aseq ete kareli e ingh arje xali heracum@

NARE

19.09.2015

BAREV DZEZ,XNDRUM EM PATASXANEK INDZ..LAZERAYIN EPILACIAIC XALS VNASVEL E ARAJIN OR2 VERKI NMAN ER,AYJM MIAYN KARMRACUTYUN SHURJ2. inch anel?

Varduhi

25.08.2015

Barev dzez. Uzum em imanal kan qduknet voronq kanhetacnen xaler@ gone vorosh chapov

Varduhi

25.08.2015

Barev dzez. Uzum em imanal injvor nyut qsukner goyutyun unen xaler@ veravnelu kam vorosh chapov cherevalu hamar

alina

11.08.2015

xndrumem inc aseq.inch qsuk kareliya ogtagorcel borboqvac xali depqum,inc mot ka xali pulsaciya,stugvelem inc bjishkn asec lurj ban chka

Syuzi

03.08.2015

barev dzed) im mot hkhiutyan shrjanum vzis masum manr avelrd msikner en achel u edpes el mnacel, vorshnery nuynisk mecacel, es nuynisk chgitem inch e sa? Khal? inch khorurd ktaq?

Anna

19.07.2015

բարեվ ձեզ,իմ դեմքի վրա շատ փոքր խալ կար,այն վնասվել էր եվ ես պոկեցի այն ,արդեն 1 տարի է այդ հատվածում ներսից ջուր է հավաքվում ,արդյոք դա վտանգավոր է:

Aghun Grigoryan

31.03.2015

Torniks 7 tarekan e .Azdri verevi masum tsnkaposic qich verev uni metc khal vor@ IR QOROV SHAT E ANHANGSTACNUM EREKHAYIN INCH ANEM? shnorhakalutyun

Da Vinci clinic

16.03.2015

Ներկայումս զեղչեր գործում են միայն կոսմետոլոգիական ծառայությունների վրա: Խորհրդատվությունն անվճար է, իսկ խալերի հետազոտության արժեքը15.000 դրամ է:

Գ. Վ.

12.03.2015

Բարև Ձեզ;ինչպս կարելի է տեղեկանալ կանաց միամսյակի կապակցությամ Ձեզ մոտ ,զեղջեր ,կամ անվճար խորհրդատվություն լինելու է ?վերին շրթունքիս մոտ ունեմ խալ.Կանխավ շնորհակալություն

Da Vinci clinic

11.03.2015

Հարգելի Garik ջան: Շնորհակալություն ջերմ խոսքերի համար:

Da Vinci clinic

11.03.2015

ՀարգելիTatev. Վիրահատության արժեքը կախված է միջամտության ծավալից: Այն ճշտելու նպատակով անհրաժեշտ է այցելել կլինիկա կոնսուլտացիայի:

Da Vinci clinic

11.03.2015

Հարգելի LUIZ. Խալը հեռացնելուց առաջ հարկավոր է այն զննել ու գնահատել նրա վիճակը: Այդ նպատակով անհրաժեշտ է այցելել կլինիկա կոնսուլտացիայի

Da Vinci clinic

11.03.2015

Հարգելի Artur. Ձեր խալերի որակը գնահատելու համար անհրաժեշտ է կատարաել Սիա-սկոպիկ հետազոտություն

Artur

10.03.2015

Կներեք ես նույնպես ունեմ խալ։Ողնաշարիս վրա է 1 մեծ 1 միչակ և երեսները կոշտացաց ինչ կարելի է անել

LUIZ

10.03.2015

knereq qtis dzax masum unem mashkic durs xal cankanumem heracnel inch xorhurd ktaq?

LUIZ

10.03.2015

KNEREQ QTIS DZAX KOXMI VRA MASHKIC DURS XAL UNEM CANKANUMEM HERACNEL..INCH XORHURD KTAQ?

Tatev

09.03.2015

Knereq ete djvar chi kpatasxaneq harcis. Motavorapes inch arji xali heracum@ demqi kam mejqi hatvacneric ete iharke kareli lini shnorhakalutyun

Garik

06.03.2015

es andzamb em chanachumARMEN RAFAELICHIN ASTVAC erkar kyanq ta bjskis u pahapan lini

Կարդացեք նաև

«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am

Բժշկի աշխատանքն ունի դժվարության իր երանգները, Հիպոկրատի «ծանր գլխարկի» ծանրության տարբեր չափերը, և սխալ չի լինի ասել, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտացումն ընտրած բժիշկներն...

Վիրաբուժություն Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
«Պետք է պայքարել մարդու կյանքի համար՝ առանց ակնկալիքի»․ հարցազրույց մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանի հետ
«Պետք է պայքարել մարդու կյանքի համար՝ առանց ակնկալիքի»․ հարցազրույց մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանի հետ

Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:

2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...

ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

ՄՌՏ հետազտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում ներդրվել է  2023 թ. փետրվար ամսին: Երևի բոլորին է հայտնի, որ մագնիսառեզոնանսային պատկերի ստացման սարքի հեղինակն է հայազգի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանը...

Ախտորոշում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Հիվանդը բժշկի մեջ պետք է ուժ, լույս և հույս տեսնի․ հարցազրույց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյանի հետ
Հիվանդը բժշկի մեջ պետք է ուժ, լույս և հույս տեսնի․ հարցազրույց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյանի հետ

Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։


Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...

Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com
Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com

Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...

Ուռուցքաբանություն
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժիշկներ
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժիշկներ
Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com
Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com

Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...

Ուռուցքաբանություն
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com

Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...

Նյարդաբանություն
Բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտություններ․ նեոնատոլոգ Աիդա Դանիելյան. morevmankan.am
Բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտություններ․ նեոնատոլոգ Աիդա Դանիելյան. morevmankan.am

Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...

Առողջ երեխա
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am

Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը

Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...

Նյարդաբանություն Վիրաբուժություն
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am

Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան

Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...

Նյարդաբանություն Վիրաբուժություն
Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am
Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am

Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը


Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...

Առողջ երեխա
Կոկորդի էնդոլարինգեալ վիրահատություններ․ քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Մանուկյան. armeniamedicalcenter.am
Կոկորդի էնդոլարինգեալ վիրահատություններ․ քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Մանուկյան. armeniamedicalcenter.am

Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները


Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Քթի պլաստիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Հայկ Ենոքյանը
Քթի պլաստիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Հայկ Ենոքյանը

Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...

Պլաստիկ վիրաբուժություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ